Լրահոս
2022-12-13
-
Կրթություն և գիտությունԿԳՄՍ նախարար է նշանակվել Ժաննա ԱնդրեասյանըՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարար նշանակելու մասին․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Ժաննա Անդրեասյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար»,- նշված է Խաչատուրյանի ստորագրած հրամանագրում:Ավելին17:1513.12.22 -
Ձյուն, մառախուղ և մերկասառույց. իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Սևանի, Ճամբարակի, Սիսիանի տարածաշրջաններում, Վարդենյաց, Սարավանի և Մեղրիի լեռնանցքներում ձյուն է տեղում։ Ստեփանավանի լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Մառախուղ է Վարդենյաց լեռնանցքում՝ 1-2 մետր, Հրազդանի տարածաշրջանում, Գագարինից մինչև Սևանի թերակղզի ճանապարհահատվածում՝ 10-20 մետր, Սարավանի լեռնանցքում՝ 50 մետր տեսանելիությամբ։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին17:0713.12.22 -
ԱրցախԱյս պահին շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները․ Տեղեկատվական շտաբԱրցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Ստեփանակերտի և հանրապետության այլ բնակավայրերի հետ կապի բացակայությունը կարող է հումանիտար ճգնաժամի պատճառ հանդիսանալ այդ բնակավայրերում: Ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում: Շուշիի շրջանի վարչակազմը, ԱՀ օպերատիվ շտաբի հրահանգով, պահպանում է կապը համայնքների հետ և կատարվում են հնարավոր բոլոր գործողությունները այդ համայնքների հրատապ կարիքների բավարարման նպատակով»:Ավելին17:0013.12.22 -
ՔաղաքականԽոսում էր խաղաղությունից, հիմա՝ Ցեղասպանությունից. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մենք տեսնում ենք հետեւողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- երեկ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա՝ այն դեպքում, երբ տեւական ժամանակ է՝ իշխանություններն առաջ են տանում խաղաղության թեզը՝ ասելով, թե հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել Ադրբեջանի հետ: 2022 թվականի մայիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Մենք խաղաղության օրակարգ որդեգրելու եւ իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ եւ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի եւ մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով»: Իր հերթին այս տարվա հոկտեմբերին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր. «Կա պայմանավորվածություն մինչեւ տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, դելիմիտացնել հայ-ադրբեջանական սահմանը»: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը որպես նպատակ այլ առիթներով բազմիցս բարձրաձայնել է նաեւ Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, մյուս կողմից՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները շարունակվում են: Սա իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ կատարելու իր խոստումները, եւ իր հայտարարությունները մանիպուլացնող բնույթ ունեն:Ավելին16:5213.12.22 -
ՔաղաքականԱնահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել»․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել»: Նախարարի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Արմֆարմացիա»-ն, դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ խնդրել Առողջապահության նախարարության նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցել արգելված պետական օժանդակության եւ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վանաձորի եւ Գորիսի բժշկական կենտրոնների կողմից կազմակերպված գնումների մրցույթների հաղթող ճանաչվել է դեղ ներմուծող եւ վաճառող «Վագա ֆարմ»-ը, ինչը դժգոհություն է առաջացրել «Արմֆարմացիա»-ի մոտ: Այս ընկերությունը դիմել է Առողջապահության նախարարություն եւ հայտնել, որ «Վագա ֆարմ»-ի կողմից գնման պայմանագրերով նախատեսված եւ մատակարարված «Ֆրաքսիպարին» դեղը գրանցման հավաստագրի իրավատիրոջ մասով չի համապատասխանում ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղի գրանցման իրավատիրոջը, եւ պահանջել է պարզաբանում տալ: Իր հերթին նախարարությունից պարզաբանել են, որ «Վագա ֆարմ» ընկերության կողմից ներմուծվող «Ֆրաքսիպարին» դեղի գրանցման վավերապայմանները, բացառությամբ գրանցված հավաստագրի իրավատիրոջ վերաբերյալ տեղեկատվության, համապատասխանում են ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղի վավերապայմաններին: Այս պատասխանից հետո «Արմֆարմացիա»-ն դիմել է հանձնաժողով, սակայն անպտուղ: Ըստ հանձնաժողովի՝ նախարարության կողմից «Վագա ֆարմ» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման փաստը հաստատված չէ, եւ որոշվել է Առողջապահության նախարարության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժել»:Ավելին16:4513.12.22 -
ԱրցախԼաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները բողոքում են ռուսներից. Արցախում դեղորայքը կարող է սպառվելԱրցախում առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Սակայն անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնար, հայտնել է Արցախի առողջապահության նախարարությունը:Ավելին16:4013.12.22 -
Քաղաքական33 մլն դրամ՝ 8 մեքենա վարձակալելու համար. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեւանի քաղաքապետարանը 21-րդ դարում չի հրաժարվում խորհրդային ավտոմեքենաներից, ավելի կոնկրետ՝ «ժիգուլիներից»: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանի աշխատակազմը մտադիր է վարձակալել թվով 8 տրանսպորտային միջոց, եւ այդ նպատակով քաղաքապետարանը մտադիր է ծախսել 33 մլն 504 հազար դրամ: Այսպես, մեզ պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ քաղաքապետարանի աշխատակազմին հաջորդ տարվա համար տրանսպորտային միջոցներով ապահովելու նպատակով անհրաժեշտ է վարձակալությամբ տրամադրել հետեւյալ մակնիշի ավտոմեքենաները՝ 2008 թվականի արտադրության «Նիսսան X-Տեռռա», 2007թ. արտադրության «Գազ-3102-501», 2004թ. արտադրության «Վազ-21214», 2006թ. արտադրության «Գազ-31105-120», 2012թ. արտադրության «Կիա Սեռատո, 2003թ. արտադրության «Գազ-3102»։ Իհարկե, փաստաթղթերով քաղաքապետարանը պահանջել է՝ վարձակալության ողջ ժամանակահատվածում ավտոմեքենաները պետք է լինեն տեխնիկապես սարքին եւ արտաքինից լավ վիճակում, որպեսզի շաբաթվա մեջ՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ շաբաթ, կիրակի եւ տոն օրերին օգտագործվեն: Հարց է՝ ինչքանով կարող է 2004 թվականի սովետական արտադրության ավտոմեքենան որակյալ ծառայություն մատուցել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանը նախատեսում է նաեւ հաջորդ տարվա համար վարձակալել թվով 2՝ 2014թ. արտադրության «IRAN KHODRO TU5 1.6» մակնիշի ավտոեմեքենա: Այս երկու ավտոմեքենայի վարձակալության համար քաղաքապետարանը նախատեսում է ծախսել 14 մլն 496 հազար դրամ գումար: Չի բացառվում, որ այս ավտոմեքենաները ինչ-որ մեկին են պատկանում, որոնց դիմաց 650 հազար ԱՄՆ դոլար ամանորյա զարդարանքի վրա ծախսող քաղաքապետարանը գումար է դուրս գրում: Հարց է մնում՝ արդյոք 21-րդ դարում արդյունավետ է «Վազ 21»-ով երթեւեկելը»:Ավելին16:3713.12.22 -
ՀասարակականՁմեռվա այս ցուրտ պայմաններում 270 երեխա մնացել է ճանապարհներին. Արցախի ՄԻՊԱյս պահի դրությամբ, ձմեռվա այս ցուրտ պայմաններում 1100 մարդ մնացել է ճանապարհներին, այդ թվում ՝ 270 երեխա, ովքեր զրկվել են իրենց ընտանիքներին միանալու իրավունքից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով Երևան է ժամանել օրեր առաջ՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չի կարողանում Արցախ վերադառնալ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով: «Սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման, ցեղասպանական քաղաքականության հերթական բաղադրիչն է: Այն իրականացվում է հետևողականորեն և համակարգված կերպով: Սրանք բացառիկ դեպքեր չեն, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաստատված հրադադարի դիտավորյալ խախտումներ և ձեռքբերված պայմանավորվածությունների դիտավորյալ խաթարումներ»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը:Ավելին16:3013.12.22 -
Քաղաքական17 մլն դրամ՝ ՀԱՊԿ ԱԽ նիստը Երևանում անցկացնելու համար. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀԱՊԿ ԱԽ խորհրդի հյուրանոցային կեցության եւ հյուրասիրության ծառայություններ անցկացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը 2 մլն 80 հազար դրամի չափով պայմանագիր է կնքել «Երեւան» հյուրանոցի հետ: Մեկ այլ պայմանագրով՝ «Ա.Մ.Ջ.-111» ՍՊԸ-ից կատարվել է 7 մլն 457 հազար դրամի գնում՝ ՀԱՊԿ ԱԽ խորհրդի նիստի շրջանակներում տրանսպորտային ծառայություններ իրականացնելու համար: Կրկին ՀԱՊԿ ԱԽ խորհրդի հյուրանոցային կեցության եւ հյուրասիրության ծառայություններ անցկացնելու համար ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը մեկ այլ պայմանագիր է կնքել ««Գոլդեն Փելիս» հյուրանոց» ՍՊԸ-ի հետ, որն այս անգամ արժեցել է 6 մլն 595 հազար դրամ: «Սարգիս Միքայելյան» ԱՁ-ի հետ էլ կնքված 1 մլն 450 հազար դրամ արժողությամբ պայմանագրով իրականացվել են տեխնիկական աշխատանքներ, օրինակ՝ 15 հատ դրոշակաձող է գնվել, եւ իրականացվել է դրոշների վերանորոգում: Այս պահին առկա տվյալների համաձայն՝ ստացվում է, որ ՀԱՊԿ ԱԽ խորհրդի նիստն այստեղ անցկացնելու նպատակով ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայությունը ՀՀ պետական բյուջեից ծախսել է 17 մլն դրամից ավելի գումար, եւ ամեն ինչ իրականացվել է «մեկ անձից գնումներ» սկզբունքով, հենց նույն սկզբունքով, որից ժամանակին դժգոհում էին ներկայիս իշխանությունները, համարում կոռուպցիայի որջ: Հիմա Նիկոլ Փաշինյանը նույն կոռուպցիոն մեխանիզմներով է կառավարում բոլոր ոլորտները, ինչ նախկինում քննադատում ու մերժում էր:Ավելին16:2213.12.22 -
ՀասարակականՄի խումբ երիտասարդներ Ադրբեջանի գործողությունները դատապարտող նամակ փոխանցեցին ՄԱԿ-ի գրասենյակինԱզատության հրապարակում մի խումբ երիտասարդներ դեկտեմբերի 13-ին բողոքի ակցիա անցկացրեցին Հայաստանը Արցախին կապող ճանապարհի՝ Ադրբեջանի կողմից փակելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին ՄԱԿ-ի գրասենյակ՝ բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին: Երիտասարդները միջազգային հանրությունից պահանջեցին, որպեսզի նա զերծ մնա երկակի ստանդարտներից և դատապարտի Ադրբեջանի հակամարդկային վարքագիծը, կիրառի առկա գործիքակազմը՝ կանխելու Ադրբեջանի՝ էթնիկ զտման հանցավոր գործողությունները: «Հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: Կեղծ բնապահպանական պատրվակով, Ադրբեջանի իշխանության այս սադրանքը Արցախի հայաթափմանն ուղղված հետևողական քայլ է: Նպատակը մեկն է՝ կյանքի համար ստեղծել անտանելի պայմաններ, ճնշում գործադրել արցախահայության վրա և ստիպել արցախցիներին թողնել հայրենիքը: Սա միջազգային իրավունքի և մարդասիրական բացահայտ ոտնահարում է, այն էլ քաղաքակիրթ աշխարհի աչքի առաջ»,- նշված է նամակում: Բողոքի ակցիային ներկա էր նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը: Նա նշեց, որ Ադրբեջանը բնապահպանական կեղծ պատրվակով շարունակում է փակ պահել Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը, և սա 44-օրյա պատերազմից հետո նրանց հերթական սադրանքն է: «Դեկտեմբերի 12-ից Արցախի իշխանությունները օպերատիվ կերպով աշխատում են: Այսօր առավոտյան տեղի է ունեցել անվտանգության խորհրդի նիստը, նաև պետնախարար Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղպաշտպանության շտաբի նիստը: Արդյունքում՝ Արցախի կառավարությունը և մյուս գերատեսչությունները 24-ժամյա ռեժիմով աշխատում են՝ փորձելով հնարավորինս արագ խաղաղ հանգուցալուծում տալ խնդրին: Միևնույն ժամանակ, Արցախում ստեղծված իրավիճակի պատճառով որոշակի խնդիրներ են առաջացել և այդ խնդիրներին կառավարությունը ևս օպերատիվ լուծում է տալիս»,- ասաց Առաքելյանը:Ավելին16:1613.12.22 -
ՄիջազգայինՄԱԳԱՏԷ-ն անվտանգության առաքելություններ կուղարկի «Ուկրաինայի բոլոր ատոմակայաններ». ԳրոսսիԱտոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) ղեկավար Ռաֆայել Գրոսին Փարիզում հանդիպում է ունեցել Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ: Կողմերը քննարկվել են Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանում անվտանգության գոտու կազմակերպման և գործակալության նոր առաքելությունների հարցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Գրոսին գրել է Twitter-ի իր էջում: «Մենք պայմանավորվեցինք ՄԱԳԱՏԷ-ի անվտանգության առաքելություններ ուղարկել Ուկրաինայի բոլոր ատոմակայաններ: Զապորոժիեի ԱԷԿ-ում անվտանգության գոտի ստեղծելու շուրջ աշխատանքը շարունակվում Է», - գրել է Գրոսին: Զապորոժիեի ԱԷԿ-ը Եվրոպայում ներկայումս գործող ամենամեծ ատոմակայանն է։ ТАСС գործակալությունը հիշեցնում է, որ Ռուսաստանն այն իր վերահսկողության տակ է վերցրել փետրվարի 28-ին՝ Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու առաջին օրերին։ Ատոմակայանը շարունակել է կանոնավոր աշխատանքը։ Սեպտեմբերի սկզբին այնտեղ Է այցելել ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը՝ գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: Այն բանից հետո, երբ պատվիրակությունը հեռացավ օբյեկտից, այնտեղ որպես դիտորդներ մնացին ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցները: Ավելի ուշ գործակալությունը հրապարակել է զեկույց՝ կոչ անելով Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծել անվտանգության գոտի՝ ռազմական գործողությունների պատճառով առաջացող հնարավոր վթարները կանխելու համար:Ավելին16:1513.12.22 -
ԱրցախՍտեփանակերտում ակնկալում են ՌԴ-ի ավելի գործուն աջակցությունն ու քայլերըԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդգծում է, որ մի խումբ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակումն Ադրբեջանի կողմից պետականորեն կազմակերպված միջոցառում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանն այս մասին ասել է դեկտեմբերի 13-ին Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ՝ անդրադառնալով բնապահպան ներկայացող մի խումբ ադրբեջանցիների կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհահատվածը փակելու հետ կապված իրավիճակին: «Սա, ինչպես իրենք են փորձում ներկայացնել, ինքնաբուխ, հասարակական կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառում չէ, այլ պետականորեն հստակ պլանավորված միջոցառում, որն իրենք կազմակերպում են՝ ունենալով Արցախը հայաթափելու նպատակ: Ուզում եմ նշել, որ դա չի ստացվելու: Եվ ուզում եմ այսօր կրկնել այն ամենը, ինչ ասել եմ Ֆրանսիայում բոլոր հանդիպումների ժամանակ՝ Արցախը կանգնած է ցեղասպանության եզրին: Քանի որ հնարավոր չէ, որպեսզի Ադրբեջանն իրականացնի այն ծրագիրը, օրակարգը, որն այսօր ունի, որպեսզի արցախցիները հրաժարվեն ինքնորոշման միջազգային իրավունքից, ինչպես նաև հնարավոր չէ ճնշման հետևանքով հայաթափել Արցախը, ապա մնում է երրորդ տարբերակը՝ ցեղասպանություն: Մենք պետք է բարձրաձայնենք այդ մասին՝ օգտագործելով ոչ միայն հայության ներուժն ու մեր բարեկամների հնարավորությունները, այլ քաղաքակիրթ աշխարհը պետք է գիտակցի այս ամենը»,-ընդգծեց Նախագահ Հարությունյանը՝ հավելելով, որ Արցախի Ազգային ժողովի այսօրվա հայտարարությունից հետո ակնկալիք կա, որ ՀՀ գործընկերները նույնպես ուղղակի ակտիվ մասնակցություն կունենան՝ իրենց պահանջով ու բոլոր հնարավորությունների օգտագործմամբ միջազգային հարթակներում բարձրաձայնելու արցախահայության տարրական հումանիտար, ինչպես նաև Արցախում ապրելու և միջազգային հանրության հետ կապ ունենալու իրավունքների մասին: «Ես ուզում եմ դիմել հայությանը: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ շրջափակումը, որը բերելու է հումանիտար աղետի՝ օգտագործել բոլոր հնարավորությունները Սփյուռքում, ՀՀ-ում, և խաղաղ ակցիաներով փորձել միջազգային հանրությանն ու միջազգային կառույցներին ոտքի կանգնեցնել: Սա իմ կոչն է ու խնդրանքը, քանի որ դրա կարիքը մենք այսօր առավել քան երբևէ, ունենք: ես Ակնկալում եմ, որ Հայաստանում մեր հայրենակիցներն այսօր, վաղը կամ րոպեներ հետո բոլոր հնարավորություններն օգտագործելու են տարբեր դեսպանատների, ՄԱԿ-ի գրասենյակի մոտ և այլն, բարձրաձայնել արցախահայերի արդարացի պահանջը»,-ասաց երկրի ղեկավարը: Նրա խոսքով՝ Արցախում լավ գիտակցում են ,որ Ադրբեջանը փորձելու է կասկածի տակ դնել և վարկաբեկել ՌԴ խաղաղապահ առաքելությունը։ «Սա մենք շատ լավ գիտակցում ենք, բայց անկախ ամեն ինչից ակնկալում ենք,որ խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմը, այսինքն՝ Ռուսաստանի Դաշնությունը, ավելի գործուն աջակցության և քայլերի է դիմելու: Իհարկե ակնկալում ենք, որ Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, Եվրոպայում և ընդհանուր առմամբ աշխարհաքաղաքական առումով լուրջ դերակատարություն ունեցող երկիր, օգտագործի իր խողովակները։ Երեկ մեզ հնարավորություն է եղել օգտագործել ամերիկյան թևը, քանի որ ժամանակի առումով հնարավորությունը եղել է»,-շեշտեց Արայիկ Հարությունյանը՝ հորդորելով արցախցիներին լինել համբերատար, միասնական, չենթարկվել խուճապի, սադրանքների և կազմակերպված ու միասնական պայքարով հաղթահարել այս ծանր փուլը:Ավելին16:1413.12.22 -
ՔաղաքականԽախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը․ ՌուբինյանՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ «Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետում հստակ նշված է, որ. Լաչինի միջանցքը գտնվում է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո։ Այսինքն՝ միջանցքում զորախումբը ոչ թե կանգնած է Ադրբեջանի բանակի ու ԼՂ Պաշտպանության բանակի միջև՝ բախումներ թույլ չտալու համար, այլ իրականացնում է 5 կմ լայնությամբ տարածքի ուղիղ վերահսկողություն՝ ԼՂ և Հայաստանի միջև անխափան կապ ապահովելու նպատակով։ Համաձայն հայտարարության՝ Ոչ ԼՂ-ն, ոչ ՀՀ-ն Լաչինի միջանցքում որևէ գործառույթ չունեն, որովհետև այն չի գտնվում վերջիններիս վերահսկողության ներքո։ Ադրբեջանը նույնպես նույն պատճառով միջանցքում որևէ գործառույթ չունի, բայց ունի 1 պարտավորություն՝ «Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»: Այսինքն Ադրբեջանը պարտավորվել է որևէ կերպ վտանգի չենթարկել ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո գտնվող տարածքով ազատ տեղաշարժը։ (Օրինակ՝ չռմբակոծել ճանապարհը կամ ֆեյք բնապահպաններ այնտեղ չուղարկել այն արգելափակելու համար): Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումով Ադրբեջանն իր այս պարտավորությունն ակնհայտորեն խախտել է։ Արդյունքում խախտվել է նաև ՌԴ խաղաղապահ զորախմբի՝ միջանցքում վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը։ Իրավիճակի հանգուցալուծումը նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի համաձայն ՌԴ խաղաղապահ զորախմբի կողմից Լաչինի միջանցքում իր լիակատար վերահսկողության վերականգնումն է՝ ցանկացած կերպ։ Հ.Գ. Փարիզում եմ ԵԽԽՎ քաղաքական և մոնիտորինգի կոմիտեների նիստերին մասնակցելու համար։ Ստեղծված իրավիճակը քննարկման թեմա եմ դարձնելու նաև այստեղ»,- գրել է Ռուբինյանը։Ավելին16:1213.12.22 -
ԻրավականՀովտաշեն համայնքում գործող ձկնաբուծարանում ՍԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերելԱրարատի մարզի Հովտաշեն համայնքում գործող ԱՁ Սամվել Լաբլաջյանին պատկանող ձկնաբուծարանում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ: Մասնավորապես՝ ընկերությունը չի վարում փաստաթղթաբանություն իխտիոպաթոլոգիական հետազոտությունների, ջրի հիդրոքիմիական հետազոտությունների, անասնահամաճարակային վիճակի մասին, չունի իխտիոպաթոլոգիական հետազոտությունների լաբորատորիա, ձկան հիվանդությունների ու անկումների մասին չի տեղեկացրել ՍԱՏՄ-ին, չի վարվում գույքի, սարքավորումների, որսալու սարքերի, արտահագուստի ախտահանման մատյան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, մշտադիտարկման ընթացքում կատարվել է նմուշառում և տրվել լաբորատոր հետազոտության: Ըստ փորձաքննության արդյունքների՝ ձկան մեջ հայտնաբերվել են մանրէաբանական Aeromonas hidrophila բակտերիալ և սապրոլեգնիոզ սնկային հիվանդությունները: Մակաբուծական հետազոտությամբ ինվազիոն հիվանդության հարուցիչներ չեն հայտնաբերվել: Ըստ տնտեսավարողի հայտարարության՝ անկումները սկսվել են հոկտեմբերի 29-ից, մոտավոր հաշվարկներով թաղվել է 58 տոննա ձուկ: Տնտեսավարողին տրվել են հանձնարարականներ հստակ փաստաթղթավորման, մատյանների վարման, ախտահանություն իրականացնելու վերաբեյալ:Ավելին16:0713.12.22 -
Արտաքին քաղաքականությունԻրանում պահանջում են զինվորականներից նախազգուշացնել ԲաքվինԼաչինի միջանցքը փակելու ադրբեջանական սադրանքին փորձագիտական գնահատականներ են հնչում նաև հարևան Իրանում: Քաղաքագետ Էհսան ՄովաՀեդիանի խոսքն է մեջբերել «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը: «Բաքվի նպատակը ցեղասպանություն իրագործելն է: Անհրաժեշտ է, որ Իրանը դիվանագիտական դաշտում ավելի ակտիվ լինի: Անհրաժեշտ է նաև, որ իրանցի զինվորականները տարածաշրջանում արկածախնդրությունների համար նախազգուշացումներ հղեն Բաքվին»,- ասել է իրանցի փորձագետը:Ավելին16:0013.12.22 -
ՔաղաքականԼաչինի միջանցքի փակումն իրականացվում է Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ. Արցախի ՄԻՊՄարդու իրավունքների մասին միջազգային իրավունքը հստակ ամրագրում է, որ որևէ վայրկյան չպետք է խաթարվեն կենսաապահովման համար անհրաժեշտ պայմաններն, այնինչ մենք տեսնում ենք, որ արդեն 24 ժամից ավելի խաթարված է Արցախում ապրող մարդու ամենատարրական իրավունքը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով Երևան է ժամանել օրեր առաջ՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չի կարողանում Արցախ վերադառնալ՝ ճանապարհի փակ լինելու պատճառով: «Պետք է անդրադառնանք, թե հումանիտար ինչ հետևանքներ կարող է ունենալ և ինչ հետևանքներ է արդեն ունենում ադրբեջանական այս հանցավոր գործողությունը. Նախ և առաջ, արդեն 24 ժամից ավելի դադարեցված է սննդամթերքի, էներգակիրների (բենզինի և դիզվառելիք), դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների մատակարարումն Արցախի ամբողջ տարածքում: Այս ամենն իրականացվում է Ադրբեջանի իշխանությունների, անձամբ Ադրբեջանի նախագահի ուղղորդմամբ և նրա հրահանգներով, որովհետև այն թեզերը, որ շրջանառվում են՝ իբր բնապահպանական հարցեր և այլն՝ ամբողջությամբ կեղծ են: Կա տեղեկատվություն, որ այդ ճանապարհը փակողները հիմնականում ադրբեջանական իշխանությունների կողմից ուղղորդվողներն են, այդ թվում՝ նաև հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ»,- նշեց ՄԻՊ-ը: Գեղամ Ստեփանյանը ևս մեկ անգամ հրավիրեց միջազգային դերակատարների, միջազգային իրավապաշտպան և միջկառավարական կազմակերպությունների ուշադրությունը շատ կարևոր մի հանգամանքի վրա՝ փաստացի այս պահի դրությամբ Արցախում 120 հազար մարդ գտնվում է շրջափակման մեջ: «Այստեղից պետք է հատուկ ընդգրկենք նաև այն հանգամանքը, որ Արցախն օդային հաղորդակցություն չունի աշխարհի որևէ կետի հետ»,- ընդգծեց բանախոսը: Արցախի ՄԻՊ-ի խոսքով՝ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ահազանգներ է ստանում, որ բժշկական հաստատություններում առկա դեղորայքային պաշարները մի քանի օրվա են, ու այսկերպ շարունակվելու դեպքում այս հարցում կանգնելու են շատ լուրջ խնդրի առաջ: Նույնը վերաբերում է սննդամթերքի ու էներգակիրների մատակարարումներին:Ավելին15:5813.12.22 -
ԱշխարհԻՊ-ն ստանձնել է Քաբուլի հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել է դեկտեմբերի 12-ին Քաբուլում չինացի դիվանագետների և գործարարների համար նախատեսված հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Հաղորդվում է, որ ԻՊ-ի ներկայացուցիչները հրապարակել են հարձակվողների լուսանկարները և հայտարարել հարձակման երեք տասնյակ զոհերի մասին։ «Թալիբան»-ի ներկայացուցիչները դեկտեմբերի 12-ին հաղորդել էին Շաhրինաուի շրջանում գտնվող հյուրանոցի վրա հարձակման մասին: Նրանք նշել էին, որ հարձակման ժամանակ երեք կասկածյալ Է սպանվել, հյուրանոցի ոչ մի օտարերկրյա հյուր չի զոհվել, սակայն մի քանիսը վնասվածքներ են ստացել՝ ցատկելով բարձրությունից։Ավելին15:5413.12.22 -
ԱրցախԱդրբեջանցիները բնակիչներին տարհանելու կեղծ լուրեր են տարածում. Արցախի ԱԱԾ-ն զգուշացնում էԱրցախի ԱԱԾ-ն զգուշացրել է, որ ադրբեջանական հատուկ ծառայությունները օգտագործում են արցախցիների ֆեյսբուքյան էջերը՝ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար: Արցախի ԱԱԾ-ն կոչ է անում չտրվել կեղծ լուրերին և պահպանել հանգստություն:Ավելին15:5013.12.22 -
Հասարակական«Թաթոյան» հիմնադրամը միջազգային հանրությունից պահանջում է անհապաղ քայլերԵրեկվանից` 2022թ. դեկտեմբերի 12-ից, առավոտյան ժամը 10:30-ից 270 երեխա ձմռան ցրտին մնացել է ճանապարհներին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իբր «քաղաքացիական» ու «բնապահպանական» շարժում ներկայացնող անձանց կողմից փակելու հետևանքով: Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation-ի հավաստի տվյալներով՝ երեխաները թե´ ՀՀ Սյունիքի ու այլ մարզերից են, թե´Արցախի տարբեր բնակավայրերից: Երեխաների թիվը հիմնադրամին հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: «Ակնհայտ է, որ ճանապարհը փակելով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչների մեկուսացման մեջ թողնելը, Արցախը շրջափակելը որևէ բնապահպանական նպատակ չունի. այն արցախահայության բնաջնջման ադրբեջանական հանցավոր քաղաքականության մաս է։ Սա ադրբեջանական իշխանությունների հատուկ նպատակն է. Արցախը կտրել Հայաստանից, այլ նաև ահաբեկել և մեկուսացնել խաղաղ բնակչությանը։ Երեխաները կտրված են ընտանիքներից, առաջ են եկել ջրի, սննդի և բժշկական օգնության հասանելիության լուրջ խնդիրներ: Հիմնադրամը շեշտում է, որ մարդու իրավունքները և հատկապես երեխաների իրավունքները կապ չունեն քաղաքական հարցերի, տարածքի ճանաչված կամ չճանաչված լինելու հետ, հետևաբար` հրատապ է, որ հասցեական արձագանքեն երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները՝ վերացնելու համար երեխաների միջազգայնորեն երաշխավորված իրավունքների խախտումները: Միանշանակ է, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելն Արցախը հայաթափելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ։Ավելին15:4813.12.22 -
ԱշխարհTwitter-ը լուծարել է «Վստահության և անվտանգության խորհուրդը»Twitter-ը հայտարարել է, որ լուծարում է իր «Վստահության և անվտանգության խորհուրդը», որը զբաղվում էր առցանց անվտանգության հարցերով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: Ըստ լրատվամիջոցի տրամադրության տակ հայտնված նամակի, որը դեկտեմբերի 12-ի երեկոյան ուղարկվել է խորհրդի անդամներին՝ «ընկերությունը վերագնահատում է, թե ինչպես լավագույնս դրսից գնահատել մեր արտադրանքի և քաղաքականության մշակման աշխատանքները: Որպես այս գործընթացի մաս՝ մենք որոշել ենք, որ Վստահության և անվտանգության խորհուրդը դա անելու համար լավագույն կառույցը չէ»: Twitter-ի նոր սեփականատեր Իլոն Մասկն ընկերության ղեկավարությունը ստանձնելուց ի վեր բազմաթիվ փոփոխություններ է մտցրել սոցիալական մեդիայի քաղաքականության և գործելակերպի մեջ: CNN-ը նշում է, որ Twitter-յան էջերից մեկը, որն այժմ հեռացվել է, հստակեցնում էր, որ խորհուրդը կազմված է արտաքին փորձագիտական կազմակերպություններից, որոնք խորհրդատվություն էին տրամադրում այնպիսի հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են առցանց անվտանգությունը, մարդու իրավունքները թվային ոլորտում, ինքնասպանությունների կանխումը, հոգեկան առողջությունը, երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունները և այլն: «Միասին նրանք աջակցում են անվտանգությունը և խորհուրդ են տալիս մեզ, երբ մենք մշակում ենք մեր արտադրանքը, ծրագրերը և կանոնները», - ավելի վաղ պարզաբանել էր Twitter-ը: Անցյալ շաբաթ խորհրդի երեք անդամներ հրաժարական էին տվել՝ գրելով, որ «հակառակ Իլոն Մասկի պնդումների՝ Twitter-ի օգտատերերի անվտանգությունն ու բարեկեցությունը անկում են ապրում»:Ավելին15:4713.12.22