Լրահոս
Քաղաքական
16:45
13.12.22
84

Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել»․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել»: Նախարարի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Արմֆարմացիա»-ն, դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով և խնդրել Առողջապահության նախարարության նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցել արգելված պետական օժանդակության և պետական մարմինների և դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներով:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Վանաձորի և Գորիսի բժշկական կենտրոնների կողմից կազմակերպված գնումների մրցույթների հաղթող ճանաչվել է դեղ ներմուծող և վաճառող «Վագա ֆարմ»-ը, ինչը դժգոհություն է առաջացրել «Արմֆարմացիա»-ի մոտ: 

Այս ընկերությունը դիմել է Առողջապահության նախարարություն և հայտնել, որ «Վագա ֆարմ»-ի կողմից գնման պայմանագրերով նախատեսված և մատակարարված «Ֆրաքսիպարին» դեղը գրանցման հավաստագրի իրավատիրոջ մասով չի համապատասխանում ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղի գրանցման իրավատիրոջը, և պահանջել է պարզաբանում տալ:

Իր հերթին նախարարությունից պարզաբանել են, որ «Վագա ֆարմ» ընկերության կողմից ներմուծվող «Ֆրաքսիպարին» դեղի գրանցման վավերապայմանները, բացառությամբ գրանցված հավաստագրի իրավատիրոջ վերաբերյալ տեղեկատվության, համապատասխանում են ՀՀ-ում գրանցված նույնանուն դեղի վավերապայմաններին: Այս պատասխանից հետո «Արմֆարմացիա»-ն դիմել է հանձնաժողով, սակայն անպտուղ:

Ըստ հանձնաժողովի՝ նախարարության կողմից «Վագա ֆարմ» ընկերությանը պետական օժանդակության տրամադրման փաստը հաստատված չէ, և որոշվել է Առողջապահության նախարարության կողմից տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժել»: