Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:14
15.12.22
135

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակել է բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի հետ. ՌԴ ՊՆ

Img default alt hy

Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:

Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակել է բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու համար։

Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում: