Լրահոս
Տնտեսական
13:30
15.12.22
108

445 հազար դոլարի չափով դրամաշնորհ՝ «Ներդրումների աջակցման կենտրոնին»․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Էկոնոմիկայի նախարարությունը 177 մլն 800 հազար դրամի չափով դրամաշնորհ է տրամադրել «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամին։ Դա կազմում է մոտ 445 հազար դոլար։

Այդ ահռելի գումարով այս հիմնադրամն ինչ-որ անորոշ, երևութական ծրագրեր պիտի իրականացնի, որոնց արդյունավետությունը բացարձակ չափելի չէ։ Դրամաշնորհի պայմանագիրը հիմնադրամի տնօրեն Լևոն Օհանեսյանի հետ կնքվել է մի քանի օր առաջ` դեկտեմբերի 8-ին։

Այդ գումարով հիմնադրամը պետք է «թվային գիտելիքների դասընթաց», «ձեռնարկատիրական հմտությունների զարգացման դասընթաց», «բիզնես մոդելի գնահատում», «հայտերի ուսումնասիրություն» և նմանատիպ այլ միջոցառումներ իրականացնի։

Կարելի է կարծել, որ Հայաստանում ներդրումների համար հերթեր են գոյացել, և այս հիմնադրամն էլ առավոտից երեկո աշխատանքներ է կատարում, դրա համար էլ նման ահռելի դրամաշնորհ է ստացել»: