Լրահոս

2023-01-13
  • Img default alt hy
    Իրավիճակը՝ Հայաստանի ճանապարհներին
    «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
    17:12
    13.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    «Դիմակները վայր են ընկել, պարոնա՛յք». Արմեն Ռուստամյան
    «Դիմակները վայր են ընկել, պարոնա՛յք: Մեր նորանկախ պատմության մեջ առաջին անգամ արձանագրվել է Հայաստանի ու Արցախի պաշտոնական դիրքորոշումների խզում»,- Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքով՝ պաշտոնական Ստեփանակերտը հայտարարել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը Արցախի ապագան միայն ադրբեջանական է տեսնում:
    17:07
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    Լյուքսեմբուրգը կաջակցի ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելուն, եթե ԵՄ-ն հանդես գա այդպիսի նախաձեռնությամբ
    Լյուքսեմբուրգը պատրաստ է սատարել Լեռնային Ղարաբաղի բնակչությանն օգնելու համար հումանիտար առաքելություն ուղարկելուն, եթե Եվրոպական Միությունը նման նախաձեռնությամբ հանդես գա: Այս մասին ասել է Լյուքսեմբուրգի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Ժամ Ասեբորնը՝ պատասխանելով Լյուքսմեբուրգի խորհրդարանի պատգամավոր, ADR կուսակցության նախագահ Ֆերնանդ Կարթհայզերի հարցերին: Պատգամավորի հարցերին ի պատասխան՝ Լյուքսեմբուրգի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղում շարունակում է վտանգավոր մնալ: Նա շեշտել է՝ Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ և պահանջել է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ «Արմենպրես»-ը ներկայացնում է պատգամավորի հարցերն ու Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի պատասխանները: Հարց. Որքան վտանգավոր է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանային Լեռնային Ղարաբաղի շրջանում։ Պատասխան. Ադրբեջանի հարձակումը, որը տեղի ունեցավ Հայաստանի հարավում 2022 թ. սեպտեմբերին, ցույց է տալիս, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի շրջանում շարունակում է վտանգավոր մնալ։ Հարց. Ինչպե՞ս է հնարավոր կայունացնել իրավիճակը, որի հետևանքով Հայաստանը հարաբերականորեն հայտնվել է մեկուսացման մեջ։ Պատասխան. Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը շարունակեն խաղաղության ջանքերը։ Ռազմական լուծում պարտադրելը չի կարող որևէ կերպ հանգեցնել տևական և կայուն խաղաղության։ Հարց. Ինչպիսի՞ կոնկրետ քայլեր է Լյուքսեմբուրգի կառավարությունը ձեռնարկում միջազգային կառույցներում՝ ուղղված Հայաստանի նկատմամբ արդար վերաբերմունքի ապահովմանը և իրավիճակը լիցքաթափելուն։ Պատասխան. Լյուքսեմբուրգը խորապես մտահոգված է Հայաստանի դեմ Ադրբեջանի ձեռնարկած ռազմական գործողությունների կապակցությամբ և պահանջել է անմիջապես դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Լյուքսեմբուրգը սատարում է խաղաղությանն ուղղված ԵՄ միջնորդական ջանքերին՝ բոլոր դերակատարների մասնակցությամբ։ ԵՄ մշտադիտարկման առաքելությունը Հայաստանում ավարտվեց 2022 թ. դեկտեմբերի 19-ին, և Լյուքսեմբուրգն աջակցում է ԵՄ նոր առաքելություն Հայաստան գործուղելու նախաձեռնությանը՝ ծրագրելով 2023 թ. հաստատել ԵՄ կառուցողական ներկայությունը տարածաշրջանում և նպաստել երկխոսությանը։ Ինչ վերաբերում է ԵԱՀԿ-ին, Լյուքսեմբուրգը մշտապես սատար է եղել Մինսկի խմբի համանախագահության ջանքերին։ Հարց. Գոյություն ունի՞ արդյոք օգնության ծրագրված առաքելություն Հայաստանից կտրված Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ Պատասխան. Եթե ԵՄ-ն նախաձեռնի այդպիսի օգնության առաքելություն, Լյուքսեմբուրգը պատրաստ է աջակցություն ցուցաբերելու։
    17:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախը հայտնվել է էներգետիկ ճգնաժամում. Ռուբեն Վարդանյանն Օպերատիվ շտաբի նիստ է անցկացրել
    Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ հունվարի 13-ին տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Հանրապետությունում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում բնակչության նվազագույն էներգետիկ կարիքների շարունակական բավարարմանն ու կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովմանը վերաբերող հարցեր: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի պետական նախարարի աշխատակազմից: Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս մասնագետներին մոտենալ և հասկանալ պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախի 120 հազար բնակչությունը փաստացի զրկված է անխափան էներգամատակարարման հնարավորությունից: Հանրապետությունում ներկայումս էլեկտրաէներգիայի պահանջարկը բավարարվում է միայն ներքին՝ խիստ սահմանափակ ռեսուրսների հաշվին: Հունվարի 10-ից Հանրապետությունում իրականացվում են հովհարային անջատումներ: Պետնախարար Ռուբեն Վարդանյանը նիստի ընթացքում նշել է, որ էներգամատակարարման հետ կապված բավականին բարդ իրավիճակ է ստեղծվել և պետք է այնպիսի քայլեր ձեռնարկվեն, որոնք թույլ կտան հնարավորինս երկարաժամկետ ապահովել բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները: Պետնախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում էներգախնայողական ռեժիմի անցնելու և էլեկտրաէներգիայի սպառումն առավելագույնս նվազեցնելու վերաբերյալ առաջարկներ ներկայացնել: Նիստի ընթացքում անդրադարձ է եղել նաև տնտեսական ծանր վիճակի և հիմնարկ-ձեռնարկությունների գործունեության դադարեցման հետևանքով աշխատանքը կորցրած քաղաքացիների խնդրին, քննարկվել են նրանց զբաղվածությանը վերաբերող հարցեր: Պետնախարարը հանձնարարել է այս խնդրի հետ կապված ևս առաջարկություններ ներկայացնել: Զեկուցվել է նաև պարենային մի խումբ ապրանքատեսակաների համար կտրոնային համակարգի ներդրման տեխնիկական և կազմակերպչական աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ դրանք իրականացվում են ըստ սահմանված ժամանակացույցի: Նախատեսվում է, որ առաջնային նշանակության մի քանի ապրանքատեսակների համար կտրոնային համակարգը կսկսի գործել հունվարի 20-ից:
    16:52
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում
    Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Մանրամասները՝ տեսանյութում։
    16:45
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 47 դեպք
    Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 12-13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, անձնական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և խուլիգանության՝ 3-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման ու հոգեկան ներգործության՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խոշտանգման՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
    16:37
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՆ-ի հետախուզությունն ավելի քան 500 նոր հաղորդագրություն է ստացել ՉԹՕ-ների մասին
    2022 թ. օգոստոսից ի վեր Միացյալ Նահանգներում չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) հայտնաբերման ավելի քան 500 դեպք է գրանցվել, ասվում է ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրենի գրասենյակի զեկույցում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: Ըստ զեկույցի՝ հայտնաբերված երևույթների կեսից ավելին ունեն «ոչնչով աչքի չընկնող բնութագրեր»։ Դրանցից 26-ը բնութագրվել են որպես անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), 163-ը՝ որպես «օդապարիկներ կամ օբյեկտներ, որոնք նման են օդապարիկների»: Մի քանի այլ հաղորդագրություններ կապված են եղել թռչունների, եղանակային երևույթների կամ օդում գտնվող աղբի հետ, ինչպիսիք պլաստիկե տոպրակներն են: Դրա հետ մեկտեղ, 171 երևույթի մասին ԱՄՆ կառավարությունն այդպես Էլ չի կարողացել բացատրություն գտնել։ «Այս չբացահայտված անոմալ երևույթներից (UAP) մի քանիսը ցուցադրել են արտասովոր թռիչքային բնութագրեր կամ շահագործման հնարավորություններ և պահանջում են հետագա վերլուծություն», - ասվում է հաշվետվության մեջ: Ինչպես հետևում է փաստաթղթից, չճանաչված օբյեկտների մասին նոր հաղորդագրությունների մեծ մասն ստացվել է ԱՄՆ-ի ռազմածովային և ռազմաօդային ուժերի օդաչուներից ու օպերատորներից, «որոնք չբացահայտված անոմալ երևույթների ականատեսն են եղել իրենց օպերատիվ պարտականությունները կատարելու ժամանակ»: Դեկտեմբերի 12-ին հրապարակված հաշվետվությունը ցույց է տվել գրանցված միջադեպերի թվի կտրուկ աճ 2021 թ.-ի համանման զեկույցի հրապարակումից ի վեր: Դա բացատրվում Է նրանով, որ «ավելի լավ են գիտակցվում հնարավոր սպառնալիքները, որ ՉԹՕ-ն կարող է ներկայացնել կա՛մ թռիչքների անվտանգության համար, կա՛մ որպես տվյալների հավաքման հարթակ հնարավոր հակառակորդի կողմից»: Զեկույցում նշվում է, որ Պենտագոնը և հետախուզական գործակալությունները «կշարունակեն հետաքննել ՉԹՕ-ների երևույթներին օտարերկրյա կառավարության հնարավոր առնչության ցանկացած ապացույց»: The Guardian պարբերականն իր հերթին նշում է, որ զեկույցի հրապարակումից առաջ Կոնգրեսը տարիներ շարունակ պնդում էր, որ ռազմական և հետախուզական համայնքը լրջորեն վերաբերվի նախկինում ՉԹՕ կոչվող երևույթներին: ԱՄՆ զինված ուժերը անհանգստացած են, որ նախկինում ռազմական օդաչուների կողմից նկատված որոշ չբացահայտված անոմալ երևույթներ կարող են լինել ռազմավարական մրցակիցների տեխնոլոգիաներ, որոնք ծանոթ չեն ամերիկացի գիտնականներին:
    16:30
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    ԱՄՀ ղեկավարն ակնկալում է, որ 2023 թ.-ին համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը կպահպանվի 2,7 %-ի մակարդակում
    Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) չի պատրաստվում վատթարացնել այս տարվա համաշխարհային տնտեսական աճի՝ հոկտեմբերյան կանխատեսումը, որը գտնվում է 2,7%-ի մակարդակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՀ-ի գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևայի խոսքերը: Հիմնադրամի ղեկավարն ընդգծել է, որ նավթի գների կտրուկ աճի վերաբերյալ որոշ փորձագետների մտավախությունները չարդարացան, իսկ շատ երկրների աշխատաշուկաներում իրավիճակը մնում է կայուն։ Ընդ որում, նա հավելել է, որ 2023 թ.-ը կլինի ևս մեկ «բարդ տարի» համաշխարհային տնտեսության համար, գնաճի մակարդակը կմնա կայուն բարձր։ Այնուամենայնիվ, Գեորգիևան չի ակնկալում, որ այս տարի կանխատեսումներն անընդմեջ կնվազեն, ինչպես դա եղավ անցյալ տարի, եթե, իհարկե, տեղի չունենան անսպասելի իրադարձություններ: Նրա կարծիքով՝ այս տարի համաշխարհային տնտեսության զարգացումը «կհասնի ստորին սահմանին աշխուժացման փուլից առաջ» և կսկսի արագանալ 2024 թ.-ին։ «Համաշխարհային տնտեսական աճը մեծապես կդանդաղի 2023 թ. երկրորդ կեսին, հնարավոր է՝ մինչև 2023 թ. վերջը, իսկ 2024 թ.-ին մենք կտեսնենք ավելի բարձր աճ, քան 2023 թ.-ին», - ասել է Գեորգիևան։ Սակայն, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի խոսքով, 2023 թ.-ը կլինի բարդ հատկապես այն պատճառով, որ կենտրոնական բանկերը պետք Է դժվարին որոշում կայացնեն այն մասին, թե որքան ավելի շատ պետք է կրճատեն իրենց տնտեսությունները պահպանվող բարձր գնաճի պայմաններում: Նա նաև կարծում է, որ գլոբալ ռեցեսիայից դեռ հնարավոր է խուսափել: Գեորգիևան նաև նշել է, որ չնայած Չինաստանն անցալ տարի ,հիասթափեցնողե արդյունքներ է ցույց տվել, սակայն Պեկինի հետ մեծ հույսեր են կապում, քանի որ նախկինում այդ երկրին բաժին է ընկել համաշխարհային աճի 35-45 տոկոսը: «Դա կախված կլինի այն բանից՝ արդյոք Պեկինը կհետևի իր ուղեգծին և չի վերադարձնի կորոնավիրուսի նկատմամբ զրոյական հանդուրժողականության քաղաքականությունը… Կարևոր է, որ Չինաստանը մնա իր նախանշած ուղու վրա և հետ չկանգնի դրանից», - ասել Է նա՝ հավելելով, որ Չինաստանն, «ամենայն հավանականությամբ, կմնա համաշխարհային աճի միակ կարևորագույն գործոնը»: Անցյալ տարվա հոկտեմբերին հիմնադրամը համաշխարհային աճը կանխատեսում էր այս տարվա համար 2,7%-ի մակարդակում: Համաշխարհային աճի կանխատեսումը 2022 թ.-ին 6,0 %-ից նվազել էր մինչև 3,2%-ի։ Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ ԱՄՀ-ի հունվարյան թարմացված զեկույցը կհրապարակվի այս ամսվա 31-ին:
    16:22
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի
    Հայաստանի ֆուտբոլի կանանց ազգային հավաքականը հունվարի 21-29-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Ադամյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․ Դարպասապահներ Արմինե Հարությունյան-«Լեռնային Արցախ» Յանա Հարությունյան-«Ուրարտու» Լիլիթ Բաբայան-«Վեստ Արմենիա» Պաշտպաններ Արմինե Խաչատրյան-«Հայասա» Լիանա Ղազարյան-«Հայասա» Անյուտա Գալստյան-«Լեռնային Արցախ» Ալլա Ավետիսյան-«Լեռնային Արցախ» Սուսաննա Բադալյան-«Արարատ-Արմենիա» Անի Օհանյան-«Ուրարտու» Թամարա Սահակյան-«Շիրակ» Մարիա Սախինովա Անի Ղուկասյան Կիսապաշտպաններ Էմմի Սարգսյան-«Ուրարտու» Մարիաննա Վարդանյան-«Ուրարտու» Հասմիկ Գրիգորյան-«Ուրարտու» Տաթև Խաչատրյան-«Արարատ-Արմենիա» Էլինա Մարտիրոսյան-«Արարատ-Արմենիա» Ռոզալինա Երիցյան-«Արարատ-Արմենիա» Կարինե Եղյան-«Հայասա» Աննա Դալլաքյան-«Հայասա» Վերոնիկա Ասատրյան-«Լեռնային Արցախ» Մարինե Կարապետյան Հարձակվողներ Լուսինե Կոստանյան-«Ուրարտու» Միլենա Սայադյան-«Ուրարտու» Օքսաննա Պիզլովա:
    16:15
    13.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Ճնշել Ադրբեջանին և միջազգային փաստահավաք խումբ գործուղել ԼՂ ու Լաչինի միջանցք. ՀՀ ԱԳ նախարարի կոչը
    «Անհրաժեշտ ենք համարում Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը»: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ G-20-ում Հնդկաստանի նախագահությամբ անցկացվող «Հարավի ձայն վիրտուալ գագաթաժողովի» ժամանակ: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը՝ Միրզոյանն ընդգծել է, որ «միջազգային գործընկերների կողմից անհրաժեշտ է Ադրբեջանի վրա հստակ ճնշում գործադրել` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անմարդկային շրջափակումը դադարեցնելու և բանակցությունների սեղան վերադառնալու նպատակով»։
    16:07
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Լարված իրավիճակ՝ Ֆիրդուսում. ոստիկանները քաշքշելով աստիճաններից հեռացրին տարեց բնակչին
    Երևանի Ֆիրդուս թաղամասում լարված իրավիճակ էր ստեղծվել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ ծառայողները փորձել են մուտք գործել թաղամասում գտնվող տներ և պահեստներ՝ փորձագետների մուտքն այնտեղ ապահովելու համար։ Բնակիչները ընդդիմացել են և փորձել են թույլ չտալ։ Տարածված տեսանյությում երևում է, որ ոստիկանները փորձում են ուժ գործադրելով բերման ենթարկել բնակիչներին, այդ թվում՝ Ֆիրդուսի տարեց բնակչին, ում ինքնազգացողությունը վատաանում է և նա ուշագնաց է լինում։ Ոստիկանության ծառայողներից մի քանիսը տան մոտից հեռացրին բնակիչներին։
    16:03
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսպանիա վերապատրաստում է ավելի քան 220 ուկրաինացի զինվորականների և զորակոչված քաղաքացիական անձանց
    Իսպանիան վերապատրաստման դասընթացներ կանցկացնի ավելի քան 220 ուկրաինացի զինծառայողների հետ: Իսպանիայի Պաշտպանության նախարարը հունվարի 12-ի երեկոյան ընդունել է վերապատրաստման ժամանած ուկրաինացիներին: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Իսպանիայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: «Պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը երեկոյան «Տորեխոն» ավիաբազայում ընդունել է 225 ուկրաինացի զինվորականների և քաղաքացիական անձանց, որոնք առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում վերապատրաստում կանցնեն ,Տոլեդոյի վերապատրաստման համակարգման կենտրոնիե ենթակայության ներքո», - ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ երկիր ժամանած ուկրաինացի զինծառայողներից 198-ը, որոնք հիմնականում զորակոչված քաղաքացիական անձինք են՝ առանց զինվորական ծառայության փորձի, Տոլեդոյի հետևակային ակադեմիայի բազայում կմասնակցեն հիմնական մարտական ​​պատրաստության մոդուլին։ Մյուս 20 ուկրաինացիները երկշաբաթյա հիմնական դասընթաց կանցնեն Սևիլյայում գտնվող «Էլ Կոպերո» ռազմաբազայի ՀՕՊ հրետանային գնդում, որտեղ նրանք կծանոթանան Hawk զենիթային համակարգի հետ, որոնց 6 արձակման կայանքներ Իսպանիան փոխանցել Է Ուկրաինային։ Դեկտեմբերի վերջին Իսպանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել Էր, որ պլանավորում է տարեկան վերապատրաստել շուրջ 2400 ուկրաինացի զինվորականի։ Ռուսաստանն ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու հետ կապված։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։ Իր հերթին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենքի մատակարարումը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և ունենալու Է բացասական հետևանքներ։
    16:00
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    ԿԳՄՍՆ-ի պարզաբանումը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի նշանակման վերաբերյալ
    ԿԳՄՍՆ-ը պարզաբանում է տարածել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի նշանակման վերաբերյալ․ «Մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր է նշանակվել Արամ Իսաբեկյանը, չի համապատասխանում իրականությանը։ Առ այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարություն չեն ներկայացվել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի 2022 թ․ դեկտեմբերի 16-ին կայացած նիստի արդյունքները։ Հետևաբար, տարածվող տեղեկությունը, թե 2023 թ․ հունվարի 12-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ընդգրկվել է ռեկտորի նշանակման հարցը, որն այնուհետև հանվել է օրակարգից, չի համապատասխանում իրականությանը: Նախարարությունը բուհի հոգաբարձուների խորհրդի կողմից տեղեկացվել է, որ նիստից հետո` փաթեթի կազմման ժամանակ, բացահայտվել է խնդիր, որի կարգավորման նպատակով հաջորդ շաբաթ նախատեսվում է խորհրդի նիստ գումարել»։
    15:54
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սրճեփ սարքերից գողություններ կատարած երիտասարդը ձերբակալվել է
    Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ 23-ամյա մի երիտասարդ Կոտայքի բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքում տեղադրված սրճեփ սարքերից կատարում է գողություն: Տեղեկություններն իրացնելով՝ քրեական հետախույզները հունվարի 12-ի ժամը 04.10-ին հայտնաբերել, գողություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և Կոտայքի բաժին են տարել 23-ամյա երիտասարդին: Բաժնում նա խոստովանել է, որ 2022 թ. դեկտեմբերին Աբովյան քաղաքում տեղադրված երեք սրճեփ սարքերից գողացել է մետաղադրամների արկղերն իրենց պարունակությամբ, իսկ հունվարի 6-ին նմանատիպ գողություն է արել Աբովյան-Երևան ճանապարհի ավտոլվացման կետի հարակից տարածքում տեղադրված սրճեփ սարքից: Մի տուժողից ընդունվել է հաղորդում: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 23-ամյա երիտասարդի հանցավոր գործողություններից տուժած մյուս անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
    15:47
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Մենք երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում արժանապատիվ, անվտանգ կյանքով ապրելու իրավունքից. Ռուբեն Վարդանյան
    Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր լրանում է Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերի 33-րդ տարելիցը: 1990 թ. հունվարին Բաքվի հայ բնակչության դեմ իրականցված ջարդերի հետևանքով Բաքվում հայ չմնաց: Սումգայիթում, Գանձակում և Բաքվում իրագորված ոճրագործությունների և դրանց անպատժելիության հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ–ում հայերի կյանքը դարձավ անհնար: Հատկանշական է, որ ջարդերից փրկված բազմաթիվ հայ փախստականներ տեղափոխվեցին և իրենց կյանքը շարունակեցին Արցախում: Խորհրդանշական է և ցավալի, որ ուղիղ 33 տարի անց Ադրբեջանի իշխանությունները կրկին ամեն ինչ անում են անհնար դարձնելու հայերի կյանքը Արցախում: Տասնամյակներ շարունակվող պատերազմներ, մարդկային կորուստներ, այժմ էլ պարտադրված շրջափակում և չդադարող հոգեբանական ճնշում Արցախում ապրող հայերի դեմ: Մեթոդները կարող են փոխվել, սակայն նպատակը պարզ է և հստակ՝ հարկադրել հայերին լքել իրենց հայրենիքը: Այդուհանդերձ, մենք այդ ընտրությունը չունենք: Մենք մեր տնից դուրս չենք գալու, որքան էլ բարդ լինի իրավիճակը: Դա ծանր որոշում է, բայց դա նաև պատմական անհրաժեշտություն է՝ փրկելու Արցախը ոչնչացումից: Դա նաև հայկական աշխարհի պահպանման երաշխիք է: Այսօր ես իմ հարգանքի տուրքն եմ մատուցում 1990 թ. Բաքվի ջարդերի հետևանքով զոհ գնացած մեր հայրենակիցների հիշատակին: Նաև ուզում եմ կրկնել, որ եթե Ադրբեջանին թվում է հայերից ազատվելով պետք է հասնել խաղաղության, ապա դա շատ սխալ և վտանգավոր պատկերացում է: Ադրբեջանը պետք է գտնի ուղիներ հայերի հետ խաղաղության հաստատման հարցում: Մենք մշտապես բաց ենք եղել կառուցողական քաղաքական երկխոսության առջև: Բայց մենք երբեք չենք հրաժարվի մեր հայրենիքում արժանապատիվ, ազատ ու անվտանգ կյանքով ապրելու իրավունքից»։
    15:43
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ադրբեջանի քաղաքացիները կես միլիոն լարիի 6 կգ ոսկի են անօրինականորեն ներմուծել Վրաստան
    «Սարպի» մաքսային անցակետով (թուրք-վրացական սահման) Վրաստան են ներմուծվել առանձնապես խոշոր չափով չհայտարարագրված ոսկյա իրեր, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության հաղորդագրության մեջ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկացել Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Այսպես, հունվարի սկզբին հետաքննչական ծառայության աշխատակիցներն արձանագրել են մինչև 6 կգ ընդհանուր քաշով թանկարժեք իրերի՝ «Սարպի» անցակետով անօրինական ներկրման երեք դեպք։ Թանկարժեք իրերի ընդհանուր մաքսային արժեքը գերազանցում է 500 հազար լարին (շուրջ 210 հազար դոլար)։ Հետաքննության տվյալներով՝ չհայտարարագրված ոսկերչական իրերի՝ երկիր ներմուծումն իրականացրել են Ադրբեջանի քաղաքացիներ, որոնք բեռնատար ավտոմեքենայով Թուրքիայից տարբեր ապրանքներ են տեղափոխել Ադրբեջանի ուղղությամբ։ Հետաքննությունը տարվում է «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտում» հոդվածով և պատժվում է 5-7 տարի ժամկետով ազատազրկմամբ։
    15:40
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Արտարժույթների փոխարժեքները՝ հունվարի 13-ի դրությամբ
    Rate.am-ը ներկայացրել է հունվարի 13-ի դրությամբ տարադրամի փոխարժեքը։ ԱՄՆ դոլարի առքը միջինը 395.89 դրամ է, վաճառքը՝ 405.14 դրամ: Եվրոյի առքը միջինը 424.25 դրամ է, վաճառքը՝ 440.58 դրամ։ Ռուբլու առքը միջինը 5.58 դրամ է, վաճառքը՝ 6.04 դրամ:
    15:29
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
    ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Անիի տարածաշրջանում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    15:28
    13.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Այս պահին խուզարկություն է իրականացվում ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում
    Այս պահին խուզարկություն է իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ Սիմոն Սիմոնյանի բնակարանում։
    15:24
    13.01.23
    Ավելին