Լրահոս
Իրավական
20:55
08.12.22
118

Բերդի նախկին համայնքապետ Հարություն Մանուչարյանն ազատ կարձակվի․ «News.am»

Img default alt hy

Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը շուտով ազատության մեջ կլինի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 8-ին մերժել է Հարություն Մանուչարյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանը։

Հիշեցնենք՝ Բերդ համայնքի նախկին ղեկավարի անազատության մեջ գտնվելու ժամկետը լրանում է նոյեմբերի 10-ին։

Հիշեցնենք՝ Բերդ համայնքի նախկին ղեկավար Հարություն Մանուչարյանը ձերբակալվել էր  նոյեմբերի 10-ին,  Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ Դատարանը նոյեմբերի 11-ին բավարարել էր Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը և Հարություն Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը։

Հարություն Մանուչարյանին մեղադրանք է ներկայացվել հանցանքը կատարելու պահին գործող Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին (պաշտոնեական կեղծիքը)  մասերի հատկանիշներով։ Նրա վերաբերյալ վարույթով նախաքննությունը շարունակվում է։

News.am-ի հետ զրույցում Հարություն Մանուչարյանի պաշտպան Արման Թամրազյանն ասել էր, որ քրեական վարույթը իրականացնող մարմինը դիտավորյալ գործը որակել է ծանր, սխալ հոդվածով, որպեսզի վաղեմության ժամկետները չանցնեն ու Հարություն Մանուչարյանին կալանավորեն։

Հիշեցնենք՝ Հարություն Մանուչարյանի վերաբերյալ հարուցված քրեական գործ կա նաև Քննչական կոմիտեում։ Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Մանուչարյանը 2021 թվականի նոյեմբերի 9-ին կալանավորվել էր և միայն 11 ամիս անց՝ հոկտեմբերին, Հակակոռուպցիոն գործերով քրեական դատարանը գրավի դիմաց ազատ արձակեց նրան։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 25-ին, Բերդ խոշորացված համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում հաղթել էր Հարություն Մանուչարյանի գլխավորած դաշինքը՝ «Զորավոր համայնքը»։ Հարությունյանը, սակայն,  ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել։