Լրահոս
Արտաքին քաղաքականություն
21:46
15.12.22
131

ԼՂ և ՀՀ ներկա և նախկին մարդու իրավունքների պաշտպաններն ահազանգել են Ադրբեջանի կողմից Արցախի կյանքի ճանապարհնարգելափակելու հետևանքների մասին

Img default alt hy

Արցախի պետական նախարարի խորհրդական, նախկին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը, Արցախի մարդու իրավուքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, նախկին պաշտպաններ Յուրա Հայրապետյանը և Ռուբեն Մելիքյանը, ինչպես նաև Հայաստանի նախկին օմբուդսմեններ Լարիսա Ալավերդյանը և Արման Թաթոյանը միասին բողոքի ակցիաներ են իրականացրել ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ 5 պետությունների՝ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության, Մեծ Բրիտանիայի դեսպանությունների, ինչպես նաև Եվրամիության պատվիրակության նստավայրի դիմաց: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ակցիայի մասնակիցները ահազանգել են, որ Ադրբեջանն արգելափակել է Արցախի կյանքի ճանապարհը, խափանել է Արցախի գազամատակարարումը՝ ստեղծելով հումանիտար աղետ Արցախի 120 հազար բնակչության համար:

Ստեղծված իրավիճակում Արտակ Բեգլարյանն ընդգծել է, որ օդային միջանցքն Արցախի համար կյանքի ու մահվան հարց է: