Լրահոս
Տնտեսական
17:07
22.12.22
62

Սևանա լճի մակարդակը նվազել է 14 սանտիմետրով

Img default alt hy

 

Սևանա լիճը 2022 թվականի  դեկտեմբերի 21-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 30 սանտիմետր բարձրության վրա, ինչը 14 սանտիմետրով ցածր է 2021 թվականի նույն օրվա նիշից։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 161 միլիոն 888 հազար խորանարդ մետր ջուր, իսկ հունիս-սեպտեմբեր ամիսներին Սևանա լճից ոռոգման նպատակներով բաց է թողնվել 165 միլիոն 63 հազար խորանարդ մետր ջուր։

Սևանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։