Լրահոս
Տարածաշրջան
18:20
22.12.22
74

Վրաստանի միակ ընդդիմադիր քաղաքապետը տուգանվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար

Img default alt hy

Վրաստանի պարեկային ոստիկանությունը ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար տուգանել է Ծալենջիխայի (Սամեգրելո-Զեմո Սվանեթի մարզ) քաղաքապետ, «Միացյալ ազգային շարժում» խոշորագույն կուսակցության ներկայացուցիչ Գիա Խարչիլավային։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Երեկ երեկոյան պարեկային ոստիկանությունը կանգնեցրել է Վրաստանի միակ ընդդիմադիր քաղաքապետին՝ Ցայիշի գյուղում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Ալկոթեստը ցույց է տվել, որ ղեկին գտնվող քաղաքապետը գտնվել Է ալկոհոլի ազդեցության տակ: Ինքը՝ Խարչիլավան, տեղի ունեցածը անվանել Է թյուրիմացություն՝ նշելով, որ իրավապահները նրան բերման են ենթարկել անհասկանալի պատճառներով։ Քաղաքապետը վարում էր իր նոր, թանկարժեք մեքենան: Մեքենայում այլ մարդ չի եղել։