Լրահոս
2022-12-13
-
ՀասարակականԵրևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10։00-16։00 Ամիրյան փ. 27 շենք, Բայրոնի փ. 8, 10, 12 շենքեր, Մոսկովյան փ. 21, 23, 25, 27 շենքեր, Տերյան փ. 71, 83 շենքերի բնակիչ-բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ռուբինյանց փ. 12/1 շենք, Պ․Սևակի փ. 106 շենք, Գրիբոյեդովի փ. 3, 5, 5Ա շենքեր, Կոմիտասի պող. 50 շենք, Վրացական 2-րդ նրբ. 4-5 առանձնատներ, Անտառային փ. 51, 190 շենքեր և 45-184 առանձնատներ, Սարմենի փ. 72, 92, 92/1 շենքեր և 74-86 առանձնատներ, Դավիթաշեն 1, 9, 10 փողոցների բնակիչ-բաժանորդներ, 11:00-15:00 Ավանեսովի 1փ. 4, 6, 8, 8/1 և 2փ. 42 շենքեր, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 8, 13 շենքեր, Խորենացի փ. 28, 29, 30 շենքեր, թիվ 21 մսուր- մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արարատի մարզի` 10:30-12:00 Այգեստան գյուղ մասնակի, 11։00-16։00 Արտաշատ քաղաք՝ Խանջյան, Նալբանդյան, Նար-Դոսի փողոցներ մասնակի, Արարատ գյուղ՝ «Արարատ կաթ» ՍՊԸ, «Խոստեղյան Վաչիկ» «Սեդրակ Սարգսյան» ԱՁ, Սեփականատեր «Կարեն Խոստեղյան» և Զինմաս, 12:30-16:00 Նորաշեն գյուղ մասնակի, Կոտայքի մարզի՝ 11։00-13։00 Աղվերան համայնք մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ» և «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, 11։00-17։00 Աբովյան քաղաք՝ 2-րդ և 3-րդ միկրոշրջաններ մասնակի, Առինջ գյուղ մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք և Կաթնաղբյուր գյուղեր մասնակի, Գեղաշեն և Զովք գյուղեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 13։00–16։00 Հրազդան քաղաք՝ Վանատուր, Ջրառատ թաղամասեր մասնակի, Ծաղկաձոր քաղաք՝ Պահլավունյաց փողոց, «Հրակնատ», «Նոր հաց» ՍՊԸ-ներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, «Գ․Հայրապետյան» Ա/Ձ, Գեղարքունիքի մարզի՝ 10։00-10:30 Վերին Գետաշեն բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 10։45–11:15 Ձորագյուղ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, 11։00–13:00 Զոլաքար բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Տավուշի մարզի՝ 10:00-15:00 Խաչարձան գյուղ:Ավելին22:3013.12.22 -
Արցախ«Դա լինելու է սարսափելի հանցագործություն». շրջափակված Արցախը ՄԱԿ-ի ԱԽ նիստ է պահանջումԱրցախի դեմ ադրբեջանական տեռորին լուռ հետևող միջազգային գործընկերների հետ Հայաստանը քննարկումներ է սկսում Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման կամ վերագործարկման համար: Պաշտոնական Ստեփանակերտը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առաջարկում է Արցախում գտնվող ռուս խաղաղապահներին անժամկետ մանդատ տալ: Արցախի նախագահը հայտարարել է, որ պատրաստ չեն զիջումների:Ավելին22:2013.12.22 -
Բախվել են Mercedes-ն ու Opel Vectra-ն, կան վիրավորներՀայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ դեկտեմբերի 10-ին Արարատի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/13/1228638/Ավելին22:1813.12.22 -
ԱրցախԱրցախում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են. ԱՀ ֆինանսների նախարարությունԱրցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ:Ավելին22:1013.12.22 -
ԱռողջապահականԼաչինի միջանցքի փակ լինելը աղետալի է հատկապես հաշմանդամ արցախցիների համարՆերառական իրավական բարեփոխումների կոալիցիան իր մտահոգությունն է հայտնում Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը միացնող միակ ճանապարհի՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի փակման պատճառով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է կոալիցիայի տարածած հաղորդագրությունում: «Ճանապարհի ավելի քան մեկ օր փակ լինելը աղետալի է հատկապես հաշմանդամություն ունեցող արցախցիների կյանքի եւ առողջության տեսանկյունից։ Շրջափակման հետեւանքով հրատապ բժշկական օգնության կարիք ունեցող անձանց տեղափոխումը Հայաստանի բուժհաստատություններ դարձել է անհնար։ Դադարեցվել են նաեւ դեղորայքի եւ անհրաժեշտ պարենի մատակարարումները։ Եղանակային ցուրտ պայմաններում ավելի քան հազար մարդ մնացել է ճանապարհին, իսկ գազի մատակարարումը՝ դադարեցվել: Միջազգային կազմակերպություններից եւ դիվանագիտական ներկայացուցչություններից ակնկալում ենք օգտագործել իրենց ազդեցությունը, դատապարտել Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված՝ արցախցիների մարդու իրավունքների զանգվածային այս խախտումը։ Հումանիտար կազմակերպություններին կոչ ենք անում հավատարիմ մնալ իրենց առաքելությանը եւ ցուցաբերել հրատապ օգնություն հաշմանդամություն ունեցող եւ չունեցող արցախցիներին՝ անկախ իրենց գտնվելու վայրից»,-նշվում է հայտարարությունում:Ավելին22:0713.12.22 -
Քաղաքական«Խառնել բոլորի խաղաքարտերը, դիմադրություն ցույց տալ» Ադրբեջանին զսպելու կոչով երթ՝ ԵրևանումՀայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ են հրավիրել ընդդիմադիր երկու խմբակցությունները: «Հայաստանն» ու «Պատիվ ունեմը» ՔՊ-ական գործընկերներին կսպասեն վաղը ցերեկը 1-ին՝ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ համատեղ հայտարարություն ընդունելու և դատապարտելու Ադրբեջանի գործողություններն Արցախի Հանրապետության քաղաքացիների դեմ: Ի դեպ, ընդդիմադիր պատգամավորներն այսօր Երևանում միացել են քաղաքացիներին, որոնք ակցիա ու երթ են արել՝ ի պաշտպանություն Արցախի մեր հայրենակիցների:Ավելին22:0513.12.22 -
ԱրցախԼաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք չեն կարողանում վերադառնալ իրենց տներըԱդրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը արգելափակելու պատճառով 1100 քաղաքացիական անձինք, որից 270-ը անչափահաս, չեն կարողանում վերադառնալ իրենց տները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասվում է ԱՀ ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում:Ավելին22:0413.12.22 -
ԱրցախԶանգվածային վայրագություն է Արցախում, բայց երևանյան ֆորումում այդ մասին խոսել չի կարելիՄԱԿ-ը ընտրողաբար է արձագանքում ճգնաժամային իրավիճակներին: Այս համոզմանն է Աթենքի համալսարանի պրոֆեսոր, ցեղասպանագետ Մեյխանե Ցիդիսը: Նա «Հայլուրի» թղթակցի հետ զրույցում «զանգվածային վայրագություն» և «ցեղասպանության դրսևորում» է անվանել Լաչինի միջանցքում ադրբեջանցիների գործողությունները: Հույն պրոֆեսորը Երևանում մասնակցում է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին, որի ժամանակ այսօր արգելել են արտահերթ ելույթ ունենալ Հայաստանի առաջին օմբունդսմեն Լարիսա Ալավերդյանին:Ավելին22:0013.12.22 -
ՀասարակականԱդրբեջանը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ է իրականացնում Արցախի բնակչության նկատմամբ․ ԹաթոյանԱդրբեջանի կողմից Արցախի Հանրապետության գազամատակարարումը դադարեցնելը, «Լաչինի միջանցքը» փակելը պետական մակարդակով ահաբեկչական արարքներ են Արցախի ողջ բնակչության նկատմամբ, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ «Գազից, ջեռուցումից ու տաք ջրից մտադրված զրկել են 120 000-ից ավելի խաղաղ բնակիչների՝ երեխաների ու տարեցների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ՝ առաջացնելով հիմանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ: Չեն գործում դպոցներն ու մանկապարտեզները: Դրանից բացի, արդեն երկրորդ օրն է՝ «բնապահպան» ներկայացող Ադրբեջանի ակտիվիստները, իրականում` զինվորականներ ու պետական ծառայողներ, դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից փակ են պահում նաև Լաչինի միջանցքը՝ Շուշի – Քարին տակ հատվածում՝ կտրելով միակ կապը Հայաստանի ու Արցախի միջև: Այս ամենը ոչ թե իրարից կտրված արարքներ են, այլ միասնական քաղաքականության, մեկ միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր են. ատելության ու թշնամանքի քաղաքականություն, որ ունի էթնիկ ու կրոնական հիմքեր: Էլ ինչպե՞ս են լինում ցեղասպան քաղաքականությունը և էթնիկ զտումները: Տիպիկ քրեորեն պատժելի միջազգային հանցավոր վարքագիծ: Այս հանցավոր քաղաքականության ապացույցները կուղարկվեն միջազգային կազմակերպություններին»,- սոցցանցի իր էջքում գրել է Արման Թաթոյանը:Ավելին21:5213.12.22 -
Աշխարհ«Նրանք տանջվում են, իսկ մենք վայելում ենք կյանքը». վճռական քայլեր են պահանջում սերբերը՝ Կոսովոյի դեմԿոսովոյի մասնակի ճանաչումից 15 տարի անց էլ պայթյունավտանգ են սերբերի և կոսովցի ալբանացիների հարաբերությունները: Սերբիայում հարյուրավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոց, երթ արել՝ հաջակցություն Կոսովոյում ապրող սերբերի, Բելգրադի կենտրոնում այրել Կոսովոյի դրոշը:Ավելին21:5013.12.22 -
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Ծիլքար-Ապարան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարդենյաց լեռնանցքում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Ապարան, Հրազդան, Չարենցավան քաղաքներում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է: «Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում, Ջերմուկ, Ապարան, Հրազդան քաղաքներում և Ամասիայի, Աշոցքի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին21:4513.12.22 -
ԱռողջապահականՏելեանգիոէկտազիա․ դեղորայքային թերապիան կօգնի կանխարգելել տարածումըԱնոթային պաթոլոգիաները համակարգային հիվանդությունների շարքում առաջատար դիրք են զբաղեցնում։ Ժամանակակից աշխարհում հիվանդությունը կարող է սպառնալ նաև 35 տարեկանից ցածր մարդկանց, ի տարբերություն նախկինում կատարված վիճակագրության։ Երբեմն երևույթը նկատելի է նաև դեռահասների և մինչև 25 տարեկան երիտասարդների մոտ: Տելեանգիոէկտազիան անզեն աչքով տեսանելի մազանոթների, վենուլների և զարկերակների ընդլայնումն է: Արտաքնապես գոյացությունները նման են ցանցի կամ բարդ աստղանիշի, որտեղից էլ կոչվում է «երակային աստղիկներ»։ Տարբեր է նաև գործընթացի տեղայնացումը, տելանգիեկտազիաները առաջանում են վերջույթների, լորձաթաղանթների և դեմքի վրա։ Անոթները մեծանում են չափերով, լցվում արյունով և հայտնվում ենթամաշկային ճարպային շերտում։ Այս դեպքում գույնը կարմիրից փոխվում է կապտամանուշակագույնի, իսկ սեղմելիս տարածքը գունատվում է, բայց նորից վերադառնում նախկին տեսքին։ Երկար ժամանակ համարվում էր, որ տելանգիեկտազիան կապված է անոթային պաթոլոգիաների հետ։ Սակայն ժամանակի ընթացքում կատարվեցին ուսումնասիրություններ, որոնք հերքեցին տեսությունը։ Ըստ հիվանդության ձևի՝ առանձնանում են առաջնային և երկրորդային տեսակներ։ Խնդիրը կարող է ազդել արգանդի վզիկի նյարդերի անատոմիական շրջանի, ստորին վերջույթների վրա։ Մաշկի վրա դասավորվում են պատահական և ասիմետրիկ, ազդում է լորձաթաղանթների, ինչպես նաև ներքին օրգանների էնդոթելիի, ֆիզիոլոգիապես դժվար արյան մատակարարման տարածքների վրա (ձեռքեր, ոտքեր), լյարդ և ստամոքս-աղիքային տրակտի օրգաններ։ Հիվանդությունը բուժվում է միայն նվազագույն ինվազիվ վիրաբուժական միջամտությունների միջոցով: Դեղորայքային թերապիան օգտագործվում է տարածումը կանխելու համար, ինչպես նաև վերականգնման ժամանակահատվածում։ Բժշկի կողմից նշանակվում են դեղամիջոցներ, որոնք կարգավորում են արյան կենսաքիմիական կազմը և իջեցնում խոլեստերինը։ Երակների պատի թուլության դեպքում ցուցված են սառը ջուրը և մարզանքը, մերսումները և կոպիտ ներգործությունը խիստ հակացուցված են:Ավելին21:4013.12.22 -
ՔաղաքականՀայկական կողմը պետք է շարունակի՞ հումանիտար աղետ նախաձեռնած զինյալներին անխափան գազամատակարարումը. իրավաբանԳազի նախորդ անջատումների ընթացքում ադրբեջանցիները, օգտվելով իրենց իսկ ստեղծած առիթից, անարգել մոնտաժեցին նոր կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն անջատել միայն Ստեփանակերտ և մյուս հարակից հայկական բնակավայրեր միացնող գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը: «Արցախին գազամատակարարումը իրականացվում է Հայաստանից։ Նախորդ անջատումների ընթացքում ադրբեջանցիները, օգտվելով իրենց իսկ ստեղծած առիթից, անարգել մոնտաժեցին նոր կարգավորիչ, որը հնարավորություն է տալիս ինքնուրույն անջատել միայն Ստեփանակերտ և մյուս հարակից հայկական բնակավայրեր միացնող գազամատակարարումը, իսկ հիմնականում ադրբեջանցի զինյալներով բնակեցված Շուշիում, Հադրութում և մյուս զավթված տարածքներում անվճար գազամատակարարումն անխափան շարունակվում է։ Հիմա ադրբեջանցի զինյալները անջատել են գազամատակարարումը։ Ինչպե՞ս պետք է վարվի հայկական կողմը, պետք է շարունակի՞ նույն հումանիտար աղետ նախաձեռնած զինյալներին անխափան գազամատակարարումը, թե՞ պետք է դա անի միայն Ստեփանակերտի գազամատակարարումը վերականգնելուց հետո, սա հռետորական հարց չէ ...»,- գրել է նա:Ավելին21:3613.12.22 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունըԵվրամիությունը դեկտեմբերի սկզբից մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող զարգացումներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին նշվում է ԵՄ կայքում: ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: «Նման ազատ տեղաշարժի սահմանափակումները զգալի անհանգստություն են պատճառում տեղի բնակչությանը և առաջացնում հումանիտար մտահոգություններ: Այլ մտահոգությունները պետք է լուծվեն կողմերի հետ երկխոսության և խորհրդակցության միջոցով», - նշվում է հայտարարությունում: ԵՄ-ն կրկնում է զսպվածության իր կոչը և պատրաստ է նպաստել վերոնշյալ ջանքերին։Ավելին21:3013.12.22 -
Արտաքին քաղաքականությունԵՄ-ը փորձագետների խումբ կուղարկի Հայաստան. ԱզատությունԵվրամիությունն առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Ազատությունը՝ հղում կատարելով Եվրամիության արտգործնախարար Ժոզեպ Բորելի խոսնակին: Վերջինս հստակ ժամկետներ չի նշել։ «Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը մշտական կապի մեջ է կողմերի հետ։ Այս պահին Միությունն ու անդամ երկրները տեղի գործընկերների հետ խորհրդակցություններ են անցկացնում՝ քննարկելու, թե ինչպես կարող են նպաստել կայուն խաղաղությանը՝ տեղում ներգրավված լինելու միջոցով։ Այդ նպատակով Եվրամիությունը առաջիկա շաբաթներին փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիտարկելու նոր առաքելության տեղակայման հնարավորությունը, որպեսզի նպաստի վստահության կառուցմանը», - ասել է Պետեր Ստանոն իր գրավոր պատասխանում։Ավելին21:2713.12.22 -
ԱշխարհՎերջին 5 տարվա ընթացքում Apple-ը Ճապոնիայում ավելի քան 100 միլիարդ դոլար է ներդրելԱմերիկյան Apple Inc.-ը վերջին հինգ տարվա ընթացքում ավելի քան 100 միլիարդ դոլար Է ներդրել Ճապոնիայի՝ իր գրեթե 1000 մատակարարներից բաղկացած ցանցում: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Ընկերությունը հաղորդել է, որ 2019 թ.-ից ի վեր իր ծախսերն ավելացրել է ավելի քան 30%-ով, ընդ որում՝ նրա մատակարարներն են ինչպես խոշոր միջազգային կորպորացիաները, այնպես Էլ փոքր ընտանեկան ձեռնարկությունները։ Sony ընկերությունն Apple-ի ճապոնական խոշորագույն մատակարարներից մեկն է, որը տվիչներ Է թողարկում iPhone-ի տեսախցիկների համար 2011 թ.-ից: Apple-ը հայտարարել է, որ մինչև 2030 թ.-ը ճապոնական 29 մատակարարներ պարտավորվել են ընկերության սարքերի բաղադրիչներն արտադրելու համար ամբողջությամբ անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների: Միաժամանակ Sony, Seiko Advance և Sumitomo Electric Industries ընկերություններն արդեն նախագծեր են իրականացնում հողմային և արևային էներգետիկայի ոլորտում։ Հաղորդվում է նաև, որ Apple-ի բաժնետոմսերի արժեքը 0,5%-ով աճել է դեկտեմբերի 13-ի նախնական սակարկությունների արդյունքներով: Ընկերության շուկայական արժեքն ընթացիկ տարվա սկզբից նվազել է 18,6%-ով (մինչև 2,26 տրլն դոլար), այն դեպքում, երբ ֆոնդային ինդեքսն իջել է 16,3%-ով։Ավելին21:2013.12.22 -
ՔաղաքականՀայ ժողովրդի համար առաջնայինն այս պահին Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունն է․ ԱբրահամյանՌուսաստանը մի կողմ պետք է դնի դիվանագիտական բառապաշարը և հստակ պարզաբանի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը փակել ՌԴ վերահսկողության տակ գտնվող միջանցքը և ինչ է պահանջում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Ռուսաստանը մի կողմ պետք է դնի դիվանագիտական բառապաշարը և հստակ պարզաբանի, թե ինչո՞ւ է Ադրբեջանը փակել ՌԴ վերահսկողության տակ գտնվող միջանցքը և ինչ է պահանջում։ Եթե այս քայլով Ադրբեջանը, Թուրքիան, երրորդ երկրները փորձում են Ռուսաստանին ամբողջությամբ հեղինակազրկել, ապա դա խնդրի միայն մի կողմն է, իսկ հայ ժողովրդի համար առաջնայինն այս պահին Արցախում ապրող մեր հայրենակիցների կյանքն ու առողջությունն է։ Բոլոր այն երկրները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանային խաղաղության և կայունության դիրքերից, պետք է տեղից վերջապես շարժվեն, հակառակ դեպքում դա կդիտվի Ադրբեջանի համար վառած կանաչ լույսի»,- գրել է նա։Ավելին21:1013.12.22 -
ԱռողջապահականՄանիպուլյացիայի հոգեբանական ազդեցությունը մարդկանց վրա. խորհուրդներ հոգեբանիցՎերջերս հոգեբանական և տեղեկատվական ազդեցության թեմաներն այնքան արդիական են դարձել, որ դուրս են եկել մասնագետների հետաքրքրության շրջանակներից և տարածվել հասարակության առավել լայն շերտերի վրա: Aysor.am-ի հետ զրույցում հոգեբան Էդիտա Միկոյանն, անդրադառնալով մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառությանը, ներկայացրեց դրանց ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա։ «Մանիպուլյացիան սովորաբար հասկացվում է որպես գաղափարական և սոցիալ-հոգեբանական ազդեցության ուղիների համակարգ՝ մարդկանց մտածելակերպն ու վարքագիծը փոխելու իրենց շահերին հակառակ։ Մանիպուլյացիան իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝ գաղափարական (քարոզչական), տնտեսական (գովազդային), սոցիալական (դաստիարակություն, կրթություն և այլն)՝ մարդու կամ սոցիալական խմբի աշխարհի մոդելի փոխակերպման միջոցով»,- ասաց հոգեբանը։ Մասնագետը նշեց, որ հիմնական հոգեբանական ազդեցությունները ստեղծվում են ուշադրության վերահսկման հիման վրա։ Հոգեբանական գործոնների համատարած օգտագործումը, կարծրատիպերը և ընկալման պատրանքներն օգնում են առավել խոցելի դարձնել դիմացինին և կառավարել վերջինիս վարքը: «Արդյունքում՝ մանիպուլյացիան ուրիշին «տիրանալու», «ընտելացնելու» ցանկությունն է, մարդուն հնազանդ գործիքի վերածելու փորձը: Այն բնութագրվում է հմտությամբ, ճարտարությամբ և կատարման վարպետությամբ՝ ենթադրելով պատրանքի ստեղծում»,- ասաց նա։ Մանիպուլյացիայի հիմնական նշաններ են՝ հոգեբանական ազդեցություն, մանիպուլյատորի հարաբերությունը մյուսի հետ, միակողմանի հաղթանակ ստանալու ցանկություն, ազդեցության թաքնված բնույթ, հոգեբանական ուժի օգտագործում, մոտիվացիոն ներդրում, մանիպուլյատիվ գործողությունների իրականացման հմտություն։ «Այսպիսով, մանիպուլյացիան հոգեբանական ազդեցության մի տեսակ է, որի հմուտ իրականացումը հանգեցնում է մեկ այլ անձի մեջ մտադրությունների թաքնված գրգռմանը, որոնք չեն համընկնում նրա իրական ցանկություններին: Նման մարդկանց հետ շփման մեջ պետք է լինել առավել զգուշավոր, չվստահել յուրաքանչյուր խոսքին, և որ ամենակարևորն է, դադար վերցնել մտածելու համար. Հաճախ մարդիկ սխալվում են հենց վայրկյանական կայացրած որոշման պատճառով։ Մանիպուլյացիային զոհ չդառնալու համար, կարևոր է նաև, որ ինքներդ դադարեք մանիպուլացնել դիմացինին, քանի որ այստեղ ևս գործում է բումերանգի կանոնը»,- այս կարևոր խորհուրդով զրույցն ավարտեց հոգեբանը։Ավելին21:0013.12.22 -
ՔաղաքականՎաղը՝ 16։30-ին, Կառավարության դիմաց հանրահավաք կլինիԱրցախի ժողովրդի կենսական իրավունքները կրկին վտանգված են։ Մեր հայրենակիցները ադրբեջանական սադրանքների պատճառով հայտնվել են հումանիտար ճգնաժամի շեմին։ Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածած հաղորդագրության մեջ: Ստեղծված իրավիճակը ադրբեջանական հայատյաց եւ ցեղասպան քաղաքականության հերթական դրսեւորումն է, ինչը գործող վարչախմբի պարտվողական կեցվածքի, ապիկար արտաքին եւ անբարո ներքին քաղաքականության հետեւանք է։ Արցախի հայության ապրելու խնդիրը նաեւ քոնն է, յուրաքանչյուր հայինն է, մերն է։ Վաղը ժամը 16:30-ին բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ միասնության հրատապ հավաքի, անկախ քաղաքական պատկանելությունից եւ մեզ տարանջատող այլ երկրորդական գործոններից։ Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ ի ցույց եւ ի գործ դնենք արցախցի քույրերին եւ եղբայրներին մեր անվերապահ աջակցությունը։ Լաչինի միջանցքը նաեւ քո կյանքի ճանապարհն է։ Արցախը տեր ունի՝ արցախցին է։ Արցախցին տեր ունի՝ հայ ժողովուրդն է։ Հայ ժողովուրդն էլ ինքն իր տերն է։ Տիրոջ իրավունքով վաղը 16:30-ին արի Հանրապետության Հրապարակ»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին20:5513.12.22 -
ՔաղաքականԳեղարքունիքի մարզը փակելուց էլ ասելու եք՝ դե թող ՀԱՊԿ-ը գա բացի, իր պատասխանատվությունն ա՞․ Սևակ ՀակոբյանYerevan.Today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Չէ, ես հասկանում եմ, զայրույթը ու տարակուսանքը ուղղված ռուս խաղաղապահների առաքելության իրենց գործառույթների իրականացման հետ կապված։ Բայց․ հիմա Գորիս-Ստեփանակերտ ճամփեն ադրբեջանցիք փակել են, շրջափակման մեջ են պահում 120 հազար հայի, ՀՀ իշխանություն կոչվող շարլատանները ասում են` էդ մեր պատասխանատվությունը չի, գնացեք ռուսներին ասեք, մենք էդտեղ կապ չունենք։ Հիմա որ ադրբեջանցիք մի թափ էլ փակեն, օրինակ՝ Գեղարքունիքի մարզը, իր 110 հազար հայ բնակիչներով, էդ ժամանակ էլ ասելու եք՝ դե թող ՀԱՊԿ-ը գա՝ բացի, իր պատասխանատվությունն ա՞։ Ուզում եմ հասկանամ, բա մեր ահավոր «անկախ ու ինքիշխան» գերագույնը, կամ էն մյուսը՝ Սուրեն Սպարապետը, էլ ինչի՞ համար են, ո՞ր օրվա համար են, եթե սաղ պետք ա ռուսները անեն։ Նստել, պոպկոռնը գրկել, կինո են նայում։ Ու այստեղ ինքս ինձ հարց եմ տալիս․ Իսկ կարող ա՞ այս ամենը պլանավորված են Ալիև-Փաշինյանն անում, որ «ռուսի ոտը» ստեղից վերջնականապես հանեն, վարկաբեկվի Պուտինն էլ, ռուսական բանակն էլ և շատ հեշտությամբ/խայտառակված/ դուրս արվի, պրծնեն։ Չէ՞ որ, դրա մասին ամենքը իր շահերից ելնելով երազել են, թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը։Ավելին20:5013.12.22