Լրահոս
2023-01-06
-
Հասարակական«Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում բռնկված հրդեհը մարվել էՀունվարի 5-ին` ժամը 17:11-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել «Հրազդան ՋԷԿ»-ի մոտակա սարում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։24-ին, մարվել՝ 21:32-ին: Այրվել է մոտ 20 հա խոտածածկ տարածք:Ավելին12:0106.01.23 -
ՔաղաքականՀայտնի են Ներքին գործերի փոխնախարարների անունները. «Ժողովուրդ»Ժողովուրդ օրաթերթը գրում է․««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ներքին գործերի նախարար կնշանակվի ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը։ Երեկ կառավարության նիստում նաեւ մանրամասներ ներկայացվեցին նոր ՆԳՆ ի կառուցվածքի մասին։ Մեր տեղեկություններով, ՆԳ փոխնախարար կնշանակվի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, սակայն նրան դեռ առաջարկ չի արվել։ Իսկ ահա մյուս փոխնախարարը կլինի ներկայիս փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։ Նա կնշանակվի ոստիկանապետ եւ ըստ պաշտոնի կդառնա փոխնախարար։ Մյուս փոխնախարարն էլ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն է։ Իսկ ով կլինի փրկարար ծառայության ղեկավարը, դեռ վերջնականապես հստակեցված չէ:Ավելին11:5506.01.23 -
ՔաղաքականՌուս խաղաղապահներին մանդատ տալու հարցով քայլեր են արվում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ Արցախում ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբին ՄԱԿ-ի միջազգային մանդատ շնորհելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում։ «Արցախի շրջափակումից օրեր անց արդեն հայաստանյան քաղաքական իշխանության ներկայացուցիչները սկսեցին խոսել ռուս խաղաղապահներին ավելի լայն լիազորություններ տալու հավանականության մասին։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ Ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն էր հայտնել։ Մեզ հասած տեղեկություններով՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններն այժմ ակտիվորեն աշխատում են այդ օրակարգի շուրջ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խոսքն Արցախում խաղաղարար առաքելություն իրականացնող զորախմբին ՄԱԿ-ի միջազգային մանդատ շնորհելու մասին է, ինչից հետո նրանք ոչ միայն միջանցքի կամ սահամնների անվանտգությունն ապահովելու, այլ նաև՝ տեղաբնակների պաշտպանությունը, նրանց հումանիտար ու կենսական նշանակության այլ հարցերը լուծելու գործիքակազմ կունենան։ Առավել պարզ ասած՝ ինչ-որ մի խումբ, իր իսկ քմահաճույքներից ելնելով, չի կարող գալ ու որոշել ճանապարհ փակել, կամ եթե նման բան տեղի ունենա, ապա հստակ, սևը սպիտակի վրա գրված է միջազգային (տվյալ դեպքում՝ ՄԱԿ-ի) կանոնդարության համաձայն՝ խաղարար առաքելություն իրականացնողները կարող են բացել ճանապարհը, եթե պետք է լինի, անգամ ուժ կկիրառեն։ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը չհերքեց, որ նման գործընթացի մասով որոշակի քայլեր արվում են։ «Մինչև այս ամենը՝ միջանցքի փակումը, մենք համապատասխան առաջարկներ արել էինք արդեն, որովհետև հասկանում էինք, որ եթե խաղաղապահները ՄԱԿ-ի միջազգային մանդատ չունենան, ապա կարող են նման խնդիրներ առաջանալ։ Մանդատն իրենց թույլ է տալիս ոչ միայն խաղաղապահ լինել, այլ խաղաղություն պարտադրող ուժ լինել։ Եվ եթե այդ բաղադրիչը լինի, ապա նման քայլեր՝ ճանապարհ փակել, խոչընդոտել երթևեկը, տեղի չեն ունենենա»,- մեկնաբանեց ԱԳ նախարարի պաշտոնակատարը։ «Այդ մասով այժմ հստակ գործընթաց կա՞»,- հարցրեցինք Բաբայանին։ Ի պատասխան նա նշեց, ու առաջարկել ու նույնիսկ խնդրել են միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Արևմուտքին ու Ռուսաստանին, մի կողմ դնել իրենց տարաձայնություններն ու գնալ հենց այս՝ միջազգային մանդատի ուղղությամբ։ Արցախի ժողովուրդը կոտորվում է, ու մեզ պետք է կա՛մ օգնեն բացել ճանապարհը, կա՛մ գոնե չխոչընդոտեն, չսպանեն մեր ժողովրդին։ Եթե ՄԱԿ-ի միջազգային մանդատ ունենան ռուս խաղաղապահներն, ապա ամեն բան հստակ կլինի։ Տեսեք, օրինակ Կոսովոյում նման բան հնարավոր չէ, որ մի խումբ մարդիկ գան ու ինչ-որ ճանապարհենր փակեն, որովհետև միջազգային մանդատ ունեցող խաղաղապահներն անմիջապես կցրեն նրանց, ու դա կանեն ուժի կիառմամբ ընդհուպ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը»,- գրում է օրաթերթը։Ավելին11:5006.01.23 -
ՔաղաքականՎահան Քերոբյանը կարող է հրաժեշտ տալ պաշտոնին. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2022 թվականը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավարտեց պաշտոնանկություններով եւ իրենց պաշտոններին հրաժեշտ տվեցին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ պաշտոնանկություններն այդքանով չեն սահմանափակվելու եւ թիրախում նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն է: Սակայն մենք տեղեկացանք, որ այժմ էլ կառավարության ղեկավարը դժգոհ է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի աշխատանքից, որը նաեւ իր հայտարարությունների պատճառով հաճախ է զավեշտալի իրավիճակում հայտնվում: Եվ ահա, մեր տեղեկություններով, նա եւս առաջիկայում հնարավոր է հրաժեշտ տա իր պաշտոնին, սակայն փոխարինող դեռ չեն կարողանում գտնել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից ճշտել՝ նա իր աշխատանքից դժգոհություն ստացել է, թե ոչ: Նախարարը սկզբում հետաքրքրվեց` կատակում ենք, թե ոչ, ապա երբ կրկնեցինք հարցը, նա այդպես էլ որեւէ պատասխան չտվեց՝ հորդորելով դիմել նախարարության լրատվական բաժին»:Ավելին11:4006.01.23 -
ՀասարակականԲեռնատարը կողաշրջվել է. տուժածներ չկանՀունվարի 6-ին՝ ժամը 05:09-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է. տուժածներ չկան: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ZIL-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ռ. Տ.) անասնակերով (փլուշ-խաղողի հատիկների հեռացումից մնացած զանգված) բեռնված դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակա էլեկտրական սյանը և կողաշրջվել. սյունը նույնպես շրջվել է: Ավտոմեքենայի վրայից պոկվել ընկել է գազի երեք բալոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սյունը կտրել, տեղափոխել անվտանգ տարածք, սահմանազատել տարածքը և իրականացրել հերթապահություն՝ մինչ բալոններից գազի պարպումը։Ավելին11:3006.01.23 -
ԱրցախԱրցախում բլոկադա է, սակայն դա միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ․ Սուրեն ՍարգսյանԳործող աշխարհակարգը ճաքեր է տվել, սակայն դեռ չի փլուզվել: Նոր աշխարհակարգը սաղմնային փուլում է, սակայն դեռ չի շտապում ծնվել: Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այսինք՝ աշխարհակարգը դե ֆակտո փոխվել է, սակայն դե յուրե դեռևս գոյություն ունի երկրորդ աշխարհամարտի և ԽՍՀՄ փլուզման արդյունքում ստեզծված իրավակարգը: Միջազգային իրավունքի այնպիսի հիմնասյուներ ինչպիսիք են ՄԱԿ կանոնադրությունը, միջազգային դատարանը, հելսինկյան եզրափակիչ ակտը, ԵԱՀԿ-ն և այլն, սկսել են բխել միջազգային քաղաքականությունից, այլ ոչ թե դրա հիմքերն են: Այս տրանֆորմացիաների արդյունքում միջազգային գլոբալ ինստիտուտները՝ ինչպիսիք են ՄԱԿ-ը, առևտրի և առողջապահության համաշխարհային կազմակերպությունները, հայտնվել են ճգնաժամի մեջ: Ընդարմացման մեջ (ступор) են հայտնվել այնպիսի կառույցներ, ինչպիսիք են ԵԱՀԿ-ն, ՀԱՊԿ-ը, ֆորմալ և ոչ ֆորմալ տասնյակ դաշինքները: Գործող աշխարհակարգը (World Order) վերածվել է համաշխարհային անկարգության (World Disorder): Այս ամենի պատճառներն են դե ֆակտո ձևավորված բազմաբևեռ աշխարհը, որն արդեն հանգեցրել է համաշխարհային «կապիտալի» փաստացի բաշխման: Գլոբալ խաղացողների գործողությունները Ուկրաինայում, մինչ այդ էլ Աֆղանստանում, Սիրիայում և այլուր՝ ըստ էության երրորդ աշխարհամարտ են նշանակում, սակայն սա ժամանակակից աշխարհին բնորոշ՝ նոր տեսակի աշխարհամարտ է իր այնպիսի նորագույն դրսևորումներով, ինչպիսիք են պրոքսի և հիբրիդային պատերազմները, տնտեսական պատժամիջոցները, կիբեր, տեխնոլոգիական և տնտեսական պատերազմները և այլն: Գլոբալ գերտերությունների գործողությունների արդյունքում ակտիվանում են նաև գերտերություները և տարածաշրջանային գերտերությունները՝ ինչպիսիք են Թուրքիան, Հնդկաստանը, Պակիստանը և այլն: Այս ամենի արդյունքում միջազգային հանրությունը (որը ավանդապես ընկալվել է որպես արևմտյան հանրություն կամ առաջադեմ աշխարհ) ցանկանում է, որ Եվրոպայի խնդիրները լինեն աշխարհի խնդիրներ, բայց աշխարհի խնդիրները չլինեն իր խնդիրները: Այսօր Արցախում բլոկադա է: Այն ոչնչով չի տարբերվում Հիտլերի՝ Լենինգրադի բլոկադայից: Սակայն այն միջազգային հանրությանը հետաքրքիր խնդիր չէ: Ինչու՞ եմ հեռու գնում, լոկալ հանրությանն էլ առանձնապես հետաքրքիր չէ... «Բարի» գալուստ 2023 թվական», - նշել է նա:Ավելին11:2006.01.23 -
ՀասարակականՈրոշ շրջաններում ձյուն է սպասվումՔամին՝ արևտյան` 2-3 մ/վ, հունվարի 6-7-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:Ավելին11:1006.01.23 -
ՀասարակականՔրիստոս ծնավ և հայտնեցավՀունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:Ավելին11:0006.01.23 -
ԱշխարհԹուրքիայի՝ Turkiye անվանման նոր գրությունը խառնաշփոթ է առաջացրելԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ ընդունել է Թուրքիայի նախընտրած անունը՝ Turkiye, մի քանի ամիս երկմտելուց հետո, գրում է AP-ը։ Պետդեպը կարգադրել է, որ նոր պաշտոնական փաստաթղթերում նշվի Turkiye՝ թեեւ արտասանությունը չի փոխվի։ Պետդեպարտամենտի կայքում, ոչ էլ միջազգային հարաբերությունների ուղեցույցում փոփոխություններ չեն կատարվել։ Այս քայլը ձեռնարկվում է այս ամսվա վերջին սպասվող Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուի Վաշինգտոն այցից առաջ, որի ընթացքում օրակարգում կլինի Ռուսաստանի նկատմամբ Թուրքիայի դիրքորոշումը եւ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի ընդունմանը նրա դիմադրությունը: Փոփոխության մասին հայտնի է դարձել, երբ Պետդեպարտամենտը հայտարարություն է հրապարակել՝ ի պաշտպանություն Գանձապետարանի որոշման ՝ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի հետ կապված մի քանի գործարարների եւ ընկերությունների դեմ՝ «Իսլամական պետությանն» աջակցելու համար: Ավելի ուշ դա հաստատել են Պետդեպարտամենտի երկու պաշտոնյաներ։ Անցյալ տարի Թուրքիան միջազգային ֆորումներում խնդրել է փոխել իր անունը Turkiye, եւ մեծամասնությունը, ներառյալ ՄԱԿ-ը եւ ՆԱՏՕ-ն, անցել են նոր գրության։Ավելին10:5006.01.23 -
ՍպորտՊետք է մեկընդմիշտ փակել բոլոր ռասիստների բերանները․ ԻնֆանտինոՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն խոսել է Ա Սերիայի 16-րդ տուրում «Լացիոյի» երկրպագուների կողմից «Լեչչեի» պաշտպան Սամուել Ումտիտիին հասցված ռասիստական վիրավորանքների մասին։Ավելին10:4006.01.23 -
ՔաղաքականԱլեն Սիմոնյանի կարգադրությամբ դասային աստիճան է շնորհվելԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 3-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․Ավելին10:3006.01.23 -
ՀասարակականՀրդեհ` Արշակունյաց պողոտայի բնակարաններից մեկումՀունվարի 6-ին, ժամը 06:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 54/1 շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։32-ին, մարվել՝ 07:46-ին։ Փրկարարները տարհանել են 10 բնակչի։ Այրվել է հյուրասենյակը (20 քմ)՝ գույքով, ջերմահարվել՝ խոհանոցի գույքը (50 քմ)․ տուժածներ չկան։Ավելին10:2006.01.23 -
ՍպորտՈւզում եմ վայելել խաղն ու հաղթել Ալ-Նասրի համար․ Ռոնալդու«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է նոր թիմից ստացած տպավորությունների մասին։ «Սաուդյան Արաբիայում հայտնվելը ոգեշնչող է։ Մեծ պատիվ է ինձ համար։ Անհամբեր սպասում եմ խաղալ սկսելուն ու մարդկանց երջանկացնելուն։ Ցանկացած մարդու համար ամենակարևորը ներկան է։ Ուզում եմ վայելել ու հաղթել ակումբի համար»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։Ավելին10:1006.01.23 -
ՀասարակականՍուրբ ծննդյան օրը կաշխատեն հետևյալ արգելոցները և արգելոց-թանգարանները․ ԿԳՄՍՆՍուրբ ծննդյան օրը կաշխատեն հետևյալ արգելոցները և արգելոց-թանգարանները․ ԿԳՄՍՆԱվելին10:0006.01.23 -
ՀասարակականՀՀ կառավարությունը չի արգելել ցեմենտի ներկրումը. ԱԺ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահՀՀ կառավարությունը հունվարի 5-ին կայացրած որոշմամբ չի արգելել ցեմենտի ներկրումը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը՝ արձագանքելով ԶԼՄ-ներում տարածված լուրերին:Ավելին00:0006.01.23
2023-01-05
-
ՀասարակականՀրդեհ` Ձորակապ գյուղում․ այրվել է մոտ 80 հակ անասնակերՀունվարի 5-ին, ժամը 15:12-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ձորակապ գյուղի 9-րդ փողոցի տներից մեկի մոտակա մարագում այրվում է կուտակած անասնակեր:Ավելին23:4905.01.23 -
ՀասարակականԹուրքիայի քաղաքացին վնասել է պարեկների ավտոմեքենան ու կոտրել դիսկո-ակումբի դռան ապակինՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները Արին Բերդի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ մի քաղաքացի մոտեցել է իրենց ու բռունցքներով հարվածել Պարեկային ծառայության ավտոմեքենայի շարժիչի ծածկոցին, որից հետո քարով հարվածել և կոտրել է Արին Բերդի փողոցի 9/2 հասցեում գործող «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակուն, իսկ հետո ոտքով հարվածել է ակումբում գտնվող քաղաքացուն։Ավելին23:4505.01.23 -
ԱրցախHALO Trust-ի 100 աշխատակից գտնվում է Արցախում. հայտարարությունHALO Trust ականազերծման միջազգային ՀԿ-ն հայտարարություն է տարածել, Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։Ավելին23:4305.01.23 -
ՍպորտՀիմա Մբապեին այլ կերպ են նայում, բայց նա կհաղթահարի ճնշումը․ ԳալտյեՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտյեն խոսել է թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասին։Ավելին23:3705.01.23 -
ՀասարակականԿրակոց` Ծաղկաձորի ԵՊՀ համալսարանի հանգստյան տանը. կասկածյալը ԱՆ «Փորձագիտական կենտրոն»-ի տնօրենի եղբայրն էԱյսօր` հունվարի 5-ին, ոստիկանության Ծաղկաձորի բաժանմուքնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուր 39 հասցեում գործող Երևանի պետական համալսարանի հաշվեկշռում հաշվառված «համալսարանական» հանգստյան տան վարչական շենքում կրակոց է հնչել։Ավելին23:3705.01.23