Լրահոս
2022-12-15
-
ԱրցախՊԲ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ԱՀ ՊՆԱդրբեջանի Պն տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր դեկտեմբերի 15-ին՝ ժամը 08:15-ին, ՊԲ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:Ավելին11:1515.12.22 -
ՔաղաքականՀՀ իշխանությունների կողմից Արցախից հրաժարվելու փոխարեն ՊԱՅՔԱՐԵԼԸ հստակ արդյունք կարող է տալ․ Արամ ՎարդևանյանԱրամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Միջազգային իրավունքը ծաղրող ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Լաչինի (կյանքի) միջանքը փակելը՝ Սումգայիթի, Մարաղայի ջարդերի, մեր Հայրենակիցներին ցեղասպանելու քաղաքականության շարունակությունն է: Այսօր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, ինչպես նաև այլ մարմիններ պարզապես կոչով են հանդես եկել Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ: Ոչ մի պատժամիջոց, ոչ մի պատժամիջոցի զգուշացում ադրբեջանին: Արցախի Հանրապետության ավելի քան 120,000 մեր Հայրենակիցների բլոկադայի, առանց դեղամիջոցի մնալու, առանց ջեռուցման, հիվանդանոցների ու դպրոցների խափանման փաստերի պայմաններում միջազգային հանրության համար առաջանում է (միջազգային իրավունքում հայտնի jus cogens և erga omnes սկզբունքների տեսանկյունից) պարտավորություն գործելու, ինչը բացակայում է: Ստեղծված իրավիճակն ակնհայտ հաստատում է, որ ճանաչում կամ անջատում հանուն փրկության սկզբունքները Հայաստանի իշխանությունների կողմից Արցախից հրաժարվելու փոխարեն ՊԱՅՔԱՐԵԼՈւ դեպքում հստակ արդյունք կարող է տալ: Արցախ ջան, իմ քույրեր ու եղբայրներ ջան, շատ լավ գիտեմ որքան ուժեղ եք, հենց Ձեզանից ենք ուժ ստանում...Ավելին11:1315.12.22 -
Թուրքը պատուհաններիս տակ պտտվում է, մթի մեջ նստած ենք․ Շուռնուխի բնակիչ«Հրապարակ» թերթը գրում է․ «Սյունիքի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղի մի շարք բնակիչներ ահազանգում են, որ տեւական ժամանակ է՝ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ կան գյուղում։ Շուռնուխը 2020 թվականի պատերազմից հետո, բանավոր պայմանավորվածությունների արդյունքում, մասնատվեց՝ մի հատված անցավ ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Եվ ադրբեջանցի զինվորականները դիրքեր դրեցին անմիջապես գյուղի մոտակայքում ու ամեն օր զբոսնում են շուռնուխցիների տներից մի քանի մետր հեռավորության վրա։ Չնայած գյուղում տեսախցիկներ են տեղադրվել, եւ ռուս սահմանապահներ էլ կան, սակայն դրանից անվտանգային խնդիրները չեն լուծվել, եւ մարդիկ ապրում են թշնամու հետ կողք-կողքի` վտանգն աչքի առաջ։ Իսկ հոսանքի հաճախակի անջատումներն ուժեղացնում են վտանգի զգացումը, քանի որ լույսն անջատվելու պարագայում, բնականաբար, տեսախցիկներն էլ չեն աշխատում: «Գիշերը ստիպված դնեվալնի ենք կանգնում ես ու ամուսինս, ձայներին ենք ուշադիր լինում, մի չխկոց ենք լսում՝ դուրս ենք գալիս ստուգելու, փողոցի լույսերն էլ են անջատվում, անվտանգային լուրջ խնդիր ա․․․ թուրքը պատուհաններիս տակ պտտվում է, մթի մեջ նստած ենք, ի՞նչ անենք՝ թողնենք գյուղից գնա՞նք»,- պատմում է Շուռնուխի բնակչուհի Հասմիկ Հարությունյանը։ Իսկ հոսանքի անջատումների պատճառն այն է, որ էլեկտրական հոսանքագծերը լավ ձգված չեն, սյուները հին են՝ ամեն ուժեղ քամուց վայր են ընկնում, վթար է լինում: Կապ հաստատեցինք Գորիսի էլեկտրացանցի տնօրեն Էդիկ Արզումանյանի հետ, ով մեզ ասաց, որ խնդիրը պահում են իրենց ուշադրության կենտրոնում: «Հոսանքը որտեղից որ գնում է՝ 3 կմ հեռավորության վրա է ենթակայանը, հոսանքը գնում է անտառների միջով, սարերով։ Հաճախակի չի անջատվում՝ ճիշտ չեն ասում: Այս քանի օրը եղանակային այս պայմաններում շատ վատ եղանակ է եղել, ու քամիները շատ ուժեղ են եղել, դրա պատճառով են խնդիրները: Այս պահին այնտեղ հոսանք կա: Երկար գիծ է, հեռու տեղ է, այստեղից մարդ պետք է գա, որ վերականգնի։ Այնպես չէ, որ հին գիծ է, կամ չենք հետեւում։ Նման բան չկա՝ ընդհակառակը»,- ասաց էլցանցի տնօրենը։ Սյունիքում բոլոր էլեկտրական սյուներն էլ հին են, այնպես չէ, որ մյուս տեղերում նոր սյուներ են, իսկ Շուռնուխինը հին են: «Քամին այնքան ուժեղ է, որ Շինուհայրում, այլ տեղերում էլ այդ քամիներից անջատվում է: Ինչքան էլ նոր լինի, ձիգ լինի, այստեղի քամիները շատ ուժեղ են՝ անջատվում են: Բացի այդ, ճանապարհը երկար է, նախկինում Որոտանում էր, հիմա Տաթեւով ենք գնում: Դժվարություններ կան, այնպես չէ, որ հիմնարկը Շուռնուխում է, ու հոսանքը գնում է: Այստեղից պիտի գնանք այնտեղ, որ կարողանան վերականգնել»,- ասաց Արզումանյանը: Շուռնուխի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Արշակյանն էլ ասաց, որ երեկ իրենց գյուղ են այցելել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, վերջինս էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներն է ներկայացրել նրանց: «Եռաֆազ հոսանքը, որ Բարձրավանից գալիս է մեր գյուղ, անտառի միջով է գալիս։ Այլընտրանքային ճանապարհը, որ սարքում են՝ Շուռնուխ-Տանձավեր, ճանապարհին, որ հատվում է, լայնոտ ճանապարհ է, ու առաջարկեցինք, որ այդտեղ՝ 4 կմ հատվածում սյուներ տեղադրեն՝ մեր հոսանքի գիծը, մագիստրալն այդ նոր ճանապարհով գա: Ասեցին՝ կանենք դա»,- ասաց Արշակյանը։ Հասկացել են, որ ճիշտ կլինի անտառից հանել այդ գիծը, սակայն հիմա նման աշխատանքներ իրականացնել հնարավոր չէ՝ կսպասեն գարնանը։ Արշակյանը շեշտեց, որ այստեղ արդեն Անտառտնտեսության պատասխանատվության գոտին է, այն պետք է ապահովի էլեկտրալարերի անտառային հատվածի աջ ու ձախ կողմերի ճյուղերը կտրելը, որպեսզի ձյան տեղումների ժամանակ ծանրացած ճյուղերը չընկնեն էլեկտրալարերի վրա: «Առաջին ձյունը մի քիչ եկավ ու խնդիրներն իր հետ բերեց։ Բայց էլցանցը եկավ, մինչեւ ուշ գիշեր այդ ձյան մեջ տղերքն աշխատեցին, այդ խնդիրները՝ կոտրված սյուները վերականգնեցին։ Դե, սյուներն էլ հին են, կարողացան վերականգնել ու գյուղին առանց հոսանք չթողեցին, մինչեւ նոր սյուները տեղադրվեն, ընթացքում էլ հասկանանք՝ նախարարն ու մարզպետն ինչ լուծում կտան այս հարցին»,- հույս հայտնեց Արշակյանը։ Մեր հարցին, թե արդյոք հնարավոր չէ՞ գեներատոր տեղադրել` ժամանակավոր լուծում տալ հարցին, մինչեւ նոր սյուների տեղադրումը, Շուռնուխի ղեկավարն ասաց, որ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ասել է, որ փոքր գեներատոր կուղարկի, սակայն դա ամբողջ գյուղին չի բավականացնի: «Մեծ գեներատոր է պետք: Միայն մեծ գեներատորը կկարողանա ապահովել ամբողջ գյուղը լույսով, ու դա նաեւ կլուծի անվտանգային խնդիրը։ Մեր ընկերներից մեկը՝ Նարինե Կիրակոսյանն առաջարկեց, որ մեծ գեներատորի հարցը փորձենք լուծել օգնել ցանկացողների միջոցով»,- ասաց Հակոբ Արշակյանը»։Ավելին11:0915.12.22 -
ԻրավականՇիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության 2 դեպքՊարեկային ծառայության Շիրակի մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են ապօրինի թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը։ Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.55-ին, Շիրակի գումարտակի 1-ին վաշտի պարեկները Գյումրու Դուդկոյի փողոցում ստուգել են 27-ամյա երիտասարդի վարած «Սամանդ» մակնիշի մեքենան։ Իրավապահները ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել են վարորդին և նրա 29-ամյա ուղևորին։ Ոստիկանության Մուշի բաժնում ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել է կրիստալի նմանվող փոշենման զանգված։ Ըստ նրա՝ հայտաբերվածը թմրամիջոց է, որը գնել է տելեգրամյան ալիքից։ Իսկ 27-ամյա վարորդը հայտնել է, որ մեքենայում ունի կանեփի մնացորդներ ու կաթուցիչ։ Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։ Նույն օրը, րոպեների տարբերությամբ, Շիրակի պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը։ Նրանք Ղորղանյան փողոցում ՃԵԿ կանոնները խախտելու համար կանգնեցրել են 25-ամյա գյումրեցու վարած «ՎԱԶ-2103» մակնիշի մեքենան։ 24-ամյա ուղևորը մեքենայից իջնելու ընթացքում սրահից գետնին է նետել կաթուցիչ և թղթով փաթեթավորված զանգված։ Երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կումայրիի բաժին։ Բաժնում վարորդը հայտնել է, որ կաթուցիչն իրենն է, իսկ պարունակությունը մարիխուանա է։ Իսկ ըստ 24-ամյա ուղևորի՝ փաթեթի մեջ շուրջ 2 գրամ մարիխուանա կա։ Գյումրեցիները և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական վարչություն։Ավելին11:0715.12.22 -
Արտաքին քաղաքականությունԳուտերեշը կոչ է արել ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ կոչ անելով ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տարածած հայտարարությունը: «Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի զարգացմանը։ Գլխավոր քարտուղարը կոչ է անում կողմերին թուլացնել լարվածությունը և ապահովել միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ համաձայն ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների: Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր աջակցությունը տարածաշրջանում միջնորդական շարունակական ջանքերին», - ասված է հայտարարության մեջ։Ավելին11:0015.12.22 -
ՀասարակականԲախվել են BMW-ն ու Opel-ը․ կան վիրավորներԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին, «Շանգրիլա»-ի հարևանությամբ բախվվել են BMW և Opel մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/15/1228729/Ավելին10:5215.12.22 -
ՀասարակականՇշղթայական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կա վիրավորԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08:40-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին, Քասախ գյուղի վարչական տարածքում բախվել են BMW X5, Mercedes, Ford Focus, Opel և ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/15/1228723/Ավելին10:5015.12.22 -
ԻրավականՄշակույթի նախկին նախարարի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՀ.Պ.-ն, 2012-2016 թվականներին զբաղեցնելով ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը, օժանդակել է «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հիմնադիրներին և տնօրենին խարդախությամբ հափշտակել պետական սեփականություն հանդիսացող՝ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Արդյունքում, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 100 մլն դրամի գույքային վնաս: Վարույթով հիմնավորվել է, որ Գ.Դ.-ն և Հ.Ա.-ն, 2012 թվականին հիմնադրել են «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն)՝ նպատակ ունենալով խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված 3230.0 քմ մակերեսով հողատարածքը, որը Պուշկին փողոցին հարող հատվածից 300.0 քմ մակերեսով ծանրաբեռնված է եղել կաթսայատնով: Այնուհետև, տարածքը ուսումնական նպատակով օգտագործելու կեղծ պատրվակով, հիմնադրումից 4 օր անց Ընկերության տնօրեն Ն.Կ.-ն Երևանի քաղաքապետին է ներկայացրել ներդրումային ծրագիր՝ առաջարկելով Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Փոխարենը Ընկերությունը պարտավորվել է «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումից բացի՝ իրականացնել լրացուցիչ մակերեսի կառուցապատման աշխատանքներ՝ դպրոցի պայմանները բարելավելու նպատակով: Եզրակացություն ստանալու նպատակով քաղաքապետը ներդրումային ծրագիրը հասցեագրել է նախկին նախարար Հ.Պ.-ին: ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, տեղեկացված լինելով Ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Ծրագրին հավանություն է տվել նաև «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը, ով Ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրն է: Հ.Պ.-ն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 13-ին Ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման և գրավի» ու «Գլխավոր կապալի» պայմանագրեր, որոնցում դիտավորությամբ չի ներառել Կառավարության որոշմամբ սահմանված պարտավորություններից՝ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պարտավորության կատարումը («Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրը, ըստ ներդրումային ծրագրի՝ պետք է արժենար 800 մլն դրամ): Այդ կերպ ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ն, խոչընդոտները վերացնելով, Ընկերությանը հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ իր սեփականության իրավունքը գրանցել Երևան քաղաքի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Այնուհետև, ՀՀ մշակույթի նախկին նախարարը երկու նախագիծ է ներկայացրել Կառավարություն, որոնցով առաջարկել է կատարել փոփոխություն արդեն իսկ առկա որոշման մեջ: Այն է՝ կատարել դպրոցի շենքի կապիտալ վերանորոգում, տեղեկացված լինելով, որ այն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրով: Մեկ այլ փոփոխությամբ «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի միջնորդության հիման վրա առաջարկվել է դպրոցին երաժշտական գործիքներ տրամադրել՝ դպրոցի մարզադահլիճի և այլ հատվածների հիմնանորոգման փոխարեն: Արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունը կատարել է Կառավարության որոշմամբ սահմանված՝ կաթսայատան կառուցման և երաժշտական գործիքների տրամադրման պարտավորությունները, որպիսի պայմաններում Երևանի Ե.Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը խարդախությամբ հափշտակվել է՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ 100 մլն դրամի գույքային վնաս: Հսկող դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ մշակույթի նախկին նախարար Հ.Պ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում: Դատախազը որոշում է կայացրել նաև պետական սեփականություն հանդիսացող գույքը խաբեությամբ հափշտակելու հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար հանրային քրեական հետապնդումներ հարուցել Գ.Դ.-ի, Հ.Ա.-ի, Հ.Խ.-ի «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Մ.Կ.-ի, վերջինիս եղբայր Ն.Կ.-ի նկատմամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:4815.12.22 -
ՔաղաքականՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում հակառուսական տրամադրությունները կրկին պիկի են հասել։ Չնայած Նիկոլ Փաշինյանը Լաչինի ճանապարհը փակելու թեմայով չի հանդիպել իր խմբակցության հետ, սակայն «լյուբիմչիկների» միջոցով փոխանցել է, որ երեկվա նիստի ելույթները կառուցեն ՌԴ խաղաղապահների դեմ, իրավիճակի ողջ պատասխանատվությունը դնեն ռուսական կողմի ուսերին։ ՔՊ-ում համոզված են, որ գործ ունենք ռուս-ադրբեջանական սադրանքի հետ, իսկ նպատակը միջանցք ստանալն է։ «Բայց չեն ստանալու, թող փակեն ճանապարհը, կարժանանան միջազգային հանրության արգահատանքին, նորից կբացեն»,- ասաց ՔՊ մեր աղբյուրը։ Ակնհայտ է, որ իշխանությունը հույսը դրել է, որ հարցն ինքնըստինքյան կլուզվի` կա՛մ ռուսները կկարողանան ճնշել ադրբեջանցիներին, կա՛մ միջազգային ճնշումն ազդեցություն կունենա»:Ավելին10:4515.12.22 -
ՔաղաքականՓաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի մասին ծանր զրույց է ունեցել«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը դեռեւս 20 օր առաջ ահազանգել էր, որ «Արցախն անկլավ դառնալու» վտանգի առաջ կարող է կանգնել: Այսօր, ցավոք, մեր տեղեկություններն իրականություն են դարձել, ու Արցախի մեր՝ ավելի քան 120 հազար քաղաքացիներն արդեն չրրորդ օրն անընդմեջ ոչ միայն շրջափակման մեջ են գտնվում, այլեւ հումանիտար աղետի առաջ են կանգնած: Ադրբեջանը խոչընդոտում է նաեւ գազամատակարարումը, ու Արցախն արդեն 3-րդ օրն է՝ նաեւ գազ չունի: Բացի այդ, մոտ 20 օր առաջ արդեն Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի գլխին կախված վտանգի մասին ծանր զրույց էր ունեցել, նրանց մոտ սրտնեղել, թե այս իրավիճակում Հայաստանը մենակ է մնացել, ու եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սադրանքի դիմել, հայտնի չէ, թե ինչ է լինելու: ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանին խնդրեցինք մեկնաբանել, թե մոտ 20 օր առաջ ինչ են զրուցել վարչապետ Փաշինյանի հետ: «Հիմա դժվար մտաբերեմ այդ մանրամասները, բայց Ադրբեջանի այս պահվածքը սպասելի էր. մենք պետք է նման իրադարձությունների նախապատրաստված լինենք»,- նշեց նա: «Մեր հարցը հենց այդ մասին է, որ իմանալով գլխներիս գալիքը՝ իշխանությունը կանխող ի՞նչ քայլեր է արել»,- ավելի հստակ ձեւակերպումով դիմեցինք իշխանական պատգամավորին, ինչին ի պատասխան՝ արձագանքեց. «Դուք ուշադիր հետեւե՞լ եք Հայաստանի պաշտոնատար այրերի ուղեւորություններին աշխարհի տարբեր մայրաքաղաքներ ու քաղաքներ: Բա էդ բոլորն ինչի՞ համար են արվում: Նրանք հո զբոսաշրջիկ չե՞ն: Կամ պաշտպանության նախարարի, Անվտանգության խորհրդի նախագահի՝ տարբեր երկրներ այցերը…»: Թերեւս իրադարձություններն ու գործընթացներն են խոսում եւ վկայում, թե իրականում «աշխարհի մայրաքաղաքներում» հայ պաշտոնյաներն ինչ են արել, ինչով են զբաղվել. Հայաստանին պատուհասած վտանգնե՞րն են ներկայացրել, թե՞ զբոսաշրջիկի կարգավիճակով ամենատարբեր «տուրերի» են մասնակցել: Փաստն այն է, որ արդեն 4-րդն օրն է՝ Արցախի մեր հայրենակիցների գլխին ցեղասպանվելու սուր է կախված, բայց «աշխարհի մի քանի մայրաքաղաքները», բացի «կոչ անելուց», ուրիշ որեւէ կերպով հավանական ոճրագործությունը չեն էլ փորձում կանխել»:Ավելին10:3715.12.22 -
ԻրավականՔննիչը բռնվել է կաշառք վերցնելու պահին. ԱԱԾՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի պաշտոն զբաղեցնող պաշտոնատար անձ Ա.Լ-ն, իր լիազորությունների սահմաններում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածով նախատեսված կարգով նախաձեռնելով քրեական վարույթ և ձեռնամուխ լինելով նախաքննությանը, նույն քրեական վարույթով առերևույթ հանցավոր արարք կատարած անձի օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու, այն է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով նրան չձերբակալելու և կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն չներկայացնելու համար քաղաքացուց 2022 թվականի նոյեմբերի 1-ին պահանջել է 5.000.000 ՀՀ դրամ կաշառք: ԱԱԾ-ից հայտնում են, որ վերջինիս մայրը, չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ, իր ծանոթներից պարտքով վերցնելով 1.000.000 ՀՀ դրամ գումար, 2022 թվականի նոյեմբերի 4-ին, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 29 հասցեում գործող «KFC» արագ սննդի կետի հետնամասում գտնվող այգում այն անձամբ փոխանցել է քննիչին, այնուհետև 2022 թվականի նոյեմբերի 11-ին, որպես վարկային միջոց, ստանալով 1.000.000 ՀՀ դրամ գումար, նույն օրը Երևան քաղաքի վերոնշյալ վայրում, այն անձամբ կրկին տվել է հիշյալ քննիչին՝ որդու օգտին, իր լիազորությունների սահմաններում գործողություններ չկատարելու համար, իսկ պահանջված կաշառքի մնացած 3.000.000 ՀՀ դրամը պայմանավորվել են փոխանցել մինչև 2022 թվականի դեկտեմբերի 16-ը: Դեպքի առթիվ 2022 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնվել է քրեական վարույթ: 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, գաղտնի քննչական գործողություն կատարելու արդյունքում, նախապես քիմիական համապատասխան միջոցներով մշակված 2.000.000 ՀՀ դրամ գումարը, որպես պահանջված կաշառքի մաս, Երևան քաղաքի կրկին նույն վայրում, քաղաքացին անձամբ փոխանցել է քննիչին, որից հետո վերջինս ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացրել ստացված 2.000.000 ՀՀ դրամ կաշառք գումարը: Ա.Լ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է: Նախաքննությունը շարունակվում է։Ավելին10:3015.12.22 -
ՏարածաշրջանԽոշոր ավտովթար՝ Թուրքիայում․ տուժել է 20 մարդԹուրքիայի Ուսաք քաղաքում ավտոբուսի վթարի հետևանքով 20 մարդ է տուժել, հինգշաբթի հաղորդում է Yeni Şafak թերթը։ «Ուսակում բեռնատարն անցել է կարմիր լույսի տակ և մխրճվել բանվորներ տեղափոխող ավտոբուսի մեջ, ինչի հետևանքով տուժել է 20 մարդ, վթարը ֆիքսել են տեսահսկման տեսախցիկները»,–գրում է թերթը։ Հաղորդվում է, որ տուժածներից մեկը ծանր վիճակում գտնվում է Ուսակի ուսումնահետազոտական հիվանդանոցում։ Ժանդարմերիայի խմբերը բերման են ենթարկել բեռնատարի վարորդին;Ավելին10:2815.12.22 -
ԻրավականԻրավապահների ձեռքում Անահիտ Ավանեսյանի մասով տվյալներ կան«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները զբաղվում են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի դեմ ներկայացված հանցագործության մասին հաղորդման դիմումով: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ իրավապահների ձեռքում կան տվյալներ, որ Ավանեսյանի ընտանիքի հետ կապված «Արմֆարմացիա» ընկերությունը գնումների գործընթացում ուշագրավ ակտիվություն է ցուցաբերել, ինչը շահերի բախում է: Թե ինչ հետեւանքներ կունենա այս քրգործը Անահիտ Ավանեսյանի գործունեության վրա, դժվար է ասել. ամեն դեպքում, մենք կհետեւենք զարգացումներին: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերին անդրադարձել էինք նախարարի մորը պատկանող ընկերությանը: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացել էր, որ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մորը՝ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Մարգուշ Վարդանյանին նախկինում պատկանած անշարժ գույքի մասով դատախազությունում երբեք ուսումնասիրություն չի եղել: Խոսքը Երեւանի Պուշկին փողոցում գտնվող «Վիգմոր» կլինիկայի շենքի մասին է, որն, ըստ Ավանեսյանի պնդումների, այժմ իրենց չի պատկանում: Մյուս կողմից՝ գրել էինք, որ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ընտանիքում «կռիվ է ընկել», եւ «Արմֆարմացիա»-ն դիմել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողով ու խնդրել Առողջապահության նախարարության նկատմամբ տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցել՝ արգելված պետական օժանդակության եւ պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունների կամ վարքագծի հատկանիշներով»:Ավելին10:2415.12.22 -
Իրավական16 և 17 տարեկան պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբԴեկտեմբերի 10-ին, կեսգիշերն անց, «Արտաշատ» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ գանգուղեղային տրավմայով, գլխի և վերին վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած ու պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել Արարատի մարզի Այգեզարդ գյուղում բնակվող 17 և 16 տարեկան երկու պատանի։ 16 տարեկան պատանին հայտնել էր, որ ծեծկռտուքի ժամանակ սուր-կտրող առարկայով խփել են իրեն: Հիվանդանոց մեկնեց Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը։ Նրանք Արարատի մարզային վարչության ոստիկանների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ դեկտեմբերի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Այգեզարդի դպրոցի մոտ անձնական հարցերի շուրջ վիճել էին հիվանդանոց տեղափոխված տղաները և նույն գյուղում բնակվող 15-ամյա մի պատանի։ Վեճի ընթացքում բուժհաստատություն տեղափոխված 17-ամյա տղան դանակով խփել էր 16-ամյա պատանուն, նա էլ ընկերոջ հետ ձեռքերով հարվածել էին նրան։ Դեկտեմբերի 10-ին՝ 16-ամյա, իսկ դեկտեմբերի 12-ին՝ 15-ամյա պատանիները հայտաբերվեցին ու ձերբակալվեցին։ Ձերբակալվածները ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին10:1715.12.22 -
ՀասարակականՄիջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, հանրապետությունում առանց տեղումների եղանակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին10:1015.12.22 -
ԱրցախՌուբեն Վարդանյանը ներկայացրել է երրորդ օրվա իրավիճակը շրջափակված ԱրցախումԱրցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր առավոտյան ևս տեսակապով ներկայացրել է երրորդ օրվա իրավիճակը շրջափակված Արցախում: Մանրամասները՝ տեսանյութում:Ավելին10:0515.12.22 -
ԱրցախԱրցախի ՆԳՆ-ն մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմովԱՀ ՆԳՆ Ոստիկանությունը հայտնում է, որ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ Ներքին գործերի նախարարությունը, հասարակական կարգի և ներքին անվտանգության պատշաճ ապահովման նպատակով, մայրաքաղաքում և շրջաններում ծառայություն է իրականացնում ուժեղացված ռեժիմով։ Թեժ գծին հնարավոր է զանգահարել Արցախից՝ 119, իսկ Հայաստանի Հանրապետությունից ու արտերկրից՝ +374-47-119-119 հեռախոսահամարներով:Ավելին10:0015.12.22 -
ԱրցախԱրցախի բնակիչներին կոչ է արվում խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան և վառելիքըԱրդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Հաշվի առնելով, որ Հայաստանից Արցախ գազի մատակարարումը Ադրբեջանի հատվածում նույնպես արգելափակված է , և Արցախը զրկված է գազից, Արցախի բնակիչներին կոչ ենք անում խնայողաբսր օգտագործել էլեկտրաէներգիա ն և վառելիքը։ Լրացուցիչ հարցերի դեպքում քաղաքացիները կարող են դիմել թեժ գծին՛ 119 հեռախոսահամարով, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։Ավելին09:5515.12.22 -
Հակառակորդը կրակ է բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆԴեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն: Հայկական կողմը կորուստներ չունի: Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:Ավելին09:5015.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով«Փաստ» Փաշինյանն առաջիկա օրերին տեղեկատվական դաշտում հակառուսական նոր ալիքի հերթական չափաբաժինն է բաց թողնվելու՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղում տեղի ունեցող ադրբեջանական ողջ ագրեսիան ռուս խաղաղապահների վրա բարդելու նպատակով: «Ժողովուրդ» Մոտ 20 օր առաջ արդեն Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ Արցախի գլխին կախված վտանգի մասին ծանր զրույց էր ունեցել, նրանց մոտ սրտնեղել, թե այս իրավիճակում Հայաստանը մենակ է մնացել, ու եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սադրանքի դիմել, հայտնի չէ, թե ինչ է լինելու: «Հրապարակ» Իշխանությունը հույսը դրել է, որ հարցն ինքնըստինքյան կլուծվի` կա՛մ ռուսները կկարողանան ճնշել ադրբեջանցիներին, կա՛մ միջազգային ճնշումն ազդեցություն կունենա: «Հրապարակ» Սյունիքի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղի մի շարք բնակիչներ ահազանգում են, որ տեւական ժամանակ է՝ էլեկտրամատակարարման հետ կապված խնդիրներ կան գյուղում։ «Ժողովուրդ» Իրավապահների ձեռքում Անահիտ Ավանեսյանի մասով տվյալներ կան: Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի «Հայկական նախագծի» անդամ, արեւելագետ Սերգեյ Մելքոնյանի հետ:Ավելին09:4515.12.22