Լրահոս
Քաղաքական
16:52
13.12.22
166

Խոսում էր խաղաղությունից, հիմա՝ Ցեղասպանությունից. Փաշինյանը խաբել է

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Այսօր մենք տեսնում ենք հետևողական գործողություններ, որոնք ավելի ու ավելի առարկայական են դարձնում մտավախությունները, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում իսկապես ցեղասպանություն է կազմակերպում, նախապատրաստում»,- երեկ՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի բացման ժամանակ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Սա՝ այն դեպքում, երբ տևական ժամանակ է՝ իշխանություններն առաջ են տանում խաղաղության թեզը՝ ասելով, թե հնարավոր է խաղաղության դարաշրջան բացել Ադրբեջանի հետ: 2022 թվականի մայիսի 12-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Մենք խաղաղության օրակարգ որդեգրելու և իրականացնելու մանդատ ենք ստացել մեր ժողովրդից նախորդ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որը միջազգային հանրության կողմից միանշանակ գնահատվել է որպես ազատ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Եվ մենք վճռական ենք այդ օրակարգը լիարժեք իրականացնելու, վճռական ենք մեր երկրի և մեր տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու առումով»:

Իր հերթին այս տարվա հոկտեմբերին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր. «Կա պայմանավորվածություն մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության պայմանագիր, դելիմիտացնել հայ-ադրբեջանական սահմանը»:

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը որպես նպատակ այլ առիթներով բազմիցս բարձրաձայնել է նաև Նիկոլ Փաշինյանը: Ստացվում է՝ մի կողմից՝ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության դարաշրջան բացելու մասին, մյուս կողմից՝ ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները շարունակվում են: Սա իր հերթին նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանն ունակ չէ կատարելու իր խոստումները, և իր հայտարարությունները մանիպուլացնող բնույթ ունեն: