Լրահոս

2022-12-22
  • Img default alt hy
    Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար»-ի թեկնածուների ցուցակները
    Ամերիկյան կինոակադեմիան հրապարակել է «Օսկար» մրցանակին առաջադրվելու թեկնածուների ցանկը 10 անվանակարգերում, հաղորդում է «Արմենպրես»-ը։ «Լիամետրաժ վավերագրական ֆիլմ» անվանակարգում ընտրվել է 15 ֆիլմ։ Դրանց թվում են կանադացի ռեժիսոր Դենիել Ռոերի «Նավալնի» ֆիլմը, Սայմոն Լերենգ Վիլմոնտի «Բեկորներից պատրաստված տունը» ֆիլմը Ուկրաինայի արևելքում գտնվող մանկատան մասին, ինչպես նաև Վենետիկի կինոփառատոնի դափնեկիր Լորա Պոյտրասի «Ամբողջ գեղեցկությունը և արյունահեղությունը» ֆիլմը։ Բացի այդ, անվանակարգում ներկայացված են նաև ամերիկացի, հնդիկ և չինացի ռեժիսորների աշխատանքները։ «Լավագույն արտասահմանյան լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում նույնպես ընդգրկվել է 15 ֆիլմ Արգենտինայից, Ավստրիայից, Բելգիայից, Կամբոջայից, Դանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հնդկաստանից, Իռլանդիայից, Մեքսիկայից, Մարոկկոյից, Պակիստանից, Լեհաստանից, Շվեդիայից և Հարավային Կորեայից: Այս անվանակարգի համար հայտ էր ներկայացրել 92 երկիր։ «Օսկարի» առաջադրման փուլում կինոակադեմիայի բոլոր ճյուղերի անդամները պետք է դիտեն ֆիլմերը և որոշեն մրցանակի հավակնորդներին։ Բացի այդ, ներկայացվել են թեկնածուները հետևյալ անվանակարգերում՝ «Կարճամետրաժ վավերագրական ֆիլմ», «Կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ», «Դիմահարդարում և սանրվածք», «Երաժշտություն», «Վիզուալ էֆեկտներ» և այլն։ «Օսկար» 95-րդ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2023 թ.-ի մարտի 12-ին Լոս Անջելեսում, իսկ մրցանակին առաջադրվողների անունները կհայտարարվեն հունվարի 24-ին։
    16:45
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մոսկվայի օդանավակայաններում 60 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
    Մոսկվայի 3 օդանավակայաններում՝ «Վնուկովո»-ում, «Դոմոդեդովո»-ում և «Շերեմետևո»-ում, այսօր առավոտյան վատ եղանակի պատճառով ավելի քան 60 չվերթ Է հետաձգվել կամ չեղարկվել: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «РИА новости» գործակալությունից: Yandex.Schedule-ի տվյալներով՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9։00-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 13 չվերթ, 9-ը չեղարկվել է։ «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 21 չվերթ, 7-ը չեղարկվել է։ «Շերեմետևո» օդանավակայանում 10 չվերթ է հետաձգվել, 4-ը՝ չեղարկվել։ Ավելի վաղ մոսկվացիներին նախազգուշացվել էր եղանակային պայմանների վատթարացման մասին։ Դեկտեմբերի 21-ի երեկոյից մինչև հինգշաբթի օրն առավոտյան մայրաքաղաքում թաց ձյուն, անձրև և մերկասառույց Է եղել։ «Ֆոբոս» եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Ալինա Կոտիլևսկայան «РИА новости»-ին հայտնել է, որ հինգշաբթի օրը Մոսկվայում սպասվում է ամպամածություն, թույլ տեղումներ, մառախուղ. օդի ջերմաստիճանն ըստ Ցելսիուսի լինելու Է մինչև +3 աստիճան։
    16:37
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն կոկորդիլոսի արցունքներ է թափում իրանցիների համար. Իրանի ԱԳՆ խոսնակ
    Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին քննադատել է ԱՄՆ վարչակազմին՝ Իրանում ցույցերի պատճառով Թեհրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությանը։ «Միացյալ Նահանգները, որն աջակցում է ցույցերը և ահաբեկչությունը, պատժամիջոցներ է սահմանում իրանցի ժողովրդի նկատմամբ և նրանց դեմ առավելագույն ճնշման արշավ է մեկնարկել, կոկորդիլոսի արցունքներ Է թափում», - ասել է դիվանագետը։ Այսպես է Քանաանին արձագանքել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարությանը, որն իրանցի ժողովրդին աջակցություն էր հայտնել ,իշխանությունների կողմից ճնշման ենթարկվելու համարե։ Փրայսը հայտարարություն էր արել ձմեռային արևադարձի՝ Իրանում նշվող Շաբ Է Յալդա (Յալդայի գիշեր) տոնի առթիվ։ Քանաանին հավելել է, որ «լավ կլինի, որ ահաբեկիչների դաշնակիցները լռեն և մտածեն իրենց ճգնաժամերի մասին, որոնցից տառապում է սեփական ժողովուրդը»: Դեկտեմբերի 21-ին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իրանական «Իմեն Սանաթ Զաման Ֆարա» զրահապատ մեքենաներ արտադրող ընկերության և մի քանի ֆիզիկական անձանց դեմ՝ Իրանում ծայր առած բողոքի ցույցերի պատճառով: ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ հաղորդվում է, որ սահմանափակումների ցուցակում է հայտնվել Իրանի գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին։ Ցուցակում ընդգրկված են նաև «Բասիջ» իսլամական ժողովրդական աշխարհազորային ուժերի ղեկավարի տեղակալ Հոսեյն Մարուֆին և կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Մոսլեմ Մոեյնը։ Իրանում անկարգությունները սկսվել են սեպտեմբերին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Բարքերի ոստիկանությունն Ամինին բերման էր ենթարկել գլխաշորը ոչ պատշաճ ձևով կրելու համար։ Ըստ պաշտոնական վարկածի՝ հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Հոկտեմբերի 7-ին Իրանի դատաբժշկական կազմակերպությունը պաշտոնական զեկույց էր հրապարակել աղջկա մահվան պատճառների մասին, որտեղ նշված Է, որ նրան վնասվածքներ չեն հասցվել։ Իրանում երկուսուկես ամսվա ցույցերի և անկարգությունների ընթացքում, ըստ տարբեր տեղեկությունների, զոհվել է 450-ից ավելի մարդ, այդ թվում՝ իրավապահներ:
    16:30
    22.12.22
    Ավելին
  • Քաղաքական
    Երևանը մեղադրում է Մոսկվային ու սպասում Բաքվի պատասխանին
    «Ռուս խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ կարգուկանոն ու հանգստություն պահպանելու համար և գործում են բացառապես այն փաստաթղթերի տառին համապատասխան, որոնք ստորագրվել են կողմերի միջև»,- այս հայտարարությամբ այսօր Պուտինի խոսնակ Պեսկովը, ըստ էության, պատասխանել է Փաշինյանին: Հայաստանի վարչապետը կառավարության այսօրվա նիստում ռուս խաղաղապահներին ուղիղ մեղադրել է Լաչինի միջանցքը վերահսկելու իրենց պարտավորությունները չկատարելու համար: Նա նաև համեմատական է անցկացրել ադրբեջանցիների ու ռուսների մեջ, շեշտել, որ թե՛ Ադրբեջանը, թե՛ ռուս խաղաղապահները չեն կատարում ստանձնած պարտավորությունները:
    16:22
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Շրջափակված Արցախում փորձում են փրկել գործարար միջավայրը․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է. «Չնայած Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով առաջացած բարդ տնտեսական իրավիճակին, Արցախի գործարար միջավայրում որոշ աշխուժություն է նկատվում։ Գաղտնիք չէ, որ այս բարդ օրերին գործարար միջավայրի ակտիվությունը խիստ կարևոր է շրջափակված Արցախի դիմադրողականությունը բարձրացնելու համար։ «Փաստ» թերթի հետ զրույցում gg ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը, որն այս օրերին Արցախում է և այնտեղ բիզնես նախագծեր է իրականացնում, նշեց, որ Ստեփանակերտի պատվերների քանակն աճել է և հասել նախաշրջափակման շրջանի քանակին։ Նա շեշտեց նաև, որ Ստեփանակերտում իրենց գործընկերների միջնորդավճարն այս օրերի համար իջեցրել են մինչև 5 %՝ որպես սիմվոլիկ շնորհակալություն արցախցի գործընկերներին՝ ստեղծված իրավիճակում ցուցաբերած եռանդի համար»:
    16:15
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լաչինի միջանցքով տեղաշարժը պետք է շուտափույթ կերպով վերականգնվի. ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար
    Լաչինի միջանցքի անվտանգության համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն անհրաժեշտ քայլերը՝ տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը՝ նշելով, որ ուշադիր հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի արգելափակումից ի վեր։ «Ես անհանգստացած եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումը, ինչի պատճառով որոշ մարդիկ չեն կարողանում հասնել իրենց տներ, ինչպես նաև հիմնական ապրանքների և ծառայությունների, ներառյալ սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիության խափանումը սպառնում են Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից մարդու իրավունքների իրացմանը», - ասել է Դունյա Միյատովիչը: Նա կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել ճանապարհով տեղաշարժը վերականգնելու համար։ «Միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատու անձինք պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ այդ ճանապարհի երկայնքով տեղաշարժը հրատապ կարգով վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար։ Ընդ որում, բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության աճից», - ասել է ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը։ «Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անխոչընդոտ հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր տարածքներ և բոլոր ժողովուրդներին, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում բնակվողներին: Ինչպես ես նշել եմ իմ 2021 թվականի հուշագրում, համապատասխան իշխանությունները պետք է մշակեն մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան բոլոր համապատասխան դերակատարներին, ներառյալ իմ գրասենյակին, առաջնահերթության կարգով հասնել նրանց, ովքեր ունեն մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք», - նշված է հայտարարությունում: Դունյա Միյատովիչը հավելել է, որ որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ կշարունակի ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին։ «Ես պատրաստ եմ ներգրավվել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ՝ աջակցելու առկա մարտահրավերների հաղթահարմանը», - եզրափակել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը։
    16:07
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սպանություն՝ Կոտայքի մարզում․ Հրազդանի տներից մեկում հայտնաբերվել է կնոջ դի
    Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 93 շենքի 43 բնակարանում կնոջ դի կա։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2022/12/22/1229256/
    16:00
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ պատիժ է նախատեսված ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածողի համար
    Հսկող դատախազի որոշմամբ՝ ահաբեկչության վերաբերյալ սուտ տեղեկություններ տարածելու համար քաղաքացի Ա.Ղ.-ի նկատմամբ 2022 թվականի դեկտեմբերի 5-ին հարուցվել է հանրային քրեական հետապնդում: ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական վարույթով փաստվել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող բանկի մասնաճյուղում, Ա.Ղ.-ն 11 հազար 700 ռուբլի գումար է փոխանցել Ռուսաստանում բնակվող իր կնոջը՝ Ն.Խ.-ին: Օրեր անց՝ հոկտեմբերի 22-ին, տեղեկանալով, որ գումարը չի փոխանցվել, ժամը 21:25-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի տարածքից իր հեռախոսահամարից զանգահարել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և սպառնալիքներ հնչեցրել՝ բանկի մասնաճյուղը նռնակներ նետելու եղանակով պայթեցնելու վերաբերյալ՝ տարածելով ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ: 2022 թվականի դեկտեմբերի 9-ին քրեական հետապնդման մասին որոշումը ներկայացվել է Ա.Ղ.-ին, որն իրեն մեղավոր է ճանաչել ներկայացված մեղադրանքում: Որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: 2022 թվականի դեկտեմբերի 16-ին քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ ներկայացնելը քրեորեն հետապնդելի արարք է, որը նախատեսված է Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով: Նշված հոդվածի 1-ին մասը որպես պատիժ նախատեսում է տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Ելնելով վերը նշվածից՝ Գլխավոր դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելուց: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:54
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայկական կողմը խնդրել է հետաձգել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը․ ՀՀ ԱԳՆ
    Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված է եղել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, սակայն հայկական կողմը խնդրել է հետաձգել հանդիպումը, քանի որ այս պահին Հայաստանի ԱԳ նախարարի առաջնահերթությունը Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը: Հարց - Արդյո՞ք ճիշտ են տեղեկությունները, որ խաղաղության պայմանագրի բանակցությունների շրջանակներում Մոսկվայում դեկտեմբերի 23-ին նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում, որը չի կայանա։ Պատասխան - Հայկական կողմը Մոսկվայում կայանալիք հանդիպմանը մասնակցության իր պատրաստակամությունը հաստատել էր շուրջ 2 շաբաթ առաջ՝ մինչև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը։ Ակնհայտորեն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային առաջնահերթությունն այս պահին 2020 թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան Լաչինի միջանցքի անխոչընդոտ վերագործարկման և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի արդյունքում ստեղծված խնդիրների հասցեագրումն է, ինչից ելնելով հայկական կողմը խնդրել է հետաձգել Մոսկվայում նախատեսված հանդիպումը։ Միևնույն ժամանակ տեղեկացնենք, որ ի նշան Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի կառուցողականության՝ անկախ հանդիպման հանգամանքից, Ադրբեջանին են փոխանցվել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի առնչությամբ հայկական կողմի նոր առաջարկները։
    15:53
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Միրզոյանը հրաժարվել է դեկտեմբերի 23-ին Մոսկվայում հանդիպել Բայրամովի հետ. ՌԴ ԱԳՆ
    Երևանը հրաժարվել է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն ։ Նշվում է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Ափսոսանք է հայտնել դեկտեմբերի 23 - ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու Երևանի որոշման կապակցությամբ», - ասվում է ՌԴ ԱԳՆ-ում։
    15:49
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    15-ամյա պատանուն դանակահարել էր 19-ամյա համաքաղաքացին
    Դեկտեմբերի 21-ին, ժամը 22.00-ին, «Քաջարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել Քաջարան քաղաքի բնակիչ 15-ամյա պատանի: Կապանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 21.00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Լեռնագործների փողոցում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանու կրծքավանդակին դանակով խփել էր 19-ամյա համաքաղաքացին: Նա հայտնաբերվել և ներկայացվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզի քննչական վարչություն:
    15:47
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
    Դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկվել է իրավիճակը ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, որը սրվել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով։ «Լավրովն ընդգծել է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև անարգել կապի ապահովման մասին եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման անհրաժեշտությունը։ Ափսոսանք է հայտնել ս.թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում կայանալիք Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը մասնակցելուց հրաժարվելու Երևանի որոշման կապակցությամբ: Շեշտվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ռիթմիկ աշխատանքի շարունակման կարևորությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
    15:44
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պուտինը բավարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու Ռուբեն Վարդանյանի դիմումը
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բավարարել է ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու ԱՀ պետնախարար նՌուբեն Վարդանյանի դիմումը։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կառավարության ղեկավար է նշանակել Ռուսաստանի քաղաքացիությունից հրաժարված և ՌԴ-ից հեռանալու որոշում կայացրած գործարար Ռուբեն Վարդանյանին:
    15:41
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ՄԻԵԴ` ադրբեջանի նկատմամբ միջանկյալ որոշումից ոգևորվելու որևէ բան չկա․ փաստաբան
    Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Բաց թողնման ենթակաների (շտապօգնություն, անսպասելիորեն ճանապարհին մնացածներ) շրջանակը չափազանց նեղ է: Անգամ խոսք չկա բաժանված ընտանիքների, գոնե` անծնող մնացած երեխաների մասին: Սրանով զբաղվող հիմնարկը պետք է հստակ պարզաբանումներ տա` ի՞նչ են գրել բողոքի մեջ, ի՞նչ է գրել ադրբեջանը և ինչպե՞ս եղավ, որ այսպես եղավ: Պարզաբանումներ են պետք հասկանալու համար, թե ինչու՞ է այդ հիմնարկը սահմանափակվում միայն ՄԻԵԴ-ով, որի (իմ կարծիքով) իրավազորությունն ակնհայտորոն բավարար չէ հարցի ավելի լայն լուծման համար: Ադրբեջանի հանցավոր ռեժիմն այժմ մարդկության դեմ հանցանք է գործում: 2 տարի է անցել ու մենք ոչինչ չենք արել օրինակ` միջազգային քրեական դատարան դիմելու մասով: Անգամ նախապատրաստական աշխատանք չի տարվել` դատարանի կանոնադրության հաստատման համաձայնագրի վավերացում և այլն: Ձեր ղեկավարներն էին ամբիոններից հայտարարել, որ նախաձեռնելու են (եթե հետ են կանգնել` ասեք իմանանք, թե չէ ձեր վրա են բարդելու վերջում): Բայց այս ամենից զատ, ե՞րբ ենք հասկանալու, որ իրավունքի պաշպանությունը «թուղթ ու գրիչով» չի միայն: Այս գործընթացն ունի առավելապես ինքնապաշտպանության իրավաքաղաքական հիմքերն ապահովող նշանակություն: Հակառակ դեպքում, եթե սահմանափակվում ես սրանով, ապա նմանվում ես բակում նեղացված լացկան երեխայի, որի հարցը որևէ մեկը չի լուծում, այլ միայն հանգստացնում են, որ չլացի:
    15:40
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Նեթանյահուն Իսրայելի նախագահին հայտնել է, որ իրեն հաջողվել է կառավարություն ձևավորել
    Իսրայելի վարչապետի թեկնածու Բենյամին Նեթանյահուն, որը գլխավորում է երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած աջ կուսակցությունների դաշինքը, նախագահ Իսահակ Հերցոգին հայտնել Է, որ իրեն հաջողվել է կառավարություն ձևավորել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է The Jerusalem Post պարբերականից։ Նեթանյահուն ասել է Հերցոգին, որ նոր կառավարությունը, որի կազմի մեջ կմտնեն 6 խմբակցություններ, «կաշխատի ի շահ Իսրայելի բոլոր քաղաքացիների»: «Լիկուդ» կուսակցության նախագահ Նեթանյահուին շուրջ 40 օր պահանջվեց կառավարություն կազմելու համար։ Նրա կողմից վարչապետի պաշտոնը ստանձնելու համար վերջնաժամկետը լրանալու է հունվարի 2-ին, սակայն, ըստ պարբերականի, կոալիցիան կփորձի այնպես անել, որ կառավարության անդամները պաշտոնները ստանձնեն մինչև հաջորդ շաբաթվա վերջը։ Կառավարություն կազմելու համար Նեթանյահուին տրված մանդատի գործողության ժամկետն ավարտվել էր դեկտեմբերի 11-ին, սակայն ավելի ուշ Հերցոգն այն երկարաձգել Էր տասն օրով։ Իսրայելի օրենսդրության համաձայն, եթե թեկնածուն սահմանված ժամկետում չկարողանա ձևավորել կառավարություն և դրա կազմը հաստատել խորհրդարանում, ապա նախագահը կարող է այդ գործը վստահել մեկ այլ թեկնածուի։ Իսրայելում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են տեղի ունեցել նոյեմբերի 1-ին։ Քվեարկության արդյունքներով՝ ,Լիկուդե կուսակցությունը ստացել է 120 մանդատից 32-ը, իսկ գործող վարչապետ Յաիր Լապիդի կուսակցությունը՝ 24։ Այս ընտրությունները հինգերորդն էին Իսրայելում 2019 թ.-ից ի վեր։
    15:29
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Ինչո՞ւ է Եվրոպան կանաչ լույս վառում Բաքվի կողմից իրագործվող հանցագործությունների առջև․ «Փաստ»
    «Փաստ» օրաթերթը գրում է․ Ռուս-ուկրաինական պատերազմի և ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում աշխարհում առաջ եկած էներգետիկ ճգնաժամը շարունակում է պահպանվել, ավելին՝ խորանալ։ Դրա արդյունքում աճել են էներգակիրների՝ մասնավորապես նավթի ու գազի գներն ու պահանջարկը։ Էներգակիրների ապահովման խնդիրը հատկապես սուր է Եվրոպայի համար, քանի որ այդ աշխարհամասի էներգետիկ պահանջարկի մի զգալի մասը հենց Ռուսաստանն էր բավարարում։ Իսկ հիմա եվրոպական երկրները առավել ակտիվ ջանքեր են գործադրում գազի ու նավթի մատակարարման այլ աղբյուրներ գտնելու համար։ Իսկ այդ աղբյուրներից մեկն էլ Ադրբեջանն է, որն, իհարկե, չի կարող լրացնել Ռուսաստանի տեղը, սակայն կարող է բավարարել Եվրոպայի մի շարք երկրների գազի պահանջարկի մի մասը։ Սակայն ադրբեջանական գազի մատակարարումը պատճառ է դառնում, որպեսզի ԵՄ-ն զանց առնի իր կողմից հռչակված այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մարդու իրավունքները և ժողովրդավարությունը, ու երկակի չափանիշներով առաջնորդվի։ Նաև դրա արդյունքում է, որ ԵՄ-ն ոչ միայն համարժեք պատասխան չի տալիս Արցախի ու Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիային, այլև եվրոպական բարձրագույն պաշտոնյաները վազում են հանդիպելու հանցագործ և բռնապետ Ալիևի հետ։ Հունիսին Ադրբեջանը և ԵՄ-ն Բաքվում «Ռազմավարական էներգետիկ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ադրբեջանն անվանեց «վստահելի էներգետիկ գործընկեր»։ Այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանն ընդլայնում է գազի մատակարարման աշխարհագրությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 1-ին Սոֆիայում տեղի ունեցավ Հունաստան-Բուլղարիա միջհամակարգային գազատար խողովակաշարը շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էր նաև Ալիևը։ Բայց քանի որ իր արտահանման հնարավորությունները մեծ չեն, ապա Ադրբեջանը իր ներքին պահանջարկի բավարարման համար ռուսական գազ է ներկրում, որպեսզի սեփական պաշարներն արտահանի Եվրոպա։ Եվ նույնիսկ տարբեր փորձագետներ ահազանգ են հնչեցնում, թե դրա արդյունքում ռուսական գազը ադրբեջանականի անվան տակ կարող է հայտնվել եվրոպական շուկայում։ Միայն 2022 թ. առաջին կիսամյակում Ադրբեջանը բնական գազի վաճառքի համար ԵՄ-ից ստացել է շուրջ 5 մլրդ եվրո եկամուտ, իսկ այդ գումարների մի մասը կարող է Բաքվի կողմից օգտագործվել նոր սպառազինություններ ձեռք բերելու և Հայաստանի դեմ սադրանքներ իրականացնելու համար։ Ավելին, ԵՄ-ն նախատեսում է շուրջ 2 միլիարդ եվրոյի ներդրումներ կատարել Ադրբեջանում՝ տնտեսության զարգացման, դիվերսիֆիկացիայի, աշխատատեղեր ստեղծելու և գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար։ Բացի այդ, Եվրոպայում առկա էներգետիկ ճգնաժամի ֆոնին Բաքուն և Անկարան նախատեսում են կազմակերպել նաև Միջին Ասիայի երկրների էներգակիրների արտահանումը դեպի Եվրոպա։ Եվ պատահական չէ, որ «Լույս» հիմնադրամի՝ ադրբեջանական գազի գործոնի վերաբերյալ ծավալուն վերլուծության մեջ փաստվում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի այս քաղաքականությունը լիովին տեղավորվում է Արևմուտքի աշխարհաքաղաքական շահերի շրջանակներում, հետևաբար խրախուսվում է վերջինիս կողմից։ Ավելին, եվրոպական երկրները նախատեսում են նաև էլեկտրաէներգիայի մատակարարում կազմակերպել Ադրբեջանից։ Դրա համար էլ վերջերս Ադրբեջանը, Վրաստանը, Հունգարիան և Ռումինիան «կանաչ» էներգետիկայի վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին, որի համաձայն Ադրբեջանը նախատեսում է ծովային հողմակայաններից Վրաստանի միջով էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա՝ մասնավորապես Ռումինիա և Հունգարիա։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» ներկայացնել որպես արևելք-արևմուտք էներգետիկ ենթակառուցվածքների ընդլայնման ևս մեկ հնարավոր ուղղություն՝ դրանով հիմնավորելով այդ միջանցքի բացման իրենց ագրեսիվ քաղաքականությունը։ Ու եթե դիտարկում ենք ԵՄ-ի քաղաքական դիրքորոշումը Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին, ապա պարզ է դառնում, որ իրեն քաղաքակիրթ համարող Եվրոպան ադրբեջանական գազի ու նավթի համար կանաչ լույս է վառում Բաքվի կողմից իրագործվող նոր հանցագործությունների իրագործման համար։ Դրա համար էլ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով հանձնակատար Բորելը նախապես հայտարարում է, թե Եվրամիությունը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ, այդ թվում՝ գազային պամանագրի չեղարկում կամ սառեցում, չի դիտարկում։ Թերևս նաև դրանով է պայմանավորված, որ Ալիևը հայտարարում է, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո չի բանակցելու, սակայն մեծ հաճույքով համաձայնում է ԵՄ-ի միջնորդությամբ հանդիպում անցկացնել Բրյուսելում։ Միաժամանակ, Ադրբեջանը պահանջում է, որ Մակրոնը չմասնակցի նախատեսվող հանդիպմանը, բայց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդության հարցում որևէ վերապահում չունի։ Այդ դեպքում հարց է առաջանում, թե ի՞նչ նպատակ ունի ԵՄ-ի դիտորդական առաքելության այցելությունը Հայաստան։ Եթե խնդիրը դիտարկում ենք Եվրոպայում առաջացած էներգետիկ ճգնաժամի լույսի ներքո, ապա ԵՄ-ն շահագրգռված է ոչ թե Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան զսպելու հարցում, այլ ընդամենը խոշորամասշտաբ ռազմական բախման կանխմամբ, որի արդյունքում կարող է հարվածի տակ դրվել էներգետիկ նախագծերի՝ նավթամուղների ու գազամուղների անվտանգությունն ու անխափան մատակարարումները դեպի Եվրոպա։ Այդ իսկ պատճառով էլ եվրոպական դիտորդական առաքելությունը ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման և սադրանքների մասին, որոնք նաև վիրավորների ու զոհի պատճառ դարձան, որևէ արձանագրում չիրականացրեց, չտրվեցին նաև համապատասխան գնահատականներ։ Դե, առաջնայինը էներգակիրներն են, մարդկանց ճակատագրերն ո՞ւմ են հետաքրքրում Եվրոպայում...
    15:22
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարել էր հարևանին
    Դեկտեմբերի 20-ին, ժամը 21.50-ին, «Արթիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արթիկի բաժին հաղորդում էր ստացվել, որ հոդային շրջանի կտրած-ծակած արնահոսող վերքով բուժօգնության է դիմել Սպանդարյան գյուղի 32-ամյա մի բնակիչ: Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է հարևանի տանը երկաթների վրա ընկնելու հետևանքով: Արթիկի ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 21-ին բաժին են հրավիրել 39-ամյա հարևանին: Նա խոստովանել է, որ իր տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով խփել է 32-ամյա հարևանին: Դանակը հայտնաբերվել է: Նախաձեռնվել է քրեական վարույթը:
    15:15
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    15:10
    22.12.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է
    Արցախում գազի բնականոն մատակարարումը շարունակվում է, և գազամատակարարման խափանման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։
    15:08
    22.12.22
    Ավելին