Լրահոս

2022-12-15
  • Քաղաքական
    «Տգետ պնդումներ» և «ամուր նյարդեր». Փաշինյանին զարմացնում են
    «Հայաստանն ակնկալում է, որ ՄԱԿ-ն ու Մինսկի խումբը փաստահավաք առաքելություն ուղարկեն Լեռնային Ղարաբաղ»,- ասել է վարչապետ Փաշինյանը: Արցախի շրջափակումից ավելի քան 72 ժամ անց նա առաջին անգամ այսօր խոսել է արցախցիների աղետալի դրության մասին, տգետ ու անհեթհեթ որակել պնդումները, թե ինքը բանավոր խոստում է տվել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի տարածքով պետք է միջանցք ստանա:
    18:10
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Համոզված եմ, որ մենք կստանանք այնքան, ինչքան ինքներս մեզ գնահատում ենք. Արթուր Թովմասյան
    Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին։ Ստորեւ ներկայացնում ենք նր հայտարարությունը. «Արդեն 3-րդ օրացուցային օրն է, ինչ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ մայրուղին փակ է: Անկեղծ ասած, ցավ ապրեցի, երբ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ԱԺ խմբակցություններն առանձին-առանձին հանդես եկան հայտարարություններով: Այս պայմաններում, երբ Արցախը կանգնած է հումանիտար աղետի առջև, երբ Արցախում ապրող ժողովուրդը զրկված է գազամատակարարումից, երբ առողջական ծանր խնդիրներով հիվանդները զրկված են անհրաժեշտ դեղորայքից և առողջապահական ծառայություններից, պարենային և առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումից, երբ մանկապարտեզներում ու դպրոցներում կասեցվել է բնականոն աշխատանքը, կարծում եմ՝ ՀՀ խորհրդարանի բոլոր խմբակցությունները միասնական հայտարարությամբ պետք է արտահայտեին Արցախի հանդեպ Ադրբեջանի հրահրած վերջին սադրանքների մասին իրենց մտահոգություններն ու դատապարտող կոչերը: Անիմաստ ենք համարում անընդհատ կրկնել 2020 թվակնաի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի դրույթները, որոնց Ադրբեջանը ոչ միայն հավատարիմ չի մնում, այլև ցանկացած անհիմն պատրվակի տակ կոպտորեն խախտում և խաթարում է Արցախում ապրող ժողովրդի խաղաղ ու անվտանգ կյանքը: ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը «Կոմերսանտ » թերթին տված հարցազրույցում անհրաժեշտ է համարում «օդային միջացք»-ի բացումը և Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը: Նման պայմաններում, երբ փակ է միակ ցամաքային ճանապարհը, «օդային միջանցք»-ի բացումը լավագույն այլընտրանքն է հումանիտար աղետի կանխման համար: Փոքրիկ Արցախը իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն վտանգված է նրա ժողովրդի ապրելու և կյանքի իրավունքը: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ևս մտահոգություն է հայտնել Հայաստանը Արցախին կապող միակ մայրուղու փակման կապակցությամբ: Նա կողմերին կոչ է անում միջանցքով ապահովել անխափան երթևեկությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների: Քաղաքակիրթ աշխարհին պետք է մտահոգի այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում: Հումանիտար աղետի առջև կանգնած Արցախի ժողովուրդը, մեծ հաշվով, հասցեական հայտարարությունների կարիք ունի: Ցեղասպանությունից տառապել և տառապում են աշխարհի տարբեր ժողովուրդներ, ազգեր ու ազգություններ, իսկ հայ ժողովրդի համար այն անցյալն է, ներկան, բայց ո´չ ապագան: Համայն հայությունը պետք է հասկանա՝ ինչ է կորցնում և ինչ է շահելու: Արցախի ժողովուրդը կայացրել է իր հերոսական որոշումը՝ կառուցել ժողովրդավարական երկիր և ապրել արժանապատիվ խաղաղության պայմաններում, բայց ոչ պարտադրված խաղաղության: Երախտապարտ ենք աշխարհի տարբեր երկրներին և միջազգային կառույցներին՝ Արցախում առկա հումանիտար ճգնաժամի առիթով հնչեցրած կոչերի ու դատապարտող հայտարարությունների համար, սակայն մտահոգություններն ու կոչերը քիչ են, մեզ անհրաժեշտ են գործուն ու տեսանելի քայլեր: Կարծում եմ՝ տեղին է ասված՝ կարևոր չէ, ով է քեզ դեմ, կարևոր է՝ ով է կողքիդ: Մեր կողքին գտնվող մարդիկ, կամ կազմակերպությունները, կամ դաշնակիցները, կամ ՀՀ մեր քույրերն ու եղբայրները, համահայկական սփյուռքը պետք է գիտակցեն, որ արցախյան հակամարտությունը վերածվել է մահաբեր հակամարտության: Սիրելի´ հայրենակիցներ Արցախը չպետք է փնտրել տարածաշրջանի և օտար պետությունների մեջ: Արցախը բոլորիս մեջ է. սա պետք է հասկանանք ամենքս: Եվ եթե յուրաքանչյուրս մեզանում այդ արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք, հայտնաբերենք, ոչ ոք չի կարող ստիպել ապրել պարտադրված երկրում: Արցախի իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին է, ինչքան էլ մեզ մաշեն, սպառնան, ահաբեկեն, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, ովքեր արժանի են ուշադրության և հարգանքի: Համոզված եմ, որ մենք կստանանք այնքան, ինչքան ինքներս մեզ գնահատում ենք: Երջանիկ եմ, որ ապրում եմ Արցախում: Ամեն մի աշխատանքային օր ինձ համար բացվում է այն զգացողությամբ,որ այն վերջինն է իմ երկրային կյանքում: Այս պահին իմ ներաշխարհում նույնականացված են հայրենիքի համար ապրելու և նահատակվելու զգացողությունները: Կյանքը բումերանգ է և պայքար»:
    18:00
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԵՄ-ից ակնկալում ենք կոնկրետ քայլեր, որոնք կկասեցնեն Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը. Արցախի ՄԻՊ
    Եվրամիությունը, լինելով մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված կառույց, իրավունք չունի լռել այն հանցագործությունների մասին, որը իրականացնում է Ադրբեջանն Արցախի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ հայտնեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի դիմաց իրականացված բողոքի ակցիայի ժամանակ: Նա ընդգծեց, որ ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների մոտ իր նախաձեռնած ակցիաների նպատակն է հասնել միջազգային հանրության կողմից Ադրբեջանի սադրանքների հասցեական դատապարտմանը, մղել գործնական քայլերի՝ ուղղված Արցախի առաջ ծառացած հումանիտար ճգնաժամի հաղթահարմանը։ «Եվրամիությունը, որն աշխարհում մարդու իրավունքների և ազատությունների վրա հիմնված կառույց է, ինչքանով որ մենք գիտենք, որովհետև այդպես է ԵՄ-ն ներկայանում աշխարհին, այսօր իրավունք չունի լռել այն հանցագործությունների, այն հանցավոր քաղաքականության մասին, որը վարում է Ադրբեջանն Արցախի նկատմամբ»,- հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ Նա ընդգծեց՝ Եվրամիությունից ակնկալում են ոչ միայն հայտարարություններ, չեզոքություն, այլ կոնկրետ քայլեր, որոնք կկասեցնեն Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության շարունակականությունը։ «Եվրոպական միությունը պետք է հասկանա, որ այսօր Արցախում 120 000-ից ավելի մարդ պատանդի կարգավիճակում է հայտնվել Ադրբեջանի քմահաճույքների պատճառով։ Եվրոպական միությունը, որն այսօր մասնակցում է հակամարտության կարգավորման գործընթացին, համենայնդեպս, ջանքեր է ներդնում, պետք է հասկանա, որ, չեզոքություն պահելով, ուղղակի նպաստում է, որ Արցախի ժողովրդի իրավունքներն ամենօրյա ռեժիմով խախտվեն»,- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։
    17:50
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 655 միլիոնը
    COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում դեկտեմբերի 15-ի կեսօրի դրությամբ կազմել Է 655 միլիոն 782 հազար 981 մարդ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Worldometer կայքից, որտեղ կորոնավիրուսի մասին տվյալներն առցանց թարմացվում են: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ը 6 միլիոն 665 հազար 147 մարդու կյանք է խլել: COVID-19-ով վարակման ավելի քան 30 միլիոն դեպք գրանցած երկրներն են ԱՄՆ-ը (101 մլն), Հնդկաստանը (44.5 մլն), Ֆրանսիան (38.5 մլն), Գերմանիան (36.9 մլն) և Բրազիլիան (35.7 մլն): Վիրուսի հետևանքներից ԱՄՆ-ում մահացել է ավելի քան 98 միլիոն մարդ, Հնդկաստանում՝ 530 հազար, Ֆրանսիայում՝ 161 հազար, Բրազիլիայում՝ 691 հազար, Գերմանիայում՝ 159 հազար մարդ: Համաձայն ՀՀ Առողջապահության նախարարության տրամադրած վերջին տվյալների, որոնք արտացոլում են նախորդ շաբաթվա ցուցանիշները, Հայաստանում կորոնավիրուսի համավարակի սկզբից մինչև օրս հաստատվել է COVID-19-ով վարակման 445 881 դեպք: Վիրուսը 8712 մարդու կյանք է խլել: Հայաստանում ամբողջական պատաստված է ավելի քան 1 միլիոն 30 հազար մարդ:
    17:40
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կանխվել է ձիու մսի վաճառքը
    ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների և ՀՀ ոստիկանության համատեղ խստացված վերահսկողական միջոցառումների արդյունքում՝ այսօր Լոռու մարզի Ալավերդի քաղաքի կենտրոնում, Ալավերդի-Երևան մայրուղու վրա կանգնեցվել է մեքենա, որը տեղափոխել է մսեղիք՝ առանց անասնաբուժական 5-րդ ձևի ուղեկցության: Ոսումնասիրությամբ պարզվել է որ, Ալավերդու Սահանահին թաղամասի բնակիչը 7 գլուխ ձի է մորթել և մոտ 600 կգ միսը վաճառել Ստեփանավանի տարածաշրջանի Գյուլագարակ գյուղի բնակչին: Վերջինս հայտարարել է, թե միսը տեղափոխում է անձնական օգտագործման համար, սակայն Տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից կազմվել են արձանագրություններ թե՛ վաճառող, թե՛ տեղափոխող անձանց վերաբերյալ, որոնք կենթարկվեն վարչական պատասխանատվության: Տրվել է հայտնաբերված ձիու մսեղիքը 10-օրյա ժամկետում օգտահանելու կամ ոչնչացնելու մասին կարգադրագիր:
    17:30
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բելառուսում հայտարարել են ՇՀԿ-ին մոտալուտ անդամակցության մասին
    Բելառուսի անդամակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպությանը մոտ ապագայի հարց է, դա տեղի կունենա առաջիկայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «РИА Новости»-ին ասել է Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Սերգեյ Սիրանկովը: Ավելի վաղ Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել էր, որ անհրաժեշտ է ակտիվացնել ՇՀԿ-ին Մինսկի անդամակցության գործընթացը։ «Դա մոտ ապագայի հարց է, կոնկրետ ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, բայց կարծում եմ՝ դա տեղի կունենա մոտ ապագայում», - ասել է Սիրանկովը։ Նա հավելել է, որ ՇՀԿ-ին միանալու խնդիր է դրել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, իսկ արտաքին քաղաքական իրադրությունը տարիների ընթացքում զարգացել է այնպես, որ Բելառուսը ՇՀԿ-ում դիտորդից դարձել Է լիիրավ մասնակից, ինչին համաձայն են հենց կազմակերպությունում: «Սա կարևոր քայլ է ՇՀԿ-ի անդամ երկրների միջազգային հարաբերությունների մակարդակի բարելավման ճանապարհին, քանի որ Բելառուսը դարձել է այնպիսի հարթակ, որտեղ կարգավորվում են վիճելի հարցերը որոշակի պետությունների ներսում, ինչպես նաև պետությունների միջև», - եզրափակել Է պատգամավորը։ Նրա խոսքով, այսօր և՛ Արևմուտքը, և՛ ԱՄՆ-ը, և՛ նրանց սատելիտ պետությունները Բելառուսը գնահատում են որպես «Արևմուտքի և Արևելքի միջև գործուն և արդյունավետ բանակցային հարթակ»:
    17:22
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Չինաստանի ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը կպահպանեն տարածաշրջանային կայունությունը
    Պեկինը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսության միջոցով համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը՝ ТАСС-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը։ «Մենք հուսով ենք, որ համապատասխան երկրները կուժեղացնեն երկխոսությունը և համատեղ կպահպանեն տարածաշրջանային խաղաղությունը, կայունությունը և քաղաքացիների խաղաղ կյանքը», - ասել է Վանգը։
    17:15
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության բաժիններում
    Դեկտեմբերի 8-ին ոստիկանություն էր զանգել մի քաղաքացի և հայտնել, որ Գյումրու թիվ 2-րդ գերեզմանատան ճանապարհին թողել է հրացան, փամփուշտներ ու նռնակներ։ Ըստ նրա՝ զենք-զինամթերքը ձեռք էր բերել 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո։ Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր։ Ղարիբջանյան խճուղու հասցեներից մեկում՝ աղբամանների հետնամասում, հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ կային «Ջ-1» տիպի նռնակ՝պայթուցիչով, 1 անհայտ տիպի նռնակ, առանց փողի 16 մմ տրամաչափի որսորդական հրացան, 7,62 մմ տրամաչափի 20 փամփուշտ, 5,45 մմ տրամաչափի 55 փամփուշտ և «Շիլկա» գնդացրի 1 փամփուշտ։ Բացատրական աշխատանք են տարել ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ինչի շնորհիվ բաժնում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի և հրացանների կամավոր հանձնման դեպքեր։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Իսկ ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների միջոցառումներով Շիրակի մարզի Մարմաշեն համայնքի բնակիչը ոստիկաններին է հանձնել 5,45 մմ տրամաչափի 118 փամփուշտ, ինքնաձիգի պահեստատուփ և «Ֆ1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Բացատրական աշխատանք են իրականացրել նաև Ճամբարակի քրեական հետախույզները. արդյունքը՝ ինքնաշեն կրակող սարքի և տարբեր տեսակի զինամթերքի կամավոր հանձնում։ Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:07
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Արաքսում. ոստիկանների բացահայտումը
    Դեկտեմբերի 14-ին` ժամը 13.50-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին ստացվեց հաղորդում, որ որովայնի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել մայրաքաղաքի Բագրատունյաց փողոցի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ: Բաժնի օպերատիվ խումբը մեկնեց հիվանդանոց, որտեղ իրավապահներին հաջողվեց միայն պարզել, որ տուժածը վնասվածքները ստացել էր Արաքս գյուղում: Արմավիրի ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ահազանգից մոտ մեկ ժամ առաջ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, երևանցուն դանակի հարվածներ է հասցրել և ծանր մարմնական վնասվածք պատճառել նույն գյուղի բնակիչ, 69-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում նա եկավ ոստիկանության բաժին, խոստովանեց արարքն ու ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն: Վիճաբանության պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են:
    17:00
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Զախարովան՝ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական համագործակցության մասին
    Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական սերտ համագործակցության վերաբերյալ հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Զախարովան թեմային անդրադարձել է ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում: «Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն հաստատել գործընկեր երկրների հետ, բայց մենք ելնում ենք նրանից, որ դա չպետք է ուղղված լինի երրորդ երկրների դեմ և չպետք է խախտի ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: Այս թեզը մենք պարբերաբար հասցնում ենք տարածաշրջանում մեր գործընկերներին:
    16:52
    15.12.22
    Ավելին
  • Արցախ
    «Հնարավոր չէ», որ սանավիացիայի ուղղաթիռներն արցախ հասնեն. Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դիմել է ՄԻԵԴ
    «Ստեփանակերտի հետ կապից կրտված Շուշիի շրջանի 3 գյուղերը դեղեր ու բժշկական պարագաներ են ստացել»,- այսօր վստահեցրել է Հայաստանի առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանն անհնար է համարում ծայրահեղ ծանր հիվանդաներին Ստեփանակերտից սանավիացիայով Երևան տեղափոխելը: 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը փակել է Արցախի օդը: Հայաստանցի բժիշկները շուրջօրյա կապի մեջ են արցախցի գործընկերների հետ:
    16:45
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իջևանի նախկին քաղաքապետի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
    ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տվյալների հիման վրա կատարված տարաբնույթ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Իջևան քաղաքի նախկին քաղաքապետ Վ.Ղ.-ն, նախապես տեղյակ լինելով, որ ՀՀ պաշտպանության նախարարությունն իր կարիքների համար ցանկանում է ձեռք բերել Իջևանի նախկին քաղաքային գործկոմի ենթակայության տակ գտնվող շինվերանորոգման վարչության տարածքը, հնարավորություն ունենալով այն անհատույց տրամադրել ՀՀ պաշտպանության նախարարությանը, մինչ վերջինիս կողմից համապատասխան ընթացակարգով համայնքին դիմում ներկայացնելը, 2013-2014թթ. ընթացքում շահադիտական նպատակով նշված տարածքը բաժանել է 4 մասի և օտարել իր հետ փոխկապակցված ֆիզիկական անձանց։ Վերջիններս հետագայում դրանք անհամեմատ բարձր արժեքներով վաճառել են ՀՀ ՊՆ-ին: Քննությամբ մասնավորապես պարզվել է, որ 2007թ. հոկտեմբերի 15-ին Իջևան համայնքի ավագանու նախկին անդամը նույն համայնքի կողմից հայտարարված մրցույթում աճուրդի արդյունքներով ճանաչվել է հաղթող, Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 55.700 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է համայնքի Արցախյան 144/10 հասցեի 0,2969 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով վերջինիս տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Պարզվել է, որ աճուրդի անցկացման ժամանակ թույլ տրված չարաշահումների արդյունքում համայնքի ավագանու նախկին անդամը ճանաչվել է հաղթող: 2013թ. հուլիսի 10-ին տարածքը վերջինիս վաճառվել է 3.687.000 ՀՀ դրամով, որը 2013թ. օգոստոսի 29-ին վաճառվել է ՀՀ ՊՆ-ին՝ 45.000.000 ՀՀ դրամով: 2007թ. մայիսի 2-ին Իջևանի քաղաքապետի մտերիմը, Իջևան համայնքի կողմից հայտարարված աճուրդում ճանաչվելով հաղթող, Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 48.750 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է Իջևան համայնքի Արցախյան 144 հասցեի 0,2599 հա մակերեսով հողամասը: 2013թ. դեկտեմբերին նշված հողամասը 3.227.958 ՀՀ դրամով վաճառվել է Իջևանի քաղաքապետի այդ մտերիմին, որը 2014թ. հունիսին վաճառվել է ՀՀ ՊՆ-ին՝ 38.470.000 ՀՀ դրամով: Բացի այդ, 2006թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի նախկին մարզպետի վարորդի որդին, Իջևան համայնքի կողմից հայտարարված աճուրդում ճանաչվել է հաղթող։ Վերջինս Իջևանի քաղաքապետարանի հետ կնքել է պայմանագիր և նրան տարեկան 42.225 ՀՀ դրամ գումարով վարձակալությամբ կառուցապատման իրավունքով տրամադրվել է Իջևան համայնքի Արցախյան 144/4 հասցեի 0,2815 հա մակերեսով հողամասը: Պայմանագրով նրան տրվել է հողամասը հետագայում նախապատվության իրավունքով ձեռք բերելու իրավունք: Վերջինս հիշյալ տարածքում ունեցել է գաջի արտադրամաս: 2014թ. մայիսին նշված անձը գնել է հիշյալ հողատարածքը 3.496.230 ՀՀ դրամով, սակայն հողատարածքը ՀՀ ՊՆ-ին չի վաճառել՝ գնի շուրջ համաձայնության չգալու պատճառով: 2013 թվականի դեկտեմբերի 27-ին Իջևանի քաղաքապետարանում անցկացվել է կառուցապատման իրավունքով հողամասերի տրամադրման մրցույթ, որի հաղթող է ճանաչվել Իջևանի նախկին քաղաքապետի կնոջ եղբայրը: 2014թ. ապրիլի 25-ին նրան տրվել է Արցախյան փողոցի 144/5 հասցեի 7977 քմ հողամասի կառուցապատման իրավունք: Վերջինս հիշյալ հողատարածքը վարձակալել է տարեկան 331.632 ՀՀ դրամ վճարով: Այնուհետև՝ 2015թ. սեպտեմբերին հիշյալ հողատարածքի և դրա վրա առկա շինության կառուցապատման իրավունքը վաճառել է ՀՀ ՊՆ-ին` 63.000.000 ՀՀ դրամ գումարով: Պարզվել է նաև, որ Իջևան քաղաքի Արցախյան փողոցի վերը նշված հողատարածքները ՀՀ կառավարության 21.03.2013թ. թիվ 246-Ն և 19.09.2013թ. թիվ 1022-Ն որոշումներով հանվել են ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ չմասնավորեցվող հողերի կազմից։ Սակայն հիշյալ որոշումների ընդունման համար Իջևանի համայնքապետարանից կառավարություն են ներկայացվել իրականությանը չհամապատասխանող հիմնավորումներ: Նշված փաստերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 445-րդ հոդվածի 2-րդ մասով և 283-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախաձեռնվել է նոր քրեական վարույթ, որը քննչական ենթակայության կարգով ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:
    16:37
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Փորձել էր բանկում կեղծ դոլարանոցներ իրացնել
    Դեկտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ էր ստացվել, որ բանկերից մեկի մասնաճյուղում մի քաղաքացի 4 հատ կեղծ 100-դոլարանոց է ներկայացրել: Մեկնած օպերատիվ խումբը նշված մասնաճյուղում ձերբակալել է 31-ամյա երիտասարդին և ներկայացրել Նոր Նորքի բաժին: Բաժնում նրա մոտից հայտնաբերվել են կեղծ թղթադրամները: Կատարվում է նախաքննություն:
    16:30
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բողոքի ակցիաներ են կայացել ԱՄՆ-ի և Չինաստանի դեսպանատների առջև
    Արցախի մարդու իրավունքներ բոլոր պաշտպանների մասնակցությամբ բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ԱՄՆ-ի և Չինաստանի դեսպանատների առջև: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը: «Արցախի մարդու իրավունքներ բոլոր պաշտպանների մասնակցությամբ բողոքի ակցիաներ կայացան ԱՄՆ և Չինաստանի դեսպանատների առջև, շարժվում ենք նախօրոք հայտարարված մնացած դեսպանատների ուղղությամբ»-,-գրել է Բեգլարյանը: Возможно, это изображение 11 человек, люди стоят, дорога и дерево Возможно, это изображение 6 человек, люди стоят, на открытом воздухе и дерево
    16:22
    15.12.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ստամբուլն ընդդեմ Էրդողանի. Թուրքիայի նախագահի գլխավոր հակառակորդը ազատազրկվել է
    Ստամբուլում ընդդիմադիր քաղաքապետի կողմնակիցները դուրս են եկել փողոց, երբ թուրքական դատարանը մոտ 3 տարվա ազատազրկման է դատապարտել Էքրեմ Իմամ-Օղլուին ու զրկել նրան քաղաքապետի պաշտոնից: Իմամ-Օղլուն մեղադրվում է 2019 թվականին Թուրքիայի պետական պաշտոնյաներին վիրավորելու համար: Ստամբուլի փողոցներ դուրս եկած թուրքերը պահանջում են կառավարության հրաժարականը և որ դատարանը անհապաղ չեղարկի կայացրած վճիռը:
    16:15
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵԽ պատգամավորները դիմել են Միշելին ու Բորելին
    Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ նամակ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի` կոչ անելով հստակ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բանկչության անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նամակի մեջ պատգամավորներ Պիտեր վան Դալենը, Ֆրանսուա-Խավիեր Բելամին, Լարս Պատրիկ Բերգը, Ֆրանսուա Ալֆոնսին, Ֆաբիո Մասսիմո Կաստալդոն և Անդրեյ Կովաչևը նշել են, որ ադրբեջանցիները 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտից կրկին փակել են Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղին կապող միակ ճանապարհը՝ այդպիսով 120000 հայի ենթարկելով դե ֆակտո շրջափակման ու խափանելով նրանց ազատ տեղաշարժի իրավունքը։ «Սա նաև ենթադրում է, որ շտապօգնությունն ու պարենային մատակարարումները ևս չեն կարող հասնել Լեռնային Ղարաբաղ։ Եթե այս իրադրությունը շարունակվի, ապա կհանգեցնի անխուսափելի հումանիտար աղետի՝ սարսափելի հետևանքներով։ Անընդունելի է, որ բնապահպանական գործողությունների քողի տակ ադրբեջանական կողմը ոտնահարում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին եռակողմ հայտարարությունը, մասնավորապես դրանով ստանձնած իր պարտավորությունը՝ Լաչինի միջանցք անունով հայտնի ճանապարհով ապահովելու քաղաքացիների, մեքենաների ու բեռնատարների տեղաշարժը՝ երկու ուղղություններով»,- նշել են ԵԽ պատգամավորները։ Նրանք ընդգծել են, որ 2020 թվականի հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը տարատեսակ միջոցներով դժվարին պայմաններ է ստեղծում Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար՝ չխորշելով կիրառել ռազմական սադրանքներ, հոգեբանական սպառնալիքներ, խաթարելով գազամատակարարումը ցրտաշունչ ձմեռվա պայմաններում։ Դիմելով Շառլ Միշելին ու Ժոզեպ Բորելին՝ պատգամավորները նշել են․ «Մենք կոչ ենք անում Եվրամիության անունից օգտագործել ձեր լիազորությունները՝ ձեռնարկելու հստակ քայլեր ու ապահովելու Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչության անվտանգությունը։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանի կողմից իրականացվող սպառնալիքի ու բռնության այս քաղաքականությունը շարունակվի»։
    16:07
    15.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Թագուհի Թովմասյանը դիմել է ՄԱԿ-ի, ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին
    ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը դեկտեմբերի 14-ին հրատապ գրություններ է ուղարկել ՄԱԿ-ի, ԵԽ-ի եւ ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին` նշելով. «Ավելի քան երեք օր է` Ադրբեջանն արգելափակել է Արցախը Հայաստանին կապող միակ կենսական ճանապարհը: Հրատապ գրություններով ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵԱՀԿ-ի համապատասխան մարմիններին կրկին ահազանգել եմ, որ Արցախի շրջափակման Ադրբեջանի այս հանցավոր վարքագծի հետեւանքով Ստեփանակերտի բժշկական կենտրոնի մի շարք հիվանդների կյանքեր վտանգի տակ են. նրանք Երեւանում հրատապ բժշկական օգնության կարիք ունեն, որը հնարավոր չէ իրականացնել, քանզի Ադրբեջանը շրջափակել է Արցախը: Անհնարին է դարձել սննդամթերքի, դեղորայքի մատակարարումը, բազմաթիվ կանայք, երեխաներ, ծերեր ստիպված են եղել գիշերել դրսում` ցուրտ ձմռան պայմաններում, ինչն անթույլատրելի է, աշխատանքի մեկնած հարյուրավոր մարդիկ զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից եւ չեն կարողանում տուն վերադառնալ»: Ինչպես փոխանցում են ԱԺ մամուլի ծառայությունից՝ հանձնաժողովի նախագահը միջազգային գործընկերների ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանը կասեցրել է գազամատակարարումն Արցախին, ինչը հումանիտար եւ տնտեսական ահաբեկչություն է, որը հետեւողականորեն կյանքի է կոչվում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Նա նաեւ ընդգծել է միջազգային կառույցների հրատապ քայլերի անհրաժեշտությունն Արցախի ապաշրջափակման ուղղությամբ, որպեսզի Ադրբեջանի այս անմարդկային վարքագծի հետեւանքով շրջափակված Արցախի ավելի քան 120.000 քաղաքացիներ կարողանան իրացնել իրենց համընդհանուր իրավունքները: «Արցախում իրավիճակը ծայրահեղ է: Անհրաժեշտ են հրատապ քայլեր` ի պաշտպանություն Արցախի խաղաղ բնակչության կյանքի իրավունքի»,- նշել է Թագուհի Թովմասյանը:
    16:00
    15.12.22
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանն անհանգստացած է. Մոսկվան անթույլատրելի է համարում մեղադրանքները՝ խաղաղապահների նկատմամբ
    «Ռուսաստանն անհանգստացած է, որ արգելափակվել է Լաչինի միջանցքը և ակնկալում է, որ մոտ ապագայում տրանսպորտային հաղորդակցությունը կվերականգնվի»,- ասել է Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա անընդունելի է համարել ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները և հայտարարել, որ խաղաղապահներն արդյունավետ են կատարում իրենց խնդիրը՝ տարածաշրջանում ապահովելով կայունություն:
    15:57
    15.12.22
    Ավելին