Լրահոս
2023-01-27
-
ՀայաստանՀայլուր 18։30 Ադրբեջանն ու Իրանը՝ պայթյունի շեմին. Բաքուն դավաճանական է անվանում հարձակումըԱվելին18:3027.01.23 -
Սպորտ«Ալաշկերտ»-ը նոր կենտրոնական պաշտպան ունի«Ալաշկերտի» կազմը համալրել է ղազախ կենտրոնական պաշտպան Տիմուր Ռուդոսելսկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 28-ամյա ֆուտբոլիստը հայ ֆուտբոլասերին ծանոթ է «Լոռիում», «Սևանում» և «Նորավանքում» ունեցած հաջող մրցելույթներով: «Նորավանքի» կազմում բարձրահասակ պաշտպանը Վահե Գևորգյանի գլխավորությամբ դարձել է Հայաստանի գավաթակիր: Ռուդոսելսկին մի քանի մրցաշրջան է անցկացրել «Կայրաթի» կազմում, հանդես է եկել նաև «Օկժետպեսում», «Ժետիսուում», «Կայսարում», Իսրայելի «Հապոելում» (Պետահ Տիկվա), իսկ նրա նախորդ ակումբը ղազախական «Թուրանն» էր: «Ալաշկերտի» նորեկը 16 հանդիպում է անցկացրել Ղազախստանի երիտասարդական հավաքականում, հրավիրվել է նաև ազգային թիմ:Ավելին18:2027.01.23 -
ՄիջազգայինԵՄ-ն պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Բելառուսի դեմԵՄ-ի երկրներն առաջարկում են Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ սահմանել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը: Պատժամիջոցները, հնարավոր Է, կվերաբերեն Բելառուսի էներգետիկ և ավիացիոն ոլորտներին, կրկնակի նշանակության ապրանքներին, ոսկուն և նավթին։ «Առաջարկվող միջոցառումները ներառում են ռազմական նպատակներով օգտագործվող և երկրի արդյունաբերական ներուժը մեծացնելու ընդունակ կրկնակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների՝ Բելառուս արտահանման արգելք, պատժամիջոցների սահմանում նավթի, ածխի, պողպատի արտադրանքի և ոսկու նկատմամբ», - նշում է Bloomberg-ը: Բացի այդ, Բրյուսելը դիտարկում Է առևտրային սահմանափակումներ «պերճանքի առարկաների, ներդրումների և որոշակի ծառայությունների մատուցման նկատմամբ», ինչպես նաև «միջոցառումներ, որոնք կարող են հարվածել երկրի ավիացիոն ու էներգետիկ հատվածներին և եկամուտների հանգուցային աղբյուրներին»: Միևնույն ժամանակ, ինչպես Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների դեպքում, առաջարկվող փաթեթը պարունակում է միջոցառումներ, որոնք բացառում են պատժամիջոցները դեղամիջոցների, գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի, ինչպես նաև դրանց հետ կապված ֆինանսական գործառնությունների նկատմամբ։ Հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ առաջարկվող պատժամիջոցների հաստատման համար կպահանջվի ԵՄ բոլոր անդամ պետությունների աջակցությունը։ Բացի այդ, ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի վրա:Ավելին18:1027.01.23 -
ՄիջազգայինՂազախստանը հայտարարել է Իրանին մոտ 250 մլն դոլարի 75 անուն ապրանք մատակարարելու պատրաստակամության մասինՂազախստանի իշխանությունները պատրաստ են Իրանի շուկային լրացուցիչ մատակարարել շուրջ 250 մլն դոլար արժողությամբ 75 անուն ապրանք։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: Նշվում է, որ ըստ Ղազախստանի կառավարության մամուլի ծառայության՝ այս մասին հայտնել է երկրի վարչապետ Ալիխան Սմայիլովն Իրանի գյուղատնտեսության նախարար Սեյեդ Ջավադ Սադաթինեժադի հետ հանդիպմանը: «Վարչապետը նշել է, որ 2022 թվականի հունվար-նոյեմբերին երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20%-ով և կազմել գրեթե 500 մլն դոլար։ Դրա հետ մեկտեղ, փոխադարձ առևտրի ծավալն է՛լ ավելի մեծացնելու նպատակով Ղազախստանը պատրաստ է Իրանի շուկային լրացուցիչ մատակարարել մոտ 250 մլն դոլար գումարի 75 անուն ապրանք»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդհանուր առմամբ, Ղազախստանի կառավարությունը տրամադրված է ակտիվ աշխատանքի՝ առևտրի ընդհանուր ծավալը մինչև 3 մլրդ դոլար ավելացնելու նպատակին հասնելու համար, որն առաջադրել են երկու երկրների ղեկավարները։ «Առանձնապես հեռանկարային է գյուղատնտեսական արտադրանքի շրջանառության աճը, որի բաժինը փոխադարձ առևտրում կազմում է գրեթե 80%: Մեր երկրները հնարավորություն ունեն ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի շրջանառությունն ավելացնել մինչև 1 մլրդ դոլար», - պարզաբանել է Սմայիլովը։ Նա ընդգծել է, որ համագործակցության առանցքային ուղղություններից են նաև տրանսպորտային-լոգիստիկ ոլորտը և «Հյուսիս-Հարավ» միջանցքը։ Իր հերթին Իրանի գյուղատնտեսության նախարարը նշել է նախօրեին կայացած ղազախաիրանական միջկառավարական հանձնաժողովի 18-րդ նիստի բարձր արդյունավետությունը։ Նա ընդգծել է երկաթուղային ցանցի և ծովային ենթակառուցվածքի հետագա զարգացման կարևորությունն առևտրի և բեռնափոխադրումների ծավալների մեծացման համար, ինչպես նաև հայտարարել է Իրանի պատրաստակամությունն՝ ընդլայնելու ցիտրուսային արտադրանքի մատակարարումները Ղազախստանին:Ավելին18:0027.01.23 -
ՄիջազգայինԵԽԽՎ-ն պահանջում է տրիբունալ ստեղծել՝ պատասխանատվության ենթարկելու ռուս և բելառուս առաջնորդներինԵվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը պահանջել է ստեղծել հատուկ միջազգային տրիբունալ, որով պատասխանատվության կենթարկվեն ռուս և բելառուս առաջնորդները՝ Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու համար: Ձայների 100 կողմ և 1 ձեռնպահ հարաբերակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի անդամ 46 երկրների ներկայացուցիչներն ընդունել են բանաձև, որն ուղղված է Ռուսաստանի ռազմաքաղաքական այն լիդերների դեմ, որոնք «ծրագրել կամ նախապատրաստել են ագրեսիան Ուկրաինայում»:Ավելին17:5527.01.23 -
ՏարածաշրջանԱմերիկյան ճնշում՝ Թուրքիայի վրա. Անկարայից պահանջում են միանալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներինՎաշինգտոնը ճնշում է գործադրում Անկարայի վրա՝ պահանջելով արգելել ռուսական ավիաընկերություններին ամերիկյան արտադրության Բոինգ օդանավերով թռչել Թուրքիա: Այս մասին գրում է «Դը Վոլ Սթրիթ ջորնալը»: Թերթի տվյալներով՝ անցած տարվա հոկտեմբերից ռուսական ընկերությունները Boeing ինքնաթիռներով ավելի քան 2.000 չվերթ են իրականացրել դեպի Թուրքիա:Ավելին17:5027.01.23 -
ՍպորտՆովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում էՍերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի եզրափակիչում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա առաջին մրցաշարի` Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչում Նովակ Ջոկովիչը մրցեց ԱՄՆ ներկայացուցիչ Թոմ Պոլի հետ: 2,5 ժամ ձգված մրցախաղից հետո Ջոկովիչը հաղթեց երեք սեթերում` 7:6, 6:1, 6:2 հաշվով: Ջոկովիչն Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում կմրցի հույն Ստեֆան Ցիցիպասի հետ: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնությունը «Մեծ սաղավարտի» տարվա 4 գլխավոր մրցաշարերից մեկն է: Այն անցկացվում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում կոշտ ծածկույթի վրա: Ավստրալիայի բաց առաջնությունն առաջին անգամ անցկացվել է 1905 թվականին: 2022 թվականին Aus Open-ի տղամարդկանց մենախաղում հաղթել է Ռաֆայել Նադալը, իսկ կանանց մրցապայքարում` Էշլի Բարտին:Ավելին17:4027.01.23 -
ՀասարակականԱրմանիս գյուղի սկզբնամասում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթՀունվարի 27-ին, ժամը 14:50-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմանիս գյուղի սկզբնամասում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։43-ին, մարվել՝ 16։05-ին։ Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։ Возможно, это изображение 2 человека и природаԱվելին17:3027.01.23 -
ՀասարակականՀայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հունվարի 28-ին փակ է լինելու«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հունվարի 28-ին փակ է լինելու:Ավելին17:2227.01.23 -
ՔաղաքականԻնչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ հայտնի դարձան, թե ինչու հրաժեշտ տվեցին գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանին: Մեր տեղեկություններով՝ Մեղրյանին հրաժեշտ են տվել այն պատճառաբանությամբ, որ ճիշտ կլինի հարկադիր կատարողը ծառայության ներսից որեւէ մեկը լինի, այլ ոչ թե համակարգից դուրս, օտար անձ: Արդյունքում որոշել են ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի ընկերոջը՝ Սերգեյ Մեղրյանին հրաժեշտ տալ՝ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնին նշանակելով Արսեն Մարտիրոսյանին: Ի դեպ, Մեղրյանը այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն «Հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխության շնորհիվ, որը հնարավորություն տվեց գնդապետից ցածր կոչում ունեցող Մեղրյանին նշանակվել այդ պաշտոնում։ Նրա համար դա ապահովեց հենց Ռուստամ Բադասյանը»:Ավելին17:1527.01.23 -
ԻրավականԲնակարանը պետությանը վաճառելուց հետո շարունակել է վարձավճար ստանալ2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացի Ս.Հ.-ի հաղորդման հիման վրա իրականացված դատավարական ստուգման արդյունքներով պարզվել է, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ.Բ.-ն, սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակարանը 26.400.000 դրամով Արցախի ներդրումային հիմնադրամին օտարելուց և անշարժ գույքի կադաստրի մարմնում հիմնադրամի սեփականության իրավունքը գրանցվելուց հետո, բնակարանի նկատմամբ չունենալով որևէ իրավունք, նույն բնակարանում վարձակալությամբ բնակվող Ս.Հ-ից որպես վարձավճար պահանջել ու ստացել է ընդհանուր 500.000 դրամ գումար, ինչպես նաև իբրև բնակարանի իրական գնի ու հիմնադրամի կողմից վճարված գումարի տարբերություն՝ 4.000.000 դրամ: Նկարագրված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով, իրականացվում է նախաքննություն:Ավելին17:0727.01.23 -
Արտաքին քաղաքականությունՌուսական կողմը պատրաստ է Մոսկվայում բանակցություններ կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև. ԶախարովՌուսական կողմը հաստատում է իր պատրաստակամությունը՝ Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այդ մասին մենք տեղեկացրել ենք թե՛ Երևանին, թե՛ Բաքվին, հրապարակայնորեն խոսել ենք այդ մասին: Մենք համարում ենք, որ տեղում պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է դառնան խոչընդոտ, պատրվակ՝ սառեցնելու բանակցային գործընթացը, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ վերսկսել աշխատանքը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով, ներառյալ՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղության պայմանագրի կնքումը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության միջև շփումները», - ասել է Զախարովան։Ավելին17:0427.01.23 -
Արտաքին քաղաքականությունՄոսկվան կոչ է անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը. ԶախարովաՌուսաստանի պաշտպանության նախարարությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ՌԴ արտգործնախարարության հետ համագործակցությամբ, մշտական կապի մեջ են բոլոր շահագրգիռ կողմերի հետ. Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու համար ակտիվ ջանքերը շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակին: «Ի տարբերություն արտաքին խաղացողների մեծամասնության, ովքեր սահմանափակվում են հայտարարություններով և ապաէսկալացիայի կոչերով, ռուսական կողմը տեղում իրական լուծումներ է փնտրում և մարդասիրական օգնություն է ցուցաբերում։ Ուստի մենք կոչ ենք անում լիովին ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության, և կոչ ենք անում Բաքվին և Երևանին քաղաքական կամք դրսևորել առկա տարաձայնությունները շուտափույթ կերպով լուծելու համար», - հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:Ավելին17:0027.01.23 -
ՏնտեսականԱնշարժ գույքի շուկան պասիվացել է. ռուսները վարձակալում են Երևանից դուրս․ «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախորդ տարի սկսված ռուս-ուկրաինական պատերազմն ու Ռուսաստանում հայտարարված մոբիլիզացիան ազդեցություն են ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Մեր երկրում բնակարանների վարձավճարները կրկնակի բարձր են: Silver Rea անշարժ գույքի գործակալության հիմնադիր-տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ Երեւանում վատ պայմաններով՝ հին վերանորոգումով, չգազաֆիկացված բնակարանի վարձավճարը սկսում է ամսական 200 հազար դրամից: «Իսկ նորմալ պայմաններով բնակարանի վարձավճարը սկսում է 300 հազար դրամից, եթե կահույք, տեխնիկա կա: Օրինակ՝ Արաբկիր վարչական շրջանում 1-2-սենյականոց բնակարանների վարձավճարը սկսում է 400 հազար դրամից, Նոր-Նորքում՝ 300 հազար դրամ: Ամեն դեպքում, 150 հազար դրամով բնակարան գտնելն այսօր բարդ է»,- «Ժողովուրդ» օրաթերի հետ զրույցում իրավիճակը նեկայացրեց անշարժ գույքի գործակալը: Մեր զրուցակցի խոսքով՝ չնայած այս ամենին՝ վերջին երկու ամիսների ընթացքում անշարժ գույքի շուկան (վարձակալության ոլորտը) պասիվացել է, բնակարաններ կան, որոնք ազատ են մնում. Հայաստան ժամանած ռուս քաղաքացիների մեծ մասը, որոնք հեռավար են աշխատում, տուն, բնակարան է վարձում քաղաքին հարակից բնակավայրերում՝ Աբովյանում, Չարենցավանում»:Ավելին16:5227.01.23 -
ՀասարակականԿոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտ բեռնատարներ են բախվելՀունվարի 27-ին, ժամը 13:10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1963 թ․) և «Howo» (վարորդ՝ Շ․ Օ․, ծնված 2001 թ․) մակնիշների բեռնատար ավտոմեքենաները: «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից առկա է եղել վառելիքի արտահոսք, ինչը դադարեցվել է տեղի ուժերով։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ։Ավելին16:4527.01.23 -
ԱրցախՇրջափակման 47-րդ օր․ վերջին ամփոփ տեղեկություններն՝ ԱրցախիցՇրջափակման և ադրբեջանական կողմի հրահրած էներգետիկ ճգնաժամի պատճառով Արցախի կառավարությունը բնակիչներին վառելափայտ և վառարաններ է տրամադրում Ցուրտ ձմռան պայմաններում Ադրբեջանի կողմից շրջափակման, գազամատակարարման և էլեկտրամատակարարման խափանման պատճառով Արցախի բնակիչները, որպես ջեռուցման և սնունդ պատրաստելու այլընտրանքային տարբերակ, ստիպված սկսել են իրենց բնակարաններում փայտի վառարաններ տեղադրել։ Այդ հարցում պետությունը, իր սուղ հնարավորությունների սահմաններում, աջակցում է բնակչությանը։ Արդեն 135 քաղաքացի ստացել է ընդհանուր առմամբ 346 խորանարդ մետր վառելափայտ: Քաղաքացիներին տրամադրվել է նաև 26 կոմպլեկտ-վառարան։ Արցախում մասամբ վերականգնվել է գազամատակարարումը Հունվարի 26-ին Ստեփանակերտի բնակչության համար գազի մատակարարումը վերականգնվել է: Սակայն, հաշվի առնելով մասնակի գազամատակարարման հանգամանքը, շրջանների գազի մատակարարումը դադարեցվել է: Նման որոշումը պայմանավորված է էներգետիկ համակարգի մեծ ծանրաբեռնվածությամբ։ Ադրբեջանական կողմը, գրեթե ամենօրյա ռեժիմով խափանելով և մասնակի վերականգնելով Արցախ մուտք գործող միակ գազատարի աշխատանքը, ակնհայտ հոգեբանական ահաբեկչություն է իրականացնում Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպումներ է ունեցել Ասկերանի շրջանի Նորագյուղ, Խնձրիստան, Պատարա համայնքների բնակչության հետ Պետնախարարը նշել է, որ բոլոր միջոցներով աշխատանք է տարվում ապաշրջափակման ուղղությամբ, բայց, մյուս կողմից, կառավարությունը պարտավոր է պատրաստ լինել և հնարավոր բոլոր սցենարների պարագայում ապահովել բնակչության առնվազն նվազագույն կենսական կարիքները: Խոսելով շրջափակման պատճառների մասին՝ նա ընդգծել է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է կոտրել արցախահայության ոգին ու ճնշումների միջոցով հասնել Արցախի հայաթափմանը և նշել է, որ իրեն հպարտ է զգում՝ տեսնելով արցախահայության տոկունությունը. «Այս փորձությունների միջով ստիպված ենք անցնել՝ հանուն Արցախը հայկական պահելու և հանուն մեր հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանության: Սա դժվար ճանապարհ է. չեմ կարող խոստանալ, որ խնդիրներ չեն լինելու, բայց վստահեցնում եմ, որ սա միակ ճանապարհն է, որը թույլ կտա պահպանել մեր հայրենիքը»: Բոլոր երեք համայնքներում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ այդ ճանապարհին այլընտրանք չեն տեսնում, և այդ նպատակի համար պատրաստ են դիմակայել բոլոր դժվարություններին: Օրվա վիճակագրական թարմացումներ -10 երեխա գտնվում է մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում -9 չափահաս բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում է։ -Արդեն 171 երեխա ծնվել է շրջափակման մեջ: -ԱՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով 515 քաղաքացի զրկվել է վիրահատվելու միջոցով առողջական խնդիրների լուծման հնարավորությունից։ -Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 46 հիվանդ՝ համապատասխան բուժում ստանալու համար։ -Ստեղծված տնտեսական բարդ իրավիճակի պատճառով նախնականորեն առնվազն 4,700 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը։ Ավելի քան 18,400 տոննա կենսական նշանակության ապրանքներ կմակատարարվեին Արցախ, եթե չլիներ շրջափակումը, որի ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից մատակարարվել է դրա միայն չնչին մասը: Կարևոր փաստեր Ադրբեջանի կառավարության գործակալները ահաբեկչական գործողություններով 47 օր շարունակ շրջափակման պայմաններում պատանդ են պահում Արցախի 120,000 բնակչությանը: Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը (ներառյալ՝ շուրջ 30,000 երեխա, 20,000 տարեց, 9,000 հաշմանդամություն ունեցող անձ) կրում է բազմաթիվ զրկանքներ և, ի թիվս այլ իրավունքների խախտման, կանգնած է թերսնման և ցրտահարման մեծ ռիսկի առջև: Շրջափակման պայմաններում սննդի սրացող սղության պատճառով հունվարի 9-ից ամբողջությամբ կամ մասամբ փակվել է 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ։ 6,828 երեխա այլևս չի կարողանում մանկապարտեզ և նախակրթարան հաճախել՝ զրկվելով համապատասխան խնամք, սնունդ և կրթություն ստանալու հնարավորությունից: Հունվարի 18-ից ջեռուցման ու էլեկտրամատակարարման խնդիրների պատճառով դադարեցվել է Արցախի բոլոր 118 դպրոցների աշխատանքը՝ ավելի քան 20,000 երեխայի զրկելով կրթություն ստանալու իրավունքից: Շրջափակման մեկնարկից ի վեր աշխարհի բազմաթիվ երկրներ ու միջազգային կազմակերպություններ դատապարտել են Ադրբեջանի գործողությունները և կոչ արել վերացնել շրջափակումը: Հարցը քննարկվել է նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները վերացնելու շրջափակումը, հարցը շուտով կքննարկվի նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (Հաագա)՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեի վարույթի շրջանակներում:Ավելին16:3727.01.23 -
Իրավական«Շենգավիթ» ԲԿ-ում երկու երիտասարդ վիճաբանել և քաշքշել են հիվանդանոցի աշխատակիցներինՀունվարի 26-ին, ժամը 17.40-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդումներ են ստացվել, որ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծեծկռտուք է: Մեկնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները և Երևանի գնդի պարեկները, որոնք խուլիգանություն կատարելու հիմքով ձերբակալել ու Շենգավիթի բաժին են ներկայացրել երկու երիտասարդի՝ երկուսն էլ Ալավերդի քաղաքի բնակիչ: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին: Բժշկական կենտրոնի անվտանգության պետից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ մի խումբ անձինք վիճաբանել և քաշքշել են հիվանդանոցի աշխատակիցներին՝ խաթարելով բժշկական կենտրոնի բնականոն աշխատանքը: Հանգամանքները պարզվում են: Նախաձեռնվել է քրեական վարույթ:Ավելին16:3027.01.23 -
ԻրավականԽաբեությամբ տիրացել էր կնոջ ոսկյա մատանուն. քրեական հետախույզների բացահայտումըՈստիկանության Արմավիրի բաժնում 70-ամյա մի կին հաղորդում էր տվել, որ խարդախության զոհ է դարձել: Հունվարի 18-ին անհայտ անձը մոտեցել էր նրան, իբր բարեգործական նպատակով տվել էր թղթե փաթեթ ու ասել, որ փաթեթում մեծ գումար կա: Նաև խոստացել էր, որ ամեն ամիս նրան է փոխանցելու 500 դոլար, այնուհետև խաբեությամբ վերցրել էր կնոջ ոսկյա մատանին: Կինը տանը բացել էր փաթեթը և տեսել, որ այնտեղ փող չկա: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի բաժնի քրեական հետախույզներն արագ հայտնաբերեցին խարդախություն կատարած տղամարդուն: Հունվարի 23-ին Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցում հայտնաբերվեց, ձերբակալվեց և Արմավիրի բաժին տեղափոխվեց 64 տարեկան մի տղամարդ։ Նա խոստովանել է արարքը: Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձերբակալվածը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն:Ավելին16:2227.01.23 -
ԱռողջապահականԱյրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատԱյրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է: Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:Ավելին16:1527.01.23 -
ՄիջազգայինԱՄՆ-ի զինվորականները Սոմալիում ոչնչացրել են ԻՊ-ի պարագլխինՄիացյալ Նահանգների զինվորականները ոչնչացրել են Սոմալիում ,Իսլամական պետությունե ահաբեկչական խմբավորման պարագլուխ Բիլալ ալ-Սուդանիին և շուրջ 10 գրոհայինների, հայտնել են ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Reuters գործակալությունից: Հակաահաբեկչական գործողությունն անցկացվել է չորեքշաբթի օրը երեկոյան Սոմալիի հյուսիսում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հրամանով։ Պաշտոնատար անձինք հավելել են, որ «հանգամանալի պլանավորման և պլանի անթերի կատարման շնորհիվ ԱՄՆ-ի զինվորականների կամ քաղաքացիական անձանց շրջանում զոհեր չեն եղել»: ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հաստատել է ալ-Սուդանիի ոչնչացումը: «Հունվարի 25-ին նախագահի հրամանով ԱՄՆ-ի զինվորականները հարձակողական գործողություն են իրականացրել Սոմալիի հյուսիսում, որի արդյունքում սպանվել են ԻՊ-ի մի քանի անդամներ, այդ թվում՝ Բիլալ ալ-Սուդանին՝ Սոմալիում ԻՊ-ի պարագլուխը և ԻՊ-ի համաշխարհային ցանցի առանցքային միջնորդը», - գրված է Պենտագոնի տարածած հայտարարությունում։ Օսթինը նշել է, որ ալ-Սուդանին «պատասխանատու է եղել Աֆրիկայում ԻՊ-ի աճող ներկայությանն աջակցելու և ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Աֆղանստանում, խմբավորման գործողությունները ֆինանսավորելու համար»: «Մենք երախտապարտ ենք մեր անվանի զինծառայողներին, ինչպես նաև մեր հետախուզական հանրությանն ու մյուս միջգերատեսչական գործընկերներին այս հաջող հակաահաբեկչական գործողության իրականացման գործում նրանց ցուցաբերած աջակցության համար», - ասվում է Պենտագոնի ղեկավարի հայտարարության մեջ:Ավելին16:0727.01.23