Լրահոս
Սպորտ
17:50
22.12.22
142

Մեսսիի գրառումը դարձել է բոլոր հարթակներում ռեկորդային հավանում հավաքած հրապարակումը

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ Կատարում կայացած աշխարհի առաջնությունում հաղթելու մասին գրառումը սոցցանցերի պատմության մեջ ռեկորդային թվով հավանումներ է ստացել։

Ֆրանսիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո արգենտինացին լուսանկար էր հրապարակել Աշխարհի առաջնությունից։

Այս գրառումն առաջին օրվա ընթացքում հավաքել է 43 միլիոն հավանում։ Այժմ Մեսսիի հրապարակումը հավաքել է ավելի քան 70 միլիոն հավանում, և նրանց թիվը գնալով ավելանում է։

Այս գրառումը դարձել է պատմության մեջ ամենաշատ հավանումները ստացած հրապարակումը բոլոր հարթակներում։