Լրահոս

2023-01-27
  • Img default alt hy
    Արցախ
    ՌԴ խաղաղապահները շարունակում են բանակցությունները Լաչինի երթևեկության վերականգնման հարցով
    Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահները Գորիս – Ստեփանակերտ երթուղով ուղեկցել են մարդասիրական բեռով ավտոշարասյունը։
    22:10
    27.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Տազիկի մեջ էին լողանում. բանակի «կլուբնիկացման» մահաբեր հետևանքները
    Միայն հրդեհային անվտանգությա՞ն կանոններն են խախտված եղել հրդեհված զինվորական կացարանում, թե՞ նաև տարրական կենցաղային պայմաններն ու զինվորական կանոնադրությունը: Հրդեհից ժամեր անց դեպքի վայրում դասակի հրամանատարն էր հայտարարել, թե բարդակի հետևանք է պատահածը, ակնարկել, որ հրդեհը չի խլել տղաների կյանքը: Հարցը, որին դեռ ոչ մի պատասխան չկա, այն է, թե ինչու՞ են տղաների մարմինները հայտնաբերվել այն դիրքերով, որոնցով քնած են եղել նրանք: Արամ Մանուկյանի պապը չի հավատում, թե հնարավոր է, որ կացարանում հրդեհ բռնկվեր, բայց 15 զինվորներից ոչ մեկը չարթնանար:
    22:00
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հրդեհ՝ Արշալույս գյուղում. այրվել է պահեստի տանիքը
    Հունվարի 27-ին, ժամը 18։24-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի սկզբնամասում այրվում են եղեգնուտ և պահեստային տարածքի տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 19-րդ փողոցում գտնվող չշահագործվող պահեստում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 19:09-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված և մոտ 200 քմ եղեգ:
    21:50
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Դանակահարություն՝ Բազմաղբյուրում. Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը
    Հունվարի 24-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վերքերով ու քերծվածքներով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ: Նա հայտնել էր, որ ընկնել է։ Աշտարակի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ առավոտյան ժամը 10.00-ի սահմաններում Բազմաղբյուրի դաշտամիջյան հատվածում վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում բուժօգնության դիմած տղամարդուն դանակահարել էր 23-ամյա համագյուղացին: Ժամեր անց երիտասարդը Բազմաղբյուրի 6-րդ փողոցում հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Բաժնում նրա խուզարկությամբ հայտնաբերվեց արնանման հետքերով ծալովի դանակ: Ձերբակալվածի հայտնածով՝ ինքն էր դանակով խփել հիվանդանոց տեղափոխված տղամարդուն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Բազմաղբյուրցի 23-ամյա երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    21:40
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի ուղեկցությամբ Երևանից վերադարձած երեխաներին
    Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր ընտանիքից բաժանված երեխաներին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում դիմավորել են նրանց ծնողները, ընկերները, բարեկամներն ու բազմաթիվ համաքաղաքացիներ, հաղորդքւմ է «Արցախպրես»-ը։ Լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում Ինեսա Գրիգորյանն ասել է, որ շատ մեծ դժվարությամբ էին հաղթահարում ծնողներից հեռու գտնվելու հանգամանքն ու կարոտը։ «Մեր օրերն այնտեղ շատ լավ էին անցնում, բայց շատ էինք կարոտում մեր տունը, ընտանիքին, հարազատներին: Անընդհատ մտածում էինք միայն վերադառնալու մասին։ Դրա համար հատուկ տեսահոլովակ ենք պատրաստել ու հասել մեր նպատակին»,-նշել է Ինեսան։ Տուն վերադարձած Արմինե Գասպարյանն նույնպես այս օրերին անսահման կարոտել է ծնողներին, հարազատներին։ «Ուրախությունս անսահման է, որ արդեն հասել եմ Ստեփանակերտ։ Ճանապարհին խոչնդոտներ չեն եղել»,-հավելել է նա։ Մինչև շրջափակումն արցախցի երեխաների խումբը Երևան էր մեկնել ներկա գտնվելու «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին:
    21:36
    27.01.23
    Ավելին
  • Աշխարհ
    Զինված հարձակում՝ Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա. Ալիևը ահաբեկչության մասին է հայտարարում
    Ադրբեջանական լրատվամիջոցները Լաչինի ուղիղ հեռարձակումները անջատել, անցել են թոք-շոուների ռեժիմի: Իրանա-ադրբեջանական լարվածություն է գեներացվում եթերում: Քաղաքական աստառ է ստանում զինված հարձակումը Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա: Չնայած դեսպանատան անվտանգության ծառայության ղեկավարին սպանած 50-ամյա հրաձիգը պնդում է, թե զենքը ձեռքն է առել անձնական պատճառներով, Բաքուն համոզված է, որ Թեհրանում իր դեսպանատան վրա հարձակումը հակաադրբեջանական քարոզչության հետևանք է՝ ահաբեկչական գործողություն, ինչպես պնդել է Իլհամ Ալիևը:
    21:30
    27.01.23
    Ավելին
  • Հայաստան
    90 րոպե․
    21:23
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային F-16 կործանիչների մատակարարումը
    ԱՄՆ-ը չի բացառում «Ուկրաինային սպառազինությունների որևէ կոնկրետ համակարգերի մատակարարումները», հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները՝ պատասխանելով MSNBC հեռուստաալիքի այն հարցին` արդյոք Վաշինգտոնը դիտարկում է Կիևին կործանիչներ մատակարարելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը։ Ֆայներն ընդգծել Է, որ Ուկրաինային օգնությունը կցուցաբերվի՝ այդ երկրի պահանջներին համապատասխան։ «Մենք շատ հանգամանորեն դա կքննարկենք», - հավելել Է Բայդենի խորհրդականը՝ մեկնաբանելով Կիևին մարտական ինքնաթիռներ փոխանցելու ուկրաինական կողմի կոչերը։ Ուկրաինա ամերիկյան կործանիչներ ուղարկելը հնարավոր են համարել նաև ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունում: «Մենք, անշուշտ, ոչինչ չենք պատրաստվում հանել օրակարգից», - հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչ Սաբրինա Սինգհը հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում՝ պատասխանելով Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր փոխանցման վերաբերյալ հարցին։ Միևնույն ժամանակ Սինգհն ընդգծել Է, որ F-16-ը սպառազինությունների բարդ համակարգ Է, որը պահանջում Է երկարատև ուսուցում: «Մենք տալիս ենք ՀՕՊ համակարգեր, ուկրաինացիներին սովորեցնում ենք Patriot (խմբ.՝ զենիթահրթիռային համալիրների) հետ աշխատել։ Մենք տեսել ենք, թե նրանք ինչ անհավանական ձևով են օգտագործել մի շարք օդային հնարավորություններ, որոնք տրամադրում ենք ոչ միայն մենք, այլև ուրիշ երկրներ։ Ինչ վերաբերում է հետագա քայլերին, ապա ես չեմ պատրաստվում առաջ ընկնել օգնության որևէ փաթեթից, որի մասին դեռ չի հայտարարվել, կամ նախագահի ու պաշտպանության նախարարի որոշումներից»,- հավելել Է Սաբրինա Սինգհը: Ավելի վաղ Ուկրաինայի փոխարտգործնախարար, Գերմանիայում նախկին դեսպան Անդրեյ Մելնիկը հայտարարել էր, որ տանկերից բացի՝ Կիևին անհրաժեշտ կլինեն կործանիչներ, ռազմանավեր և սուզանավեր՝ ռուսական ուժերին հետ մղելու համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրեսե-ը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Արևմուտքից ինքնաթիռներ և հրթիռներ է խնդրել: Politico հրատարակության տվյալներով՝ Ուկրաինա գերմանական և ամերիկյան տանկեր ուղարկելու որոշումից հետո ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Կիևին մարտական ​​ինքնաթիռներ մատակարարելու հնարավորությունը՝ չնայած հետագա էսկալացիայի մտավախություններին։ Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին ֆրանսիական LCI հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել Ուկրաինային կործանիչներ մատակարարելու հարցում, եթե համատեղ նման որոշում ընդունեն ՆԱՏՕ-ի երկրները։ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը բացառել է Ուկրաինային կործանիչ ինքնաթիռներ մատակարարելու հարցը՝ նշելով, որ հարկավոր է խուսափել հետագա ռազմական էսկալացիայից:
    21:20
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Քչերին հայտնի վիտամին B3-ի՝ նիացինի անհրաժեշտությունն օրգանիզմին. ինչպես է արտահայտվում վիտամինային անբավարարությունը
    Վիտամին B3-ը B խմբի վիտամիններից է և էներգիայի արտադրության համար անհրաժեշտ սնուցիչ: Վիտամին B3-ը կոչվում է նաև վիտամին PP, նիացին և նիկոտինաթթու: Այն ջրում լուծվող է, B խմբի վիտամիններից է, B1, B2, B5, B6, B8, B9 և B12 վիտամինների հետ, մարդու օրգանիզմում վերածվում է նիկոտինամիդի, որոնք անհրաժեշտ են գլիկոլիզի և լիպիդների ընթացքում ածխաջրերի նյութափոխանակության համար: Վիտամին B3-ը ամենաշատ ուսումնասիրված դեղամիջոցներից մեկն է և մարմնում այն ​​հավասարապես տեղակայված է բոլոր հյուսվածքներում: Այն արդյունավետորեն նպաստում է նյարդային համակարգի աշխատանքին, մասնակցում է սննդանյութերի էներգիայի վերածմանը, ճարպաթթուների սինթեզին, սեռական հորմոնների (տեստոստերոն, էստրոգեն, պրոգեստերոն), ինչպես նաև արյան կարմիր բջիջների արտադրությանը: Որոշ մասնագետներ այն անվանում են ամենաարդյունավետ նյութը, որը նորմալացնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը։ Նիկոտինամիդի ձևը չունի նույն դեղաբանական հատկությունները (լիպիդը փոփոխող ազդեցություն), ինչ նիասինը, թեև երկու նյութերն էլ ունեն նույնական վիտամինային ակտիվություն: Այնուամենայնիվ, նիկոտինամիդն ավելի լավ է օստեոարթրիտի դեպքում և կարող է կանխել շաքարախտը: Վիտամին B3-ի հիմնական գործառույթները մարմնում՝ մասնակցում է ածխաջրերից և ճարպերից էներգիա ստանալու ռեակցիաներին, նորմալացնում է խոլեստերինի նյութափոխանակությունը, մասնակցում է ավելի քան 50 ֆերմենտային ռեակցիաների՝ ներառյալ մակերիկամներում ստերոիդ հորմոնների արտադրությունը, խթանում է կարմիր արյան բջիջների սինթեզը, Պաշտպանում է սիրտը։ Այսպիսով, վիտամին B3-ը «մաքրում է» զարկերակները լիպիդների և այլ վնասակար բջիջների կուտակումներից՝ նվազեցնելով աթերոսկլերոզի առաջացման վտանգը, բարելավում է արյան շրջանառությունը ամբողջ մարմնում, լայնացնում արյան անոթները, մեծացնում արյան հոսքը և նորմալացնում արյան ճնշումը։ Վիտամին B3-ը բարենպաստ ազդեցություն ունի ուղեղի աշխատանքի վրա (հիշողություն, կենտրոնացում, մտածողություն): Այն անհրաժեշտ է ուղեղին, ինչպես կալցիումը՝ ոսկորներին։ Հաստատվել է, որ նիասինը կարող է կասեցնել շիզոֆրենիայի զարգացումը։ Վիտամին B3-ը պաշտպանում է օրգանիզմը սթրեսի հորմոնների ազդեցությունից՝ այն արգելակում է մակերիկամների հիպերգլիկեմիան: Նիացինը և նիկոտինամիդը մեղմ հանգստացնող են և կարող են առաջարկվել դյուրագրգռության դեպքում: Նրանք նպաստում են քուն մտնելուն, կանխում են միգրենի նոպաները, նվազեցնում են սթրեսը և կայունացնում տրամադրությունը: Վիտամին B3-ն օգնում է պահպանել նաև նորմալ մաշկը: Որոշ աղբյուրների համաձայն՝ այն օգտակար է մազերի համար՝ խթանելով արյան շրջանառությունը արմատներում և դանդաղեցնելով գլխի մաշկի բջիջների ծերացումը։ Վիտամին B3-ի պակասի հիմնական սպառնալիքը լուրջ հիվանդության՝ պելագրայի ձեռքբերման վտանգն է։ Այս հիվանդությունը ուղեկցվում է ծանր քրոնիկ փորլուծությամբ, մաշկի հիպերպիգմենտացիայով, մաշկաբանական վնասվածքներով, նյարդաբանական ծանր խանգարմամբ՝ դեմենցիայով: Վիտամին B3-ի անբավարարության նշաններն են՝ լեզվի մակերեսի փոփոխություն. բակտերիալ ծածկույթով պապիլները հայտնվում են կարմիր կետերի տեսքով, հնարավոր են խոր ճաքեր, բերանի տհաճ հոտ, այրվածք, թքարտադրություն, շուրթերի այտուցվածություն, ճաքերի առաջացում, փոփոխական փորկապություն և փորլուծություն, ստամոքսում ծանրության զգացում և այրոց, ախորժակի կորուստ և այլն։ Երեխաների մոտ վիտամին B3-ի պակասը դրսևորվում է աճի դանդաղումով, քաշի նվազմամբ, սակավարյունության զարգացմամբ, հաճախակի մրսածությամբ, վարակների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության նվազմամբ։
    21:10
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Լարս տանող թունելի հորատման աշխատանքները շարունակվում են
    Վրաց-ռուսական սահման տանող Վրաստանի ռազմավարական Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Քվեշեթի-Կոբի 9 կմ երկարությամբ թունելի աշխատանքներն արդեն 5-րդ կմ խորության վրա են ընթանում, իսկ տարհանման թունելի կառուցումն իրականացվում է 3 820 մ խորության վրա։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը տարածում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը: Նշվում է, որ նոր ճանապարհով Խադիի հովտի մոտ 10 գյուղի բնակիչներ ձմռանը կպահպանեն իրենց կապն արտաքին աշխարհի հետ։ Ճանապարհն այլևս չի փակվի, և գյուղի բնակիչներին հասանելի կլինեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները: Քվեշեթի-Կոբի ծրագրի շրջանակներում կկառուցվի, ընդհանուր առմամբ, 23 կմ 2 գոտիանոց ասֆալտբետոնե ճանապարհ, 5 կամուրջ և 5 թունել։ Դրանցից 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով թունելը, որը հորատվում է քարքարոտ ժայռերի մեջ, կլինի ամենամեծը Վրաստանում և եզակիներից մեկը աշխարհում։ Նոր՝ 23 կմ ճանապարհը 11 կմ-ով կկրճատի նախկին ճանապարհը, իսկ նշված հատվածն անցնելու համար 1 ժամի փոխարեն կպահանջվի 15 րոպե։ Ճանապարհի գրեթե 70 տոկոսը կունենա լրացուցիչ գոտի։ Քուշեթի-Կոբի ճանապարհի ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ և ընդհանուր արժեքը կազմում է 1,2 մլրդ լարի։ Ծրագիրը նախատեսվում է ավարտել մինչև 2024 թվականը:
    21:00
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ստեփանակերտի գազալցակայաններն այսօր, գիշերը ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ը
    Ստեփանակերտ քաղաքի գազալցակայաններն այսօր, գիշերը ժամը 00։00-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև առավոտյան 08։00-ն, որից հետո կդադարեցվի աշխատանքները՝ պայմանավորված գազամատակարարման մասնակի մատակարարմամբ: Տեղեկացնում են Արցախի Տեղեկատվական շտաբից։
    20:50
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաց-ռուսական սահման տանող մայրուղու վրա ամենաերկար թունելի շինարարությունն ակտիվորեն շարունակվում է
    Վրաց-ռուսական սահման տանող մայրուղու վրա Քվեշեթի-Կոբի թունելի շինարարությունն ակտիվորեն շարունակվում է. արդեն 5 կմ փորված է, ասվում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից: Քվեշեթի-Կոբի հատվածը Կոբի-Գուդաուրի հատվածի շրջանցիկ ճանապարհն է, որտեղ ձմռանը հաճախ ձնահյուսերի վտանգ է առաջանում, ինչի պատճառով ճանապարհը փակվում է։ Վրաստանը Ռուսաստանին կապող Ռազմավիրական մայրուղու վրա թունելի կառուցումը թույլ կտա նաև հայ բեռնափոխադրողներին այլևս օրերով կանգնած չմնալ «Վերին Լարս» անցակետ հասնելու ճանապարհին։ «9 կմ-անոց թունելի հորատման ուղղությամբ 5 կմ խորության վրա տարվում են աշխատանքներ, որոնք իրականացվում են հատուկ Քվեշեթի-Կոբի նախագծի համար պատրաստված թունելահորատանցիչ մեքենայով (TBM): 3 կմ 820 մ-ով փորվել է տարհանման թունելը», - ասվում է հաղորդագրության մեջ։ Ընդհանուր առմամբ, նախագծի շրջանակներում կառուցվում է 23 կիլոմետր երկարությամբ երկշերտ ասֆալտբետոնե ճանապարհ, և 5 կամուրջ, 1 կամուրջ վերանորոգման փուլում Է։ Բացի այդ, նախատեսվում է 5 թունելների կառուցում, այդ թվում՝ 9 կմ երկարությամբ և 15 մ տրամագծով Վրաստանի ամենամեծ թունելի կառուցումը Խաչի լեռնանցքի տակ: Դա կլինի Եվրոպայի ամենաերկար թունելներից և ամենաբարդ ինժեներական կառույցներից մեկը: Նոր ճանապարհի շնորհիվ Խադայի կիրճի շուրջ 10 գյուղերի բնակիչները ձմռանը կապ կպահպանեն արտաքին աշխարհի հետ։ Ճանապարհն այլևս չի փակվի, և գյուղի բնակիչներին հասանելի կլինեն բոլոր անհրաժեշտ ծառայությունները։ Ձմռանը տարանցիկ երթևեկությունն այլևս չի սահմանափակվի, կավելանա բեռնաշրջանառությունը, կկառուցվի դեպի Գուդաուրի լեռնադահուկային հանգստավայր և զբոսաշրջային կենտրոն տանող 5 կմ-անոց մերձատար ճանապարհը, ինչը տեղաշարժը կդարձնի հարմարավետ և անվտանգ, և դա կբարձրացնի տարածաշրջանի զբոսաշրջային ներուժը: Լրատվամիջոցը նշում է, որ նոր ճանապարհին կպահպանվեն երթևեկության անվտանգության բոլոր անհրաժեշտ նորմերը, կկրճատվի ճանապարհին գտնվելու ժամանակը։ Եթե ​​այժմ Քվեշեթիից մինչև Կոբի ճանապարհը տևում է շուրջ մեկ ժամ (ձմռանն ավելի շատ) և ձնահյուսի վտանգի պատճառով երթևեկությունը հաճախ արգելվում է, ապա նախագծի ավարտից հետո ճանապարհին գտնվելու ժամանակը կկազմի ընդամենը 15 րոպե։ Բացի այդ, Թբիլիսի-Գուդաուրի ուղղությամբ ճանապարհը 2-ի փոխարեն կկազմի 1,5 ժամ։ Թբիլիսի-Ստեփանծմինդա ուղղությամբ երթևեկությունը կտևի 1 ժամ 45 րոպե՝ 2,5 ժամի փոխարեն։ Շինարարությունն իրականացվում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների վարչության կողմից՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի ֆինանսական աջակցությամբ։ Նախագծի ավարտը պլանավորվում Է մինչև 2024 թվականը։ Նախագծի արժեքը 1,2 միլիարդ լարի է (ավելի քան 445 մլն ԱՄՆ դոլար)։
    20:40
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Եվրամիությունն առանձնապես հետաքրքրված է Աֆրիկայի հազվագյուտ հողային ռեսուրսներով. Բորել
    Եվրամիությունը Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում մտադիր է նոր հարաբերություններ զարգացնել Հարավաֆրիկյան Հանրապետության և աֆրիկյան երկրների հետ։ Պրետորիայում ԵՄ-Հարավային Աֆրիկա նախարարական երկխոսության պլանային 15-րդ նիստին ելույթ ունենալով՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն ասել է, որ Բրյուսելի համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում հազվագյուտ հողային պաշարները, որոնք անհրաժեշտ են Եվրոպայում «կանաչ» ծրագիրն առաջ մղելու համար: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից: «Որպես ռազմավարական գործընկերներ՝ մեզ մոտ կան ոլորտներ, որտեղ մենք աշխատում ենք միասին և կարող ենք ավելին անել միասին: (ԵՄ-ն) ակտիվորեն շահագրգռված է շարժվել առաջ, մասնավորապես` կայուն զարգացման համար անհրաժեշտ բնական պաշարների մատակարարումների շղթաների զարգացման գործընկերության ոլորտում (խմբ.՝ Բրյուսելում այդպես են անվանում հազվագյուտ հողային ռեսուրսները, որոնք խիստ անհրաժեշտ են Եվրոպայում այլընտրանքային էներգիայի զարգացման համար), ինչպես նաև վերականգնվող ջրածնի արտադրության բնագավառում: Այս թեմաները կքննարկվեն նախարարների ընթացիկ հանդիպմանը», - հայտարարել է Բորելը։ Նա նաև կոչ է արել Հարավային Աֆրիկային՝ «միավորել ջանքերը՝ պահպանելու գոյություն ունեցող աշխարհակարգը»։ Նրա խոսքով, ուկրաինական հակամարտությունը պետք է դառնա «զարթուցիչի զանգ, որը կստիպի միանման մտածողությամբ բոլոր երկրներին հաղթահարել առկա տարաձայնությունները»: Նա խոստացել է, որ ԵՄ-ն այս պայմաններում «կստեղծի նոր դաշինքներ», այդ թվում՝ Աֆրիկայի երկրների հետ։ Բորելն ընդգծել Է «կանաչ» ծրագրի մշակման և ուսանողական փոխանակումների ընդլայնման առանձնահատուկ կարևորությունը՝ ԵՄ-ի և Հարավաֆրիկյան Հանրապետության հարաբերություններում «ընդհանուր արժեքների» զարգացման համար:
    20:30
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Խաչանովը շնորհակալություն է հայտնել Հայաստանի դրոշներով իրեն աջակցած երկրպագուներին
    Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն ամփոփել է Ավստրալիայի բաց առաջնությունում իր ելույթներն ու անդրադարձել այն երկրպագուներին, որոնք Հայաստանի դրոշներով աջակցել են իրեն ամբողջ մրցաշարի ընթացքում: «Ինձ համար կարևոր է այն, որ Հայաստանի դրոշներով երկրպագուներ կային տրիբունաներում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց աջակցության համար: Ռուս երկրպագուներին չէին թողել Ռուսաստանի դրոշը բերել, սակայն ես զգացել եմ նաև նրանց աջակցությունը: Երջանիկ եմ, որ նրանք իրենց սերը տվեցին ինձ մինչև վերջին պահը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշարի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Խաչանովը:
    20:20
    27.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Գիտությամբ չզբաղվեց, բանակում չծառայեց և դարձավ ԱԳ նախարարի տեղակալ
    Հերթական սկանդալային կադրն է բարձրաստիճան պաշտոնյայի աթոռ ստացել Փաշինյանի կաբինետում: «Տարկետում լինելու ա» շարժմամբ, ոչ ֆորմալ լուսանկարներով հայտնի Վահան Կոստանյանն է նշանակվել խաղաղության պայմանագրի, հայ-թուրքական սերտացման բանակցություններ վարող մեր երկրի փոխարտգործնախարար: Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին մամուլի քարտուղարն է, որ 2019 թվականին իր թիմակիցների ու ամերիկացի պաշտոնյաների հետ լուսանկարվել էր Շուշիի Ղազանչեցոցի բակում ու գրել. «Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»:
    20:10
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը
    Այսօր Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 2022թ. սեպտեմբերի 13-14-ը Ներքին Հանդի ուղղությամբ զոհված հայ զինծառայողի մարմինը:
    20:06
    27.01.23
    Ավելին
  • Հասարակական
    Սպիտակ Մերսեդեսով «Սարոյանը». 88-ամյա Յուրիկը տաքսի է վարում ու բեղ պահում
    2 րոպե 45 վայրկյան կկտրվեք աղմուկից, սկանդալներից, հոգեմաշ լուրերից ու կծանոթանաք «Հայլուր»-ի թղթակից Աննա Հովհաննիսյանի հերոսի հետ: Վիլյամ Սարոյանի արձանի մոտակայքում է նա գտել աշխարհահռչակ այդ հային շատ նման մի մարդու՝ Մերսեդեսով: Յուրիկը տաքսի է քշում՝ ամեն կողմից 35 սանտիմետրի հասնող բեղերը հյուսած, բարձրացրած, փողկապը կապած:
    20:00
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱԺ-ում ստորագրահավաք է․ աշխատակիցների մի մասին պարգևավճար չեն տալիս․ «Hraparak.am»
    Hraparak.am-ը գրում է․ ԱԺ-ի սպասարկող անձնակազմը ստորագրահավաք է սկսել՝ պահանջելով վճարել իրենց պարգևավճարները: Բանն այն է, որ իշխանափոխությունից հետո, բացի պետական ծառայողներից, խորհրդարանի ղեկավարությունը պարգևավճար է հատկացրել նաև ԱԺ տեխնիկական ու սպասարկող անձնակազմին. մոտ չորս տարի տվել է, հիմա՝ կտրել: Պարգևավճարներից զրկվածները զայրացած են, որ իրենց առանձնացրել են բոլորից ու բաժանարար գիծ քաշել, սև ու սպիտակ դարձրել: «Երբ իրենք նոր էին մտել խորհրդարան, լավ տղա էին խաղում, սրտացավ էին ձևանում, որ հավատանք ու վստահենք: Իսկ հիմա, երբ իրենց կարծիքով՝ մեզ իրենցով են արել, երեք մատի գործողություն են ցույց տալիս»,-ասաց պարգևավճար չստացած աշխատակիցներից մեկը: Ստորագրահավաքին միացել են տեխնիկա-տնտեսական գործառույթ իրականացնողները: Ասում են՝ նախկինում հավասար պայմաններ են եղել. տարին երկու անգամ, պետական ծառայողների հետ իրենց էլ են պարգևավճար տվել: Ճիշտ է` սպասարկող անձնակազմը պարգևավճարը ստացել է ԱԺ տնտեսած միջոցներից, բայց դա իրենց խնդիրը չէ: Կարևորը՝ ղեկավարությունը բոլորին հավասար աչքով է նայել: Իսկ հիմա աշխատակազմի ղեկավարից շշուկներ են հասել, որ սպասարկող անձնակազմին պարգևավճար տալու գումար չկա: «Այսինքն, չաշխատող, ամբողջ օրը պարապ ֆռֆռացող պետական ծառայողի համար փող կա, իսկ նվազագույն աշխատավարձով յոլա գնացող, աշխատող-տանջվողի համար չկա՞: Ինչո՞ւ սովորեցրին, որ հիմա էլ կտրում են»,-ասաց ԱԺ աշխատակիցը:
    19:55
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում առանց լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցողներին կտուգանեն
    ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտարարություն է տարածել․ «Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետների կողմից կրկին խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ։ Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։ Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզավորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։ Համաձայն սահմանված կարգի «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝ մինչև յոթ տարվա արտադրության. սպիտակ հիմնագույնի. գործարանային վառելիքային համակարգով շահագործվող. ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով. «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․ Համապատասխան լիցենզիա չունենալու դեպքում պատասխանատվության կենթակվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով, ինչը ենթադրում է վարչական տույժ՝ տուգանք՝ 50․ 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով»։ 10 0
    19:50
    27.01.23
    Ավելին