Լրահոս
Հասարակական
19:35
22.12.22
81

Տատիկը 70 հազար դոլարով տոպրակը սխալմամբ աղբամանն է նետել Երևանում

Երևանում 12,5 կիլոգրամ ոսկի հայտնաբերած հավաքարարների պատմությունից հետո մի նոր՝ անհավանական թվացող բացահայտում են արել լրատվամիջոցները: Armlur-ին հայտնի է դարձել, որ Դավիթաշենում 70-ամյա մի կին ոստիկաններին ասել է, թե սխալմամբ աղբի հետ աղբամանն է նետել նաև իր 70 հազար դոլարը:

Կինը ոստիկաններին կոնկրետ ասել է, թե Դավիթաշենի որ փողոցում է 70 հազար դոլարը աղբամանը գցել: Տարածքի տեսախցիկների ձայնագրությունները նայելիս, նկատել են մի տղամարդու, որը աղբամանից մի տոպրակ է հանել ու հեռացել: