Լրահոս
Աշխարհ
15:54
13.12.22
68

ԻՊ-ն ստանձնել է Քաբուլի հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը

Img default alt hy

«Իսլամական պետություն» խմբավորումն ստանձնել է դեկտեմբերի 12-ին Քաբուլում չինացի դիվանագետների և գործարարների համար նախատեսված հյուրանոցի վրա հարձակման պատասխանատվությունը:

Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից: Հաղորդվում է, որ ԻՊ-ի ներկայացուցիչները հրապարակել են հարձակվողների լուսանկարները և հայտարարել հարձակման երեք տասնյակ զոհերի մասին։

«Թալիբան»-ի ներկայացուցիչները դեկտեմբերի 12-ին հաղորդել էին Շաhրինաուի շրջանում գտնվող հյուրանոցի վրա հարձակման մասին: Նրանք նշել էին, որ հարձակման ժամանակ երեք կասկածյալ Է սպանվել, հյուրանոցի ոչ մի օտարերկրյա հյուր չի զոհվել, սակայն մի քանիսը վնասվածքներ են ստացել՝ ցատկելով բարձրությունից։