Լրահոս
Արցախ
21:50
15.12.22
100

Օդային միջանցք է խնդրում Արցախը. թղթե ինքնաթիռներ՝ գերտերությունների դեսպանատների բակերում

Ստեփանակերտի օդակայանը շահագործելու և հումանիտար բեռներով օդանավերի անվտանգ վայրէջքի համար Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու կոչով միջազգային հանրությանն է դիմում Արցախի իշխանությունը: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը վստահեցրել է, որ Ստեփանակերտի օդակայանը լիարժեք պատրաստ է գործելու:

Դեպի Արցախ օդային միջանցք բացելու պահանջով այսօր Երևանում խորհրդանշական ակցիա է տեղի ունեցել ՄԱԿ-ի անվտագության խորհրդի 5 մշտական անդամ պետությունների ու Եվրամիության դեսպանատների մոտ: