Լրահոս
2022-12-16
-
ՔաղաքականՀայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարին ներկայացրինք Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամը. Սոնա ՂազարյանԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.Ավելին10:0816.12.22 -
ՍպորտՀայտնի է՝ ով կսպասարկի ԱԱ-2022-ի եզրափակիչըՕրեր անց տեղի կունենա ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։Ավելին10:0016.12.22 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանը ՄԹ ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախում ստեղծված իրավիճակըԴեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, Հարավային Ասիայի և ՄԱԿ հարցերով պետնախարար լորդ Թարիք Ահմադի հետ:Ավելին09:5016.12.22 -
Մամուլի տեսությունՕրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրովՃանապարհի հետ կապված եռակողմ բանակցությունները, որին մասնակցում էին ռուսական խաղաղապահները, Ադրբեջանի և Արցախի իշխանությունների ներկայացուցիչները, տապալվել են։Ավելին09:4016.12.22 -
ԱրցախԱրցախում գազի մատակարարումը վերականգնվել էԱրցախում գազի մատակարարումը վերականգնվել է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը:Ավելին09:3616.12.22 -
ԱրցախՍննդի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների քանակն առայժմ բավարարում է բնակչության պահանջներին. Արցախի տեղեկատվական շտաբԱրդեն հինգերորդ օրն է Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։ Ավելի քան 1100 մարդ, որից 270-ը անչափահաս, չի կարողանում վերադառնալ սեփական տները։ Ադրբեջանը արգելափակել է նաև Հայաստանից Արցախ գազի մատակարարումը` ջեռուցման սեզոնին ստեղծելով լուրջ դժվարություններ բնակչության համար։Ավելին09:3316.12.22 -
ՍպորտՄեսսին բաց է թողել Արգենտինայի հավաքականի մարզումըՕրեր անց կկայանա ԱԱ-2022-ի եզրափակիչ Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումը։ Սակայն, ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին այսօր չի մասնակցել թիմի մարզմանը։Ավելին09:3016.12.22 -
ՀասարակականԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում. զգացվել է նաև ՍտեփանակերտումԴեկտեմբերի 15-ին սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայությունից ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդել են, որ տեղական ժամանակով ժամը 23:04-ին Ադրբեջանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ:Ավելին00:5216.12.22 -
ԱրցախԱդրբեջանի ՊՆ-ն այսօր արդեն երկրորդ անգամ ապատեղեկատվություն է տարածում. ԱՀ ՊՆԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ, ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։Ավելին00:1516.12.22 -
ՍպորտՄեսսին մեզ չի վախեցնում. Տեո ԷռնանդեսՖրանսիայի հավաքականի պաշտպան Տեո Էռնանդեսը խոսել է ԱԱ-2022-ի եզրափակչում Արգենտինայի հետ սպասվող հանդիպման մասին։ «Մեսսին մեզ չի վախեցնում։ Արգենտինայի հավաքականը շատ ուժեղ թիմ է։ Մենք գիտենք, որ հանդիպումը հիանալի է լինելու: Մենք մի քանի օր ունենք նախապատրաստվելու համար»,- Էռնանդեսի խոսքերն է մեջբերել TF1-ը: ԱԱ 2022-ում Էռնանդեսը մասնակցել է 5 հանդիպման, դարձել 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ ԱԱ 2022-ի եզրափակիչ խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ «Լուսայիլ» մարզադաշտում և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 19։00-ին։Ավելին00:1516.12.22 -
ՀասարակականԵրևանում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքի՝ 10:00-16:00 Դավիթաշեն 1, 9 և 10 փողոցների բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Ավանեսովի 1փ. 2 շենք, Նոր Արեշ 37փ. 125-135; 41փ. 68-149 առանձնատներ, Նոր Արեշ փ. 4, 6, 8, 8/1; 2փ. 42; 34փ. 125/3 շենքեր, Արմավիրի մարզի` 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի, Ոսկեհատ, Վանանդ և Կողբավան գյուղեր մասնակի և Զվարթնոց գյուղ, Արարատի մարզի` 10:00-14:00 Արգավանդ գյուղ մասնակի, 11:00-16:00 Արտաշատ քաղաք` Նար Դոսի փ. 38 շենք, Երևանյան փ. 1, 5, 7, 9 շենքեր, Րաֆֆու, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղանիստ և Բաղրամյան գյուղեր մասնակի, Կոտայքի մարզի՝ 10։00-13։00 Ալափարս, Արզական համայնքներ, «Տելեկոմ Արմենիա», «Յուքոմ», «Վիվա-ՄՏՍ» ընկերությունների բջջային օպերատորների կայաններ, «Աշնաղ» գազալցակայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-14:00 Ծաղկաձոր քաղաք, Հրազդան քաղաք՝ Աղբյուրակ թաղամաս, Երևանյան փողոց, Քաղսի, Սոլակ և Լեռնանիստ գյուղեր, 11։00-15։00 Պտղնի գյուղ և Պտղնի ամառանոցներ մասնակի, 11։00-16։00 Սոլակ գյուղ մասնակի, «ԱՐՓԻՆԵ ՍՈԼԱՐ» արևային կայան, «Տելեկոմ Արմենիա» ընկերության բջջային կայան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։30 Հանքավան գյուղ, Արտավազի բնակելի շենքեր, դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Աբովյան քաղաք` 2-րդ և 3-րդ միկրոշրջաններ մասնակի, Առինջ գյուղ մասնակի, Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, Կոտայք, Կաթնաղբյուր և Էլար գյուղեր մասնակի, Գեղարքունիքի մարզի՝ 10։30–11:00 Գեղհովիտ բնակավայրն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Մարտունի համայնքի Զ. Անդրանիկի փողոցն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։30–12:30 Մադինա-Լեռնակերտ բնակավայրն ամբողջությամբ, Ներքին Գետաշեն բնակավայր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-14։00 Հացառատ գյուղի պոմպակայան, 14:00-16:00 Հայավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղերի բնակիչ-բաժանորդներ, «ԱԼԻՔ» գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, «Վիվա-ՄՏՍ» ընկերության բջջային օպերատորի կայան, «Աքվատիք» ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից «Պալունի Հայրապետյան» գազալցակայան և «Օնիկ Գասպարյան» ԱՁ, Լոռու մարզի՝ 10:30-16:30 Լորուտ, Շամուտ, Աթան և Ահնիձոր գյուղեր, Սյունիքի մարզի՝ 11:00-16:00 Խնձորեսկ գյուղ մասնակի:Ավելին00:1016.12.22 -
ՀասարակականՍպասվում են տեղումներ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըՀանրապետության տարածքում դեկտեմբերի 16-ի գիշերը, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ: Դեկտեմբերի 15-16-ը առանձին շրջաններում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում դեկտեմբերի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ: Դեկտեմբերի 16-ի ցերեկը հնարավոր են թույլ և կարճատև տեղումներ:Ավելին00:0516.12.22 -
ԱրցախԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել․ ԱՀ ՊԲԱդրբեջանի պաշտպանության նախարարությունը, այսօր արդեն երկրորդ անգամ, ապատեղեկատվություն է տարածում այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը, մասնավորապես՝ ժամը 20:10-ին կրակ բացելով ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։Ավելին00:0016.12.22
2022-12-15
-
ՔաղաքականՀակոբյան Աննան հերթական անգամ ցույց ա տալիս բոլորիս հանդեպ իշխանության «թքած ունենալու» նուրբ արվեստը․ Անժելա ԷլիբեգովաԱնժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հակոբյան Աննան իրա ինստագրամում ուղղակի հերթական անգամ ցույց ա տալիս բոլորիս հանդեպ իշխանության «թքած ունենալու» նուրբ արվեստը։ Ու եթե կան մարդիկ, ովքեր շարունակում են հույս կապել, որ իրենց մասին կառավարությունում մտածող կա, այ նույն վիդեոներից ապաստարանում նստած նայելու են, երբ թշնամին հասնի իրենց դուռը։ Չգիտեմ էլ ոնց պիտի էդ մարդիկ դեմոնստրատիվ ցույց տան, որ բացի սեփական բարեկեցությունից իրենց էլ ոչինչ չի հուզում, ոչ շրջափակման մեջ մնացած երեխեքը, ոչ առաջնագծում վրանում սառող զինվորը, ոչ դուք։Ավելին23:5015.12.22 -
Արտաքին քաղաքականությունՇանտաժ՝ Եվրամիությունում. ՌԴ-ն զգուշացնում է ԱՄՆ-ին, Կիևը սպասում է «Պատրիոտներին»Ուկրաինական բանակը սպասում է հողը չորանա՝ նոր հակահարձակման անցնելու համար: Ամերիկյան «Նյուզվիք» պարբերականին է ասել ուկրաինացի բարձրաստիճան զինվորականը՝ վստահեցնելով, որ իրենց պահեստները լիքն են զենքով և հնարավոր է հաջորդ շաբաթ ռազմական նոր օգնություն ստանան Վաշինգտոնից:Ավելին23:4215.12.22 -
ՀասարակականՄանկության հիշողությունները վառ պահելու մի շարք եղանակներ հոգեբանիցՄանկության հիշողությունները մեծ կարևորություն ունեն մեծահասակների կյանքում։ Շատերի մոտ դրանց պակասը կարող է սթրեսի և հոգեբանական դեպրեսիայի պատճառ դառնալ։ Այս հետաքրքիր թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է հոգեբան Մերի Հարությունյանի հետ՝ պարզելու, թե ինչ կարող ենք անել, որպեսզի հնարավորինս շատ հիշողություններ և դրական լիցքեր պահպանենք: «Կյանքի դժվարին պահերին մարդն ամենից հաճախ հայացք է գցում անցյալին, հիշում դեպքեր մանկությունից։ Մեր գիտակցությունը, հղում անելով մանկությանը, կարծես թե, ստուգում է ներկա իրավիճակը և համեմատություններ կատարում: Եվ երբ չափահաս կյանքում մենք բախվում ենք իրականությանը և մեր ներքին ճանապարհի միջև անհամապատասխանություն է ստեղծվում, որի պահապանը մանկության հիշողություններն են, մենք ձգտում ենք կամ փոխել իրականությունը ցանկալի ձևի, կամ տրվում ենք դեպրեսիաների և մեկուսացման»,- ասաց հոգեբանը: Հոգեբանի խոսքով, բոլոր նման իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել ավելի ուշ, երբ արդեն ձևավորվել է երեխայի աշխարհայացքը, իրենց ողջ հուզականությամբ, ունենում են միայն գործնական նշանակություն։ Վաղ մանկության տարիներին, երբ մեր մտքում ստեղծվում է ներքին եսը, հիշողությունները դառնում են խորհրդանշական՝ շատ առումներով որոշելով ապագա ճակատագիրը: «Այսօրվա դինամիկ աշխարհում, որտեղ մարդը հասարակության մեջ իրացվում է կոնկրետ խնդիր լուծելով, մարդիկ հաճախ հանդիպում են ներքին խոչընդոտների, որոնք խանգարում են հասնել որոշակի նպատակի: Նման դեպքերում օգնության են գալիս հիշողությունները, ստիպում վերարժևորել անցած ճանապարհն ու վստահել սեփական ուժերին»,- ասաց նա։ Հոգեբանները, որոնք կոչված են օգնելու նման իրավիճակում հայտնված մարդուն և գտնելու խնդրի պատճառները, իրենց հետազոտություններում գրեթե միշտ հանգում են մանկության հիշողությունների խնդրին։ Եվ այստեղ ահա մանկական հիշողությունները, որոնք փոխանցվում են մեզ հուզական պատմության, տպավորությունների միջոցով, կարող են և՛ դրական, և՛ բացասական դեր ունենալ սոցիալականացման մեջ։ Տարբեր մասնագետներ կարծում են, որ հիշելու մեր կարողությունը սերտորեն կապված է լեզվական հմտությունների հետ։ Այսինքն՝ իրադարձությունները կարող ենք հիշել միայն այն «կոդավորելով»։ Եվ այս ունակությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ մարդը սովորում է խոսել։ Հոգեբանները հանգել են այն եզրակացությանը, որ որքան փոքր է երեխան, այնքան ավելի լավ է հիշում հենց այն հիշողությունները, որոնք պարբերաբար քննարկվում են և ավելի լավ պահպանվում ենթագիտակցության մեջ: Զրույցի վերջում հոգեբան Մերի Հարությունյանը ծնողներին տվեց մի շարք խորհուրդներ, որպեսզի երեխաների մեջ վառ պահեն մանկական հիշողությունները և արժևորեն միասին անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը. Ամեն երեկո երեխայի հետ քննարկեք օրը. Այն երեխայի համար մտերիմ ընկեր լինելու լավագույն միջոցն է։ Երեխային հնարավորություն տվեք արտահայտվելու. Իհարկե, մենք կարող ենք ավելի լավ միտք ձևակերպել, բայց երեխան նույնպես պետք է սովորի արտահայտել իր մտքերը: Մի՛ ընդհատեք նրան. Որպես օգնություն կարող եք տալ ուղղորդող հարցեր։ Այսպիսով, դուք կսովորեցնեք երեխային ճիշտ ձևավորել խոսքը և միևնույն ժամանակ «գրանցել» հիշողությունները։ Ձեր փոքրիկի ուշադրությունը հրավիրեք նաև մանրուքների վրա: Երեխաները հիմնականում չեն հիշում կոնկրետ իրադարձությունները, այլ այն տպավորությունները, որոնք ստեղծվում են այդ պահին: Ուստի փորձեք քննարկել երջանիկ օրերին ապրած զգացմունքներն ու հույզերը։ Կարծիք կա, որ հենց այդպիսի իրադարձություններն են ձևավորում ապագա չափահասի հոգեբանությունը:Ավելին23:4015.12.22 -
ՏարածաշրջանԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի նկատմամբԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյի նկատմամբ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է «Ռիա Նովոստիի» հրապարակումից:Ավելին23:3015.12.22 -
Արտաքին քաղաքականությունԼաչինի միջանցքով ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի. Շվեյցարիան մտահոգված է ստեղծված վիճակովՇվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է դեսպան Աննա Իֆկովիցի թվիթերյան գրառման մեջ: «Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է շուտափույթ վերականգնվի, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն՝ բոլոր առկախ խնդիրները լուծելու համար»,-ասվում է գրառման մեջ:Ավելին23:2015.12.22 -
ՏարածաշրջանԷրդողանի վախն ու վերջին հնարավորությունը. Ստամբուլն ուրիշ հերոս ունիՍտամբուլում ցույցեր են քաղաքապետի ազատազրկման պատճառով: Թուրքական դատարանի վճռով մոտ երեք տարվա բանտարկության է դատապարտվել Էրդողանի ամենակոշտ ընդդիմախոսներից մեկը՝ Էքրեմ Իմամ-Օղլուն: Նա Թուրքիայի գործող նախագահի ամենալուրջ մրցակիցներից է հաջորդ տարի կայանալիք նախագահական ընտրարշավում: Փորձագետները կասկած չունեն՝ Էրդողանը վերընտրվելու է, եթե Ալլահը չխառնի նրա պլանները:Ավելին23:1015.12.22 -
ՀասարակականԲախվել են Porsche Cayenne-ը, Toyota Fortuner-ն և Mercedes-ըԱյսօր՝ դեկտեմբերի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Տերյան 107 հասցեի դիմաց բախվել են 22-ամյա Էդիկ Պետրոսյանի վարած Mercedes մակնիշի, 39-ամյա Հակոբ Ենոքյանի վարած Porsche Cayenne մակնիշի և 46-ամյա Միհրան Մուրադյանի վարած Toyota Fօrtuner մակնիշի ավտոմեքենաները։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/15/1228799/Ավելին23:0415.12.22