Լրահոս
Սպորտ
19:00
22.12.22
69

ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 95-րդն է

Img default alt hy

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան` ՖԻՖԱ-ն, հրապարակել է նոր դասակարգման աղյուսակը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի ընտրանին նահանջել է և գտնվում է 95-րդ տեղում:

Դասակարգման նոր աղյուսակի առաջատարը կրկին Բրազիլիան է: Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինան բարելավել է դիրքը և այժմ 2-րդ հորիզոնականում է:

Լավագույն 10-յակում են նաև Ֆրանսիան, Բելգիան, Անգլիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Իտալիան, Պորտուգալիան, Իսպանիան: