Լրահոս
2022-12-15
-
Արտաքին քաղաքականությունՔերըն Դոնֆրիդը հայտնել է՝ ինչպես է ԱՄՆ-ն օգնում արցախցիներինԴեպի Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումն անդրադառնում է աջակցության որոշ ծրագրեր իրականացնելու Վաշինգտոնի հնարավորության վրա, այդուհանդերձ, ԱՄՆ-ն կարողանում է օգնել հակամարտությունից տուժածներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը՝ Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումներում հանդես գալով որպես վկա: ԱՄՆ կոնգրեսական Սյուզան Ուայլդը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը շարունակում են բախվել հումանիտար սուր ճգնաժամի, այդ թվում՝ նոր հարձակումների սպառնալիքների և ջրի, էներգիայի, առողջապահության և սննդի մշտական պակասի: Նա հարց է ուղղել Քերըն Դոնֆրիդին՝ արդյոք պետքարտուղարության ներկայացուցիչները կարողանում են ճանապարհորդել Լեռնային Ղարաբաղ կամ երկխոսություն պահպանել ԼՂ ընտրված իշխանությունների հետ: «Մուտքը դեպի Լեռնային Ղարաբաղ սահմանափակված է, ինչն անդրադառնում է աջակցության որոշ ծրագրեր իրականացնելու ԱՄՆ-ի հնարավորության վրա: Չնայած այդ սահմանափակումներին՝ ԱՄՆ-ն փորձել է օգնել հակամարտությունից տուժածներին, որոնցից շատերը Հայաստանում են: Այնպես որ 21 միլիոն դոլարի մեր մարդասիրական օգնության մեծ մասն ուղղվում է այդ ջանքերին», - նշել է Դոնֆրիդը: Հստակեցնելով՝ Դոնֆրիդը նշել է, որ պետքարտուղարության կողմից ուղղված միջոցների մի մասը հատկացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (2.5 մլն ԱՄՆ դոլար 2021 ֆինանսական տարվա ընթացքում և 12.8 մլն ԱՄՆ դոլար 2022 ֆինանսական տարում) և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին (9 մլն ԱՄՆ դոլար 2021 ֆինանսական տարում և 3.8 մլն ԱՄՆ դոլար 2022 ֆինանսական տարում): ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալը հավելել է, որ ԱՄՆ զանազան մեխանիզմներ ունի՝ ստուգելու, որ օգնությունը հասնի հասցեատերերին:Ավելին14:0015.12.22 -
ԱրցախԱրցախում չեն ընկրկում դժվարությունների առջև. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Մենք կարծում ենք, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»: Թե՛ քաղաքական ուժերը, թե՛ փորձագիտական հանրույթը սա որակեցին որպես հաստատում այն բանի, որ Փաշինյանի պատկերացրած խաղաղության պայմանագրով Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում: Սրան զուգահեռ Փաշինյանն ու իր թիմը ոչ մեկ անգամ ակնարկել կամ ուղղակի պարզ ասել են, որ արցախահայության անվտանգության երաշխավորն ու անվտանգության երաշխիքի առաջնային պատասխանատուն ռուս խաղաղապահներն են: Մի խոսքով, Արցախից ձեռք են քաշել ու ամեն ինչ թողել արցախցիների ու ռուսների վրա: Ուստի, բնական է, որ այս օրերին, երբ թշնամին հերթական հանցագործությունն է իրականացնում, հարցի լուծման բեռն իրենց վրա են կրում հենց խաղաղապահ զորախումբը, Արցախի ժողովուրդը, ԱՀ կառավարությունն ու խորհրդարանական խմբակցությունները: Մինչ Նիկոլ Փաշինյանը քանի օր է՝ «լռության ուխտ» է հայտարարել, մինչ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, ինչպես առիթ ունեցել են նշելու, խուսափում է ստեղծված իրավիճակի հետ կապված հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել, ամենօրյա ռեժիմով քայլեր են ձեռնարկում խորհրդարանի խմբակցություններն ու գործադիրը: Բացի հայտարարություններից, միջազգային հանրությանը դիմելուց, Արցախի պետնախարարի մոտ անընդհատ խորհրդակցություններ են՝ տարբեր ոլորտներում առաջացող խնդիրներին և, ընդհանրապես, ստեղծված վիճակին լուծում տալու նպատակով: «Փաստ» թերթի տեղեկություններով, որքան էլ վիճակը ծանր է, սակայն Արցախում կան անհանգստություններ, սակայն խուճապ չկա, թեպետ թշնամին տեղեկատվական հարթակներով փորձում է ապատեղեկություն տարածել: Ի դեպ, պետնախարար Ռուբեն Վարդանյանը ևս նախօրեին նշել էր, որ չպետք է խուճապի մատնվել և պետք է շարունակել աշխատել համակարգված և պատասխանատու կերպով: «Թեև Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ»,-ասել էր նա»:Ավելին13:5215.12.22 -
ՏնտեսականԱրտարժույթների փոխարժեքները դեկտեմբերի 15-ի դրությամբRate.am-ը ներկայացրել է դեկտեմբերի 15-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.39 դրամ է, վաճառքը՝ 404.22 դրամ: Եվրոյի առքը միջինը 412.19 դրամ է, վաճառքը՝ 429.97 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.82 դրամ է, վաճառքը՝ 6.33 դրամ:Ավելին13:4515.12.22 -
ՔաղաքականՊՎԾ-ն հիմա էլ ԱԳՆ է մտել. զարգացումներ կլինեն․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին լուրեր հասան այն մասին, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել իրականացնել ՀՀ արտաքին գործերի եւ Էկոնոմիկայի նախարարություններում: Ինչ կտան այս ստուգումները՝ ժամանակը ցույց կտա. մենք կհետեւենք զարգացումներին: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է անում Պաշտպանության նախարարությունում, Քրեակատարողական ծառայությունում. բոլոր պետական կառույցներին եւ պաշտոնյաներին կցված ավտոմեքենաներն են ստուգվում: Բանն այն է, որ ՊՎԾ-ն կասկածներ ունի, որ միգուցե պաշտոնյաների մեքենաների կատալիտիկ չեզոքացուցիչները կամ բոլորին հայտնի «катализатор»-ները գողացել են ու վաճառել, գումար աշխատել»:Ավելին13:3715.12.22 -
ԱռողջապահականԱրցախի բուժհիմնարկներին հատկացվել է դեղորայքի հերթական խմբաքանակըԱՀ առողջապահության նախարարության կողմից հատկացվել են ԱՀ առողջապահության նախարարության ենթակա բժշկական հիմնարկներին և շրջանային բուժմիավորումներին 2020թ․ դեկտեմբեր ամսվա և 2023թ․ հունվար-փետրվար ամիսների համար կյանքին վտանգ սպառնացող դեղամիջոցները. Բրոնխիալ ասթմայի դեղամիջոցներ, Շաքարային և ոչ շաքարային դիաբետի դեղամիջոցներ, Սրտի իշեմիկ հիվանդության դեղամիջոցներ, Հոգեկան հիվանդության դեղամիջոցներ, Էպիլեպսիայի դեղամիջոցներ, Խրոնիկ երիկամային անբավարարության դեղամիջոց, Պարբերական հիվանդության դեղամիջոց, Չարորակ նորագոյացության դեղամիջոցներ: ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ ներկա պահին առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա, բայց անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին:Ավելին13:3315.12.22 -
Տնտեսական445 հազար դոլարի չափով դրամաշնորհ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնին»․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունը 177 մլն 800 հազար դրամի չափով դրամաշնորհ է տրամադրել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին։ Դա կազմում է մոտ 445 հազար դոլար։ Այդ ահռելի գումարով այս հիմնադրամն ինչ-որ անորոշ, երեւութական ծրագրեր պիտի իրականացնի, որոնց արդյունավետությունը բացարձակ չափելի չէ։ Դրամաշնորհի պայմանագիրը հիմնադրամի տնօրեն Լեւոն Օհանեսյանի հետ կնքվել է մի քանի օր առաջ` դեկտեմբերի 8-ին։ Այդ գումարով հիմնադրամը պետք է «թվային գիտելիքների դասընթաց», «ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթաց», «բիզնես մոդելի գնահատում», «հայտերի ուսումնասիրություն» եւ նմանատիպ այլ միջոցառումներ իրականացնի։ Կարելի է կարծել, որ Հայաստանում ներդրումների համար հերթեր են գոյացել, եւ այս հիմնադրամն էլ առավոտից երեկո աշխատանքներ է կատարում, դրա համար էլ նման ահռելի դրամաշնորհ է ստացել»:Ավելին13:3015.12.22 -
ԱրցախԱրցախում սպառվում է ներկրված ալյուրի պաշարըԱրցախում էլեկտրական ջեռուցմամբ հացի արտադրամասերն աշխատում են առանց դադարի, որովհետև արդեն 2 օրն է՝ փակ են այն փռերը, որոնք գազով էին կազմակերպում արտադրությունը: Արցախում ներկրված ալյուրը արդեն սպառվում է: Հիմա արցախցիները օգտագործում են տեղական ալյուրի պաշարը:Ավելին13:2215.12.22 -
Արտաքին քաղաքականությունԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը չի օգտագործվում Հայաստանի դեմ․ ԴոնֆրիդՎաշինգտոնը Բաքվի հետ շփումների ընթացքում միշտ անդրադառնում է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումներին, իսկ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելիս հաշվի է առնում տարածաշրջանում ԱՄՆ գերակայությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը: Կովկասում ԱՄՆ-ի վարած քաղաքականության վերաբերյալ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի լսումների ընթացքում ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին և Ադրբեջանում մարդու իրավունքների կոպիտ խախտումներին՝ հարցնելով՝ արդյոք Վաշինգտոնը բարձրացնում է տվյալ թեման բանակցությունների ընթացքում: ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերեն Դոնֆրիդը, ով լսումների ժամանակ հանդես էր գալիս որպես վկա, շեշտել է, որ Ադրբեջանի արտգործնախարարի հետ քննարկել է մարդու իրավունքների խախտումները: «Կարող եմ հավաստիացնել, որ (խմբ. կողմերի հետ) զրույցի կարևորագույն թեմաներից մեկը մարդու իրավունքներն են: Անցյալ շաբաթ ես խոսել եմ երկու երկրների ԱԳ նախարարների հետ: Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ իմ զրույցի մի հատվածում հատուկ շեշտադրել եմ մարդու իրավունքների հարցը», - ասել է Դոնֆրիդը՝ հայտնելով, որ դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ադրբեջանի ԱԳՆ-ում աշխատող պաշտոնյայի հանդեպ՝ մարդու իրավունքների խախտումների համար: Ջիմ Կոստան անընդունելի է համարել այն, որ չնայած Ադրբեջանում Մարդու իրավունքների խախտումներին, Վաշինգտոնը շարունակում է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին: «Ուզում եմ շատ հստակ լինել այս հարցում. «Ազատության աջակցության ակտի» 907-րդ լրացման մեջ կատարված ուղղումը երկարաձգելու մասին 2022 թ.-ի հունիսի 22-ի որոշումն ընդունվել է տարածաշրջանում ԱՄՆ գերակայությունների մանրամասն ուսումնասիրությունից հետո», - ասել է Դոնֆրիդը: Նա հավաստիացրել է, որ Վաշինգտոնը ստուգում է և հավաստիանում, որ Ադրբեջանին տրվող ռազմական օգնությունը հնարավոր չլինի օգտագործել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով, և որ դա չի խոչընդոտում Լեռնային Ղարաբաղում երկարատև քաղաքական կարգավորման շուրջ բանակցային գործընթացին: Նա կրկնել է, որ Ադրբեջանին տրվող օգնությունն օգնում է ապահովել Իրանի հետ ավելի քան 750 կմ-անոց սահմանի անվտանգությունը և ապահովում է էներգիայի աղբյուրների անվտանգությունը, որը շատ կարևոր է Եվրոպայում ԱՄՆ դաշնակիցների համար: Ըստ Դոնֆրիդի՝ Ադրբեջանին տրամադրվում է ոչ մահաբեր ռազմական աջակցություն՝ սահմանների անվտանգությունն ապահովելու, մաքսանենգությունը կանխելու նպատակով:Ավելին13:1515.12.22 -
ՍպորտՀռիփսիմե Խուրշուդյանը 4-րդն է աշխարհի առաջնությունումՀայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Հռիփսիմե Խուրշուդյանը աշխարհի առաջնությունում 4-րդն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում ընթացող աշխարհի առաջնության կանանց 87 կգ քաշային կարգում Խուրշուդյանը պոկեց 108 կգ և հրեց 130 կգ: Երկամարտի 238 արդյունքով Խուրշուդյանը գրավեց 4-րդ տեղը: Մրցումային վերջին օրը հարթակը կտրամադրվի գերծանր քաշային ծանրորդներին: Հայաստանի հավաքականի կազմում մեդալների համար կպայքարեն Վարազդատ Լալայանը և Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) (ժամը` 01:30): Աշխարհի առաջնության +109 կգ քաշային կարգում Բահրեյնի հավաքականի կազմում կմասնակցի նաև Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանի հավաքականի նախկին անդամ Գոռ Մինասյանը: Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: ԱԱ-ում յուրաքանչյուր երկիր քաշային յուրաքանչյուր կարգում իրավունք ունի հայտավորելու միայն երկու մասնակցի: Մինչ այս Հայաստանի ներկայացուցիչներից աշխարհի առաջնության կանանց պայքարում Իզաբելա Յայլյանը (59 կգ) B ենթախմբում հրել էր 90 և պոկել 115 կգ: Երկամարտի 205 կգ արդյունքով Յայլյանը երկու ենթախմբերում գրավել էր 18-րդ տեղը: Իսկ 89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը հրել 166 կգ և պոկել էր 186 կգ: Երկամարտի 352 կգ արդյունքով ընդհանուր հաշվարկում Կարապետյանը գրավել էր 12-րդ տեղը: Նույն քաշային կարգում Հայաստանի երկրորդ մասնակից Վարդան Մանուկյանը հանդես էր եկել B ենթախմբում և երկամարտի 345 կգ արդյունքով 16-րդն էր: 96 կգ քաշային ծանրորդներից Հայաստանի ներկայացուցիչ Հակոբ Մկրտչյանը պոկել էր 163 կգ և հրել 205 կգ: Երկամարտի 368 կգ արդյունքով Մկրտչյանը 6-րդն է: Նույն քաշային կարգում հանդես եկող Դավիթ Հովհաննիսյանը 165 կգ էր պոկել, սակայն տապալել էր հրում վարժությունը` ստանալով 0: Հավաքականի կազմում առաջին մեդալը նվաճել էր Սամվեր Գասպարյանը` դառնալով ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:Ավելին13:0715.12.22 -
ՏնտեսականՀայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի ճգնաժամը շարունակվում է. Սուրեն ՊարսյանԱրցախյան 44-օրյա պատերազմն եւ վերջին օրերի ընթացքում ադրբեջանական սադրանքներն իրենց հերթին բացասաբար են ազդում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ «Ի հեճուկս կառավարության եւ ԿԲ-ի բարձրագոչ հայտարարությունների՝ Հայաստանի սննդի արդյունաբերության ոլորտի ճգնաժամը շարունակվում է Գլխավորապես արտաքին գործոններով պայմաննավորված երկնիշ տնտեսական աճը խառնաշփոթի մեջ է գցել պետական այրերին, նրանք ուղղակի իրականություն կտրվել են եւ չեն տեսնում կամ ոչինչ չեն ձեռնարկում Հայաստանի տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող սննդի արդյունաբերության ոլորտի անկումը կասեցնելու ուղղությամբ։ Այս ոլորտի ձեռնարկությունները հիմնականում վերամշակում են տեղական գյուղատնտեսական արտադրանքը, հետեւաբար, այս ճգնաժամը մեծ ազդեցություն է թողնելու նաեւ գյուղատնտեսության ոլորտի վրա, որտեղ աշխատում են հարյուր հազարավոր մարդիկ։ Հարկ է նշել նաեւ, որ արցախյան 44-օրյա պատերազմն եւ վերջին օրերի ընթացքում ադրբեջանական սադրանքներն իրենց հերթին բացասաբար են ազդում ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի սննդամթերք արտադրող ձեռնարկությունների գործունեության վրա։ Եվ այսպես՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․ մսի արտադրության ծավալը նվազել է 5,6 տոկոսով, 2․ երշիկեղենի արտադրության ծավալը նվազել է 4,9 տոկոսով, 3․մսից կիսապատրաստվածքների արտադրության ծավալը նվազել է 43,8 տոկոսով, 4․ զտած յուղերի արտադրության ծավալը նվազել է 51,5 տոկոսով, 5․ կաթնաշոռի արտադրության ծավալը նվազել է 1,9 տոկոսով, 6․ թթված կաթի եւ մածունի արտադրության ծավալը նվազել է 6,5 տոկոսով, 7․ թթվասերի արտադրության ծավալը նվազել է 16,4 տոկոսով, 8․ պաղպաղակի եւ ուտելի սառույցի արտադրության ծավալը նվազել է 35,5 տոկոսով, 9․ թարմ հացի արտադրության ծավալը նվազել է 0,5 տոկոսով, 10․ տորթերի, հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 35,9 տոկոսով, 11․ Հրուշակեղենի եւ շաքարե հրուշակեղենի արտադրության ծավալը նվազել է 2,9 տոկոսով, 12․ կերակրի աղի արտադրության ծավալը նվազել է 39 տոկոսով, 13․ խաղողի գինու արտադրությունը նվազել է 7,5 տոկոսով, 14․ հանքային եւ գազավորված ջրերի արտադրության ծավալը նվազել է 23 տոկոսով Նույն ժամանակահատվածում ավելացել են հյութերի, ալյուրի, ձավարեղենի, մակարոնեղենի, գարեջրի, ալկոհոլային խմիչքների եւ սիգարետի արտադրության ծավալները։ Հայաստանի սննդի արդյունաբերության ծավալների անկման վրա ազդել են մի շարք գործոններ։ Մասնավորապես՝ 2022 թվականի ընթացքում անասնաբուծության անկումը կազմել է 4,1 տոկոս, ինչը հանգեցրել է կաթի արտադրության ծավալների նվազմանը։ Իսկ այս տարվա կարագի արտադրության ծավալների 3,1 անգամ աճը պայմանավորված է Իրանից ներկրվող էժան կաթի սերուցքի հումքով։ Բացի այդ, տեղական արտադրությանը մեծ վնաս են հասցրել ներկրվող ապրանքները, որոնք անհամեմատ էժան են դարձել դրամի գերարժեւորման պայմաններում։ Տեղական արտադրողները կորցնում են նույնիսկ ներքին շուկան։ Տարեսկզբին բիզնեսի համար էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի սակագների բարձացումներն էլ ավելի ծախսատար են դարձրել տեղական արտադրությունները։ Փաստացի տարածաշրջանի եւ ԵԱՏՄ երկրների համեմատ Հայաստանի կոմունալ ծառայությունների սակագներն ամենաբարձն են։ Հետեւաբար, ներդրողներին ավելի ձեռնտու է իրենց բիզնեսը բացել ոչ Հայաստանում։ Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի շարունակական բարձրացման եւ դրամավարկային քաղաքականության ձախողման արդյունքում բիզնեսի համար թանկացել են վարկային միջոցները, որն իր հերթին մեծ հարված է հասցրել Հայաստանի տնտեսությանը։ Իհարկե, սննդի արտադրության ծավալների վրա էական ազդեցություն են թողել Վերին Լարիս անցակետի կուտակումները, որը սահմանափակել եւ ծախսատար է դարձրել Հայաստանից արտահանումը։ Կառավարության լաստանավի շահագործման հայտարարություններն այդպես էլ օդի մեջ մնացին։ Միաժամանակ պետք է արձանագրել, որ սննդի արդյունաբերության զարգացմանն ուղղված պետական աջակցության ծրագրերն ունեն ցածր արդյունավետություն, դրանք վերանայման կարիք ունեն։ Անհրաժեշտ է համադրտել տնտեսական եւ դրամավարկային քաղաքականությունները, ԿԲ-ն չի կարող իր կարճաժամկետ խնդիրները լուծելու համար սնանկացնել հազարավոր փոքր եւ միջին ձեռնարկութուններ։ Կառավարությունն եւ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարտավոր են վերնայել եւ սահմանել Հայաստանի տնտեսության եւ բիզնեսի համար մրցունակ էլեկտրաէներգիայի, գազի եւ ջրի սակագներ»,- գրել է նա։ Нет описания.Ավելին13:0015.12.22 -
ԱրցախԱրցախը շարունակում է Ադրբեջանի կողմից մնալ շրջափակման մեջԱրցախի տեղեկատվական շտաբից տեղեկացնում են, որ Արցախը շարունակում է Ադրբեջանի կողմից մնալ շրջափակման մեջ:Ավելին12:5515.12.22 -
Հասարակական38 ահազանգ է ստացվել փակ դռների վերաբերյալԴեկտեմբերի 12-15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 38 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ։ Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս, Արմավիրի մարզի Մեծամոր, Էջմիածին, Կոտայքի մարզի Աբովյան, Տավուշի մարզի Դիլիջան և Շիրակի մարզի Գյումրի քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։Ավելին12:5415.12.22 -
ԵրևանԵրեկ մայրաքաղաքում ծնվել է 68 երեխաԵրևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքում ծնվել է 68 երեխա:Ավելին12:4715.12.22 -
ՔաղաքականԿառավարության նիստում լացակումած խոսելուց առաջ, նախ հիշի՝ ո՞վ է ստորագրել այդ փաստաթուղթը. ԱբրահամյանԿառավարության նիստում լացակումած խոսելու և Ադրբեջանի՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները չկատարելու վերաբերյալ խոսելուց առաջ, նախ հիշի, թե ո՞վ է ստորագրել այդ փաստաթուղթը, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Կամ երբ այդ նույն փաստաթղթում ժամկետ էիք սահմանում Քաշաթաղի, Քարվաճառի, Ակնայի հանձնման վերաբերյալ ու մի ամսվա մեջ դրանք հանձնում, դու չէիր հա՞ ստորագրողն ու հանձնողը։ Դեռ չեմ խոսում Սանասարի և Կովսականի մասին, որ դա էլ որպես «պարգևավճար» բանավոր պայմանավորվածությամբ տվեցիր, գնաց։ Հիմա էլ եկել է, թե՝ Ադրբեջանը ստանձնած պարտավորությունը չի կատարել, բա դու ինչի՞ էիր օպերատիվ ամեն ինչ հանձնում, դու էիր համաձայնվողը, ստորագրողն ու հանձնողը», - նշել է նա։Ավելին12:4515.12.22 -
ՔաղաքականԱլիևն օգտվում է Փաշինյանի տված հաղթաթղթից. «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է․ Ադրբեջանը սադրանքների մի ամբողջ շարք սկսելուց հետո կրկին փակեց Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Լաչինի միջանցք կոչվող հատվածը: Ադրբեջանը շարունակում է նաև հումանիտար աղետը խորացնելու իր քաղաքականությունը: Ադրբեջանի քայլերի, ինչպես նաև առկա ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների մասին զրուցել ենք քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հետ: «Ադրբեջանի հիմնական նպատակը մեկն է թե՛ այս, թե՛ նախորդած և թե՛ հաջորդող փուլերում՝ լիովին տիրանալ Արցախին, նվազագույնը՝ ազդեցության ուժեղ լծակներ ունենալ Հայաստանի վրա, առավելագույնը՝ Հայաստանի տարածքի մի մասը ևս բռնակցելով՝ ապահովել կապը Թուրքիայի հետ ու ստեղծել իրենց պանթուրանական աշխարհը:Սրանք Ադրբեջանի ու Թուրքիայի հիմնական նպատակներն են, որոնց հետամուտ են լինում: Բոլոր քայլերը, ենթանպատակները ծառայում են հենց նշված երկու՝ Արցախին լիովին տիրանալու և Թուրքիայի հետ կապ ստեղծելու կարևոր գաղափարներին, որոնց շուրջ և աշխատում է Ադրբեջանը: Հիմա Արցախի ճանապարհին սադրանք իրականացնելով՝ պարզ է, որ զուգահեռաբար մի քանի ենթանպատակ են լուծում: Առաջինը՝ փորձում են ապալեգիտիմացնել ռուսական խաղաղապահ զորքերի ներկայությունն Արցախում ու հասնել նրան, որ այդ զորքերը հեռացվեն այնտեղից: Սա Ադրբեջանին պետք է մեկ պարզ պատճառով. իրենք գիտակցում են, որ Արցախը լիովին նվաճելու այս պահին առկա միակ խոչընդոտը հենց խաղաղապահ զորախումբն է, որին պետք է հեռացնել, որ կարողանան առաջին խնդիրը լուծել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը: Ադրբեջանը, նրա խոսքով, զուգահեռաբար նաև մեկ այլ հարց է լուծում. «Արցախահայության մեջ անվստահություն է ներշնչում ապագայի հանդեպ և ամեն ինչ անում, որ մարդիկ ինքնակամ դուրս գան Արցախից և այլևս չբնակվեն այնտեղ: Կա նաև երրորդ խնդիրը. ինչ-որ «ֆինանսական փոխհատուցումներ» պահանջելու հարց կարող է առաջանալ՝ կապված ադրբեջանցիների կողմից հնչեցվող այն մեղադրանքների հետ, թե մենք, իբրև, ապօրինի շահագործում ենք Արցախի հանքավայրերը և այլն: Այսինքն, ենթախնդիրները շատ են, բայց բոլորը ծառայում են վերոնշյալ երկու հիմնական նպատակներին»: Անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների քայլերին, հայտարարություններին՝ նա նշեց. «Եթե խոսենք համարժեքության մասին, պետք է նախ այլ հարցի պատասխան տանք. ո՞ւմ համար են համարժեք այդ քայլերը: Եթե դիտարկում ենք Հայաստանի և Արցախի խնդիրները լուծելու տեսակետից համարժեք լինելու հանգամանքը, ապա կարող եմ վստահ պնդել, որ իշխանությունների քայլերը 180 աստիճանով հակառակ տրամաբանությամբ են: Եթե Ադրբեջանի և Թուրքիայի երկու հիմնական նպատակները լուծելու տեսանկյունից նայենք իշխանությունների քայլերին, ապա դրանք լիարժեք համարժեք են այդ նպատակների իրագործմանը: Ավելին՝ իրենք բոլոր հիմքերը տալիս են, որ Թուրքիան ու Ադրբեջանը կարողանան այդ հարցերը լուծել: Ընդ որում, վերջին սադրանքի հիմքերը այս իշխանությունները դրել են Պրահայում ստորագրված, այսպես կոչված, համատեղ հայտարարությամբ, որով ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և վերջնականապես հրաժարվել Արցախից: Այսինքն, այդ թուղթն իր ձեռքն ունենալով՝ Ադրբեջանի նախագահը կարողանում է հանգիստ բանակցել ապաշրջափակում պահանջող ցանկացած երկրի ղեկավարի հետ՝ ասելով, որ «սա մեր տարածքն է, Հայաստանը ճանաչում է այն, ահա՝ թուղթը, ուրեմն՝ ձեր ի՞նչ գործն է»: Ասում են նաև, որ «ոչ մի հումանիտար ճգնաժամ չի լինելու, պետք է՝ անհրաժեշտը կմատակարարենք»: Սա է այն հաղթաթուղթը, որը Փաշինյանը տվել է Ալիևին, ու որից Ալիևը լիարժեք օգտվում է»: Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին ուղղված կոչերին, նամակներին՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: «Ավելի քան համոզված եմ, որ միջազգային հանրություն կոչվածից արցախահայությունը որևէ օգնություն չի ստանալու:Նրանք արդեն իսկ իրենց մտահոգությունները հայտնել են, որոնք Ադրբեջանին չեն հուզել: Հետևաբար, հաջորդ քայլը, որը, օրինակ՝ որոշակի պատժամիջոցների գործադրում է ենթադրում, չի արվելու մի պարզ պատճառով. նույն միջազգային հանրությունը հետաքրքրված է այս իրավիճակի զարգացմամբ: Եկեք չմոռանանք, թե խնդիրը որտեղից ծագեց: Խնդիրը ծագեց այն պահից, երբ Ադրբեջանի իշխանությունները որոշեցին Արցախի հանքերը շահագործելու լիցենզիա տրամադրել բրիտանական ընկերությանը: Ընդ որում, բրիտանական դիվանագիտությունն այդ խնդրով սկսել է զբաղվել հենց պատերազմի օրերին: Արցախում արյուն էր թափվում, իրական կոտորած էր, իսկ իրենք, ըստ իրենց իսկ կողմից հրապարակված նամակների, այդ նույն պահին զբաղվում էին Արցախի ռեսուրսները միմյանց մեջ բաշխելու գործով: Հետևաբար, ի՞նչ ակնկալել այս միջազգային հանրությունից: Ոչինչ»,շեշտեց մեր զրուցակիցը: Խոսելով հնարավոր իրական լուծումների մասին՝ նա ընդգծեց. «Խնդիրը մեկ լուծում ունի, և այդ լուծումը Երևանում է: Ավելի ճիշտ՝ մեր ժողովրդի քայլերի մեջ պետք է լինի լուծումը, որոնք ուղղված կլինեն դավաճան իշխանությունների հեռացմանը և սեփական ճակատագիրը տնօրինելու պատասխանատվությունը ստանձնելուն: Մենք այսօր պետականությունը կորցնելու իրական և լուրջ խնդրի առջև ենք կանգնած: Բացի այդ, այս պահին, որպես ժողովուրդ, ազգ, պետություն, կանգնած ենք որոշում կայացնելու անհրաժեշտության խնդրի առջև: Պարզ է, որ ՀՀ այս իշխանություններից որևէ ակնկալիք չկա: Պարզ է նաև, որ եթե անգամ միջազգային հանրությունը որոշակի լուծումներ է տալիս, ելակետը բացառապես իր շահն է, և հաճախ այդ լուծումները պարզապես կարելի է չակերտների մեջ առնել: Մենք հիմա նմանատիպ սպառնալիքի առջև ենք կանգնած: Վաղը կարող է այդ ճանապարհը բացվել, ինչը լուծում կհամարվի: Բայց ո՞րն է լինելու այն գինը, որը պետք է վճարի մեր ժողովուրդը, նաև Արցախը այդ բաց ճանապարհի համար: Եթե գինն այնպիսինն է, որ հաջորդ քայլով այդ ճանապարհը կարող է նորից փակվել, նորից այլ պահանջներ դրվեն, ապա նման լուծումը չի կարելի լուծում համարել»: Քաղաքագետի խոսքով, ցավոք, միջազգային հանրությունը միայն նման լուծումներ է կարողանում առաջարկել հայկական կողմին, ինչը պետք է հստակ գիտակցել և իմանալ. «Դրա համար, իմ խորին համոզմամբ, միակ լուծումը սեփական ուժերը կենտրոնացնելով, պայքարի միջոցով խնդիրներին լուծում տալն է: Սա կարող է շատ պրոբլեմատիկ լինել, ինչը հասկանալի է, բայց ստեղծված իրավիճակից դուրս գալու այլ տարբերակ ես չեմ տեսնում»: Իրավիճակը դիտարկելով բանակցային գործընթացի համատեքստում, երբ այլևս ՀՀ իշխանությունները նույն ոգևորությամբ չեն խոսում «խաղաղության պայմանագրի» ստորագրման հավանականության մասին, քաղաքագետը նշեց. «Այն, որ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգվելու է, դեռ ավելի վաղ էի ասել: Կար տպավորություն, որ կողմերը փոխհամաձայնեցված են այդ քայլին գնում. Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները չշտապելու համատեղ որոշում էին կայացրել: Ասել էի նաև, որ փաստաթուղթն իսկապես շատ է պետք Ադրբեջանին, բայց եթե նրանք պատրաստ են չեղարկել կամ հետաձգել ստորագրումը, նշանակում է՝ ինչ-որ նոր բաներ ստանալու ակնկալիքներ ունեն, ուզում են դրանք ևս ստանալ ու հետո նոր ունենալ այդ փաստաթուղթը: Ադրբեջանն իր հանգստության համար միջանկյալ փաստաթուղթ է ստացել Փաշինյանից: Պրահայի հայտարարության մասին է խոսքը, որը հետագայում ամրապնդվել է Սոչիում: Ստանալով այդ միջանկյալ փաստաթուղթը՝ Ալիևը գնում է հաջորդ պահանջների կատարմանը, ինչին մենք ականատես ենք լինում հենց Շուշիում: Ինչ վերաբերում է այս իշխանությունների՝ «խաղաղության պայմանագիր» ստորագրելու շուրջ ոգևորության, ակտիվության պակասին, ապա այդ վարքագիծը բացառապես մեկ բացատրություն ունի. Ադրբեջանից այդ հրահանգն են ստացել՝ դեռ չխոսել այդ մասին, «կոնֆլիկտ խաղալ», որ այդ կոնֆլիկտի մեջ Ադրբեջանը կարողանա ստանալ այն, ինչի համար պայքարում է»:Ավելին12:4015.12.22 -
ՀասարակականՈղբերգական դեպք՝ Երևանում․ Mitsubishi Pajero-ն վարելիս վարորդը հանկարծամահ է եղելԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Թևոսյան փողոցի 8/2 հասցեի դիմաց քաղաքացին հանկարծամահ է եղել։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/15/1228740/Ավելին12:3615.12.22 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասինՀայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագը՝ Հենրիխ Մխիթարյանը, թվիթերի իր էջում անդրադարձել է Հայաստան-Արցախ կապող միակ ճանապարհի փակման հետևանքով ստեղծված իրավիճակին։ «Լաչինի միջանցքի շրջափակումը Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար հավասարազոր է մահվան: Սա տանում է իսկական հումանիտար աղետի», - գրել է նա։Ավելին12:3215.12.22 -
ՔաղաքականԻրավիճակը բարդ է, թիկունքը՝ թույլ. լուծումներ կան. Վահե Հովհաննիսյան«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը իր հերթական հոդվածում անդրադարձել է արցախահայության վիճակին ու լուծումներ առաջարկել։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Իշխանությունը Հիմա այն վիճակն է, երբ պետք է պարզ խոսենք բաժանարար գծերից. կա իշխանություն, ու կանք մենք։ Ամբողջ ադրբեջանական մեդիան Վիգեն Խաչատրյան, Հովիկ Աղազարյան ու Գագիկ Մելքոնյան է։ Առավել շուստրիները սուսուփուս են, բայց նույն բանն են մտածում։ Նրանց ղեկավարը սրանցից ավելի խելոք է ու շատ լավ հասկանում է, որ որոշակի զարգացումների դեպքում ներքին լարվածությունը կարող է անկառավարելի դառնալ։ Մենք Մնացածը մենք ենք՝ բավական շատ ու 100 տոկոսով իշխանությունից տարբերվող։ Մենք-ի մեջ նույնիսկ դեռևս «անտարբերներն ու կոնֆորմիստներն» են, և մեր խնդիրներից է նրանց արթնացնելը։ Շատ կարևոր է մեր խնդիրները ճիշտ պատկերացնելը. այն չի կարող սահմանափակվել հայտարարություններ ընդունելով կամ իշխանություն խարազանելով։ Իրավիճակը կարող է ցանկացած սցենարով զարգանալ, և պետք է ոչ միայն պատրաստ լինել դրանց, այլև՝ փորձել ազդել սցենարների վրա։ Առաջարկում եմ. Ստեղծել Արցախի աջակցության օպերատիվ շտաբ, որը կաշխատի արդեն իսկ գործող Արցախի օպերատիվ շտաբի հետ։ Ստեղծել միասնական տեղեկատվական կենտրոն՝ շտաբի կազմում, որը թե´ հայ, թե´ միջազգային հանրությանը կապահովի գրագետ ու անհրաժեշտ տեղեկատվական հոսքերով։ Սա նաև տեղեկատվական սուր պայքարի փուլ է։ Օպերատիվ շտաբը պետք է աշխատի միջազգային կառույցների, դեսպանատների, միջազգային հանրության հետ, հայկական և հայամետ գործիչների, շրջանակների հետ։ Օպերատիվ շտաբը պետք է սկսի Արցախին հումանիտար օգնության հավաքման և տեղ հասցնելու գործը՝ հումանիտար շարասյան ձևավորումը։ «Էկոակտիվիստների դեմքով» ցեղասպանության կանխարգելմանը, պետք է պատասխանել գրագետ, օրինակ՝ հենց հանրային-մարդասիրական հումանիտար աջակցության արշավով՝ Հայաստանից և ողջ աշխարհից։ Մենք պետք է շատ լավ պատկերացնենք իրականությունը. մեր դեմ գիշատչի հոգեբանությամբ Ալիև-Էրդողանի իշխանությունն է, իսկ թիկունքում՝ ՔՊ-ական իշխանությունը։ Ուրեմն պետք է ուժեղացնենք հանրային գործոնը։ Պետականության թուլացման պայմաններում ուղղակի ուրիշ այլընտրանք չկա. ինքնակազմակերպում։ Եվ մի խնդրանք. եթե գաղափարն ընդունվի հանրային շրջանակների կողմից, հանկարծ չմտնենք քաղաքական խանդի ու մերկանտիլ հարցերի դաշտ՝ ով քանի քվոտա ունենա, բա տարածքի փողը ով կտա, աթոռ-սեղանինը՝ ով, և այլն։ Էդ փուլերը անցել ենք։ Հիմա իսկապես պատմական ողբերգություն է կատարվում, ու ամենապահանջարկված հատկանիշը սեփական անձի ու շահի մասին չմտածելն է»։Ավելին12:2915.12.22 -
ՔաղաքականԹշնամական երկրի մասին՝ ավելի մեղմ․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական հանցագործ սադրանքներից միայն երեք օր անց Ազգային ժողովն ընդունեց «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին» հայտարարություն: Ուշագրավ է, որ այն ընդունվեց ընդամենը 57 կողմ ձայնով, այսինքն՝ քպականների որոշակի մասը ևս չի քվեարկել: Ընդդիմադիր խմբակցությունները լքել էին նիստերի դահլիճը՝ հայտարարելով, որ ՔՊ-ի ներկայացրած օրակարգը համարժեք չէ Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին։ Բազմաթիվ փորձագետներ ևս երեկ նշում էին, որ ԱԺ հայտարարությունը անատամ է, և տպավորություն կա, որ ընդունել է «պտիչկա» դնելու համար: Ի դեպ, անկարևոր չէ նշել, որ ընդդիմության առաջարկած նախագիծը, որը քպականները հրաժարվեցին քննարկել, գոնե առնվազն երկու առանցքային տարբերություն ուներ: Նախ՝ հստակ շեշտվում էր, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, երկրորդ՝ հասցեական նշվում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը: Ինչ վերաբերում է բուն քննարկմանը, ապա քպականները առիթը բաց չթողեցին դարձյալ սլաքներն ուղղել Ռուսաստանի ուղղությամբ: Ավելին, եղավ առաջարկ՝ «ՌԴ-ին կոչ է արվում» ձևակերպումը փոխել «Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք» ձևակերպմամբ: Զուգահեռ քպականները ինտենսիվ քննարկում էին ընդդիմությանը: Քննարկումից այնպիսի տպավորություն էր, որ իշխանական պատգամավորներն ավելի մեղմ էին թշնամական երկրի մասին իրենց որակումներում, քան հայաստանյան ընդդիմության ու ռուս խաղաղապահների հասցեին արված գնահատականներում»:Ավելին12:2215.12.22