Լրահոս

2022-12-08
  • Img default alt hy
    Սպորտ
    Գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը՝ Խանտի Մանսիյսկի շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
    Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի Մ18 տարեկանների չեմպիոն Մարիամ Մկրտչյանը հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված Մ20 տարեկանների միջազգային մրցաշարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ շախմատիստուհին 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և զբաղեցրել առաջին հորիզոնականը: Նա տարել է 6 հաղթանակ, գրանցել է երկու ոչ-ոքի և կրել մեկ պարտություն՝ 4-րդ տուրում զիջելով ռուսաստանցի Վիկտորիա Լոսկուտովային: Մարիամ Մկրտչյանը կպարգևատրվի 300 հազար ռուբլով: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Շանթ Սարգսյանն էլ երրորդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 5 միավոր և արժանանալով բրոնզե մեդալին: Նա մրցաշարի հաղթող, ռուսաստանցի Կիրիլ Շուբինին զիջել է ընդամենը 1 միավորով: Անցկացրած 9 պարտիաներում Շանթ Սարգսյանը 2 հաղթանակ է տարել, 6 անգամ ոչ-ոքի է խաղացել և կրել մեկ պարտություն: Շանթ Սարգսյանը կպարգևատրվի 300 հազար ռուբլով:
    20:10
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    45-ամյա տղամարդն ու նրա քրոջ որդին հեծանիվներ էին գողացել. Ջերմուկի ոստիկանների բացահայտումները
    Հերթական օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելիս ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները բացահայտեցին գողության մի քանի դեպք: Մասնավորապես, նոյեմբերի 22-ին Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ փողոցի մի շենքի մոտից գողացել էին հեծանիվ: Գողությունն արել էր նույն թաղամասի 45-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 25-ին նրա քրոջ որդին, որը Վայք քաղաքի բնակիչ է, Ձախափնյակ փողոցի նույն շենքի շքամուտքից գողացել էր մեկ այլ հեծանիվ՝ պատճառելով մոտ 100 հազար դրամի վնաս: Ջերմուկի ոստիկանները նրանց հայտնաբերել ու ձերբակալել են։ Հետագա միջոցառումներով պարզվեց նաև, որ 45-ամյա տղամարդը 2019-2021 թվականների ընթացքում Ջերմուկ քաղաքում ևս 5 հեծանիվի գողություն էր արել: Դեպքերի առթիվ նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    20:00
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Հայկական կողմին փոխանցված 13 զինծառայողների մարմինները նույնականացվել են. Գոռ Աբրահամյան
    Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Եվ մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին։ Ռազմական այդ ագրեսիայի փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։ Դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։ Այս պահին արդեն կարող ենք հստակ նշել, որ անհայտ է մնում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը։ Հավերժ հիշատակ մեր քաջորդիներին։
    19:53
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գործնական հմտությունների կատարելագործում. ԱԻՆ-ը վարժանք է անցկացրել
    Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Լուսակերտ» ուսումնական բազայում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով վարժանք: Միջոցառումը տեղի է ունեցել փրկարար ծառայության տնօրենի ուսումնական խմբի մասնագիտական պատրաստության պարապմունքների շրջանակում, ղեկավարումն իրականացրել է փրկարարական ուժերի վարչությունը: Վարժանքին հետևել են ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը, Կոտայքի մարզպետի տեղակալ Հայկ Մկրտչյանը, փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ու տեղակալները, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան երկկողմանի հարաբերությունների գծով սպա մայոր Մայքլ Հայեսը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ: Վարժանքին մասնակցել են Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի մարզերի հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմերը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնը, հոգեբանական աջակցության բաժինը, բժշկական ապահովման վարչությունը, Երևանի փրկարարական վարչության թիվ 5 և 13 հրշեջ-փրկարարական ջոկատները, Կոտայքի մարզային փրկարարական վարչության Աբովյանի և Հրազդանի ՀՓՋ-ները, Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժինը և ՔՊՈՒՀԿ հորատման խումբը: Վարժանքի նպատակն էր կատարելագործել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության արձագանքող ստորաբաժանումների գործնական հմտությունները՝ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ իրականացնելիս:
    19:50
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Կրեմլը հերքել Է «գազի եռյակ միությունից» Ուզբեկստանի հրաժարվելու մասին տեղեկատվությունը
    ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել Է տեղեկատվությունն այն մասին, թե Ուզբեկստանն, իբր, հրաժարվել Է «գազի եռյակ միություն» ստեղծելու վերաբերյալ Ռուսաստանի գաղափարից: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Reuters-ը սխալ տեղեկատվություն Է տվել, սխալ Է մեկնաբանել խոսքերը: Մենք գիտենք, թե ինչ Է ասվել: Ոչ ոք չի խոսում գազի մասին՝ քաղաքական պայմանների դիմաց: Այդ մասին խոսք չի գնում այդ միության ստեղծման գաղափարի համատեքստում», - ասել է Պեսկովը լրագրողներին: ՌԴ նախագահի խոսնակը նշել Է, որ խոսքը երկրների՝ առևտրային շահերից բխող գործողությունների համակարգման մասին Է: «Այդ առումով շարունակվում Է աշխատանք տարվել», - հավելել Է նա: Կրեմլի ներկայացուցիչը նաև պարզաբանել Է, որ յուրաքանչյուր կողմ կշարունակի իր Էներգապաշարները վաճառել պայմանագրի կողմերին՝ կողմնորոշվելով բացառապես առևտրային պայմաններով: «Երկրները շահագրգռված են համաձայնեցնել իրենց գործողությունները տրանսպորտային ուղիների հետագա կառուցման, գազի ենթակառուցվածքի զարգացման հետագա ուղղությունների որոշման, բնական գազի ներքին կարիքների բավարարման հարցում, և այստեղ ամեն ինչ բավականին սերտորեն փոխկապակցված Է»,- հստակցրել Է նա: Պեսկովի խոսքով՝ երկրները շահագրգռված են համակարգել այդ ուղղությունները՝ շահութաբերությունը բարձրացնելու և միմյանց օգուտ բերելու նպատակով: Ավելի վաղ «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությանը, հայտնել էր, որ Ուզբեկստանի իշխանությունները հրաժարվել են Ռուսաստանի և Ղազախստանի հետ գազի եռյակ միություն ստեղծելու գաղափարից: Ուզբեկստանի Էներգետիկայի նախարար և փոխվարչապետ Ժուրաբեկ Միրզամահմուդովը նշել էր, որ Տաշքենդը չի համաձայնի քաղաքական պայմանների, որոնք վտանգի տակ կդնեն երկրի ազգային շահերը: Նա նշել Էր, որ բանակցություններ են անցկացվում Ղազախստանի տարածքով անցնող խողովակաշարով ռուսական գազի մատակարարումների շուրջ, բայց դա լինելու Է «տեխնիկական պայմանագիր», այլ ոչ թե միություն:
    19:40
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Լուիս Էնրիկեն հեռացավ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
    Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացավ զբաղեցրած պաշտոնից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Իսպանիայի ընտրանու մամուլի ծառայությունը: Ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունում Իսպանիայի ընտրանին խմբային փուլի արգելքը հաղթահարեց երկրորդ տեղով, սակայն փլեյ-օֆֆում հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում զիջեց Մարոկկոյին և դուրս մնաց հետագա պայքարից: Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում էր 2019 թվականից: Նրա ղեկավարության ժամանակ «կարմիր Ֆուրիան» հասել էր Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ:
    19:30
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գերմանիան հանդես Է եկել Շենգենյան գոտուն Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցության օգտին
    Գերմանիայի ներքին գործերի նախարար Նենսի Ֆեզերը դետեմբերի 8-ին հանդես Է եկել Շենգենյան գոտուն Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցության օգտին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը: Նա նշել Է, որ համաձան չԷ Ավստրիայի իշխանությունների դիրքորոշման հետ, որոնք կցանկանային մինչև 2023 թվականի աշուն հետաձգել Շենգենյան գոտուն այդ երկրների անդամակցության հարցի քննարկումը: «Ես չեմ կարողանում հասկանալ Ավստրիայի դիրքորոշումն այս հարցի շուրջ: Մենք կպաշտպանենք Խորվաթիային, Ռումինիային և Բուլղարինային՝ բոլոր երեքին», - Բրյուսելում լրագրողներին ասել Է Գերմանիայի ՆԳՆ ղեկավարը՝ ԵՄ-ի իր պաշտոնակիցների հետ բանակցություններից առաջ: Միևնույն ժամանակ նա նշել Է, որ Ուկրաինայից միգրացիոն հոսքերի ավելացման դեպքում Եվրամիությանն անհրաժեշտ կլինի բարելավել փախստականների բաշխման համակարգը: Դեկտեմբերի 7-ին Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամերը հայտարարել Էր, որ Ավստրիան կցանկանար մինչև 2023 թվականի աշուն հետաձգել Շենգենյան գոտուն Բուլղարիայի և Ռումինիայի անդամակցության հարցը՝ երկիր անօրինական միգրանտների աճող հոսքի պատճառով: Նոյեմբերի 16-ին Եվրահանձաժողովը հայտարարել Էր, որ պատրաստ է Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի անդամակցությանը Շենգենյան տարածքին, և Եվրոպական խորհրդարանին հանձնարարել Էր հաստատել այդ որոշումը: Խորվաթիայի և Ռումինիայի անդամակցությունը հարցեր չի առաջացնում Եվրոպայի մյուս պետությունների կողմից: Ըստ զանգվածային լրատվամիջոցների հաղորդումների՝ Բուլղարիայի թեկնածության դեմ շարունակում Է հանդես գալ Նիդերլանդները:
    19:20
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Երևանի պարեկները հայտնաբերել են ապօրինի զենք-զինամթերք
    Դեկտեմբերի լույս 7-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Քրիստափորի փողոցում ձերբակալել և Էրեբունու բաժին են տարել 32-ամյա մի երևանցու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով գազային ատրճանակ, ծալովի դանակ ու ապակյա գլանակ։ Տղամարդը, դեպքի առթիվ կազմված փաստաթղթերի հետ միասին, ներկայացվել է տարածքային քննչական բաժին։ Նույն գումարտակի պարեկները շարունակելով շուրջօրյա ծառայությունը՝ Իսակովի պողոտայում ձերբակալել են մի խումբ երիտասարդների։ Իր մեքենայով հանդերձ՝ ոստիկանության Մալաթիայի բաժին են տարել 18-ամյա մի երևանցու և նրա երկու ընկերներին։ 17 և 18 տարեկան երիտասարդները ևս երևանցիներ են։ Վարորդի խուզարկությամբ հայտնաբերվել է առանց գործարանային համարի «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված փամփշտատուփով։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Երկու դեպքերով էլ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
    19:10
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    16-ամյա պատանին հափշտակել էր 62-ամյա կնոջ պայուսակն ու փախել
    Նոյեմբերի 27-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել: Մայրաքաղաքի 62-ամյա մի բնակչուհի հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցում անհայտ անձը հափշտակել է իր պայուսակը և փախել: Տուժածի հայտնածով՝ պայուսակում 82 հազար դրամ, բանկային քարտ ու փաստաթղթեր կային: Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, պարզեցին, որ կողոպուտն արել է Բաբաջանյան փողոցի 16-ամյա մի բնակիչ: Դեկտեմբերի 1-ին նա Քրիստափորի փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի խաչմերուկում հայտնաբերվեց, ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, ապա ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու խոստովանական ցուցմունք տվեց: Գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:00
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    BRICS-ը և ՇՀԿ-ն շահագրգռված են Արկտիկայում Ռուսաստանի հետ համագործակցությամբ
    BRICS-ի և Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրները շահագրգռված են Արկտիկայի գոտում Ռուսաստանի հետ համագործակցությամբ, հաղորդել Է ՌԴ ԱԳՆ-ի հատուկ հանձնարարություններով դեսպան, Արկտիկական խորհրդի ավագ պաշտոնատար անձանց հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Կորչունովը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից: «Մենք արձանագրում ենք մի շարք գործընկերների կողմից նման առճակատման հռետորաբանության ուժեղացում, զսպման, առճակատման, մրցակցության, ռազմական և տնտեսական գերակայության գաղափարախոսությունն Արկտիկայում տարածելու փորձեր: Ստեղծված իրադրությունը, հետևաբար, մեզնից պահանջում Է վերադասավորումներ, անցում միջազգային փոխգործակցության ավելի լայն շրջանակի մեթոդների և ձևերի գործարկման այն երկրների և կազմակերպությունների հետ, որոնք կիսում են տարածաշրջանի կայուն զարգացման մեր մոտեցումները», - ասել Է նա՝ հանդես գալով «Արկտիկա. ներկան և ապագան» համաժողովի ընթացքում: Կորչունովը նշել է, որ տարբեր երկրներ աճող հետաքրքրություն են ցուցաբերում Արկտիկայի նկատմամբ: «BRICS-ի, ՇՀԿ-ի անդամ երկրների, Լատինական Ամերիկայի, մերձավորարևելյան տարածաշրջանի, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների կողմից տեսնում ենք Արկտիկայի և բարձր լայնություններում համագործակցության նկատմամբ աճող հետաքրքրություն», - հավելել Է նա:
    18:50
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Իսպանիայի ֆուտբոլի ընտրանին նոր մարզիչ
    Իսպանիայի ֆուտբոլի ազգային ընտրանին նոր գլխավոր մարզիչ ունի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Իսպանիայի ընտրանու մամուլի ծառայությունը: Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչը Լուիս դե լա Ֆուենտեն է: Նոր մասնագետը կներկայացվի դեկտեմբերի 12-ին: Մինչ այս Ֆուենտեն մարզել է Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականների, իսկ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերում դարձել է արծաթե մեդալակիր: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հեռացավ զբաղեցրած պաշտոնից: Լուիս Էնրիկեն Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում էր 2019 թվականից: Նրա ղեկավարմամբ «Կարմիր Ֆուրիան» հասել էր Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ:
    18:40
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Ֆուտբոլի Մ17 և Մ19 տարեկանների մրցակիցները ԵԱ-ի ընտրական փուլում հայտնի են
    Հայաստանի ֆուտբոլի Մ17 և Մ19 տարեկանների հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնության ընտրական փուլում հայտնի են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկվեց իններորդ խմբում, որտեղ կմրցի Իսրայելի, Խորվաթիայի և Ֆարերյան կղզիների հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան նոյեմբերի 15-21-ը՝ Խորվաթիայում։ Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ։ Դեկտեմբերի 8-ին ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ-17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-17 հավաքականը ընդգրկվեց տասներորդ խմբում, որտեղ կմրցի Իռլանդիայի, Շվեյցարիայի և Իսլանդիայի հավաքականների հետ։ Հանդիպումները կկայանան հոկտեմբերի 11-17-ը՝ Իռլանդիայում։ Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ։
    18:30
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Times-ը կազմել Է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշային ցուցակը
    Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բեն Զայիդ Ալ Նահայանի ընտանիքը Times-ի վարկանիշային ցուցակում ճանաչվել Է աշխարհում ամենահարուստը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ТАСС գործակալությունից: Նշվում Է, որ ընտանիքի հարստության հիմքը կազմում են Էներգակիրների վաճառքից ստացված եկամուտները, ինչպես նաև գրագետ ներդրումային քաղաքականությունը, այդ թվում՝ միջոցների ներդրումը տարբեր ընկերություններում և անշարժ գույքի շուկայում: Ալ Նահայանների կարողությունը գնահատվում Է 300 միլիարդ դոլար: Այդ ընտանիքին Է պատկանում Royal Group ընկերությունը, որտեղ աշխատում Է ավելի քան 27 հազար մարդ, որոնք գործում են զանազան ոլորտներում՝ ֆինանսականից մինչև ռոբոտատեխնիկա: Ընտանիքին են պատկանում բաժնեմասեր Անգլիայի «Մանչեստր սիթի» ֆուտբոլային ակումբում, Իլոն Մասկի SpaceX ընկերությունում և երգչուհի Ռիհաննայի Savage x Fenty նորաձևության տանը: Վարկանիշային ցուցակի երկրորդ հորիզոնականում Է ամերիկյան Ուոլթոն ընտանիքը՝ Walmart խանութների ցանցի սեփականատերը, որի կարողությունը գնահատվում Է 224,5 միլիարդ դոլար: Հնգյակ են մտել նաև Մարս ընտանիքը (160 միլիարդ դոլար)՝ հրուշակեղենի համանուն ընկերության հիմնադիները, Կոխ ընտանիքը (128,8 միլիարդ դոլար), որը կառավարում Է Koch Industries արդյունաբերական կոնգլոմերատը, և Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքը (105 միլիարդ դոլար):
    18:20
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստան
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն: Վարչապետը Բիշքեկում կմասնակցի Եվրասիական բարձրագույն խորհրդի հերթական նիստին: Այցի շրջանակում նախատեսվում է նաև վարչապետ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
    18:12
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը. Զախարովա
    Մոսկվան ճիշտ չի համարում Ժնևյան քննարկումները և ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը նույն հարթության վրա դնելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա անդրադարձել է այն հարցին, թե ինչու Արևմուտքը կարող է Ռուսաստանի հետ համատեղ երկխոսություն վարել Վրաստանի շուրջ՝ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած Ժնևյան քննարկումների շրջանակներում, մինչդեռ հրաժարվում է համագործակցել Մոսկվայի հետ Ղարաբաղի շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: «Լինելով Մինսկի խմբի համանախագահներ՝ այս տարվա փետրվարին Վաշինգտոնը և Փարիզը մտացածին պատրվակներով հրաժարվեցին Մոսկվայի հետ համագործակցությունից՝ «թաղելով» խումբը որպես միջազգային հարթակ: Ի՞նչ կարող եմ սրան ավելացնել: Ինչ վերաբերում է Անդրկովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ ժնևյան միջազգային քննարկումներին, ապա այս հարթակում աշխատանքն իրականացվում է համանախագահների հովանու ներքո՝ ի դեմս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի, իսկ Վաշինգտոնը բանակցությունների մասնակիցներից միայն մեկն է։ Այս առումով մենք սխալ ենք համարում այս երկու ձևաչափերը նույն հարթության վրա դնելը», - ասել է Զախարովան։ Զախարովան անդրադարձել է նաև դեկտեմբերի 3-ին մի խումբ ադրբեջանցիների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակմանը: «Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի կարգավորման հարցով զբաղվել է ռուսական խաղաղապահ զորակազմը, և հայկական ու ադրբեջանական կողմերի հետ համատեղ Լաչինի միջանցքով երթևեկությունը հնարավոր է եղել վերականգնել», - ասել է նա: Ինչ վերաբերում է օրերս ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, Զախարովան նշել է, որ Լավրովի հայտարարությանն ավելացնելու ոչինչ չկա: ՌԴ ԱԳՆ խոսնակը հավելել է, որ Մոսկվան ցանկանում է տեսնել այդ հարցի շուրջ Երևանի պաշտոնական, միասնական դիրքորոշումը, որից հետո միայն հնարավոր կլինի քննարկում անցկացնել հարցի տարբեր նրբերանգների շուրջ:
    18:10
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Գվատեմալայի նախկին նախագահը և փոխնախագահը դատապարտվել են 16 տարվա ազատազրկման
    Գվատեմալայի դատարանը նախկին նախագահ Օտտո Պերեսին և նրա օրոք փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոքսանա Բալդետիին դատապարտել է 16-ական տարվա ազատազրկման: Կոռուպցիայի հետ կապված աղմկահարույց բացահայտումներից հետո երկու նախկին պաշտոնյաները 2015 թ.-ին վաղաժամկետ հեռացել էին պաշտոնից, զրկվել անձեռնմխելիությունից և ազատազրկվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Զույգը մեղավոր է ճանաչվել դավադրության և մաքսային խարդախության հոդվածներով: Պերեսը, ով Գվատեմալայի նախագահն էր 2012-2015 թվականներին, վերջին յոթ տարին անցկացրել է բանտում՝ սպասելով գործով դատավճռին։ Բալդետին 2018 թվականին դատապարտվել էր ավելի քան 15 տարվա ազատազրկման՝ խարդախության առանձին գործով։ Պերեսը և Բալդետին մեղադրվում էին մաքսային խարդախությունների ցանց ղեկավարելու մեջ. նրանց կառավարման ընթացքում ցանցը պետական միջոցներից շուրջ 3,5 միլիոն դոլար էր գողացել: Քննիչները Պերեսին և Բալդետիին մեղադրում էին այդ միջոցներից զգալի բաժին ստանալու մեջ:
    18:00
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Շան կծելուց հետո հիվանդանոց տեղափոխված կինը մահացել է
    SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 30-ին արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։10-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 64 խումբը «զույգ դաստակների շան կծած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի կնոջ։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/08/1228251/
    17:58
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արարատ Միրզոյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը վերաբերող հարցեր
    Դեկտեմբերի 8-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումների, ինչպես նաև սահմանազատման գործընթացի և տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ: Արարատ Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու իր դիրքորոշմանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի շարունակական սադրիչ գործողություններն ու առավելապաշտական հռետորաբանությունը բերում են անվտանգային փխրուն իրավիճակի սրման: Զրուցակցիներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը և կարևորել վերջինիս դերը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրությունում:
    17:50
    08.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Բիշքեկում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում անցկացվող ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակներում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «РИА Новости» գործակալությանը: Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կկայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին կմասնակցի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 2023 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ նախագահությունը կանցնի Ռուսաստանին։ «Նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում՝ զրույց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ», - ճեպազրույցի ընթացքում ասել է Ուշակովը։
    17:40
    08.12.22
    Ավելին