Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:57
15.12.22
85

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժը

Img default alt hy

Հունաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ ապահովել Լաչինի միջանցքով երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունը և անվտանգությունը:

«Հունաստանը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին առանց որևէ նախապայմանների ապահովել երկկողմ տեղաշարժման և երթևեկության ազատությունը և անվտանգությունը Լաչինի միջանցքով` համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության։ Տեղի բնակչությունը չպետք է բախվի դժվարությունների և տագնապի»,- նշված է Հունաստանի Արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ: