Լրահոս
Սպորտ
14:45
15.12.22
128

Լողորդները մեկնարկել են աշխարհի առաջնությունում

Img default alt hy

Մելբուռնում մեկնարկել է  աշխարհի լողի առաջնությունը (25 մետր լողավազանում):

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Բատերֆլայ ոճում Արթուր Բարսեղյանը  50 մետրն անցել է  23,65 վայրկյանում և 66 մրցակիցների պայքարում գրավել է 46 –րդ տեղը:  Այդ արդյունքը նրա իսկ սահմանած ՀՀ ռեկորդի կրկնություն էր, որն ընդամենը շաբաթներ առաջ գրանցել էր Կազանում անցկացված միջազգային մրցաշարում:  Դեկտեմբերի 16-ին նա կմրցի  50 մետր ազատ ոճում:

Հայաստանի երկրորդ  պատվիրակ Անի Պողոսյանը 100 մետր ազատ ոճում 63 մասնակիցների պայքարում ցույց տվեց 57,91 վայրկյան արդյունք և գրավեց  44-րդ տեղը։ Այս ցուցանիշը հինգ տասնորդական վայրկյանով ցածր է անձնական ռեկորդից: Նա իր ունակությունները պետք է դրսևորի նաև  50մ.  և 200մ.  ազատ ոճերում։