Լրահոս

2023-01-13
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Թուրքիայում Շվեդիայի արտակարգ ու լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ
    Ինչպես հայտնում են դիվանագիտական աղբյուրները, Թուրքիայում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն։ Փոխանցում է Ermenihaber. am-ը։ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ- PKK), Սիրիայի քրդերի «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ- PYD) և «Ժողովի ինքնապաշտպանական» ջոկատների (YPG- ԺԻՋ) աջակիցների կողմից երեկ Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում կազմակերպված «ահաբեկչական քարոզչության» և նախագահ Էրդողանին «թիրախավորելու» համար Թուրքիայի ԱԳՆ-ն իր վրդովմունքն է արտահայտել։ Դեսպանին ասվել է, որ տվյալ քայլը ՆԱՏՕ անդամակցության համար ստորագրված եռակողմ հուշագրի (Թուրքիա-Շվեդիա-Ֆինլանդիա) կոպիտ խախտում է, և նման գործողություններ չպետք է թույլ տրվեն։ Մասնակիցները սոցիալական ցանցերում տարածել են տարբեր տեսահոլովակներ, որոնք, ինչպես գրում է թուրքական մամուլը, «սպառնալիքներ են պարունակել» Էրդողանի հասցեին։
    23:20
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Յուսուֆ Մուկոկոն կասկածվում է տարիքը կեղծելու մեջ
    Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Յուսուֆ Մուկոկոն կասկածվում է տարիքը կեղծելու մեջ։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստը ծնվել է Կամերունում 2004 թվականի նոյեմբերի 20-ին, այժմ նա 18 տարեկան է։ Սակայն Laola1 տեղեկատվական գործակալությունը պնդում է, որ Մուկոկոյին որդեգրած հայրը լրագրողներին տվել է Յուսուֆի իսկական ծննդյան վկայականը։ «Արտահոսած» փաստաթղթում նշված է, որ ոմն Յուսուֆա Մուհամադը (այս անունը վերագրվում է Մուկոկոյին) ծնվել է 2000 թվականին։ Եթե հավատանք այդ տվյալներին՝ Մուկոկոյի իրական տարիքն այժմ 22 է։ Նշվում է, որ Մուկոկոյին որդեգրած հայրը, ով ծննդյան վկայականը տրամադրել է լրագրողներին, ավելի ուշ օրինական ճանապարհով կանխել է փաստաթղթի հրապարակումը։ Հետաքրքրական է, որ կոռուպցիայի և կեղծիքի խնդիրը շատ տարածված է Կամերունում: Վերջերս Կամերունի Մ17 հավաքականում սկանդալ է տեղի ունեցել․ 30 խաղացողներից 21-ը տարիքային թեստեր չեն անցել։
    23:10
    13.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    Զելենսկին բեկում է խոստանում. ՆԱՏՕ-ն ռուսական ռազմական գործողությունները կվերահսկի Ռումինիայից
    ՆԱՏՕ-ն հունվարի 17-ին Գերմանիայից Ռումինիա կուղարկի AWACS 3 ինքնաթիռ՝ օդային համակարգեր, որպեսզի վերահսկի «ռուսական ռազմական գործողությունները»։ Չնայած Ուկրաինայի նախագահը վստահեցնում է, որ ռազմադաշտում իրավիճակը ուկրաինական կողմն է վերահսկում՝ Ռուսաստանը պնդում է՝ արդեն իր վերահսկողության տակ է Սոլեդար քաղաքը: Մարտերը շարունակվում են նաև Դոնբասում:
    23:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Սյունիքի մարզում 40-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է ծառերին ու գլխիվայր հայտնվել ձորում
    Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 40-ամյա Արթուր Չ-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Գորիս-Արցախ ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ «Շորին Ձոր» կոչվող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր բախվելով ծառերին՝ գլխիվայր հայտնվել ձորում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
    22:50
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթեցին Պետրոսյանները և Անդրիասյանը
    Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ տոնեց 3 շախմատիստ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը Հայաստանի չեմպիոնի կոչման համար պայքարը սկսեցին նաև տղամարդիկ: Անդրանիկ տուրում Տիգրան Պետրոսյանը հաղթեց Սամվել Տեր-Սահակյանին, Զավեն Անդրիասյանը` Մամիկոն Ղարիբյանին, Մանուէլ Պետրոսյանը` Արմեն Բարսեղյանին: Տիգրան Հարությունյան-Արամ Հակոբյան պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Երկրորդ տուրում կմրցեն Սարգիս Սարգսյան-Մանուէլ Պետրոսյան, Մամիկոն Ղարիբյան-Արմեն Բարսեղյան, Արամ Հակոբյան-Տիգրան Հարությունյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Տիգրան Պետրոսյան: Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը բաղկացած է 9 տուրից և կեզրափակվի հունվարի 21-ին:
    22:40
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիփոթեքային վարկի տոկոսների չափով եկամտահարկի գումարների վերադարձման համար
    Հիփոթեքային վարկի վճարված տոկոսների չափով եկամտային հարկի գումարի վերադարձման ծրագրից առաջին անգամ օգտվողներն անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին պետք է ներկայացնեն առձեռն կամ փոստով, հայտնում են ՊԵԿ-ից։ Անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված՝ եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատման հայտ: Հայտին կից վարկառուի կողմից հարկային մարմին են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները` 1.վարկառուի անձը հաստատող փաստաթուղթ, 2.վարկառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը, ՀՎՀՀ-ն (առկայության դեպքում), 3.հիփոթեքային վարկի տրամադրման պայմանագրի բնօրինակ կամ այդ պայմանագրի՝ նոտարական կարգով վավերացված պատճենը, հիփոթեքային վարկի պայմանագրի մարման ժամանակացույցը և հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի սեփականության (կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի կամ գույքի կառուցապատման իրավունքի) պետական գրանցման վկայականը: 4.Կառուցապատողի կողմից տրված տեղեկանք՝ բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն։ 5.Բնակարանի կամ անհատական բնակելի տան առուվաճառքի պայմանագիր կամ կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի մասին կամ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռքբերման պայմանագրի բնօրինակ։ Հիշեցում՝ Պետական եկամուտների կոմիտեի կողմից եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հայտի հաստատումից հետո, անհրաժեշտ է գրանցվել «Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալում» և ուղարկել էլեկտրոնային դիմումն ընդհանուր սահմանված կարգով: Էլեկտրոնային հարթակից օգտվելու քայլերի հաջորդականությունը ներկայացված է տեսաուղեցույցում։ Վարկառուն բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չի ներկայացնի:
    22:30
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ․ IDRW
    Հայաստանը ցանկանում է Հնդկաստանից գնել MRSAM միջին հեռահարության զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ)։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Indian Defence Research Wing մասնագիտացված կայքը։ Նշվում է, որ Հայաստանն այդ կերպ ցանկանում է փոխարինել իր սպառազինության մեջ գտնվող խորհրդային արտադրության «Պեչորա» Ս-125 զենիթահրթիռային համալիրները։ Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանը Հայաստանին առաջարկել է նաև Akash և Akash-NG համակարգեր, որոնք նույնպես սեփական արտադրության են։ Բանն այն է, որ թեև MRSAM զենիթահրթիռային համալիրները արտադրվում են Հնդկաստանում, որոշ տեխնոլոգիաներ փոխառնված են Իսրայելից։ Միաժամանակ, IDRW-ն նշում է, որ Նյու Դելին սահմանափակումներ չունի MRSAM համակարգերի արտահանման առումով։ Տվյալ գործարքն ուշագրավ կլինի նրանով, որ Հայաստանի հիմնական հակառակորդը՝ Ադրբեջանը, նույնպես մեծապես կախված է իսրայելական մատակարարումներից, մասնավորապես, նրա սպառազինության մեջ են Barak-8 ԶՀՀ-ները։ Indian Defence Research Wing-ի հաղորդմամբ` МRSAM համակարգերի գործողության շառավիղը կազմում է 70 կիլոմետր։
    22:20
    13.01.23
    Ավելին
  • Հասարակական
    «Կպառկեմ, կգաս վրովս կէթաս». մուրճով ու լոմով ոստիկաններ և բնակիչների անեծքներ՝ Ֆիրդուս թաղամասում
    Այսօր լարված իրավիճակ է եղել Երևանի Ֆիրդուս թաղամասում: Ոստիկանների ու քաղաքացիների միջև վիճաբանություն ու քաշքշուկ է սկսվել, երբ ոստիկաններն ուզեցել են մտնել թաղամասի տներ ու պահեստներ: ԴԱՀԿ աշխատակիցները բնակիչներին ասել են՝ կա դատարանի որոշում, ըստ որի, պետք է ապահովեն Հայաստանի փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի մուտքը թաղամասի տներ ու պահեստներ: Բնակիչները վստահ են՝ պետության ներկայացուցիչները իրենց տները քանդելու են, իսկ իրենց փողոց են գցելու:
    22:10
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Արտակարգ դեպք՝ Երևանում. Վիլնյուսի 5 հասցեում հայտնաբերվել է կասկածելի պայթուցիկ սարք
    Այսօր՝ հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վիլնյուսի 5 հասցեում գործող «Տերև» սուպերմարկետի հարևանությամբ գտնվող փոքրիկ կրպակի դիմաց կասկածելի պայթուցիկ կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները: Ժամանել են նաև 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Արա Զաքարյանն ու Շուշանիկ Վարդերեսյանը, որպեսզի քաղաքացիները չմոտենան կասկածալի իրին։ Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության սակրավորները, ովքեր վնասազերծել են կասկածելի իրն ու սպասում են հետագա գործողություններին: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    22:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Աչքերի խոնավեցման համար նախատեսված լուծույթների հնարավոր բացասական ազդեցությունը
    Այսօր աշխարհում գնալով ավելի տարածված է դառնում չոր աչքի համախտանիշը: Իրավիճակը վատթարանում է աշնանը և ձմռանը, քանի որ օդը դառնում է առավել չոր և ջեռուցումը իջեցնում է խոնավության մակարդակը մինչև 20%-ի (նորմալ մակարդակում՝ մոտ 60%-ի): Հետևաբար, աչքը խոնավեցնող կաթիլները լայնորեն կիրառելի են դառնում: Դրանք սովորաբար անվտանգ են օգտագործման համար, սակայն խորհուրդ է տրվում օգտագործել նշված հրահանգներին համապատասխան։ Խոնավեցնող կաթիլները կարող են կոնսերվանտ պարունակել: Այս դեպքում ակնաբույժներն ալերգիկներին արգելում են դրանց օգտագործումը, հատկապես, եթե նրանք կրում են կոնտակտային ոսպնյակներ։ Ակնաբույժները խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում օգտագործել առանց կոնսերվանտի լուծույթներ և դրանք պահել սառնարանում։ Տարածված սխալ է նաև, երբ աչքերը խոնավեցնելու համար կոնտակտային ոսպնյակի ներսում ոսպնյակները մաքրող լուծույթ են լցնում՝ դրանք անմիջապես տեղադրելով աչքերի մեջ։ Ոսպնյակներ մաքրող լուծույթները նախատեսված են սպիտակուցների և ճարպերի միացությունների քայքայման, միկրոօրգանիզմների ոչնչացման և այլնի համար: Մտնելով աչքի մեջ՝ դրանք խաթարում են աչքի ներքին կառուցվածքը՝ առաջացնելով թունավոր ալերգիկ ռեակցիաներ։ Կոնտակտային ոսպնյակների խոնավեցման համար կարող են օգտագործվել միայն հատուկ բաղադրիչներ պարունակող լուծույթներ:
    21:50
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Վեդիի 53-ամյա բնակիչը հայտնել էր, որ ապօրինի զենք-զինամթերքը պատկանել է հանգուցյալ պապին
    Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկությունն իրացնելով, հունվարի 12-ին մեկնել են Լանջանիստ գյուղի հանդամասերից մեկը, որտեղ Վեդիի 53-ամյա բնակչի մոտ հայտնաբերել են «ԻԺ-18 ԵՄ» մոդելի մեկփողանի ողորկափող հրազեն: Նա ձերբակալվել և տարվել է Արարատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է որսորդական հրազենի 3 փամփուշտ: Ըստ նրա՝ հայտնաբերվածը պատկանել է հանգուցյալ պապին, և ինքը օրինական փաստաթղթեր չունի: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արարատի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:40
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստում կքննարկվի Լեռնային Ղարաբաղում մարդասիրական իրավիճակը
    Եվրոպական խորհրդարանի հունվարի 18-ի լիագումար նիստի օրակարգում ներառվել է հրատապ բանավեճ-քննարկում «Լեռնային Ղարաբաղում շրջափակման մարդասիրական հետևանքները» վերնագրով (Humanitarian consequences of the blockade in Nagorno-Karabakh): Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Եվրոպական խորհրդարանի կայքէջից։ Եվրոպական միության գործադիր մարմինների հետ նախատեսվող բանավեճում Եվրոպական խորհրդարանի անդամները հանդես կգան ելույթներով և կքվեարկեն նույն թեմայով մինչ այդ մշակվելիք հրատապ բանաձևի ընդունման հարցով:
    21:35
    13.01.23
    Ավելին
  • Արցախ
    Ադրբեջանը միջազգային լրագրողներ է տարել Լաչինի միջանցք. բլոկադայի 33-րդ օրը
    Արցախյան բլոկադայի 33-րդ օրն է ու Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցը: «Ուղիղ 33 տարի անց Ադրբեջանը կրկին ամեն ինչ անում է՝ հայերի կյանքն Արցախում անհնար դարձնելու համար»,- ֆեյսբուքում գրել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը: Նրա կարծիքով՝ մեթոդները կարող են փոխվել, նպատակը նույնն է՝ հարկադրել հայերին լքել իրենց հայրենիքը:
    21:30
    13.01.23
    Ավելին
  • Հայաստան
    90 րոպե
    21:30
    13.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ալիևի լկտիացմանը նպաստել է Փաշինյանը. ընդդիմությունը չի ուզում, որ Հայաստանը խայտառակվի
    Այսօր խորհրդարանում արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ՔՊ-ականներին առաջարկել է բարձրաձայն հայտարարել, որ չեն տեսնում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Իշխանական պատգամավորներից ոչ ոք Թևանյանի առաջարկը չի ընդունել: Ընդդիմադիրները ևս մեկ անգամ արձանագրել են՝ նու՛յնն են պաշտոնական Երևանի ու Բաքվի մոտեցումները:
    21:20
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հորդորում ենք ՀՀ դե ֆակտո իշխանություններին՝ դադարեցնել Հայաստանի ու Արցախի շահերը արկածախնդրորեն վտանգի ենթարկելու քաղաքականությունը․ ՀՀԿ ԳՄ
    Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել․ «Արձանագրելով, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր՝ ավելի քան մեկ ամիս, ադրբեջանական իշխանությունների կողմից Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Քաշաթաղի (Լաչինի) միջանցքի փակումը Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և ցեղասպան գործողությունների հերթական դրսևորումն է, Խորապես անհանգստացած լինելով Արցախում օրեցօր ավելի նկատելի դարձող հումանիտար ճգնաժամի, կենսական նշանակության ենթակառուցվածքների՝ կապի, էներգամատակարարման և հաղորդակցության միտումնավոր խափանումների ծանր հետևանքներով, Համոզված լինելով կեղծ բնապահպանական ձեռնարկման անվան տակ Արցախի բնակչության նկատմամբ բարոյահոգեբանական ճնշումներ գործադրելու և հայրենազրկելու՝ Ադրբեջանի սանձազերծած քաղաքականության մեջ, Արձանագրելով, որ ստեղծված իրավիճակը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ այն ստորագրած կողմերի ստանձնած պարտավորությունների չկատարման հետևանք է, Ողջունելով Արցախի ժողովրդի` սեփական ճակատագիրը տնօրինելու, Ադրբեջանի կազմից դուրս ազատ ապրելու և միջազգայնորեն սահմանված իր ինքնորոշման իրավունքն իրացնելու վճռական կամքն ու պատրաստակամությունը, Դատապարտելով Հայաստանի Հանրապետության դե ֆակտո իշխանությունների կրավորական կեցվածքը և արցախահայության ճակատագրի հանդեպ Հայաստանի ստանձնած պատասխանատվությունից խուսափելու քաղաքականությունը, Կարևորելով ՌԴ խաղաղարար կոնտինգենտի կողմից իրականացվող առաքելությունը, Խորապես մտահոգված լինելով Նիկոլ Փաշինյանի և նրա վարչակազմի՝ Հայաստանի անվտանգային համակարգն ու նրա կարևոր բաղադրիչ հանդիսացող հայ-ռուսական հարաբերությունները վնասող անմիտ քաղաքականությամբ և վնասարար հայտարարություններով. Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ 1. Իր անվերապահ սատարումն ու քաղաքական-քաղաքացիական աջակցությունն է հայտնում Արցախի ժողովրդին: Դիմելով այս օրերին անասելի դժվարությունների ու զրկանքների միջով անցնող Արցախի մեր հայրենակիցներին՝ ցանկանում ենք ընդգծել, որ. Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որպես Հայաստանի անկախության և Արցախյան ազատամարտի պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ, անվերապահորեն և հետևողականորեն սատարում է ձեզ՝ պատմական հայրենիքում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացման համար պայքարի ճանապարհին: Այդ պայքարը եղել և մնում է համայն հայության պայքարը՝ անկախ օրվա իշխանությունների դիրքորոշումից ու գործելաոճից: Վստահեցնում ենք, որ մենք ոչ մի դեպքում չենք շեղվելու այն ուղուց, որ որդեգրել ենք ավելի քան երեք տասնամյակ առաջ և հավատարիմ ենք Հայաստանի ժողովրդի միասնական կամքն արտահայտող ՀՀ Անկախության հռչակագրի տառին ու ոգուն, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ․ հուլիսի 8-ի որոշմանը, որ ի թիվս կարևոր մի շարք դրույթների, սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: 2. Անթույլատրելի է որակում աշխարհաքաղաքական սակարկությունները, Հայաստանի ու Արցախի անվտանգային համակարգերի դեմ իրականացվող նպատակաուղղված քաղաքական արկածախնդրությունները: 3. Շնորհակալություն է հայտնում ՌԴ խաղաղապահ առաքելությանը՝ ծառայության համար, միաժամանակ՝ ընդգծում, որ խնդրի շուտափույթ հանգուցալուծման համար ակնկալում է իրավիճակից բխող վճռական որոշումներ և հստակ գործողություններ՝ ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված կետերի անվերապահ կատարումը, 4. Կտրականապես դեմ է ցանկացած պայմանավորվածությունների՝ գրավոր, թե բանավոր, որոնք կանտեսեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման և միջազգային ճանաչման հեռանկարը, 5. Հորդորում է ՀՀ դե ֆակտո իշխանություններին՝ դադարեցնել Հայաստանի ու Արցախի շահերը աշխարհաքաղաքական ներկայիս լարված իրավիճակում գերտերությունների միջև ծավալված պայքարում արկածախնդրորեն վտանգի ենթարկելու, այլևայլ շահերի ծառայեցնելու և այդկերպ սեփական խղճուկ իշխանությունը պահելու ազգադավ քաղաքականությունը, 6. Պահանջում է Նիկոլ Փաշինյանից հրապարակել բոլոր այն կարևոր սկզբունքային պայմանավորվածություններն ու խոստումները, որոնք տրվել են Հայաստանի և Արցախի ժողովրդի անունից 2020թ. նոյեմբերի 9-ից հետո, 7. Վստահեցնում է, որ շարունակելու է աշխատանքներն իր միջազգային գործընկերների հետ՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և Արցախի հարցի շուրջ լիարժեք, օբյեկտիվ տեղեկություններ հաղորդելով, ինչպես նաև խրախուսելով համապատասխան միջազգային ինստիտուտներում Ադրբեջանի հայատյաց քաղաքականության դատապարտումը, 8. Պահանջում է, որպեսզի գործող իշխանությունները լիարժեք իրականացնեն Արցախի անվտանգության երաշխավոր լինելու Հայաստանի Հանրապետության պարտականությունը: 9. Անթույլատրելի է համարում Արցախի առկա անվտանգային մեխանիզմների սողացող ապամոնտաժումը կամ հարվածի տակ դնելը` մինչև Արցախի հարցի վերջնական կարգավորումը: 10.Կարևորում է ԵԱՀԿ ՄԽ ինստիտուտի վերագործարկման անհրաժեշտությունը և համանախագահ երկրների առավել արդյունավետ ներգրավվումը առկա ճգնաժամի հանգուցալուծման գործում»,-ասված է ՀՀԿ ԳՄ հայտարարության մեջ:
    21:10
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցությունները Լաչինի միջանցքով երթևեկության վերականգնման հարցով
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Նախորդող օրը պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։
    21:03
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ադրբեջանի «հաղթանակի» ընթրիքին մասնակցած ֆրանսիացի պատգամավորը՝ Երևան ժամանած պատվիրակության կազմում
    Hetq.am-ը գրում է․ Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի պատվիրակության կազմում ընդգրկված է պատգամավոր Անն Ժենետեն, որին Ֆրանսիայի հայկական շրջանակները եւ Ֆրանսիայի հայամետ քաղաքական գործիչները քննադատում են Ադրբեջանի հետ կապերի մեջ։ Ժենետեն Ֆրանսիայի 11-րդ ընտրատարածքի պատգամավոր է, ներկայացնում է Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիներին 49 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ 2021 թվականի նոյեմբերի 13-17-ը Անն Ժենետեի այցը Երեւան, «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի կազմում, չեղարկվեց մի սկանդալի պատճառով։ Այցից օրեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, երբ Հայաստանը սգում էր 44-օրյա պատերազմում կորցրած զավակների հիշատակը, Փարիզում Ադրբեջանի դեսպանությունը ընթրիք-բանավեճ էր կազմակերպել ֆրանսիացի քաղաքական գործիչների եւ գործարարների համար՝ նվիրված «Ղարաբաղի ազատագրման 1-ին տարեդարձին»։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում ընթրիքի մասին գրառումն ուղեկցվում է «Հաղթանակի օր», «Ղարաբաղն Ադրբեջան է» հեշթեգով։ «Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր և մարտահրավերներ. ի՞նչ դեր ունի Ֆրանսիան» խորագրով ընթրիքին մասնակցում էր նաեւ Անն Ժենետեն։ Նա Թվիթերում լուսանկար էր հրապարակել՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի կողքին եւ գրել, որ Ֆրանսիան պետք է գործի հանուն խաղաղության, եւ խորհրդարանական դիվանագիտությունը կարող է նպաստել դրան։ Ժենետեի այս գրառումը հրապարակային լուրջ քննադատության արժանացավ, որի արդյունքում 2021-ի նոյեմբերի 11-ին նա հայտարարեց իր ճանապարհորդության հետաձգման մասին և տարածեց հետևյալ հաղորդագրությունը. «Ինձ՝ որպես Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիների 11-րդ ընտրատարածքի պատգամավորի, որն ընդգրկում է 49 երկիր, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը, պարբերաբար կոչ են անում երկկողմ շփումներ ունենալ՝ հուսալով, որ կկարողանամ բազմակողմ շփումների հնարավորություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի բոլոր շահագրգիռ կողմերի միջեւ ... Երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովի տարբեր քաղաքական խմբերի պատգամավորների հետ Ադրբեջանի դեսպանատան հրավերով մասնակցեցի ընթրիք-բանավեճի։ «Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր և մարտահրավերներ». ո՞րն է Ֆրանսիայի դերը» խորագրով այս ընթրիքին իմ մասնակցությունը ճիշտ չընկալվեց Հայաստանում մեր ֆրանսիական համայնքի շրջանակներում եւ հայ քաղաքական և ինստիտուցիոնալ աշխարհում: Ես խորապես ափսոսում եմ այս իրավիճակի համար, ես ոչ մի տարեդարձ չեմ նշել։ Պահպանելով հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ես խորհրդարանական մակարդակով ցանկանում եմ մասնակցել երկխոսության և խաղաղության հաստատման գործընթացին՝ հանուն խաղաղության։ Ես ծրագրել էի նոյեմբերի 13-ից 17-ը մեկնել Հայաստան ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության հետ՝ ավելի լավ հասկանալու իրավիճակը և այն անմիջականորեն քննարկելու տեղական իշխանությունների, ինչպես նաև Հայաստանում ապրող ֆրանսիացիների հետ: Մինչ օրս ես Ադրբեջանում չեմ եղել։ Խորհրդարանականի իմ դերը ոչ թե որեւէ մեկին կողմ լինելն է, այլ իրավիճակը հասկանալն ու կամուրջներ կառուցելը […] Որպես այդպիսին, ինձ համար, իհարկե, կարևոր է, որ կարողանամ մեկնել այս երկրներ և հանդիպել ֆրանսիական համայնքների և տեղական իշխանությունների հետ»։ Այս միջադեպից մեկ տարի անց՝ 2022-ի հունիսին «Le Courrier d'Erevan»-ին տված հարցազրույցում Անն Ժենետեն ընդունել է իր սխալը՝ հայերի համար վշտալի այդ օրը Ադրբեջանի հրավերն ընդունելը եւ ներողություն խնդրել հայերին վիրավորելու համար։ «Հետքը» պարզաբանում խնդրեց Հայաստանի Ազգային ժողովից՝ ինչպես է Անն Ժենետեն ընդգրկվել պատվիրակության կազմում, եւ ինչ դիրքորոշում ունի խորհրդարանի խոսնակը, որի հրավերով պատգամավորները ժամանել են Հայաստան։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ տեղյակ չեն եղել Ժենետեի անվան հետ կապված պատմությանը, սակայն պատգամավորի գործունեությունը, ընդհանուր առմամբ, «գնահատում են հայանպաստ, քանի որ վերջինս ոչ միայն կողմ է քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձևին, այլեւ այն հեղինակողներից է։ Այսօր էլ պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին եւ այցելել Ցեղասպանության թանգարան»։
    21:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Պատգամավորական մանդատից չրկվելու համար՝ բժշկի թուղթ է բերել․ «MediaHub»
    MediaHub-ի տեղեկություններով, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին անդամ Իշխան Զաքարյանը, որպեսզի չզրկվի պատգամավորական մանդատից, բժշկի թուղթ է ներկայացրել՝ բացակաները հարգելի համարելու համար։ Փաստորեն Իշխան Զաքարյանը հետեւել է ՔՊ-ականների «խորհրդին», ովքեր ծաղրելով ընդդիմությանն ասում էին՝ «հետո բժշկի թուղթ պիտի բերեք, որ բացականները հարգելի համարվեն»։ Թերևս սրանով է պայմանավորված, որ անկախ պատգամավոր Զաքարյանի անունը չկա անհարգելի բացակայածների ցուցակում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն խորհրդի նիստ է գումարել՝ անհարգելի բացակաների թիվը գերազանցած պատգամավորներին մանդատից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով։ Ուշագրավն այն է, որ բացակայած 22 պատգամավորներն էլ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից են, մինչդեռ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորներն էլ են «Դիմադրություն» շարժման ակցիաների եւ հանրահավաքների ժամանակ բացակայել նիստերից։ Ստացվում է, որ իշխանությունը հակված չէ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին զրկել մանդատներից, թեպետ "ճանապարհի կեսին" պարզվեց, ասենք այսպես փոշմանել է։ MediaHub-ը գրել էր, որ ՔՊ֊ն որոշել է շանս տալ ընդդիմությանը և մանդատներից զրկելու գործընթացից այս պահին հրաժարվում է. այսօր Հայկ Կոնջորյանը հայտարարեց. "Ընդդիմությանը հնարավորություն ենք տալիս, որպեսզի գան խորհրդարան ու աշխատեն, որովհետև ընդհանրապես սխալ է պառազիտանալ հարկատուների վրա»։ Հիշեցնենք, որ հինգ ամիս առաջ, երբ ընդդիմությունը փողոցային պայքար էր մղում՝ ինշխանության հրաժարականի պահանջով, ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց․ «Եթե ընդդիմությանը թվում է՝ մենք պետք է դիմենք ՍԴ եւ ԱԺ-ից նրանց փախուստի փրկօղակ նետենք, նրանք սխալվում են, նրանք պետք է գլուխները կախ գան ԱԺ, իրենք պիտի նայեն մեր աչքերի մեջ եւ չկարողանան կրկնել այն, ինչ ասել են փողոցներում»։ Փաստացի, սա «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն» հայտարարած իշխանության հերթական "ամբիցիոզ" գործընթացն էր՝ վախի մթնոլորտ ստեղծելու եւ ընդդիմության պլանավորած պայքարի նոր ալիքը վիժեցնելու համար։
    20:55
    13.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ֆրանսիան չի պատժում Ալիևին և չի ճանաչում Արցախի անկախությունը, բայց աջակցում է հայ ժողովրդին
    «Ֆրանսիան չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- այսօր Հայաստանի Ազգային ժոովի նախագահի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է երկօրյա այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: Հարցին, թե Ֆրանսիայի տեսանկյունից ի՞նչ կարգավիճակ է նախատեսելի Լեռնային Ղարաբաղի համար Բրաուն-Պիվեն պատասխանել է. «Ֆրանսիան չէ, որ պետք է որոշի, թե ինչ կարգավիճակ կարող է ունենալ Լեռնային Ղարաբաղը տարածաշրջանում: Կարգավիճակը պետք է սահմանվի միջազգային իրավունքի շրջանակներում՝ տարբեր ժողովուրդների և, մասնավորապես, հակամարտող երկրների կողմից»:
    20:50
    13.01.23
    Ավելին