Լրահոս
2022-12-15
-
Արտաքին քաղաքականությունԿալյուրանդը կոչ է արել Ադրբեջանին հավատարիմ մնալ նոյեմբերի 9-ի հայտարարությանըԵվրախորհրդարանի պատգամավոր, Հարավային Կովկասի հետ կապերի պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի գործողությունների առնչությամբ, որի պատճառով արդեն մի քանի օր է՝ փակ է Լաչինի միջանցքը և կտրված է Արցախի կապն աշխարհի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կալյուրանդի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․ «Խորապես մտահոգված եմ Լաչինի միջանցքում Ադրբեջանի իշխանությունների և ենթադրյալ բնապահպան ցուցարարների գործողությունների առնչությամբ դեկտեմբերի 3-ին, ապա արդեն դեկտեմբերի 12-ից սկսած, ինչի հետևանքով փակ է Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանն իրար կապող ճանապարհը, որը կենսական մատակարարման գիծ է տարածաշրջանի հայ բնակչության համար։ Ավելին, Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի միջոցով Լեռնային Ղարաբաղին գազի մատակարարման հաղորդվող խաթարումը մեծագույն մտահոգության առիթ է և ավելացնում է լուրջ հումանիտար հետևանքների ռիսկը»։ Մարինա Կալյուրանդը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժը երաշխավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ «Կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը կյանքի կոչել հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և զերծ մնալ գործողություններից ու հռետորաբանությունից։ Եվս մեկ անգամ ընդգծում եմ համապարփակ խաղաղության համաձայնագրի անհրաժեշտությունը, որը պետք է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների ու անվտանգության ամուր երաշխիքներ տա։ Կոչ եմ անում ամենաբարձր մակարդակով շուտափույթ կերպով վերականգնել բանակցությունները՝ ԵՄ միջնորդությամբ և դեէսկալացիայի ենթարկել իրադրությունը»,- հայտարարել է Կալյուրանդը։Ավելին15:1515.12.22 -
ԻրավականՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք կամ մոտակա բաժին կամ զանգել 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։Ավելին15:0715.12.22 -
ՀասարակականԲախվել են Mercedes-ն ու ЗИЛ բեռնատարը․ կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 60-ամյա Վարազդատ Մ․-ի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արման Ս․-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/15/1228746/Ավելին15:0415.12.22 -
ԱրցախԱրցախի պետնախարարի մոտ քննարկվել են հրատապ հարցերԱրցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի գլխավորությամբ դեկտեմբերի 15-ին տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում բնակչության բնականոն կենսագործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են պետնախարարի աշխատակազմից, Ռուբեն Վարդանյանն ընդգծել է պետական բոլոր մարմինների կողմից ռազմական դրության աշխատանքային ռեժիմի կանոնների խստագույնս պահպանումն ու բարձր կարգապահության դրսևորումը: «Օրենքի առաջ բոլորս հավասար ենք, զբաղեցրած պաշտոնը չի կարող առավելություն տալ որևէ հարց լուծելու։ Միայն այս մոտեցմամբ է հնարավոր հաղթահարել մարտահրավերները, ինչպես նաև անարդարության զգացողությունը»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը: Խորհրդակցության ընթացքում ոլորտների պատասխանատուները պետնախարարին զեկուցել են սննդամթերքի, վառելիքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության մյուս ապրանքների առկա պաշարների և այդ ապրանքախմբերի շուկաներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին: Անդրադառնալով գնաճային հնարավոր դրսևորումներին՝ պետնախարարն անթույլատրելի է համարել տնտեսվարողների կողմից, նման բարդ իրավիճակն օգտագործելով, ապրանքների գների անհարկի բարձրացումները: Նա նաև պատասխանատուներին հանձնարարել է առաջին անհրաժեշտության մթերքներից բացի կազմել կարևոր այլ՝ օրինակ, նորածինների համար նախատեսված սննդի և նման այլ ապրանքատեսակների ցանկը, որոնք առաջնային ապահովման կարիք ունեն: Ներկայացվել է նաև էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, քննարկվել է այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք թույլ կտան նվազագույնի հասցնել էլեկտրաէներգիայի դեֆիցիտը: Միաժամանակ ընդգծվել է սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարումների պարտաճանաչ իրականացման կարևորությունը: Զեկուցվել է նաև, որ հանրապետությունում բավարար ալյուրի պաշարներ կան, և հացի արտադրությունը բնականոն եղանակով իրականացվում է: Քննարկվել է նաև հացի խոշոր արտադրամասերին այլընտրանքային վառելիքով և էներգիայի սնուցման այլ միջոցներով ապահովելու հնարավորությունը: Պետնախարարը ևս մեկ անգամ ընդգծել է հանրությանը պատշաճ տեղեկատվության տրամադրման կարևորությունը:Ավելին15:0015.12.22 -
Արտաքին քաղաքականությունՀունաստանը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժըՀունաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման եւ երթեւեկության ազատությունը եւ անվտանգությունը: «Հունաստանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց որեւէ նախապայմանների ապահովել երկկողմ տեղաշարժման եւ երթեւեկության ազատությունը եւ անվտանգությունը Լաչինի միջանցքով` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության։ Տեղի բնակչությունը չպետք է բախվի դժվարությունների եւ տագնապի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Հունաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ:Ավելին14:5715.12.22 -
ՔաղաքականՀանրաքվեի մասին սխալ հայտարարություն. Փաշինյանը խաբել է«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2021 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հղում անելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարությանը, որտեղ նշվում էր, որ հայկական եւ ադրբեջանական կողմերին ներկայացված ռուսական առաջարկի (Լավրովի պլան) իրականացման դեպքում Լեռնային Ղարաբաղին հարակից վերջին երկու շրջանների (Քելբաջարի եւ Լաչինի) հանձնումը Ադրբեջանին պետք է կապվեր Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցի հետ։ «Երբեք բանակցային գործընթացում եւ փաստաթղթերում չի ֆիքսվել, որ այդ պոտենցիալ հանրաքվեն լինելու է Լեռնային Ղարաբաղում։ Հասկանո՞ւմ եք՝ չի ֆիքսվել ոչ մի անգամ տարածք, թե որտեղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն։ Հասկանո՞ւմ եք։ Էստեղ էնքան նրբություններ կան։ Ասում են՝ окончательный статус Нагорного Карабаха (Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակ)։ Բայց ի՞նչ է լինելու էդ կարգավիճակը, ո՞նց է որոշվելու։ Ի՞նչ է լինելու վերջում։ Որեւէ մեկը էս հարցի պատասխանները գտե՞լ է»,- հարցադրում արեց Փաշինյանը։ Ի գիտություն Փաշինյանի՝ 2007-ին Մադրիդում հակամարտության կողմերին ներկայացված սկզբունքների առաջին իսկ կետում ամրագրվում է. «1) ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ եւ իրական արտահայտում։ 2) Պլեբիսցիտի ժամկետներն ու մանրամասները կողմերը կհամաձայնեցնեն ապագա բանակցություններում, ինչպես նկարագրված է 9-րդ կետում: ԼՂ բնակչություն ասելով՝ հասկացվում են 1988 թ. ազգային համամասնությունով ԼՂԻՄ-ում ապրող բոլոր ազգերը այնպիսի էթնիկ համամասնությամբ, ինչպես եղել է մինչեւ հակամարտության սկիզբը: Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձեւակերպման սահմանափակում չի լինելու, եւ կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»։ Հայաստանի ղեկավարությունը, այսինքն, հերթական անգամ անում է հայտարարություններ, որոնք իրականությանը չեն համապատասխանում։Ավելին14:5215.12.22 -
ՍպորտԼողորդները մեկնարկել են աշխարհի առաջնությունումՄելբուռնում մեկնարկել է աշխարհի լողի առաջնությունը (25 մետր լողավազանում): «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Բատերֆլայ ոճում Արթուր Բարսեղյանը 50 մետրն անցել է 23,65 վայրկյանում և 66 մրցակիցների պայքարում գրավել է 46 –րդ տեղը: Այդ արդյունքը նրա իսկ սահմանած ՀՀ ռեկորդի կրկնություն էր, որն ընդամենը շաբաթներ առաջ գրանցել էր Կազանում անցկացված միջազգային մրցաշարում: Դեկտեմբերի 16-ին նա կմրցի 50 մետր ազատ ոճում: Հայաստանի երկրորդ պատվիրակ Անի Պողոսյանը 100 մետր ազատ ոճում 63 մասնակիցների պայքարում ցույց տվեց 57,91 վայրկյան արդյունք և գրավեց 44-րդ տեղը։ Այս ցուցանիշը հինգ տասնորդական վայրկյանով ցածր է անձնական ռեկորդից: Նա իր ունակությունները պետք է դրսևորի նաև 50մ. և 200մ. ազատ ոճերում։Ավելին14:4515.12.22 -
ՄիջազգայինԱշխաբադի, Անկարայի և Բաքվի գազային միությունը պետք է հուսալիության երաշխիքներ ունենա. ԲերդիմուհամեդովԹուրքմենստանից և Ադրբեջանից Թուրքիա և հետագայում աշխարհի շուկաներ բնական գազի մատակարարման հարցում համագործակցությունը պետք է հիմնված լինի հուսալիության և անվտանգության երաշխիքների վրա, հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովն Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։ Թուրքմենստանի ղեկավարի խոսքով՝ բոլոր երեք երկրները հանդես են գալիս աշխարհի շուկաներ էներգակիրների մատակարարման համակարգված և բազմատարբերակային համակարգի ստեղծման օգտին։ Նա նշել է, որ գազի ոլորտում եռակողմ համագործակցությունը, մատակարարման ուղիների դիվերսիֆիկացումը և դրանց գործունեությունը պետք է հիմնված լինեն բազմակողմ շահերը հաշվի առնող հստակ և ճշգրիտ չափանիշների, ինչպես նաև հուսալիության և անվտանգության երաշխիքների վրա: Թուրքիայի նախագահը դեկտեմբերի 14-ին կոչ է արել սկսել Թուրքմենստանից Եվրոպա բնական գազի մատակարարման աշխատանքները։ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան, Բաքուն և Աշխաբադը կստեղծեն բնական գազի մատակարարման բնագավառում համագործակցության աշխատանքային խումբ։ Թուրքիայի, Ադրբեջանի և Թուրքմենստանի նախագահների հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին Թուրքմենբաշիի «Ավազա» ազգային զբոսաշրջային գոտում:Ավելին14:3715.12.22 -
ԱրցախԱղավնի խեղդող ադրբեջանցի «էկոլոգները»Լաչինի միջանցքում կուտակված ադրբեջանցիները, որ իրենց բնապահպան են անվանում, ադրբեջանական հեռուստաալիքների ուղիղ եթերում խեղդամահ են արել աղավանուն: Այսպես կոչված, բնապահպան-ակտիվիստ մի կին իր խոսքից ոգևորված ոլորել է սպիտակ աղավնու վիզը ու այն պահին, երբ աղավնիները պետք է բաց թողնեին, թռչունը կնոջ ձեռքից ընկնում է:Ավելին14:3015.12.22 -
ՏարածաշրջանԱդրբեջանի վարչապետը պաշտոնական այցով մեկնել է ՎրաստանԱդրբեջանի վարչապետ Ալի Ասադովը դեկտեմբերի 15-ին պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը: Այցի շրջանակներում նախատեսվում է Ալի Ասադովի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Այնուհետև երկու երկրների վարչապետների գլխավորությամբ տեղի է ունենալու վրաց-ադրբեջանական տնտեսական համագործակցության համատեղ տնտեսական հանձնաժողովի 10-րդ նիստը։Ավելին14:2215.12.22 -
ԱշխարհՀարավային Սուդանի նախագահն ազգային օրհներգի հնչեցման ժամանակ հայտնվել է անհարմար իրավիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀարավային Սուդանի նախագահ Սալվա Կիիրը ազգային օրհներգի հնչեցման ժամանակ կանգնած տեղում միզել է։ Կադրերը հրապարակել է Kivu News 24 հեռուստաալիքը, գրում է lenta.ru-ն: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նոր մայրուղու բացմանը փողային նվագախմբի ելույթի ժամանակ քաղաքական գործչի տաբատը թրջվում,ապա ոտքի մոտ՝ գետնին, հեղուկ է հայտնվում։ Միջադեպի տեսանյութը տարածվել է սոցիալական ցանցերում և վիրուսային դարձել։ Սալվա Կիրը 71 տարեկան է։ Նա նախագահ է դարձել 2011 թվականին Հարավային Սուդանի հանրաքվեի արդյունքում Սուդանից անկախանալուց հետո։Ավելին14:1815.12.22 -
Արտաքին քաղաքականությունՄենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ. Մարիա ԶախարովաԽաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելն անընդունելի է, իսկ ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները՝ հակաարդյունավետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Լաչինի միջանցքում ստեղծված իրադրությունը: «Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ: Այն պայմանավորված է հանքավայրերի շահագործման շուրջ կողմերի տարաձայնություններով: ՌԴ պաշտպանության նախարարությունը և ռուսական խաղաղապահ զորակազմն այս օրերին ակտիվորեն աշխատում են իրավիճակի լարումը նվազեցնելու ուղղությամբ: Ակնկալում ենք, որ մոտ ապագայում լիարժեք տրասնպորտային հաղորդակցությունը կվերականգնվի», - ասել է դիվանագետը: Զախարովան շեշտել է, որ միջանցքն ապահովում է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը և գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: «Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելիս կողմերը ստանձնեցին համապատասխան պարտավորություններ, որոնք պետք է խստորեն պահպանվեն: Անընդունելի է խաղաղ բնակչության կենսագործունեության համար խնդիրներ ստեղծելը», - ասել է Զախարովան։ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անդրադարձել է ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքներին: «Ռուսաստանցի խաղաղապահների հասցեին հնչող մեղադրանքները և սադրիչ գործողությունները, անկախ նրանից, թե ում կողմից են արվում, անթույլատրելի են և հակաարդյունավետ: Ռուսական խաղաղապահ զորակազմն արդյունավետ կերպով կատարում է իր խնդիրները՝ հանդես գալով որպես տարածաշրջանում կայունության երաշխավոր», - եզրափակել է Զախարովան:Ավելին14:1515.12.22 -
Արտաքին քաղաքականությունՔերըն Դոնֆրիդը հայտնել է՝ ինչպես է ԱՄՆ-ն օգնում արցախցիներինԴեպի Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումն անդրադառնում է աջակցության որոշ ծրագրեր իրականացնելու Վաշինգտոնի հնարավորության վրա, այդուհանդերձ, ԱՄՆ-ն կարողանում է օգնել հակամարտությունից տուժածներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը՝ Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումներում հանդես գալով որպես վկա: ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են բախվել հումանիտար սուր ճգնաժամի, այդ թվում՝ նոր հարձակումների սպառնալիքների և ջրի, էներգիայի, առողջապահության և սննդի մշտական պակասի: Նա հարց է ուղղել Քերըն Դոնֆրիդին՝ արդյոք պետքարտուղարության ներկայացուցիչները կարողանում են ճանապարհորդել Լեռնային Ղարաբաղ կամ երկխոսություն պահպանել ԼՂ ընտրված իշխանությունների հետ: «Մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ սահմանափակված է, ինչն անդրադառնում է աջակցության որոշ ծրագրեր իրականացնելու ԱՄՆ-ի հնարավորության վրա: Չնայած այդ սահմանափակումներին՝ ԱՄՆ-ն փորձել է օգնել հակամարտությունից տուժածներին, որոնցից շատերը Հայաստանում են: Այնպես որ 21 միլիոն դոլարի մեր մարդասիրական օգնության մեծ մասն ուղղվում է այդ ջանքերին», - նշել է Դոնֆրիդը: Հստակեցնելով՝ Դոնֆրիդը նշել է, որ պետքարտուղարության կողմից ուղղված միջոցների մի մասը հատկացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (2.5 մլն ԱՄՆ դոլար 2021 ֆինանսական տարվա ընթացքում և 12.8 մլն ԱՄՆ դոլար 2022 ֆինանսական տարում) և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին (9 մլն ԱՄՆ դոլար 2021 ֆինանսական տարում և 3.8 մլն ԱՄՆ դոլար 2022 ֆինանսական տարում): ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը հավելել է, որ ԱՄՆ զանազան մեխանիզմներ ունի՝ ստուգելու, որ օգնությունը հասնի հասցեատերերին:Ավելին14:0015.12.22 -
ԱրցախԱրցախում չեն ընկրկում դժվարությունների առջև. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ փորձագիտական հանրույթը սա որակեցին որպես հաստատում այն բանի, որ Փաշինյանի պատկերացրած խաղաղության պայմանագրով Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Սրան զուգահեռ Փաշինյանն ու իր թիմը ոչ մեկ անգամ ակնարկել կամ ուղղակի պարզ ասել են, որ արցախահայության անվտանգության երաշխավորն ու անվտանգության երաշխիքի առաջնային պատասխանատուն ռուս խաղաղապահներն են: Մի խոսքով, Արցախից ձեռք են քաշել ու ամեն ինչ թողել արցախցիների ու ռուսների վրա: Ուստի, բնական է, որ այս օրերին, երբ թշնամին հերթական հանցագործությունն է իրականացնում, հարցի լուծման բեռն իրենց վրա են կրում հենց խաղաղապահ զորախումբը, Արցախի ժողովուրդը, ԱՀ կառավարությունն ու խորհրդարանական խմբակցությունները: Մինչ Նիկոլ Փաշինյանը քանի օր է՝ «լռության ուխտ» է հայտարարել, մինչ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ինչպես առիթ ունեցել են նշելու, խուսափում է ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել, ամենօրյա ռեժիմով քայլեր են ձեռնարկում խորհրդարանի խմբակցություններն ու գործադիրը: Բացի հայտարարություններից, միջազգային հանրությանը դիմելուց, Արցախի պետնախարարի մոտ անընդհատ խորհրդակցություններ են՝ տարբեր ոլորտներում առաջացող խնդիրներին և, ընդհանրապես, ստեղծված վիճակին լուծում տալու նպատակով: «Փաստ» թերթի տեղեկություններով, որքան էլ վիճակը ծանր է, սակայն Արցախում կան անհանգստություններ, սակայն խուճապ չկա, թեպետ թշնամին տեղեկատվական հարթակներով փորձում է ապատեղեկություն տարածել: Ի դեպ, պետնախարար Ռուբեն Վարդանյանը ևս նախօրեին նշել էր, որ չպետք է խուճապի մատնվել և պետք է շարունակել աշխատել համակարգված և պատասխանատու կերպով: «Թեև Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ»,-ասել էր նա»:Ավելին13:5215.12.22 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 15-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 15-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.39 դրամ է, վաճառքը՝ 404.22 դրամ: Եվրոյի առքը միջինը 412.19 դրամ է, վաճառքը՝ 429.97 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.82 դրամ է, վաճառքը՝ 6.33 դրամ:Ավելին13:4515.12.22 -
ՔաղաքականՊՎԾ-ն հիմա էլ ԱԳՆ է մտել. զարգացումներ կլինեն․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել իրականացնել ՀՀ արտաքին գործերի եւ Էկոնոմիկայի նախարարություններում: Ինչ կտան այս ստուգումները՝ ժամանակը ցույց կտա. մենք կհետեւենք զարգացումներին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անում Պաշտպանության նախարարությունում, Քրեակատարողական ծառայությունում. բոլոր պետական կառույցներին եւ պաշտոնյաներին կցված ավտոմեքենաներն են ստուգվում: Բանն այն է, որ ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների կատալիտիկ չեզոքացուցիչները կամ բոլորին հայտնի «катализатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել»:Ավելին13:3715.12.22 -
ԱռողջապահականԱրցախի բուժհիմնարկներին հատկացվել է դեղորայքի հերթական խմբաքանակըԱՀ առողջապահության նախարարության կողմից հատկացվել են ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2020թ․ դեկտեմբեր ամսվա և 2023թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները. Բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ, Շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ, Սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ, Հոգեկան հիվանդության դեղամիջոցներ, Էպիլեպսիայի դեղամիջոցներ, Խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց, Պարբերական հիվանդության դեղամիջոց, Չարորակ նորագոյացության դեղամիջոցներ: ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա, բայց անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին:Ավելին13:3315.12.22 -
Տնտեսական445 հազար դոլարի չափով դրամաշնորհ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնին»․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը 177 մլն 800 հազար դրամի չափով դրամաշնորհ է տրամադրել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին։ Դա կազմում է մոտ 445 հազար դոլար։ Այդ ահռելի գումարով այս հիմնադրամն ինչ-որ անորոշ, երեւութական ծրագրեր պիտի իրականացնի, որոնց արդյունավետությունը բացարձակ չափելի չէ։ Դրամաշնորհի պայմանագիրը հիմնադրամի տնօրեն Լեւոն Օհանեսյանի հետ կնքվել է մի քանի օր առաջ` դեկտեմբերի 8-ին։ Այդ գումարով հիմնադրամը պետք է «թվային գիտելիքների դասընթաց», «ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթաց», «բիզնես մոդելի գնահատում», «հայտերի ուսումնասիրություն» եւ նմանատիպ այլ միջոցառումներ իրականացնի։ Կարելի է կարծել, որ Հայաստանում ներդրումների համար հերթեր են գոյացել, եւ այս հիմնադրամն էլ առավոտից երեկո աշխատանքներ է կատարում, դրա համար էլ նման ահռելի դրամաշնորհ է ստացել»:Ավելին13:3015.12.22 -
ԱրցախԱրցախում սպառվում է ներկրված ալյուրի պաշարըԱրցախում էլեկտրական ջեռուցմամբ հացի արտադրամասերն աշխատում են առանց դադարի, որովհետև արդեն 2 օրն է՝ փակ են այն փռերը, որոնք գազով էին կազմակերպում արտադրությունը: Արցախում ներկրված ալյուրը արդեն սպառվում է: Հիմա արցախցիները օգտագործում են տեղական ալյուրի պաշարը:Ավելին13:2215.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը չի օգտագործվում Հայաստանի դեմ․ ԴոնֆրիդՎաշինգտոնը Բաքվի հետ շփումների ընթացքում միշտ անդրադառնում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, իսկ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելիս հաշվի է առնում տարածաշրջանում ԱՄՆ գերակայությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը: Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների ընթացքում ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին՝ հարցնելով՝ արդյոք Վաշինգտոնը բարձրացնում է տվյալ թեման բանակցությունների ընթացքում: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերեն Դոնֆրիդը, ով լսումների ժամանակ հանդես էր գալիս որպես վկա, շեշտել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է մարդու իրավունքների խախտումները: «Կարող եմ հավաստիացնել, որ (խմբ. կողմերի հետ) զրույցի կարևորագույն թեմաներից մեկը մարդու իրավունքներն են: Անցյալ շաբաթ ես խոսել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ: Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ իմ զրույցի մի հատվածում հատուկ շեշտադրել եմ մարդու իրավունքների հարցը», - ասել է Դոնֆրիդը՝ հայտնելով, որ դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի ԱԳՆ-ում աշխատող պաշտոնյայի հանդեպ՝ մարդու իրավունքների խախտումների համար: Ջիմ Կոստան անընդունելի է համարել այն, որ չնայած Ադրբեջանում Մարդու իրավունքների խախտումներին, Վաշինգտոնը շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: «Ուզում եմ շատ հստակ լինել այս հարցում. «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման մեջ կատարված ուղղումը երկարաձգելու մասին 2022 թ.-ի հունիսի 22-ի որոշումն ընդունվել է տարածաշրջանում ԱՄՆ գերակայությունների մանրամասն ուսումնասիրությունից հետո», - ասել է Դոնֆրիդը: Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը ստուգում է և հավաստիանում, որ Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը հնարավոր չլինի օգտագործել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, և որ դա չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղում երկարատև քաղաքական կարգավորման շուրջ բանակցային գործընթացին: Նա կրկնել է, որ Ադրբեջանին տրվող օգնությունն օգնում է ապահովել Իրանի հետ ավելի քան 750 կմ-անոց սահմանի անվտանգությունը և ապահովում է էներգիայի աղբյուրների անվտանգությունը, որը շատ կարևոր է Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների համար: Ըստ Դոնֆրիդի՝ Ադրբեջանին տրամադրվում է ոչ մահաբեր ռազմական աջակցություն՝ սահմանների անվտանգությունն ապահովելու, մաքսանենգությունը կանխելու նպատակով:Ավելին13:1515.12.22