Լրահոս
Արցախ
22:20
15.12.22
168

Խեղդված աղավնին և Ալիևի գործարքը՝ բրիտանացիների հետ. Բաքուն վաճառել է Արցախի հանքերը

Կաշենի ու Դրմբոնի հանքավայրերի շահագործումը դադարեցնելու պահանջով Լաչինի միջանցքը 4 օր փակած ադրբեջանցիները նոր պահանջ են հնչեցրել: Ասել են, թե այդ ճանապարհին պետք է ադրբեջանական մաքսակետ տեղադրվի:

Նրանք նաև արցախցիներին հրավիրել են միասին, խաղաղ ապրել իրենց դրոշի տակ: Այդ հրավերն անելիս մի ղուշբաս բնապահպանն այնքան է ոգևորվել, որ ձեռքի մեջ խեղդամահ է արել՝ խաղաղության խորհրդանիշ սպիտակ աղավնուն: