Լրահոս
Քաղաքական
13:37
15.12.22
94

ՊՎԾ-ն հիմա էլ ԱԳՆ է մտել. զարգացումներ կլինեն․ «Ժողովուրդ»

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել իրականացնել ՀՀ արտաքին գործերի և Էկոնոմիկայի նախարարություններում: Ինչ կտան այս ստուգումները՝ ժամանակը ցույց կտա. մենք կհետևենք զարգացումներին:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անում Պաշտպանության նախարարությունում, Քրեակատարողական ծառայությունում. բոլոր պետական կառույցներին և պաշտոնյաներին կցված ավտոմեքենաներն են ստուգվում: 

Բանն այն է, որ ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների կատալիտիկ չեզոքացուցիչները կամ բոլորին հայտնի «катализатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել»: