Լրահոս
Իրավական
22:50
15.12.22
120

Տավուշի մարզպետարանում քննարկվել են պարտադիր սպանդանոցային մորթի նկատմամբ իրականացվող վերահսկողական միջոցառումները

Img default alt hy

Այսօր Տավուշի մարզպետարանում կազմակերպվել է քննարկում պարտադիր սպանդանոցային մորթի նկատմամբ իրականացվող համատեղ վերահսկողական միջոցառումները ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով, որը վարել է Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը:

Քննարկմանը մասնակցել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի տեղակալ Գուրգեն Խաչատրյանը, ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի պետ Վասիլ Գալստյանը, մարզի համայնքների պատասխանատուներ, մարզային կենտրոնի գլխավոր տեսուչներ և այլ պաշտոնատար անձինք:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՍԱՏՄ Տավուշի մարզային կենտրոնի, մարզային ոստիկանության և տեղական ինքնակառավարման մարմինների փոխադարձ համագործակցությամբ վերահսկողական միջոցառումները հատկապես տոնական օրերին՝ դեկտեմբերի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում ուժեղացված կարգով իրականացնելու, ինչպես նաև բակային մորթերի, փողոցային առևտրի կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման կարգի վերաբերյալ հարցեր։