Լրահոս
Քաղաքական
20:50
08.12.22
99

Ծակերը փակել է խոստանում ԿԳՄՍ նախարարը. նա թամանյանական շենքերի վնասումը համարում է անբովանդակ թեմա

Հանրապետության հրապարակի ամանորյա զարդարանքի հարցը, որի պատճառով հազարավոր ծակեր են բացվել թամանյանական շենքերի վրա, միայն բանավոր քննարկում է անցել ԿԳՄՍ-ում: Նախարար Դումանյանն այսօր հիմնավորել է՝ եթե մշտական նախագծային աշխատանք լիներ, հարցը պարտադիր կքննարկվեր գիտամեթոդական խորհրդում, բայց աշխատանքները ժամանակավոր են եղել: Շենքերի վնասումը նա, ըստ էության, համարում է անբովանդակ թեմա: