Լրահոս
Հասարակական
16:30
13.12.22
119

Ձմեռվա այս ցուրտ պայմաններում 270 երեխա մնացել է ճանապարհներին. Արցախի ՄԻՊ

Img default alt hy

Այս պահի դրությամբ, ձմեռվա այս ցուրտ պայմաններում 1100 մարդ մնացել է ճանապարհներին,  այդ թվում ՝ 270 երեխա, ովքեր զրկվել են իրենց ընտանիքներին միանալու իրավունքից: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, ով Երևան է ժամանել օրեր առաջ՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին մեկնարկած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումին և չի կարողանում Արցախ վերադառնալ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու պատճառով:

«Սա Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտման, ցեղասպանական քաղաքականության հերթական բաղադրիչն է: Այն իրականացվում է հետևողականորեն և համակարգված կերպով: Սրանք բացառիկ դեպքեր չեն, այլ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հաստատված հրադադարի դիտավորյալ խախտումներ և ձեռքբերված պայմանավորվածությունների դիտավորյալ խաթարումներ»,- շեշտեց Արցախի ՄԻՊ-ը: