Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:00
13.12.22
73

Իրանում պահանջում են զինվորականներից նախազգուշացնել Բաքվին

Լաչինի միջանցքը փակելու ադրբեջանական սադրանքին փորձագիտական գնահատականներ են հնչում նաև հարևան Իրանում: Քաղաքագետ Էհսան ՄովաՀեդիանի խոսքն է մեջբերել «Իրանն այսօր» տելեգրամյան ալիքը: 

«Բաքվի նպատակը ցեղասպանություն իրագործելն է: Անհրաժեշտ է, որ Իրանը դիվանագիտական դաշտում ավելի ակտիվ լինի: Անհրաժեշտ է նաև, որ իրանցի զինվորականները տարածաշրջանում արկածախնդրությունների համար նախազգուշացումներ հղեն Բաքվին»,- ասել է իրանցի փորձագետը: