Լրահոս
2022-12-22
-
ՏարածաշրջանՈւկրաինան հրետակոծել է Դոնեցկի հյուրանոցներից մեկը. զոհեր ու վիրավորներ կանԳիշերը ուկրաինական կողմը գերճշգրիտ հրետանային հարվածներ է հասցրել Դոնեցկի հյուրանոցներից մեկին, զոհերի ու վիրավորների մասին է հայտնել ռուսական կողմը: Վիրավորների թվում են Ռոսկոսմոսի նախկին ղեկավար Դմիտրի Ռոգոզինը ու Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Վիտալի Խոցենկոն:Ավելին14:3722.12.22 -
ՀասարակականՍահմանվել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նոր չափըՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը, որը կսահմանվի 2023 թ. հունվարի 1-ից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են նախարարությունից, մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող 28,600 դրամի փոխարեն), գյուղաբնակ չաշխատող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն), խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 63,200 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն): 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ՝ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն), խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար՝ 37,500 դրամ (գործող՝ 28,600 դրամի փոխարեն), խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ (գործող՝ 57,200 դրամի փոխարեն):Ավելին14:3022.12.22 -
ՀասարակականՄայրաքաղաքի մայթեզրերից առգրավվել է 700 կգ ձուկ. Երևանի քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության, ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի համատեղ ուժերով մայրաքաղաքում շարունակվում են բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը: Ձեռնարկած միջոցառումների արդյունքում` 2022 թվականի նոյեմբերի 20-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում, մայրաքաղաքի մայթեզրերից առգրավվել է 700 կգ ձուկ, որը հանձնվել է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։ Հիշեցնենք, որ սիգ տեսակի ձկան ձվադրման շրջանում՝ նոյեմբերի 20-ից մինչև հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում, ապօրինի որսի և վաճառքի համար օրենքով նախատեսված է պատասխանատվություն:Ավելին14:2222.12.22 -
ՔաղաքականՄաղթում եմ Եվրամիության բոլոր երկրներին 1000 օր մնալ շրջափակման մեջ․ ՆազարյանՔրիստինա Նազարյանը գրում է․ ՄԻԵԴ-ը միջանկյալ որոշում է հրապարակել. պարտավորեցնել Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը: Մինչև երկուշաբթի ադրբեջանը կարա մտածի ու երկուշաբթի պատասխանի: Իսկ, օրինան, առողջ, աշխատող, առաջին անհրաժեշտության ապրանքներ, սնունդ, դեղամիջոցներ ներկրող կամ զբոսաշրջության նպատակով Արցախ այցելուները՞, չե՞ն կարող Եվ ո՞վ ու ո՞նց է որոշելու` ապրուստի միջոցների կարիք ունեցող անձ է անցնողը, թե ոչ: Մաղթում եմ Եվրոմիության բոլոր երկրներին 1000 օր մնալ շրջափակման մեջ, ու հետո շրջափակողն էլ մի 500 օր էլ մտածելու ժամանակ ունենա: Հ.գ Դավիթ Բաբայանին էլ մի քիչ խելք ու խիզախությունԱվելին14:1522.12.22 -
ՔաղաքականՆույնիսկ նիկոլականներն են հասկացել, որ Նիկոլի ռեժիմի վրա հույս դնելն ապուշություն է. Կարեն ՎրթանեսյանՀՀ-ում բնակվող մարդկանց 99.9%-ը չի գիտակցում, որ այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, որոշ ժամանակ անց կարող է կրկնվել նաև այստեղ։ Այդ մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։ «Նույնիսկ նրանք, ովքեր անկեղծ մտահոգված են ու սիրտները ցավում է Արցախի ու արցախցիների համար, տեսականորեն թեպետ և պատկերացնում են, որ Երևանում կարող է, օրինակ՝ պարենի լուրջ խնդիր լինել, միևնույն է ամենայն լրջությամբ վտանգը չեն ընկալում։ Չեն ընկալում նաև այն, որ խոզիբուդ-բլինչիկ-օլիվյե վիճակից անցումը դեպի «խանութի դեմը 6 ժամ հերթ կանգնեցի, օգնության 1 կիլո ձավար ստացա» վիճակ կարող է այնքան արագ լինել, որ նույնիսկ չհասցնեք հասկանալ, թե ինչ կատարվեց։ Ի վերջո, ընդամենը 1 ամիս առաջ Արցախում մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը բոլորիս պես Ամանորի պլաններ էր կազմում մտքում։ Բայց նույնը կարող է լինել, օրինակ՝ Սյունիքում, կամ, ինչպես վերևում նշեցի, ամբողջ ՀՀ-ում։ Ընդամենը 1 տարի առաջ Մարիուպոլում դժվար պատկերացնեին, որ ամիսներ անց իրենց փողոցներում դիակներ են փռված լինելու, իսկ քաղաքը՝ ավերակների է վերածված։ Ի՞նչ անել։ Նախ՝ միշտ գոնե մի քանի շաբաթվա սնունդի պաշար տանն ունենալ։ Ձավարեղեն է, պահածո է, ձեթ, շաքար... Ու թարմացրեք դրանք պարբերաբար։ Այն տարածաշրջանում և այնպիսի ժամանակներում չենք ապրում, որ վստահ ասենք. «Մոտակա մեկ-երկու-երեք տարում պարենի խնդիր անհնարին է լինի»։ Ամեն ինչ էլ «հնարին» է։ Թուղթ ու գրիչով հաշվեք, թե ձեզ ինչքան սնունդ է պետք ընտանիքի անդամների հաշվարկով, տանն ինչքան տեղ ունեք այդ պարենը պահելու համար ու չեմ ասում հենց այսօր, բայց նաև առանց ականջի հետև գցելու գնացեք, գնեք, տանը ունեցեք։ Կարծում եմ, որ նույնիսկ նիկոլականներն են հասկացել, որ Նիկոլի ռեժիմի վրա հույս դնելն ապուշություն է. ինչքան Արցախի «նիկոլներն» էին պատրաստ պաշարման, այնքան (իսկ ամենայն հավանականությամբ դրանից ավելի) անպատրաստ այստեղ են լինելու։ Դուք ձեր պաշարն ունեցեք և տա՛ Աստված, որ դրա կարիքը չլինի։ Դուք էլ ինձ կասեք. «Օօֆ, Կարեն տղա, քեզ լսելով գնացինք հավայի տեղը 20 կիլո բրինձ առանք»։ Երկրորդը՝ ապրումակցումը ճիշտ բան է։ Հայրենակցներիդ ցավը զգալն ու ավելորդ չցավացնելը կարևոր է, նամանավանդ մի պետությունում, որի կառավարման ղեկը զավթած անասունները ամեն կերպ մարդկանց մեջ խթանում են ցինիզմը, փոխադարձ ատելությունն ու անտարբերությունը։ Այնպես որ կանխավ շնորհակալ եմ նրանց, ովքեր իրենց խոհարարական изыск-ների լուսանկարները չեն լցնի սթորիներ ու լրահոս։ Ավել բան չեմ խնդրում...»,-գրել է նա։Ավելին14:0722.12.22 -
ՔաղաքականՀայաստանի գլխին փաթաթվում է նոր պատերազմի և երկարատև բլոկադայի սպառնալիք․ ԶաքարյանՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Հայաստանի գլխին փաթաթվում է նոր պատերազմի և երկարատև բլոկադայի իրական սպառնալիք, որտեղ, ըստ թուրք-արևմտյան որոշ շահերի` մեր ժողովուրդը պետք է պարտվի ու կորցնի ամեն բան: Այդ պատերազմից խուսափելու միակ տարբերակը Նիկոլին, այսինքն` թուրք-արևմտյան ծրագրերի սպասարկուին փոխելու մեջ է: Ամանորի անիմաստ դարձած ծախսեր անելուց ու լավ խմելուց հետո, ճիշտ կլինի, որպեսզի յուրաքանչյուր հայ մարդ խելքի գա ու մտածի ինքն իր մասին: Որովհետև, հաջորդ` նախատեսվող պատերազմում իր գոյությունը հարցականի տակ է դրված: Քաղաքացին պետք է մտածի, թե ինքն ի՞նչ է անելու, եթե օրինակ Երևանի մոտակայքում հրթիռներ պայթեն (այս հարցի պատասխանը նույնիսկ նիկոլի տխրահռչակ կառավարությունը չունի): Սրանք բացարձակ լուրջ և իրատեսական վտանգներ են: Հետո չասեք, մենք ի՞նչ իմանայիք: Նիկոլը բոլորիս թշնամին ու հակառակորդն է, առաջին հերթին` հենց նիկոլականների: Նա ամեն կերպ փորձում է հայրենազրկել ու մեկընդմիշտ վերջ դնել հայկական գործոնին: Հիմա աշխարհը կրկին դառնում է քաոտիկ ու խառնաշփոթ, որտեղ թուրքական ծրագրերի համար գալիս է առիթը օգտագործելու և նիկոլի օգնությամբ մեր ժողովրդին լրիվությամբ հայրենազրկելու պահը: Մնում է դա հասկանան մարդիկ, և իրենք վերջ դնեն նիկոլիզմի ավերիչ շղթային` զրկելով նրան իշխանությունից: Այդ կերպ հաստատ կխափանվեն մեր երկրի արտաքին թշնամիների դավադիր պլանները: Որովհետև կան նաև բարեկամներ, ովքեր պատրաստ են հակադրվել թուրքական ծրագրերին, եթե Հայաստանում լինի նորմալ, ազգային իշխանություն»:Ավելին14:0522.12.22 -
ԻրավականՏղամարդը ներխուժել է տուն և հարձակվել 75-ամյա բնակչի վրա՝ հափշտակելով 1.000.000 ՀՀ դրամՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած ավազակության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Նախնական տվյալներով՝ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձը, կոտրելով Երևան քաղաքի Նոր Արեշ 22-րդ փողոցում գտնվող տներից մեկի մուտքի դուռը, ապօրինի մուտք է գործել այնտեղ, հարձակվել նշված տանը միայնակ ապրող 75-ամյա բնակչի վրա, հարվածներ հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին, դանակի սպառնալիքով հափշտակել 1.000.000 ՀՀ դրամ և դիմել փախուստի: Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են արնանման հետքեր, հարցաքննվել են մի շարք անձինք, ՀՀ ոստիկանության համապատասխան բաժնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ քննչական հանձնարարություն: Նշանակվել են դատագենետիկական և դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ առերևույթ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու, դեպքի հանգամաքնները պարզելու ուղղությամբ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին14:0022.12.22 -
ԱրցախԱրցախի ԱԺ-ն դիմում է ՄԱԿ-ի ԱԽ-ինԱրցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել․ «Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակման հարցով միջազգային արձագանքների մասին 2022թ. դեկտեմբերի 12-ին՝ կեղծ բնապահպանական պատրվակով, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար աղետի վերածվելու և փխրուն խաղաղությունը խաթարելու ու տարածաշրջանային նոր ապակայունացման միտում ունի: Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության բարձրագույն օրենսդիր մարմինը երախտագիտություն է հայտնում խնդրով մտահոգ երկրներին, միջազգային կառույցներին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, ՄԻԵԴ-ին՝ Ադրբեջանի կողմից շրջափակված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակին արձագանքելու համար: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը դիմում է ՄԱԿ-ին՝ բնապահպանական մտացածին պատրվակով Ադրբեջանի իշխանությունների սադրանքները քողազերծելու, տարածաշրջանային բնապահպանական հիմնախնդիրներին ծանոթանալու և համապատասխան եզրակացություններ ներկայացնելու նպատակով կիրառել միջազգային անհրաժեշտ գործիքակազմեր, մասնավորապես Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) շրջանակում մոնիտորինգային խումբ գործուղել Արցախի Հանրապետություն և հարակից տարածքներ: Ակնկալում ենք գործուն քայլերով հանգուցալուծելու տարածաշրջանում ստեղծված ճգնաժամային իրավիճակը»:Ավելին13:5722.12.22 -
ՀասարակականՀրդեն՝ երևանյան բնակարաններից մեկում․ տուժածներից երկուսի վիճակը ծանր էԴեկտեմբերի 22-ին` ժամը 11։38-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մայիսի 9 փողոցի շենքերից մեկի առաջին հարկում հրդեհ է բռնկվել․ ներսում քաղաքացիներ կան։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով։ Մոտ 2 քմ տարածքում մասամբ այրվել են միջսենյակային դուռը, կահույք և մանրահատակ։ Հ․ Թ․-ն (ծնված 1984 թ․) և Ա․ Ա․-ն (ծնված 2010 թ․) այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ծխահարված Ն․ Ա․-ն (ծնված 2015 թ․) և Ն․ Ա․-ն (ծնված 2018 թ․) հոսպիտալացվել են «Մուրացան» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։ Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և իրականացրել հերթապահություն։Ավելին13:5222.12.22 -
Կրթություն և գիտությունՀանրային քննարկման է ներկայացվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծըՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Նախագծի նպատակը գիտության ոլորտը կարգավորող իրավական դաշտի կատարելագործումն ու գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացումն է: Գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում պետական քաղաքականության ձևավորման ու իրականացման գործընթացը կարգավորվում է 2000 թ. ընդունված «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքով: Այն ՀՀ Սահմանադրության 2015 թ. փոփոխություններից հետո պատշաճ չի վերանայվել, ինչի հետևանքով առկա են լիազորող նորմերի ոչ հստակ ձևակերպումներ կամ մի շարք դեպքերում` դրանց բացակայություն: Ոլորտի պետական քաղաքականության նպատակների և սկզբունքների իրագործման համար պահանջվում է մի շարք ենթաօրենսդրական ակտերի ընդունում, որոնց լիազորություններ օրենքը ներկա խմբագրությամբ չի սահմանում: Հանրային քննարկման ներկայացված նախագծով նախ և առաջ հստակեցվում են ոլորտի քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմինների լիազորությունները և իրավասությունները: Օրենքի նախագծով առաջարկվում է ներմուծել մի քանի նոր հասկացություններ և հստակեցնել մի շարք հասկացություններ: Մասնավորապես՝ առաջարկվում է լրացնել «ճարտարագիտատեխնիկական աշխատող», «գիտամանկավարժական բնագավառի աշխատող» և «գիտության ոլորտի կառավարման միասնական տեղեկատվական համակարգ» հիմնական հասկացությունները: Առաջարկվող փոփոխություններով նաև կանոնակարգվում է գիտական աշխատողի աշխատանքի վարձատրության և թոշակավորման, գիտական աստիճանի համար ամենամսյա հավելավճարի տրամադրման ընթացակարգը` այն դարձնելով ավելի նպատակային և սահմանափակումների կիրառման համար ստեղծելով օրենսդրական հիմքեր: Փոփոխությունների հիմնական նպատակը որոշակի սոցիալական երաշխիքների և հիմքերի ստեղծումն է` ոլորտում սերնդափոխության իրականացման համար: Օրենքում առաջարկվում է համալրում՝ պետական գիտական կազմակերպություններում գիտական և գիտեխնիկական հետազոտությունների իրականացման համար նյութատեխնիկական բազայի համալրման համար ոչ ֆինանսական ակտիվների ձեռքբերման համար գնումները հրատապության սկզբունքով իրականացնելու վերաբերյալ: Կարգավորման կարիքն առաջացել է այն հանգամանքից, որ սկսած 2020 թվականից՝ Կառավարության կողմից ոլորտի ֆինանսավորման որոշակի բաժինը տրամադրվում է ենթակառուցվածքների համալրմանը գիտական ժամանակակից սարքավորումներով, որոնց ձեռքբերման գործընթացը ֆինանսավորման հատկացման սկզբից որոշ դեպքերում տևում է մինչև 2.5 տարի, ինչը չի համընկնում ոլորտի զարգացման նախանշված տեմպերին: Այս կարգավորման նպատակն է ստեղծել իրավական հիմք` մեկ անձից կամ հրատապության հիմքով գնման այլ, ավելի արագագործ եղանակներով սարքերի ձեռքբերման համար, քանի որ գիտության ոլորտում ժամանակակից հետազոտությունների տեմպերը էապես արագ են, և մի քանի տարի ձգվելու պարագայում հնարավոր է սարքավորման արդիականությունն այլևս նույնը չլինի, ինչ դրա ձեռքբերման կարիքի առաջացման պահին: Նախագծով լրամշակվում է նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային վերաբերող հոդվածը: Քաղաքացիները և շահառու խմբերը նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև հունվարի 4-ը:Ավելին13:4522.12.22 -
ՔաղաքականՓաշինյանն իր «արևմտամոլ» գործընկերներին հանձնարարել է սլաքներն ուղղել ռուսների կողմը․ «Փաստ»«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին Հայաստանի ԱԽ քարտուղարն ասել է, թե «Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է»: Սա, իհարկե, վաղուց նորություն չէ. քպական մի շարք «կարկառուններ» ոչ մեկ անգամ Արցախի անվտանգության ամբողջ բեռը գցել են ռուսների վրա: Օրերս այդ «ֆլեշ-մոբին» միացել էին իշխանություններին կից որոշ կուսակցապետեր, որոնք հայտնի են իրենց արևմտամոլությամբ, հակառուսականությամբ, և որոնք «արտախորհրդարանական ուժերի ակումբի» շրջանակներում պարբերաբար հանդիպում են Նիկոլ Փաշինյանին: Խոսքը մասնավորաբար Տիգրան Խզմալյանի, Դավիթ Սանասարյանի, Լևոն Շիրինյանի մասին է, որոնք, ձայն-ձայնի տված, նշում էին, թե «Լաչինի միջանցքը Ադրբեջանը չի փակել, ռուսներն են փակել»: Այս մասին առիթ ունեցել ենք նշել, սակայն հետաքրքիր նոր մանրամասներ են հայտնի դարձել: Իշխանական մեր աղբյուրները հայտնում են, որ սա ամենևին ինքնագործունեություն չէ, և Նիկոլ Փաշինյանն է իր արտախորհրդարանական գործընկերներին հանձնարարել՝ Հայաստանը և Արցախը կապող ճանապարհը փակելու հարցում «մեղքի սլաքները» ուղղել բացառապես ռուսների վրա, խոսքի մեջ էլ խոստանալով, որ շուտով այդ մասին կխոսեն նաև Ադրբեջանից։ Եվ ահա, հետաքրքիր «զուգադիպությամբ» նշյալ անձանց հետ նաև Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևն է գրեթե նույնությամբ կրկնում նույն միտքը: Բազմաթիվ փորձագետներ նշում են, որ այս ամենի նպատակն է վերջնականապես վարկաբեկել ռուս խաղաղապահ առաքելության գործունեությունը, իսկ հետագայում երկու կողմից հանդես գալ խաղաղապահներին Արցախից, այնուհետ նաև ՌԴ ամբողջ զորախումբը Հայաստանից դուրս բերելու կոչերով։ Ի դեպ, հավելենք, որ նման դիրքորոշում էին արտահայտում նաև ԱԺԲ-ի ղեկավարները վերջին շաբաթվա ըննթացքում իրենց անցկացրած ակցիաների ժամանակ»:Ավելին13:3722.12.22 -
ԱրցախԼաչինի միջանցքում ադրբեջանցիները փակել են նաև ռուս խաղաղապահների ճանապարհըԼաչինի միջանցքում ադրբեջանցիները փակել են նաև ռուս խաղաղապահների ավտոշարասյան ճանապարհը: Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի հրապարակած տեսանյութում երևում է` ինչպես է ռուս խաղաղապահն ադրբեջանցիներից մերժում ստանալուց հետո ասում, որ պետք է մեքենաները հետ տանել։ Մինչև սա միջանցքը բաց էր ռուս խաղաղապահների համար: Պաշտոնական Մոսկվան դեռ չի արձագանքել սկանդալային տեսանյութին:Ավելին13:3022.12.22 -
Արտաքին քաղաքականությունՄիջազգային հանրությունը չպետք է բավարարվի դատապարտման պարզ կոչերով․ Արևմտյան Ամերիկայի հայկական կազմակերպություններԱրեւմտյան Ամերիկայի հայկական կազմակերպությունները Արցախի շրջափակման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Արցախի 120 հազար բնակչությունը Լաչինի միջանցքի փակման պատճառով մեկ շաբաթից ի վեր գտնվում է Ադրբեջանի կողմից հաստատված շրջափակման մեջ։ Զրկված պարենի պաշարներից, դեղորայքից, ազատ տեղաշարժվելու իրավունքից՝ արցախահայությունը գտնվում է մարդասիրական լուրջ աղետի առջեւ։ Ցավով արձանագրում ենք, որ Ռուսաստանի խաղաղապահների ճիգերը մինչ այժմ ցանկալի արդյունքներ չեն տվել՝ սանձելու ադրբեջանական կողմի սադրանքներն ու հակահայ գործողությունները։ Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա կամ բավարարվի դատապարտման պարզ կոչերով, որոնք անտեսվում են Բաքվի իշխանությունների կողմից։ Ռուսաստանը, եվրոպական կառույցներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր են օգնության հասնել Լեռնային Ղարաբաղում ապրող եւ գործող խաղաղ բնակչությանը։ Մարդկային իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն նկատող երկրները պետք է դիմեն գործնական քայլերի՝ տարաբնույթ մարդասիրական օգնություն հասցնելու համար ձմեռային եղանակային պայմաններում տառապող ժողովրդին։ Լոս Անջելեսի հայ համայնքը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի վարած հայաթափմանը միտված ցեղասպանական քաղաքականությունը։ Մենք պահանջում ենք Սպիտակ տնից, որպեսզի գործնական միջոցներ ձեռք առնի, ներառյալ օդային մարդասիրական կամուրջ հաստատել եւ Ստեփանակերտի օդանավակայան հասցնել մեծ քանակությամբ պարեն, դեղորայք, հիվանդանոցային գույք եւ այլ անհրաժեշտ ապրանքներ՝ ապահովելու արցախահայության ֆիզիկական գոյությունն իր պատմական հայրենիքում։ Կոչով դիմում ենք Ներկայացուցչական տան եւ սենատի անդամներին, որպեսզի միանան դատապարտման ալիքին, պատժամիջոցներ ձեռնարկեն Ադրբեջանի դեմ եւ գործադրության դնեն թիվ 907 բանաձեւը՝ արգելելով բոլոր տեսակի զինվորական օժանդակություններն այդ երկրին։ Վերջին այս իրադարձությունները, որոնց շարքում նաեւ գազի մատակարարման դադարեցումն է, մեկ անգամ եւս փաստում են, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող դառնալ Ադրբեջանի մաս։ Միջազգային հանրությունը պետք է հաստատի այս իրողությունը՝ ճանաչելով արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ: Հայտարարության տակ ստորագրել են՝ ՍԴՀԿ Արեւմտյան Ամերիկայի Վարիչ Մարմին ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն Ամերիկայի Հայկական Համագումար «Կայծ» Երիտասարդական Միություն Հայ-Ամերիկյան Խորհուրդ Հայ Երիտասարդաց Դաշնակցություն (ՀԵԴ), Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Վարչություն Հայ Իրավաբանական Միություն Հայ Իրավանց խորհուրդ Հայ Մարմնամարզական Միություն Հայ Օգնության Միություն, Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Արեւմտյան Շրջան Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միություն Պոլսահայ Միություն: Նաև նշվում է, որ վերոհիշյալ հայտարարությանը կառույցների միացումը շարունակվում է:Ավելին13:2522.12.22 -
ՏնտեսականԵրկու արտադրամաս վերացրել են խախտումները և կշարունակեն աշխատել. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասի (Լոռու մարզ, ք. Տաշիր) արտադրական առանձին գործառույթի կասեցումը. լաբորատոր փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ «Վալերի Ֆուդ» ՍՊԸ-ի «Կալինինոյի պանիր Լոռի» արտադրատեսակն արդեն համապատասխանում է «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին։ Մեկ այլ որոշմամբ վերացվել է «ՏԳ Քոմփանի» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասի (Արարատի մարզ, ք. Արտաշատ) արտադրական գործունեության կասեցումը։ Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից այս ընկերությունում իրականացված կրկնակի ստուգումը փաստել է, որ շտկվել են այստեղ նախկինում հայտնաբերված բոլոր խախտումներն ու թերացումները:Ավելին13:2222.12.22 -
ՀասարակականԱմսական նպաստից զրկված ընտանիքների ցանկը կվերանայվի․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Կառավարությունը 2023-ի հունվարից կվերանայի այն կենսաթոշակառուների ցուցակները, որոնք 3 հազար դրամ թոշակի ավելացմամբ պայմանավորված՝ զրկվել էին ամսական նպաստից: «Ժողովուրդ» օարթերթը տեղեկացավ, որ ԱԺ-ից այս մասով լուրջ ճնշումներ են գործադրվել գործադրի վրա՝ պահանջելով վերանայել նպաստ ստանալու հնարավորությունից զրկված թոշակառուների ցուցակները: Թեեւ կառավարությունն այս որոշման մասին դեռեւս չի բարձրաձայնում (դա գուցե որպես Ամանորի նվեր են ուզում մատուցել՝ փիարի շրջանակներում), բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, ամենայն հավանականությամբ, եկող տարվա հունվարից սկսած՝ կվերականգնվի մոտ 3800 կենսաթոշակառուների նպաստը: Ավելին՝ կենսաթոշակառուները նաեւ 2022-ի նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների համար չվճարված նպաստները կստանան. կուլիսներում խոսվում է այդ մասին: Քայլն, իհարկե, դրական է, սակայն չի բացառվում, որ իշխանության ներկայացուցիչներն այսկերպ փորձեն սիրաշահել թոշակառուներին ու, Փաշինյանի ասած, վերջիններիս համոզեն, թե ինչքան շատ են իրենք «սիրում բոլորին, հպարտանում բոլորով»: Իրականում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խլել է թոշակառուների գումարը եւ հիմա փորձում է վերադարձը որպես մեծ ձեռքբերում մատուցել»:Ավելին13:1522.12.22 -
ԱշխարհԵս աշխարհի լավագույն խաղացողի ընկերուհին եմ․ Ջորջինա ՌոդրիգեսՀայտնի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը՝ Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին պատմել է իր տպավորությունների մասին «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հետ առաջին հանդիպումից հետո։ Elle–ին տված հարցազրույցում Ջորջիանան պատմում է․ «Ես և Կրիշտիանուն սիրահարվեցինք առաջին հայացքից։ Երբ առաջին անգամ տեսա նրան, ինձ թվաց, թե ժամանակը կանգ է առել։ Այսքան գեղեցիկ ու ուշադիր տղամարդ չեմ տեսել։ Նա ամենագեղեցիկ տղամարդն է, ում ես երբևէ տեսել եմ:Այո, ես աշխարհի լավագույն խաղացողի ընկերուհին եմ»։ Մոդելը նշել է, որ իրենց հարաբերությունները թույլ են տվել իրականացնել իր շատ երազանքներ, բայց ես ինքը միշտ նույն ձգտումով է մոտեցել այն ամենին, ինչ արել է, անկախ նրանից՝ հավաքարար է եղել, վաճառողուհի, թե մոդել։Ավելին13:0722.12.22 -
ԻրավականԲուժկենտրոնի տնօրենը կաշառքի դիմաց քաղաքացիներին պատվաստման կեղծ սերտիֆիկատներ է տրամադրելԲուժկենտրոնի տնօրենի կողմից պատվաստված լինելու մասին կաշառքի դիմաց կեղծ սերտիֆիկատներ կազմելու և քաղաքացիներին տրամադրելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից: «COVID-19-ի դեմ պատվաստված լինելու մասին կեղծ սերտիֆիկատներ կազմած և ակնհայտ ապօրինի անգործության համար կաշառք ստացած «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Լ.Մ.-ի, նրան օժանդակած նույն բուժհաստատության բուժքույր Օ.Կ-ի, կաշառքի միջնորդությունը ստանձնած Հ.Գ.-ի, կաշառք տվող Ք.Ք.-ի և պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդող Ս.Թ.-ի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը 2022 թվականի դեկտեմբերի 20-ին հսկող դատախազի կողմից հաստատվել և վարույթի նյութերի հետ միասին հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան: Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման գործընթացում լիազորություններ ունեցող «Ալաշկերտի բժշկական ամբուլատորիա» ՀՈԱԿ-ի տնօրենը 2021 թվականին մի շարք քաղաքացիներից, այլ անձանց միջնորդությամբ, որպես կաշառք ստացել է տարբեր չափերի գումար, ընդունել կաշառք տալու առաջարկներ, ինչպես նաև քաղաքացիների դրդմամբ կատարել է նաև պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ շահադիտական նպատակով քաղաքացիների՝ կորոնավիրուսային հիվանդության դեմ իբր պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ տեղեկությունները նույն բժշկական հաստատության այլ աշխատակցի օժանդակությամբ լրացրել է Առողջապահության նախարարության կողմից սահմանված ձևաթղթում, ինչպես նաև մուտքագրել է պաշտոնական «Արմեդ» համակարգ՝ կազմելով պատվաստված լինելու վերաբերյալ կեղծ սերտիֆիկատ»,- նշված է հաղորդագրության մեջ: Գլխավոր դատախազությունը հորդորում է Հայաստանի Հանրապետությունում գործող բժշկական հաստատությունների աշխատակիցներին և քաղաքացիներին զերծ մնալ նման հանցավոր գործունեությունից՝ հաշվի առնելով, որ դրա արդյունքում իրական վտանգ է ստեղծվում անձանց կյանքի և առողջության համար՝ որոշ դեպքերում հանգեցնելով անդառնալի հետևանքների:Ավելին13:0022.12.22 -
ԱշխարհՉինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարձր բացօթյա լողավազանը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՉինաստանում կառուցվել է աշխարհի ամենաբարձր բացօթյա լողավազանը, որը գտնվում է Նանինգ քաղաքում: Լողավազանը գտնվում է 403 մ բարձրությամբ Guangxi China Resources Tower երկնաքերում՝ գետնից 323մ բարձրության վրա՝ 71-րդ հարկում, որտեղից բացվում է շրջակա լճերի, զբոսայգիների և լեռների 180 աստիճանի համայնապատկերը: Այն գերազանցում է Marina Bay Sands-ի 57-րդ հարկի լողավազանի ռեկորդը:Ավելին12:5422.12.22 -
«Զիկատար» պետական արգելավայրը՝ ձյան ծածկույթի տակ. Տավուշի այցեքարտերից մեկըՇրջակա միջավայրի նախարարությւնը ներկայացրել է «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի «Զիկատար» պետական արգելավայրի լուսանկարները: «Զիկատար» պետական արգելավայրը կազմավորվել է 2010 թվականի ապրիլի 8-ին։ Արգելավայրը գտնվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հյուսիս-արևմտյան մասում, Զիկատար լեռնագագաթի հյուսիս-արևելյան դիրքադրության լանջերի վրա։ Ծովի մակերևույթից բարձրությունը կազմում է 1250-1650 մ։ Արգելավայրի տարածքում գտնվում է բնապահպանական ուսումնական կենտրոն՝ ապահովված ուսուցումների, կեցության և հանգստի կազմակերպման համապատասխան պայմաններով։ Արգելավայրի տարածքում գտնվում է նաև բնական հանքային աղբյուր։ Այն զբաղեցնում է 150 հա տարածք և առանձնանում է կենսաբազմազանության բարձր պոտենցիալով, էնդեմիկ և ռելիկտային բուսատեսակներով։ Արգելավայրն ամբողջությամբ մտնում է Իջևանի ֆլորիստիկական շրջանի մեջ, որտեղ հիմնական բուսական տիպն անտառայինն է։ Հիմնականում անտառկազմող տեսակներն են հանդիսանում արևելյան հաճարենին, արևելյան և վրացական կաղնիները։հանդիպում են նաև բոխի, լորի, հացենի, կեռասենի և այլ տեսակներ։ Արգելավայրի տարածքում գտնվում է նաև արհեստական լճակ, որն էլ Զիկատար այցելուների գրավող այցեքարտերից մեկն է։Ավելին12:4722.12.22 -
ՔաղաքականԶՊՄԿ-ի՝ պետական բաժնետոմսերը կկառավարի պետգույքի կոմիտենԶՊՄԿ-ի՝ ՀՀ Կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) տարածած հաղորդագրության մեջ: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) տեղեկացնում է, որ այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել 2022 թ. ՀՀ Կառավարության որոշմամբ։ ՀՀ Կառավարության նոր որոշմամբ՝ ԶՊՄԿ-ի ՀՀ Կառավարությանը պատկանող բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեին»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին12:4322.12.22