Լրահոս
2022-12-15
-
ԱռողջապահականՍպիերից ընդմիշտ ազատվելու բժշկական եղանակները. հակացուցումներՍպիները շարակցական հյուսվածքի գոյացումներ են, որոնք առաջանում են վերքերի ապաքինումից, այրվածքներից և վիրահատություններից հետո: Սպի հյուսվածքը կազմված է կոլագենից և շատ զգայուն է ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ, դրանցում մազի ֆոլիկուլն ու քրտինքի խցուկները չեն վերականգնվում։ Վերքերի բուժման գործընթացում, կախված գտնվելու վայրից, վնասվածքի աստիճանից, առանձնանում են սպի հյուսվածքի մի քանի տեսակներ. Ատրոֆիկ սպիներ. Այս տեսակի սպիներն ամենից հաճախ առաջանում են բշտիկներից, ջրծաղիկից հետո։ Մաշկի վրա ձևավորվում է թեթև ցան։ Նորմոտրոֆիկ սպիներ. Նրանք ունեն գունատ վարդագույն երանգավորում, անհարթ մակերեսը կարող է ձգված տեսք ընդունել: Գտնվում են շրջակա առողջ մաշկի մակարդակում։ Հիպերտրոֆիկ սպիներ. Նման սպիները հաճախ ձևավորվում են մաշկի լայնածավալ և խորը վնասվածքներով: Կելոիդ սպիներ. Այս սպիները հիպերտրոֆիկ սպիների տեսակ են։ Դրանք բնութագրվում են խորդուբորդ, խիտ, վարդագույն կամ կապտավուն գույնի մակերեսով, որը կտրուկ բարձրանում է առողջ մաշկի մակարդակից: Առաջին ամիսներին կիլոիդային սպին կարող է ուղեկցվել քորով և ցավով, ինչպես նաև բուժումից հետո ռեցիդիվների միտում կա։ Հիպերտրոֆիկ կամ կելոիդ սպիների առաջացման հիմնական պատճառներն են՝ սպի կրկնակի վնասվածքի ժամանակ, վերքի ոչ պատշաճ բուժում, վերքի տեղայնացումը մաշկի նուրբ հատվածներում, մետաբոլիկ հիվանդություն, ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցություն: Մինչ օրս սպիների լազերային հեռացումը համարվում է սպիներից ազատվելու ամենաարդյունավետ մեթոդներից մեկը։ Սպիի լազերային հեռացման սկզբունքը հետևյալն է. պրոցեդուրաների ընթացքում սպիում լազերային ճառագայթումը ձևավորում է թերապևտիկ միկրոգոտիներ, որոնք նման են խիստ սահմանված խորության խորշերին: Պրոցեդուրայի ընթացքում սպիի մակերեսին մինչև հազար նման խորշեր են ստեղծվում։ Սակայն դրանց տրամագիծն այնքան փոքր է, որ ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում դրանք լցվում են առողջ ու երիտասարդ հյուսվածքով։ Անհրաժեշտ պրոցեդուրաների քանակը որոշվում է սպիի բնույթով և չափերով, որքան հաստ և կոպիտ լինի սպին, այնքան ավելի շատ պրոցեդուրաներ կպահանջվեն։ Պրոցեդուրայի ժամանակը կախված է աշխատանքի ծավալից։ Լազերային հեռացումը սովորաբար անցավ է, սակայն հիվանդի ցանկությամբ կարող է կիրառվել տեղային անզգայացում: Սպիի լազերային հեռացումը լրացուցիչ պրոցեդուրա է պլաստիկ վիրահատություններից, լիպոսակցիայից և որովայնի պլաստիկայից հետո։ Հարկ է նշել, որ պրոցեդուրան ունի հակացուցումներ՝ հղիություն, բորբոքային պրոցեսների առկայություն, փսորիազ, արևայրուք ընդունած մաշկ։ Վիրաբուժական մեթոդ. Սա այն մեթոդն է, երբ սպին ենթարկվում է վիրաբուժական հեռացման կամ լազերային վերամշակման: Վիրահատական հեռացումը բավականին ցավոտ է և չի տարածվում բոլոր տեսակի սպիների վրա, ուստի այն հազվադեպ է օգտագործվում: Կոսմետոլոգիական և բժշկական մեթոդները ներառում են սպիի մարմնի մեջ հատուկ պատրաստուկների ներարկում, սպիի բուժում տարբեր քսուքներով, կոլագենի ռեզորբցմամբ և օզոնային թերապիայով։ Այս մեթոդները արդյունավետ են միայն փոքր սպիների դեպքում։ Բուժումը երկար է, իսկ հաջողությունը երաշխավորված չէ։Ավելին23:0015.12.22 -
ԻրավականՏավուշի մարզպետարանում քննարկվել են պարտադիր սպանդանոցային մորթի նկատմամբ իրականացվող վերահսկողական միջոցառումներըԱյսօր Տավուշի մարզպետարանում կազմակերպվել է քննարկում պարտադիր սպանդանոցային մորթի նկատմամբ իրականացվող համատեղ վերահսկողական միջոցառումները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը: Քննարկմանը մասնակցել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Գուրգեն Խաչատրյանը, ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը, մարզի համայնքների պատասխանատուներ, մարզային կենտրոնի գլխավոր տեսուչներ և այլ պաշտոնատար անձինք: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի, մարզային ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխադարձ համագործակցությամբ վերահսկողական միջոցառումները հատկապես տոնական օրերին՝ դեկտեմբերի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում ուժեղացված կարգով իրականացնելու, ինչպես նաև բակային մորթերի, փողոցային առևտրի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման կարգի վերաբերյալ հարցեր։Ավելին22:5015.12.22 -
Արտաքին քաղաքականությունՆիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է անում Բաքվին ապաշրջափակել Լաչինի միջանցքըՆիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է երկրի ԱԳՆ թվիթերյան միկրոբլոգում արված գրառումից: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել խաղաղ բանակցությունները»,- նշվում է գրառման մեջ։Ավելին22:4015.12.22 -
Անճար մարդիկ ենք, ստիպված ապրում ենք. Բաքուն փորձում է վախի մեջ պահել սահմանի գյուղերի բնակիչներինԱրցախը շրջափակած Ադրբեջանը գիշերը կրակել է Սյունիքի ու Գեղարքունիքի երկու գյուղերը պաշտպանող դիրքերի ուղղությամբ: Գյուղացիների խոսքով՝ ծանր զենքերով իրենց տները չեն թիրախավորվել, բայց պարզ լսվել են թշնամու կրակոցների ձայները: Ադրբեջանի լկտի պահվածքը չզսպելու դեպքում, փորձագետն ասում է՝ Ալիևը կարող է արկածախնդրության դիմել՝ մեծ պատերազմ հրահրելով Հայաստանի դեմ:Ավելին22:3015.12.22 -
ԱրցախԽեղդված աղավնին և Ալիևի գործարքը՝ բրիտանացիների հետ. Բաքուն վաճառել է Արցախի հանքերըԿաշենի ու Դրմբոնի հանքավայրերի շահագործումը դադարեցնելու պահանջով Լաչինի միջանցքը 4 օր փակած ադրբեջանցիները նոր պահանջ են հնչեցրել: Ասել են, թե այդ ճանապարհին պետք է ադրբեջանական մաքսակետ տեղադրվի: Նրանք նաև արցախցիներին հրավիրել են միասին, խաղաղ ապրել իրենց դրոշի տակ: Այդ հրավերն անելիս մի ղուշբաս բնապահպանն այնքան է ոգևորվել, որ ձեռքի մեջ խեղդամահ է արել՝ խաղաղության խորհրդանիշ սպիտակ աղավնուն:Ավելին22:2015.12.22 -
ԱրցախՆԳ նախարարությունը հորդորում է արցախցիներին գազի բալոններից օգտվելիս խստագույնս պահպանել անվտանգության կանոններըԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին, անցանկալի արտակարգ պատահարներից ու դեպքերից խուսափելու և դժբախտ ելքով պատահարները բացառելու նպատակով՝ գազի բալոններից օգտվելիս խստագույնս պահպանել հակահրդեհային անվտանգության կանոնները:Ավելին22:1515.12.22 -
Արտաքին քաղաքականությունՌուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակել է բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի հետ. ՌԴ ՊՆԼեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը: Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակել է բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու համար։ Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը: Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակել է բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու համար։ Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:Ավելին22:1415.12.22 -
ՄիջազգայինԵՄ երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. ReutersԵվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել հակառուսական պատժամիջոցների իններորդ փաթեթը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությանը: Գործակալության աղբյուրները հայտնել են, որ չորեքշաբթի երեկոյան կայացած բանակցությունների ժամանակ երկրները մոտ են եղել համաձայնության հասնելուն, սակայն Լեհաստանը և որոշ այլ երկրներ դեռևս առարկություններ ունեն: Գործակալության տվյալներով՝ տարաձայնություններ են առաջացել այն հարցի շուրջ՝ արդյոք ԵՄ-ն պետք է հեշտացնի Եվրոպայի նավահանգիստներով ռուսական պարարտանյութերի արտահանումը նույնիսկ այն դեպքում, երբ պարարտանյութերի արտադրությամբ զբաղվող ընկերությունների սեփականատերերը սև ցուցակում գտնվող օլիգարխներ են: Որոշ երկրներ կարծում են, որ ԵՄ սահմանափակումները սպառնալիք են ներկայացնում զարգացող երկրների պարենային անվտանգության համար, մինչդեռ մյուսները պնդում են, որ սահմանափակումների մեղմացումը կարող է պարարտանյութեր արտադրող ընկերությունների սեփականատեր ռուսաստանցի օլիգարխներին հնարավորություն տալ խուսափել եվրոպական պատժամիջոցներից: Ակնկալվում է, որ Եվրամիության անդամներն այսօր ավելի ուշ կստանան պատժամիջոցների հերթական փաթեթի նախագծի նոր տարբերակը։Ավելին22:1015.12.22 -
Արտաքին քաղաքականությունԵվրոպական դատարանը Ադրբեջանին ժամանակ է տրամադրել մինչև դեկտեմբերի 19-ըՔիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ, տեղեկացնում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։ Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո Դատարանը կկայացնի վերջնական որոշում:Ավելին22:0715.12.22 -
ԱշխարհԱՄՆ-ն արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ Է կիրառել Մերձավոր Արևելքում ծովային զորավարժությունների ժամանակԱՄՆ-ի զինվորականներն ավարտել են Digital Horizon ծովային զորավարժությունները Մերձավոր Արևելքում: Դրանց ընթացքում ամերիկացիները գործարկել են տվյալ տարածաշրջանի համար աննախադեպ մասշտաբներով անօդաչու համակարգեր և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաներ: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Նախկինում մենք շատ էինք աշխատում արհեստական ինտելեկտով, մենք աշխատում էինք պատկերների ճանաչման, նորմերից շեղված վարքագծի հայտնաբերման, գործողությունների կառավարման և համակարգման ժամանակ արհեստական ինտելեկտի օգտագործման վրա, սակայն այդ ամենն անում էինք առանձին-առանձին: Digital Horizon-ի ընթացքում մենք առաջին անգամ համատեղել ենք այդ բոլոր բաղադրիչները», - հայտարարել Է զորավարժությունն իրականացնող Task Force 59 ստորաբաժանման ղեկավար կապիտան Մայքլ Բրասերը։ «Այս ամենն օգնում է օպերատորին արագ որոշումներ ընդունել և արդյունավետ կերպով օգտագործել արհեստական ինտելեկտը՝ իմաստ հաղորդելով այն բոլոր տեղեկատվական հոսքերին, որոնք գալիս են մեկ էկրանի վրա», - հավելել է նա։ ԱՄՆ ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմը, որի պատասխանատվության գոտում Է Հնդկական օվկիանոսի արևմտյան հատվածը և Պարսից ծոցը, 2021 թվականին ստեղծել Է Task Force 59 ստորաբաժանումը: Ստորաբաժանման զինծառայողներն ավելի վաղ փորձարկել են կոմերցիոն անօդաչու թռչող սարքերը և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները՝ Մերձավոր Արևելքում հետախուզական առաքելություններում և տեղեկություն հավաքելու գործում դրանց հնարավոր օգտագործման համար: Նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 15-ն անցկացվող զորավարժություններում օգտագործվել են 15 տարբեր անօդաչու համակարգեր, որոնցից տասը ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի 5-րդ նավատորմի կողմից օգտագործվել են առաջին անգամ։ Զինծառայողներն օգտագործել են ինչպես ծովային անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են երկարաժամկետ հսկողություն իրականացնել որևէ շրջանի նկատմամբ, այնպես էլ արագընթաց սարքեր թիրախները, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերը խոցելու համար։ Բրասերը նշել է, որ անօդաչու թռչող սարքերը թույլ են տալիս տեղեկատվություն հավաքել ծովում տիրող իրավիճակի մասին, իսկ այնուհետև մեքենայական ուսուցման և արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաները թույլ կտան եզրակացություններ անել, որոնք կազդեն զինվորականներին իրադարձությունների վայր ուղարկելու հրամանատարության որոշման վրա։Ավելին22:0015.12.22 -
ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին մառախուղ էԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Տավուշի մարզի Նոյեմբերյան-Իջևան ավտոճանապարհին մառախուղ է: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Ավելին21:5415.12.22 -
ԱրցախՕդային միջանցք է խնդրում Արցախը. թղթե ինքնաթիռներ՝ գերտերությունների դեսպանատների բակերումՍտեփանակերտի օդակայանը շահագործելու և հումանիտար բեռներով օդանավերի անվտանգ վայրէջքի համար Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու կոչով միջազգային հանրությանն է դիմում Արցախի իշխանությունը: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը վստահեցրել է, որ Ստեփանակերտի օդակայանը լիարժեք պատրաստ է գործելու: Դեպի Արցախ օդային միջանցք բացելու պահանջով այսօր Երևանում խորհրդանշական ակցիա է տեղի ունեցել ՄԱԿ-ի անվտագության խորհրդի 5 մշտական անդամ պետությունների ու Եվրամիության դեսպանատների մոտ:Ավելին21:5015.12.22 -
Արտաքին քաղաքականությունԼՂ և ՀՀ ներկա և նախկին մարդու իրավունքների պաշտպաններն ահազանգել են Ադրբեջանի կողմից Արցախի կյանքի ճանապարհնարգելափակելու հետևանքների մասինԱրցախի պետական նախարարի խորհրդական, նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավուքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին պաշտպաններ Յուրա Հայրապետյանը և Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև Հայաստանի նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը և Արման Թաթոյանը միասին բողոքի ակցիաներ են իրականացրել ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, ինչպես նաև Եվրամիության պատվիրակության նստավայրի դիմաց: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը: Ակցիայի մասնակիցները ահազանգել են, որ Ադրբեջանն արգելափակել է Արցախի կյանքի ճանապարհը, խափանել է Արցախի գազամատակարարումը՝ ստեղծելով հումանիտար աղետ Արցախի 120 հազար բնակչության համար: Ստեղծված իրավիճակում Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ օդային միջանցքն Արցախի համար կյանքի ու մահվան հարց է:Ավելին21:4615.12.22 -
ՍփյուռքԻ՞նչ պետք է անի սփյուռքը ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակումՍփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը կոչով դիմել է սփյուռքի հայրենակիցներին: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արցախի 120 հազար բնակչությունը կանգած է Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու վտանգի առջև: 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանն արգելափակել է բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում՝ կաթվածահար անելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչության բնականոն կյանքը, Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը և առաջացրել շրջափակում և հումանիտար-տնտեսական աղետ: Սա Արցախը հայաթափելու, խաղաղ բնակչությանը ահաբեկելու, մեկուսացնելու և էթնիկ բնաջնջման ենթարկելու քաղաքականության շարունակությունն է: Արցախահայությունը և Արցախում գործող կարևորագույն ենթակառուցվածքները զրկված են գազից և ջեռուցումից, սննդի, դեղորայքի, կենսական անհարժեշտության այլ պարագաների մատակարարումից: 1100 խաղաղ բնակիչներ ձմռան ցրտին մնացել են ճանապարհին, որից 270-ը երեխաներ են: Նրանց մոտ առաջ են եկել ջրի, սննդի և բժշկական օգնության հասանելիության լուրջ խնդիրներ: Հիվանդանոցներում բուժօգնություն ստացող և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող բուժառուների կյանքին վտանգ է սպառնում: Նրանց հնարավոր չէ տեղափոխել Երևան: Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 000 երեխա զրկվել է կրթության իրավունքից: Միևնույն ժամանակ, հայկական ԶԼՄ-ները Լաչինի միջանցքի փակ հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն: Ադրբեջանը փորձում է իրականացնել նաև տեղեկատվական ահաբեկչություն: Այս օրհասական իրավիճակում սփյուռքի մեր հայրենակիցներին, կառույցներին և կազմակերպություններին, լոբբիստական խմբերին, երիտասարդական միավորումներին կոչ ենք անում. Արտահայտել իրենց բողոքի ձայնը տարբեր ձևաչափերով և հարթակներում Նամակներ, հեռախոսազանգեր ուղղել և տեղեկացնել ընտրյալ պաշտոնյաներին՝ պահանջելով Ադրբեջանի ոճրագործությունների վերաբերյալ նրանց հանրային դատապարտումը Բնակության երկրների իշխանություններից պահանջել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ կանխելով 21-րդ դարում ցեղասպանության իրագործումը Աշխատել միջազգային մեդիաների և նրանցում աշխատող հայազգի լրագրողների հետ Ակտիվ լինել բոլոր սոցիալական հարթակներում՝ տարածելով Ադրբեջանի կողմից միջազգային մի շարք իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկատվությունը Կիրառել բողոքի բոլոր այն գործիքակազմերը, որոնք նախկինում ձեր բնակության երկրներում արդյունավետ են գործել Կանգնել Արցախի և արցախահայության կողքին»:Ավելին21:4315.12.22 -
ՔաղաքականԱրթուր Ստեփանյանը նշանակվել է «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ում տնօրենԱրթուր Ստեփանյանը, հաղթահարելով «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթի հարցազրույցի փուլը, ընտրվել է տնօրենի պաշտոնում։Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից; «Այսօր՝ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանն Ազգային արխիվի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրենին՝ մաղթելով բեղմնավոր գործունեություն և տոկունություն։ Գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ Արթուր Ստեփանյանի մասնագիտական երկարամյա փորձի ներդրմամբ Ազգային արխիվի հետագա զարգացումն ու կայացումը կթևակոխի նոր փուլ։ Արթուր Ստեփանյանն ունի պետական համակարգում աշխատանքի երկարամյա փորձ․ զբաղեցրել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի խորհրդականի, ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալի պաշտոնները։ Շնորհավորում ենք պարոն Ստեփանյանին և մաղթում ուժ ու եռանդ՝ շարունակելու իրեն վստահված կարևորագույն կառույցներից մեկի զարգացման գործը»,- նշված է հաղորդագրությունում։Ավելին21:4015.12.22 -
ԻրավականԵրևանում 79-ամյա կինը խանութից «Այֆոն» է գողացելԴեկտեմբերի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանի Գրիբոյեդովի փողոցի մի խանութից գողացել են աշխատակցի բջջային հեռախոսը: ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշված առևտրի կենտրոն մեկնած օպերատիվ խումբը պարզել է՝ անհայտ անձը սեղանի վրայից գողացել է 18-ամյա տուժողի «Այֆոնը»: Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 14-ին 79-ամյա կինը հայտնաբերվել է, ձերբակալվել և ներկայացվել քննչական բաժին: Գողոնը հայտնաբերվել է: Կատարվում է նախաքննություն:Ավելին21:3015.12.22 -
ՍպորտՊատանի հայ ըմբիշները 16 մեդալ են նվաճել ՎրաստանումԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան թիմը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մասնակցել է միջազգային մրցաշարի: Պատանի հայ ըմբիշները տարվա վերջին մրցաշարում 6 ոսկե, 5-ական արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:Ավելին21:2015.12.22 -
ՏարածաշրջանՈւկրաինայի պատերազմից ի վեր ՌԴ քաղաքացիները վրացական բանկերում բացել են 87 հազար 589 հաշիվ2022 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ Վրաստանում գործող առևտրային բանկերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հաշվեհամարների ընդհանուր գումարը կազմում է 2,4 մլրդ լարի։ Հաղորդում է Aliq Media-ն։ Վրացական բանկերում Ռուսաստանի քաղաքացիների ներդրած գումարի չափն ավելին է, քան, օրինակ, Թբիլիսիի 2023 թվականի բյուջեն։ Վրաստանում գործող առևտրային բանկերում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների հաշիվների, որոնց վրա դրական մնացորդ է գրանցվել 2022 թվականի հոկտեմբերի 31-ի դրությամբ, ընդհանուր թիվը կազմում է 147 հազար 412: Այս հաշիվների կեսից ավելին՝ 87 հազար 589-ը, բացվել են 2022 թվականի մարտից նոյեմբերի 1-ը՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո։ Ի դեպ, Վրաստանի ազգային բանկը նշել է, որ հաշիվների թիվը կարող է ճշգրիտ չհամընկնել վրացական բանկերում հաշիվներ բացած Ռուսաստանի քաղաքացիների թվին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կոնկրետ քաղաքացին/իրավաբանական անձը կարող է մեկից ավելի հաշիվ բացել տարբեր բանկերում։Ավելին21:1015.12.22 -
ԻրավականԽուլիգանության դեպքի քրեական վարույթով 2 անձի մասով նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 2020 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի ընթացքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի հանգամանքները: Երկու անձի մասով նախաքննությունն ավարտվել է: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 42 և 34-ամյա տղամարդիկ մի խումբ անձանց հետ հիշյալ օրը՝ ժամը 09:00-ից մինչև 11:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցում մասնակցել են Ազգային ժողովի բնականոն աշխատանքի խոչընդոտման նպատակով անցկացվող հավաքին։ Դրա ընթացքում նրանք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ, ինչպես նաև անտեսելով ոստիկանների հորդորները՝ խոչընդոտել են նշված վայրում փողոցի երթևեկելի գոտիով երթևեկող ավտոմեքենաների երթևեկությանը: Այդ ընթացքում 34-ամյա տղամարդը նախապես իր հետ բերված հավկիթներով և ձնագնդիկներով հարվածել է պատգամավոր Ա.Ք.-ին սպասարկող ծառայողական ավտոմեքենային: Այնուհետև մի խումբ մասնակիցներ, շարունակելով իրենց խուլիգանական գործողությունները խոչընդոտել են աշխատանքի վայր ժամանող ԱԺ պատգամավոր Ս.Գ-ի երթևեկը, հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ և հարվածել վերջինիս ավտոմեքենային: Ս.Գ.-ն դուրս է եկել ավտոմեքենայից, որի ընթացքում 42-ամյա տղամարդը և մի խումբ հավաքի մասնակիցները, անտեսելով շրջակայքում զբոսնող քաղաքացիների առկայությունը, հայհոյանքներ հնչեցնելով, հավկիթներով հարվածել են Ս.Գ.-ին, քաշքշել և ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 42-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 34-ամյա տղամարդուն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նախաքննության ընթացքում որոշում է կայացվել քրեական վարույթից վերջիններիս վերաբերյալ մասն անջատել առանձին վարույթում, որով նախաքննությունն ավարտվել է և քրեական վարույթն ուղարկվել է դատախազություն՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ:Ավելին21:0015.12.22 -
ԵրևանԵրևանում մթնոլորտային օդի որակը՝ դեկտեմբերի 8-14-ըՀիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը դեկտեմբերի 8-14-ը: «Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոնում դեկտեմբերի 8-ին և 14-ին, Արաբկիրում՝ դեկտեմբերի 14-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Շենգավիթում դեկտեմբերի 14-ին»։Ավելին20:5015.12.22