Լրահոս

2023-01-06
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Զելենսկին մերժել է «Սուրբծննդյան հրադադար» սահմանելու՝ Պուտինի առաջարկը
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Սուրբ Ծննդյան օրը հրադադարի ռեժիմ սահմանել շփման գծի ամբողջ երկայնքով։ Զելենսկին դա անվանել է «քողարկում», որի նպատակն է ամրապնդել ռուսական դիրքերն առաջնագծում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի երեկոյան ուղերձը։ «Այժմ նրանք ցանկանում են Սուրբ Ծնունդն օգտագործել՝ որպես քողարկում, որպեսզի թեկուզ որոշ ժամանակով կասեցնեն մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում և տեխնիկան, զինամթերքն ու զորակոչված զինծառայողներին մոտեցնեն մեր դիրքերին», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Կրեմլը պատերազմում դադարն օգտագործում է, որպեսզի պատերազմը շարունակի նոր թափով։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարարին կարգադրել էր Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ն՝ հաշվի առնելով Սրբազան Կիրիլ Պատրիարքի դիմումը։ Պուտինն ուկրաինական կողմին կոչ էր արել հրադադարի ռեժիմ հայտարարել և մարտական գործողությունների շրջաններում ապրող ուղղափառություն դավանող քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակցելու Ճրագալույցի , ինչպես նաև՝ Սուրբ Ծննդյան պատարագներին։
    14:20
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Samsung-ի եռամսյակային շահույթը նվազել է 2/3-ով՝ հասնելով 8 տարվա նվազագույնի
    Հարավկորեական Samsung ընկերությունը հայտարարել է, որ կանխատեսումների համաձայն՝ եռամսյակային շահույթը կնվազի երկու-երրորդով՝ հասնելով մինչև ութ տարվա նվազագույնին։ Պատճառը թուլացող գլոբալ տնտեսությունն է, որը բացասաբար է ազդել հիշողության չիպերի գների վրա և սահմանափակել էլեկտրոնային սարքերի պահանջարկը, որոնց արտադրությամբ զբաղվում է ընկերությունը, այս մասին տեղեկացնում է Reuters-ը։ Ընկերությունը հայտարարել է, որ հոկտեմբեր-դեկտեմբերին իր շահույթը, հավանաբար, կնվազի 69%-ով՝ մինչև 4,3 տրլն վոն (3,37 միլիարդ դոլար)՝ նախորդ տարվա 13,87 տրլն վոնի դիմաց (11,5 մլրդ դոլար): Սա Samsung-ի եռամսյակային ամենափոքր շահույթն է 2014 թ․ երրորդ եռամսյակից ի վեր։ «Samsung-ի բոլոր բիզնեսների համար դժվար ժամանակներ են եղել, հատկապես չիպերի ու բջջային սարքերի համար»,- ասել է BNK Investment & Securities ընկերության վերլուծաբան Լի Մին Հին: Եռամսյակային հասույթը, ըստ ընկերության կանխատեսումների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կնվազի 9%-ով: Շուկայական արժեքով Ասիայի չորրորդ խոշորագույն ընկերությունը եկամուտների մասին մանրամասն ինֆորմացիա կհրապարակի հունվարի 31-ին: Գործակալությունը նշում է, որ համաշխարհային տոկոսադրույքների և կենսապահովման ծախսերի աճը նվազեցրել է սմարթֆոնների և այլ սարքերի նկատմամբ պահանջարկը, որոնք արտադրում է Samsung-ը, ինչպես նաև կիսահաղորդիչների պահանջարկը, որոնք ընկերությունը մատակարարում է այնպիսի մրցակիցներին, ինչպիսին է Apple Inc.-ն է։ «Հիշողության չիպերի բիզնեսի համար չորրորդ եռամսյակի պահանջարկի անկումն սպասվածից ավելի մեծ էր, քանի որ հաճախորդները ճշգրտել են իրենց պահեստային պաշարները՝ ֆինանսական ծախսերն էլ ավելի կրճատելու համար…»,- ասվում է Samsung-ի հայտարարությունում: Ընկերությունը նաև պարզաբանել է, որ չորրորդ եռամսյակում նվազել է նաև բջջային սարքերի բիզնեսի շահույթը, քանի որ սմարթֆոնների վաճառքն ու եկամուտը նվազել են թույլ պահանջարկի պատճառով, որն առաջացել է մակրոտնտեսական երկարատև խնդիրների հետևանքով։ «Հիշողության չիպերի գները եռամսյակի ընթացքում իջել են 20%-ով, իսկ ծալվող էկրանով բարձրակարգ հեռախոսները լավ չեն վաճառվել»,- բացատրել է BNK Investment ընկերության վերլուծաբան Լի Մին Հին՝ հավելելով, որ Samsung-ի էկրանների բիզնեսը տուժել է եռամսյակի ընթացքում իր հաճախորդներից Apple-ի՝ Չինաստանում գտնվող iPhone-ի աշխարհի ամենամեծ գործարանում արտադրության ուշացումների պատճառով: Ինչպես տեղեկացնում է Reuters-ը, առնվազն երեք վերլուծաբաններ կանխատեսել են, որ ընթացիկ եռամսյակում Samsung-ի շահույթը կրկին կնվազի, ինչի հետևանքով հնարավոր է, որ չիպերի բիզնեսի վնասներ կրի, քանի որ շուկայում չիպերի առատությունը կհանգեցնի դրանց գների հետագա անկմանը:
    14:13
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում հայտարարել են՝ կշարունակեն ջանքեր գործադրել Ուկրաինայի իրավիճակի շուրջ բանակցություններ սկսելու համար
    Թուրքիայի իշխանությունները չեն բացառում առաջիկա ամիսներին ուկրաինական ճգնաժամի սրումը, ուստի ինտենսիվ ջանքեր կգործադրեն՝ այն բանակցությունների միջոցով կարգավորելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի՝ Twitter-ում արված հայտարարությանը։ Նա նշել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները մոտ ժամանակներս կարող են սաստկանալ։ Այդ կապակցությամբ «Թուրքիան կշարունակի ակտիվ ջանքեր գործադրել բանակցային գործընթացի բացման համար բոլոր ուղղություններով ՝ կրակի դադարեցումից մինչև գերիների փոխանակում, հացահատիկի մատակարարումից մինչև միջուկային անվտանգություն»:
    14:05
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կապանի տներից մեկում բռնկված հրդեհը մեկուսացվել է
    Հունվարի 6-ին, ժամը 11:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։22-ին։
    13:57
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ
    Շարունակվում են ոստիկանության մարզային վարչությունների ծառայողների միջոցառումներն ու բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունքում՝ Գեղարքունիքի մարզային վարչությունում կամավոր հանձնել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ և պահունակ։ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, «ՄՈՒ 7502» ինքնաձիգի և 7,62 մմ տրամաչափի 29 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել ոստիկանության Գավառի բաժնում։ Ճամբարակի բաժնում էլ կամավոր հանձնել են որսորդական ողորկափող հրացան, պայթուցիչով «Ֆ-1» տեսակի նռնակ, 2 հատ 12,7 մմ «ԴՇԿ», տրոտիլ պայթուցիկ, «Կարաբինի» 7,62 մմ տրամաչափի՝ 10, և ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 31 փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև Սևանի բաժնի ոստիկանների բացատրական աշխատանքը. կամավոր հանձնել են առանց գործարանային համարի ատրճանակ՝ փամփշտատուփով և «ՏՕԶ» տեսակի 5,6 մմ տրամաչափի 5 փամփուշտ։ Ոստիկանության Վարդենիսի բաժնում էլ արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, 2 փամփշտատուփի և 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 30 փամփուշտների կամավոր հանձնման դեպքեր։ Կրկին հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։
    13:50
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Շոու բիզնես
    Ռոզա Լինի Snap-ը՝ ամենադիտված տեսահոլովակների Top 20-ում
    «Եվրատեսիլ»-ի պաշտոնական յութուբյան ալիքը ներկայացրել է 2022 թ-ի դեկտեմբեր ամսվա Top 20 ամենադիտված հոլովակների ցանկը: 2022 թ-ի մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի Snap երգի տեսահոլովակը հայտնվել է լավագույն տասնյակում՝ զբաղեցնելով 10-րդ հորիզոնականը:
    13:40
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Մեսին ու Ռոնալդուն իրար դեմ կխաղան հունվարի 19-ին
    Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ու Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» եւ «Ալ Հիլյալ» ակումբների աստղերի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնեն հունվարի 19-ին Էր Ռիյադում։ Սպասվում է փարիզյան թիմի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի եւ «Ալ Նասրի» նորեկ, Պորտուգալիայի հավաքականի 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դիմակայությունը, հաղորդում է AS-ը։ Սաուդյան թիմի գլխավոր մարզիչը կլինի արգենտինացի Մարսելո Գալյարդոն, որն անցած տարի արգենտինական «Ռիվեր Փլեյթից» հեռանալուց հետո դեռ ակումբ չունի։ Հունվարի 15-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնությունում կխաղա «Ռենի» հետ, այնուհետեւ կմեկնի Սաուդյան Արաբիա, իսկ երկրի առաջնությունում հաջորդ խաղը կանցկացնի հունվարի 29-ին «Ռեյմսի» դեմ։
    13:33
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ում մոտ տասը մարդ վիրավորվել է ռեստորանի մոտ հրաձգության հետևանքով
    Մոտ տասը մարդ վիրավորվել է հինգշաբթի երեկոյան Ֆլորիդա նահանգի Մայամի Գարդենսի հայտնի ռեստորանի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, հայտնում է տեղի ոստիկանությունը: Ոստիկանությունը տեղեկացրել է՝ դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչ պատճառով է եղել հրաձգությունը, որը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 20:00-ին։ Զոհերի ստույգ թիվը նույնպես պարզ չէ; Ըստ իրավապահ մարմինների աղբյուրի՝ կարող էր վիրավորվել մինչև 10 մարդ։ Մայամի Գարդենսի ոստիկանապետ Դելմա Նոել-Պրատը նշել է, որ հետաքննվում է փոխանցված տեղեկությունը, թե ռեստորանի մոտ ինչ-որ տեսահոլովակ էր նկարահանվում: «Մենք կարծում ենք, որ սա եզակի միջադեպ է»,-շեշտել է Նոել-Պրատը:
    13:25
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Equinox էներգետիկ ընկերությունը նախազգուշացրել է 2023 թվականին Եվրոպայում գազի դեֆիցիտի մասին
    Նորվեգիայի խոշորագույն էներգետիկ ընկերության ղեկավար Անդերս Օպդալը հայտարարել է, որ 2023 թվականին եվրոպական շուկայում գազի դեֆիցիտը կպահպանվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա պատմել Է Bloomberg-ին տված հարցազրույցում։ Ավելի վաղ Bloomberg-ը գրել էր, որ ԵՄ-ն կարող է փրկվել էներգետիկ ճգնաժամից անոմալ տաք ձմռան շնորհիվ։ Ամբողջ տարածաշրջանում մինչև հունվարի վերջ տաք եղանակը կպահպանվի: Այսպիսով, հունվարի առաջին կեսը կարող է դառնալ վերջին տասնամյակների ամենատաք ձմեռներից։
    13:17
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Քվեարկության 3-րդ օր, 11 փուլ. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դեռևս խոսնակ չունի
    ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում հանրապետականների առաջնորդ Քևին Մաքքարթիին դարձյալ չի հաջողվել ընտրվել խոսնակի պաշտոնում։ Երեք օրվա ընթացքում քվեարկության 11 փորձերից հետո Ներկայացուցիչների պալատն առայժմ մնում է առանց խոսնակի։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ից։ Ներկայացուցիչների պալատը նորից կփորձի խոսնակ ընտրել այսօր՝ ավելի ուշ։ Նոյեմբերին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունների արդյունքներով՝ Հանրապետականները չնչին տարբերությամբ մեծամասնություն կազմեցին Ներկայացուցիչների պալատում, սակայն կուսակցության 20 անդամ հրաժարվում է իր ձայնը տալ Մաքքարթիին։ Խոսնակ ընտրվելու համար նրան հարկավոր է առնվազն 218 ձայն։ Այժմ հանրապետականները Ներկայացուցիչների պալատում ունեն 222 աթոռ, դեմոկրատները՝ 212։ Իսկ Սենատի վերահսկողությունը, միջանկյալ ընտրությունների արդյունքներով, շարունակեց մնալ դեմոկրատներին։ BBC-ն հիշեցնում է, որ Կոնգրեսի ստորին պալատում նման փակուղային իրավիճակ էր ստեղծվել 1860 թ.-ին, երբ վիճաբանություններ էին ընթանում ստրկության հարցի շուրջ։ Այդ ժամանակ Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրելու համար պահանջվել էր քվեարկության 44 փուլ։ Քանի դեռ խոսնակ չի ընտրվել, Կոնգրեսի ստորին պալատը չի կարող աշխատանքի անցնել՝ Ներկայացուցիչների պալատի նոր անդամների երդնմակալություն անցկացնել, ստեղծել հանձնաժողովներ, անցնել լիարժեք օրինաստեղծ գործունեության:
    13:10
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Սուրբ Ծննդյան պատարագը շրջափակված Արցախում՝ լուսանկարներով
    Սուրբ Ծննդյան պատարագը շրջափակված Արցախում՝ լուսանկարներով։ Լուսանկարները՝ Էդգար Հարությունյանի Возможно, это изображение 3 человека и люди стоят Возможно, это изображение один или несколько человек, люди стоят и толпа Возможно, это изображение 7 человек, ребенок, люди гуляют, люди стоят и на открытом воздухе Нет описания фото. Возможно, это изображение 1 человек Возможно, это крупный план (3 человека, люди стоят и толпа) Возможно, это изображение 2 человека, люди стоят и в помещении
    13:03
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են. Ռուբեն Վարդանյան
    Այս տարի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը չափազանց անսովոր պայմաններում ենք նշում Արցախում: Բայց մեր ժողովրդին հնարավոր չէ ընկճել դժվարություններով: Ոչ մի շրջափակում, ոչ մի ճնշում, ոչ մի սպառնալիք ի զորու չէ կոտրել արցախցու ոգին, կամքը, հայրենի հողում ապրելու վճռականությունը: Այս մասին ֆեյսբության իր էջում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը․ «Մենք մեր պատմության մեջ շատ ավելի բարդ փուլեր ենք ունեցել: Մեր հայրենիքը նվաճել ցանկացողները եկել ու գնացել են, իսկ մենք հազարամյակներով ապրել ենք այս սուրբ հողի վրա ու շարունակելու ենք ապրել: Ցանկացած ծանր շրջան անցողիկ է, մնայուն են մեր արժեքները, մեր ժառանգությունը, մեր հավատը: Սիրելի՛ արցախցիներ, շնորհավոր Սուրբ Ծնունդ: Քրիստոս ծնավ և հայտնեցավ»:
    12:56
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Գարեգին Բ Կաթողիկոսի ուղերձ՝ արցախցիներին
    Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով: «Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։ «Նորոգուեցէք ձեր մտքով եւ հոգով ու հագէք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու» (Եփ. 4.23-24): Սիրելի բարեպաշտ հաւատացեալներ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս, Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդեան եւ Աստուածայայտնութեան տօնի հրաշազարդ այս օրը, համախմբուած մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմեանց փոխանցելով փրկաւետ ողջոյնը. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։ Աւելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդեան աւետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպէս անզուգական հրաւէր՝ Քրիստոսով նորոգուելու, խաղաղութիւն հաստատելու, սէրն առատացնելու։ «Նորոգուեցէք ձեր մտքով եւ հոգով ու հագէք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու»,- պատգամում է առաքեալը՝ ներշնչուած Տիրոջ Սուրբ Ծննդեան աւետիսով։ Արդարեւ, Աստուածորդին աշխարհ եկաւ՝ մեղանչական մարդուն ցոյց տալու փրկութեան ճանապարհը, որը բացւում է Քրիստոսով նորոգուածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հաւատացող ու փորձութիւնների առջեւ չընկրկող հոգիները եւ մեղքի ու չարեաց դէմ աներկբայ մարտնչողները: Քրիստոսի Սուրբ Ծննդեան շնորհները պարգեւում են մարդկութեանը օրհնեալ կեանք՝ խարսխուած աստուածպաշտութեան, բարութեան, ճշմարտութեան ու արդարութեան վրայ, յոյսով ու լաւատեսութեամբ են զինում կորուստներից ու ցաւերից վշտահար ու յուսաբեկ հոգիներին, ապաքինում եւ լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը եւ զօրացնում դժուարութիւններին դիմակայելու, անգամ անվճռելի թուացող ճգնաժամերն ու պատուհասները յաղթահարելու։ Փրկչի Ծննդեամբ մարդկութեան կեանքում հնչող նորոգութեան հրաւէրի անտեսումը, Աստուածորդու պատուիրաններին հակառակ ընթացքները, սակայն, չարիք ու աւեր են սփռում եւ այսօր էլ պատճառ են դառնում հասարակութեան մէջ, ընտանիքներում գժտութիւնների ու անհանդուրժողութեան, ազգերի ու պետութիւնների միջեւ հակամարտութեան ու թշնամանքի: Յիրաւի, առաքեալի խօսքի համաձայն, «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ յաւիտենական կեանք՝ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով» (Հռ. 6.23): Սիրելիներ, Աստուածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերութեամբ է համակում, հաւատքով գօտեպնդում Քրիստոսասէր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկուեց նոր փորձութիւնների։ Արցախեան պատերազմի եւ ամիսներ առաջ Հայաստանի դէմ Ադրբեջանի կողմից սանձազերծուած ռազմական գործողութիւնների արհաւիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցաւն ու տառապանքը: Մեր զաւակները հերոսաբար զոհուեցին յանուն հայրենիքի, հազարաւորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնեակ զաւակներ գերութեան մէջ են, տակաւին կան անյայտ կորածներ։ Տեւական ժամանակ արգելափակուած է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը յանգեցրել է հումանիտար աղէտի: Այս ծանր իրավիճակում մեր դէմ ծառացած հիմնախնդիրները յաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգութեան, սրտով, հոգով, մտքով մաքրուելու, Քրիստոսով վերափոխուելու եւ միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի եւ հայրենիքի առջեւ մեր յանձնառութիւնների մէջ։ Այսպիսի նորոգութեամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կեանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնութեան, ատելութեան ու յարմարուողականութեան կործանարար դրսեւորումները եւ հայրենիքի բարուոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմեանց հանդէպ յարգանքն ու սէրը, վստահութեան հաստատուն հիմքերի վրայ խարսխել Հայաստան-սփիւռք գործակցութիւնը։ Պատմական փորձառութեամբ գիտենք, որ նեղութիւններից յաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանուած ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգուած, Քրիստոսով միասնական, Աստծոյ շաւիղներով քայլելով, մենք, ինչպէս առաքեալն է ասում, մեզ պաշարած փորձութիւններից այսօր էլ յաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)։ Սիրելի զաւակներ Մեր, Աստծոյ օգնականութիւնը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տէրը հաւատքի մէջ եւ աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդեան յուսաբեր տօնի հոգեւոր ապրումը։ Զօրանանք հայրենիքի սիրով եւ ամեն կարելի հնարաւորութեամբ սատարենք Արցախում եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժուարութիւններ կրող մեր քոյրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջեւ եւ վտանգի չենթարկենք մեր անկախ պետականութիւնը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու յաղթութեան եւ միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսաւոր գալիքը։ Սուրբ Ծննդեան Պատարագի այս սրբազան պահին Հայրապետական Մեր խօսքն ենք յղում խրոխտ ու անվեհեր Արցախի հաւատաւոր Մեր զաւակներին։ Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայեացքները այս օրերին առաւելաբար ձեզ են ուղղուած։ Դուք, որ դժուարութիւնների առջեւ երբեք չէք ընկրկել ու չէք նահանջել, այսօր էլ տոկունութեամբ շարունակում էք հերոսաբար պայքարել յանուն ձեր ազատ ու անկախ կեանքի, յանուն պատմական արդարութեան վերականգնման։ Ձեր քաջ նախնեաց փառաւոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացէք հայրենի հողում ապրելու եւ արարելու վճռականութեան մէջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփիւռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զօրակից ձեզ։ Ձեր հիմնարար իրաւունքների պաշտպանութեան արդար պահանջը յաղթանակելու է համայն հայութեան ջանքերով եւ միջազգային հանրութեան սատարումով։ Հաւատում ենք, որ Աստծոյ ողորմածութեամբ մեր ժողովուրդը իրեն պատած խաւարի մէջ պիտի լոյս ծագեցնի եւ դիմագրաւի իր կեանքում ծառացած լրջագոյն մարտահրաւէրներին։ Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդեան աւետիսով Մեր ողջոյնն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու Նուիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսին, Երուսաղէմի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկեանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիւ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալեանին՝ մաղթելով Աստծոյ զօրակցութիւնը տէրունաւանդ ծառայութեան մէջ։ Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քոյր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մանկացեալ Փրկչի օրհնութիւնը իրենց աստուածապատուէր առաքելութեանը եւ հաւատաւոր հօտին։ Հայրապետական Մեր սէրն ու բարեմաղթանքներն ենք յղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգեւոր դասին եւ համայն հաւատաւոր Մեր ժողովրդին ի հայրենիս եւ ի սփիւռս։ Սուրբ Ծննդեան այս շնորհազարդ առաւօտ սրտագին աղօթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմեան աստղալոյսը յարատեւ շողարձակի մեր ազգային կեանքի երկնակամարում, որպէսզի մենք, Փրկչին ապաւինած, հաստատենք մեր ընթացքը սիրոյ, համերաշխութեան ու միասնականութեան շաւիղներում։ Թող Սուրբ Ծննդեան կենարար խորհրդով խաղաղութիւն լինի աշխարհին ու համայն մարդկութեանը։ Թող հաւատքով պայծառացած՝ աշխարհասփիւռ ազգս հայոց զօրացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականութիւն դարձնի իր նուիրական իղձերը եւ փառաւորի մարդեղացեալ Փրկչին՝ գոհութեամբ ձայնելով. Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»:
    12:50
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արքայազն Հարին աղմկահարույց խոստովանություններ է արել
    Սասեքսի դուքս արքայազն Հարին խոստովանել է, որ Աֆղանստանում զինվորական ծառայության ժամանակ սպանել է 25 մարդու։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով արքայազնի ինքնակենսագրական գրքից («Spare») մի հատվածի. գրքի թողարկումը նախատեսվում է հունվարի 10-ին։ «Ես միշտ կարող էի ճշգրիտ ասել, թե քանի թշնամու մարտիկի եմ սպանել… Այսպիսով, իմ թիվը 25 է: Դա ինձ բավարարվածությամբ չէր լցնում, բայց ես ամոթ էլ չէի զգում», - գրել է արքայազնը: Ավելի վաղ արքայազն Հարին խոսել էր այն մասին, թե ինչպես է իր վրա ազդել զինվորական ծառայությունը։ Նա ասել էր, որ բրիտանական բանակում անցկացրած 10 տարին իրեն տվել է այնպիսի փորձ, որը չունի թագավորական ընտանիքի ոչ մի այլ անդամ։ Արքայազն Հարին ծառայել է բանակում 2005-2015 թվականներին և թոշակի անցել մայորի կոչումով։ Նա մասնակցել է Աֆղանստանի մարտերին 2008 և 2012 թվականներին։ Բացի այդ, իր նոր գրքում արքայազն Հարին խոստովանել է, որ թմրանյութ է օգտագործել 17 տարեկանում։ Արքայազնի խոսքով՝ ինքը կոկաին է օգտագործել։ «Դա այնքան էլ զվարճալի չէր, և ես առանձնապես երջանիկ չէի զգում դրա պատճառով», - գրել է արքայազն Հարիին: Ա
    12:43
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Կյանքից հեռացել է ԱՄՆ-ում ամենատարեց մարդը
    115 տարեկանում կյանքից հեռացել է ԱՄՆ-ի ամենատարեց մարդը՝ Բեսի Հենդրիքսը։ Այս մասին հայտնում է New York Post-ը։ Ըստ Gerontological Research Group-ի, որը մասնագիտացած է 110 տարեկանից բարձր անձանց հետևելու հարցում, Հենդրիքսն աշխարհի չորրորդ ամենատարեց մարդն էր: Հաղորդվում է, որ կինը ծնվել է 1907 թվականի նոյեմբերի 7-ին Այովա նահանգում՝ բազմանդամ ընտանիքում։ Բեսի Հենդրիքսմ ունեցել է հինգ երեխա, որից երեքը, սակայն, մորից շուտ են մահացել, նաև ինը թոռ, 28 ծոռ և 42 ծոռ։ Իր հարցազրույցներից մեկում Հենդրիքսը երկար և հաջողակ կյանքի գաղտնիքն անվանել է «քրտնաջան աշխատանքը»: Նոյեմբերին Հենդրիքսը նշել է 115-ամյակը։ Նրա երեխաները պատմել են, որ մոր երկարակեցության գաղտնիքը ուժեղ բնավորությունն է, անկախությունն ու նույնիսկ ամենադժվար հանգամանքներում չհանձնվելու կարողությունը։
    12:35
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Կապանում․ տուն է այրվում
    Հունվարի 6-ին, ժամը 11:31-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Բարաբաթում թաղամասում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ։
    12:30
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հայտնի է 2022-ին կինովարձույթում ամենաշատ գումար հավաքած ֆիլմը
    Հոլիվուդյան ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար. Ջրի ուղին» գիտաֆանտաստիկ ֆիլմը պաշտոնապես դարձել է 2022-ի կինովարձույթում ամենաշատ գումար հավաքած կինոնկարը՝ գերազանցելով Թոմ Քրուզի մասնակցությամբ «Թոփ Գան. Մավերիք» ֆիլմը: Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, մեծամասամբ համակարգչային գրաֆիկայի վրա կառուցված Ավատարը, որը մեծ կինոէկրաններին է հայտնվել դեկտեմբերի 16-ին, համաշխարհային կինովարձույթում հավաքել է 1,5 մլրդ դոլար: Մինչդեռ «Թոփ Գան. Մավերիք»-ը հավաքել է 1,49 մլրդ դոլար: Ներկայում «Ավատար. Ջրի ուղին» ֆիլմը բոլոր ժամանակների ամենաշատ եկամուտ հավաքած ֆիլմերի ցանկում տանսերորդն է: Ինչ վերաբերում է օրիգինալ «Ավատար»-ին, ապա այն համաշխարհային կինովարձույթում հավաքել էր 2,92 միլիարդ դոլար: New champion: Avatar: The Way Of Water (pictured) passed Top Gun: Maverick on Wednesday, becoming the highest-grossing film of 2022, according to DeadlineIncredible amount: The mostly computer-generated film has already made more than $1.5 billion globally total since its debut in theaters on December 16Moving up: Wednesday's update also signaled that Avatar: The Way Of Water had become the tenth highest-grossing film of all time. The outlet added that the film will likely move up to the number nine slot on Thursday as it passes the first Avengers film
    12:27
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի կորուստները` 2022 թվականին. Razm.info
    2022թ․ հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը Razm.info մասնագիտացված կայքին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 149 կորստի մասին, որոնցից առնվազն 81-ը սպանվել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ վրա հարձակման ժամանակ։ Սեպտեմբերյան մարտերից դուրս մեզ հայտնի 68 կորստից մարտական են 2-ը։ Կորուստներից առնվազն 30-ը պայմանագրային զինծառայողներ են, այդ թվում՝ պահեստազորի 1 գնդապետ և 4 փոխգնդապետ։ Ադրբեջանի ուժային կառույցներում գրանցված ինքնասպանությունների հայտնի թիվը 20 է, որը բավական բարձր է նախորդ տարիներին հայտնի դարձած ցուցանիշներից (համեմատության համար. 2021թ․ գրանցվել է ինքնասպանության 9, 2020թ․՝ 5 դեպք)։ Covid-19-ից մահացել է 1 մայոր։ Մեր հայտնաբերած 149 կորստից Ադրբեջանը պաշտոնապես հայտարարել է միայն 140-ի մասին, իսկ մնացածների մասին տեղեկացել ենք ադրբեջանական ընդդիմադիր լրատվակայքերից, սոցցանցերից։ Ադրբեջանի ԶՈւ 2022թ. կորուստները՝ ըստ Ռազմինֆոյի (ներառյալ սեպտեմբերյան պատերազմի կորուստները). Ամիս Մարտական Ոչ մարտական Անհայտ Հունվար 1 9 – Փետրվար – 1 – Մարտ – 2 – Ապրիլ – – – Մայիս – 4 – Հունիս – 10 – Հուլիս – 6 – Օգոստոս 1 9 – Սեպտեմբեր 81 3 – Հոկտեմբեր – 5 – Նոյեմբեր – 7 – Դեկտեմբեր – 10 – Ընդհանուր 83 66 – Հարկ է նշել, որ Ադրբեջանը հետևողականորեն թաքցնում է իր կորուստները (հատկապես 2014թ․ օգոստոսյան մարտերից հետո), դրանց մի մասը բացահայտվում են ամիսներ կամ նույնիսկ տարիներ անց (օրինակ)։ Ամենայն հավանականությամբ կան կորուստներ, որոնք հայտնի չեն Ռազմինֆոյին։ Հավելենք, որ 2021 թվականին Ռազմինֆոյին հայտնի է դարձել Ադրբեջանի զինված ուժերի և հարակից ուժային կառույցների առնվազն 78 կորստի մասին։
    12:20
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    HALO Trust-ը Լաչինի միջանցքում իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել
    HALO Trust-ը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղի հանդիսացող Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust բարեգործական հասարակական կազմակերպության տարածած հայտարարությունը։ «Արգելափակման գրեթե մեկ ամսվա ընթացքում մենք ուշադիր հետևում ենք հումանիտար առումով դրա առաջացրած հետևանքներին։ HALO-ն Ղարաբաղում ունի շուրջ 100 տեղացի աշխատակից, և մենք հետևում ենք սննդի և այլ պարագաների հասանելիությանը նրանց և նրանց համայնքների համար», - նշված է կազմակերպության Twitter-ի էջում տարածված հայտարարությունում։ HALO-ն իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել՝ նաև օգնության պատրաստակամություն հայտնելով։ «Մենք մշտական կապի մեջ ենք մեր տարածաշրջանային գործընկերների և այլ մարդասիրական ընկերությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում համակարգելու հումանիտար օգնությունը»,- գրված է հայտարարությունում։
    12:13
    06.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 6-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է հունվարի 6-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 394.56 դրամ է, վաճառքը՝ 404.36 դրամ: Եվրոյի առքը միջինը 411.19 դրամ է, վաճառքը՝ 429.36 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.11 դրամ է, վաճառքը՝ 5.82 դրամ:
    12:05
    06.01.23
    Ավելին