Լրահոս
22:30
15.12.22
160

Անճար մարդիկ ենք, ստիպված ապրում ենք. Բաքուն փորձում է վախի մեջ պահել սահմանի գյուղերի բնակիչներին

Արցախը շրջափակած Ադրբեջանը գիշերը կրակել է Սյունիքի ու Գեղարքունիքի երկու գյուղերը պաշտպանող դիրքերի ուղղությամբ: Գյուղացիների խոսքով՝ ծանր զենքերով իրենց տները չեն թիրախավորվել, բայց պարզ լսվել են թշնամու կրակոցների ձայները: Ադրբեջանի լկտի պահվածքը չզսպելու դեպքում, փորձագետն ասում է՝ Ալիևը կարող է արկածախնդրության դիմել՝ մեծ պատերազմ հրահրելով Հայաստանի դեմ: