Լրահոս
2023-01-14
-
ԱշխարհՖիլիպիններում ջրհեղեղն առնվազն 20 մարդու կյանք է խլելՖիլիպիններում ջրհեղեղի հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, մեկը անհետ կորել է։ Ինչպես նշվում է Ռիսկերի կանխարգելման և բնական աղետների վերացման ազգային խորհրդի շաբաթ օրը հրապարակված զեկույցում, անբարենպաստ եղանակային պայմաններից տուժել են հանրապետության 13 մարզերում ավելի քան 552,1 հազ. մարդ:Ավելին13:5014.01.23 -
ԱրցախՄԱԿ-ը պետք է կանխի Ադրբեջանի՝ ԼՂ-ում ապրող հայ ժողովրդին էթնիկ զտման ենթարկելու ծրագիրը«Լաչինի միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը նպատակադրվել է հայերի բռնի տեղահանման քաղաքականություն իրականացնել»: ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի այս տարվա առաջին նիստում հայտարարել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքը, պատերազմական հանցագործությունների, ուժի և ուժի սպառնալիքի միջոցով տարածքների ապօրինի զավթմանն ուղղված գործողություններ անել:Ավելին13:4514.01.23 -
Արտաքին քաղաքականությունՀայոց ցեղասպանության հերթական գործընթացը պետք է կանգնեցվի. Քերոլայն Քոքսը ԼՂ անվտանգության իրավիճակի հետաքննության կոչ է արելՄիացյալ թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հարցով հրատապ նամակ է ուղարկել Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահին՝ կոչ անելով սկսել Լեռնային Ղարաբաղի անվտանգության իրավիճակի հետաքննություն, հրատապ կարգով զեկույց ներկայացնել: Նա շեշտել է, որ Հայոց ցեղասպանության իրականացման հերթական գործընթացը պետք է կանխվի:Ավելին13:4014.01.23 -
ԱրցախԱրցախից հինգ հիվանդ այսօր տեղափոխվել է ՀայաստանԱրցախից հինգ հիվանդ այսօր տեղափոխվել է Հայաստան, այս մասին հաղորդում են Արցախի առողջապահության նախարարությունից:Ավելին13:3514.01.23 -
Արտաքին քաղաքականությունԱդրբեջանի ՊՆ ղեկավարը հայ-ադրբեջանական սահմանն անվանում է «պայմանական». Հասանովի հանձնարարականներըԱդրբեջանի պաշտպանության նախարարն այսօր հանձնարարականեր է տվել՝ բանակի մարտունակությունը բարձր պահելու և հնարավոր սադրանքները կանխելու մասին։ Զաքիր Հասանովը վերլուծել է, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, հայ-ադրբեջանական պայմանական սահմանի ու Արցախում՝ խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայերում օպերատիվ իրավիճակը։Ավելին13:3014.01.23 -
ԱրցախԱրցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամը շարունակվում էԱրցախում ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում բնակչության նվազագույն էներգետիկ կարիքների բավարարման ու կենսական նշանակության օբյեկտների անխափան գործունեության ապահովումը շարունակում է խնդիր մնալ՝ հայտնել է տեղեկատվական շտաբը:Ավելին13:2214.01.23 -
ԱրցախՄենք չենք լքի մեր հայրենիքը, որքան էլ դժվար լինի իրավիճակը. Ռուբեն ՎարդանյանԱրցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan) հայտարարել է՝ չեն լքի Արցախը, որքան էլ դժվար լինի իրավիճակը:Ավելին13:1414.01.23 -
ԱրցախԼաչինի արգելափակումը պետք է վերացվի առանց հապաղումի. ԵԽ-ում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցողԵվրոպական խորհրդարանում Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանի կառավարությանը՝ գործի դնել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքի արգելափակումը անհապաղ դադարեցնելու համար։ Հայտարարությունում մասնավորապես ասված է․Ավելին13:0514.01.23 -
Արտաքին քաղաքականությունԼաչինի միջանցքը բացելու հարցով բանակցությունները շարունակվում են. Ռուսաստանի ՊՆՌուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով երթևեկությունը վերականգնելու հարցով: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: Ավելի վաղ Արցախի պետնախարարը նշել էր, որ ադրբեջանական կողմի առաջարկներին պատասխանելուց հետո՝ հունվարի 5-ի դրությամբ, բանկցություններ չեն վարում:Ավելին12:5514.01.23 -
ԱշխարհԻնքնաթիռում թռիչքի ժամանակ երեխա է ծնվելՄոսկվայից Տաջիկստան չվերթն իրականացնող «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռում երեխա է ծնվել, հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից:Ավելին12:5014.01.23 -
ԻրավականՀնարավոր բոլոր գործիքակազմերն օգտագործել՝ Արցախում հումանիտար աղետը կանխելու հարցում. Ազարյանը դիմել է միջազգային գործընկերներինՀՀ դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է.Ավելին12:4014.01.23 -
ՀայաստանՀայլուր 12։30 Հասանովն Ադրբեջանի բանակին հանձնարարականներ է տվել. Արցախի բլոկադայի 34-րդ օրըՀայլուր 12։30 Հասանովն Ադրբեջանի բանակին հանձնարարականներ է տվել. Արցախի բլոկադայի 34-րդ օրըԱվելին12:3014.01.23 -
ԱրցախԱրտահերթ ընտրությունների դեպքում Արթուր Թովմասյանը կմասնակցի ԱՀ նախագահական ընտրություններինՍտեղծված ճգնաժամային իրավիճակի հաղթահարմամբ պայմանավորված՝ Արցախում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունների անցկացման մասին խոսակցությունները ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը չի բացառում, գրում է «Արցախպրես»-ը։Ավելին12:2514.01.23 -
ԻրավականԱրա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալԱրա Մկրտչյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք նախարարության տարածած հաղորդագրությունից:Ավելին12:2114.01.23 -
ԻրավականԱռանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման համար մեղադրվողը կալանավորվել է. դատախազությունԵրևան քաղաքի բնակիչ Բ.Ա.-ն երկու այլ անձանց հետ, թմրամիջոցների վաճառքով զբաղվելու նպատակով, 2020 թվականի սկզբին ստեղծել է հանցավոր կազմակերպություն, որի կազմում ընդգրկվել են բազմաթիվ անձինք:Ավելին12:1314.01.23 -
ԱրցախԼաչինի միջացնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի. ԱՄՆ ՄԶԳ կառավարիչԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը արգելափակելու խնդրին՝ կոչ անելով բացել միջանցքը:Ավելին12:0514.01.23 -
ԱրցախՀաագայի դատարանը Լաչինի միջանցքի հարցով լսումներ կանցկացնիՀունվարի 30-31-ին ՄԱԿ–ի միջազգային դատարանը Հայաստանի և Ադրբեջանի միջև դատավարության շրջանակում լսումներ կանցկացնի ապահովման միջոցների վերաբերյալ, ասվում է դատարանի հրապարակած մամուլի հաղորդագրության մեջ։Ավելին11:5714.01.23 -
ԻրավականՀետախուզման մեջ գտնվող Տաթևի նախկին ղեկավարն օդանավակայանից ձեռնաշղթայված տեղափոխվել է Գորիսի բանտՏաթև համայնքի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Մուրադ Սիմոնյանը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից ձեռնաշղթայված տեղափոխվեց ՀՀ ներքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:Ավելին11:5014.01.23 -
Իրավական6 ամսով արգելվում է սնդիկի հավելիչով արտադրանքի արտահանումը և ներմուծումը. ՊԵԿՊետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից նախաձեռնվել և ՀՀ կառավարության կողմից 2022 թվականի դեկտեմբերի 1-ի N 1825-Ն որոշմամբ սահմանվել է սնդիկի հավելիչով արտադրանքների ցանկը, որոնց արտահանումը Հայաստանի Հանրապետությունից և ներմուծումը Հայաստանի Հանրապետություն արգելվում է վեց ամիս ժամկետով։Ավելին11:4014.01.23 -
ՀասարակականՀրազդանում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրական սյանըՀունվարի 14-ին՝ ժամը 00:02-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում՝ հիվանդանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին11:3114.01.23