Լրահոս
Հասարակական
15:04
15.12.22
140

Բախվել են Mercedes-ն ու ЗИЛ բեռնատարը․ կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 78 կմ հատվածում Արտենի գյուղի վարչական տարածքում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 60-ամյա Վարազդատ Մ․-ի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արման Ս․-ի վարած ЗИЛ մակնիշի բեռնատարը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն։ 

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։