Լրահոս

2023-01-27
  • Img default alt hy
    Սպորտ
    Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում ֆուտբոլասերները ծաղրել են Ռոնալդուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
    Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Ալ Նասր» - «Ալ Իթիհադ» ակումբների հանդիպման ժամանակ «Ալ-Իթիհադ»-ի երկրպագուները ծաղրել են «Ալ Նասր»-ի հարձակվող Ռոնալդուին՝ բղավելով նրա մրցակցի՝ Լիոնել Մեսիի անունը: Ինչպես նշում է Daily Mail-ը, համացանցում տարածվել են կարդերերը, որոնցում «Ալ Իթիհադ»-ի երկրպագուները վանկարկում են.«Մե՜սսի, Մե՜սսի, Մե՜սսի»: Աղբյուրը նկատում է, որ 37-ամյա գերաստղը կրկին չի կարողացել խփել իր առաջին գոլը սաուդյան թիմի կազմում: Ռոնալդուն «Ալ-Նասր»-ի կազմում երկու խաղում էլ ընդամենը մեկ հարված է կատարել դարպասին: Սաուդյան «Ալ-Նասր» ակումբը, որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, դուրս է մնացել Սաուդյան Արաբիայի Սուպերգավաթի խաղարկությունից՝ կիսաեզրափակիչ խաղում 1։3 հաշվով զիջելով «Ալ Իթիհադ»-ին։ Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: Cristiano Ronaldo was taunted with chants for his rival Lionel Messi by the Al-Ittihad fansRonaldo endured a frustrating evening, failing to open his account for Al-Nassr as his side crashed out of the Saudi Super CupThe Portugal striker came close just before half-time with a powerful header but he was denied by Grohe in goal
    16:00
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իսրայելական բանակը Գազայի հատվածից արձակված 2 հրթիռ է խոցել
    Իսրայելի պաշտպանության բանակը հինգշաբթի երեկոյան երկու հրթիռ Է խոցել, որը Գազայից արձակվել Է Աշկելոնի և սահմանամերձ համայնքների ուղղությամբ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post-ին։ Նշվում է, որ տագնապի ազդանշան է հնչել Զիկիմ բնակավայրի տարածքում, Կիբուց Կարմիայում և Աշկելոն քաղաքում: ,Կարճ ժամանակ առաջ տագնապ է հնչել Աշկելոն քաղաքում: Քաղաքի ուղղությամբ արձակված երկու հրթիռները խոցվել են «Երկաթե գմբեթ» համակարգի կողմից», - հրատարակությունը մեջբերել է Աշկելոնի քաղաքապետարանի ներկայացուցչի խոսքը։ Հրթիռներն արձակվել են Ջենինի փախստականների ճամբարի շրջանում իսրայելական բանակի գործողությունից հետո, որի ընթացքում զոհվել Է առնվազն 9 պաղեստինցի։ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտն առավոտյան հայտնել է, որ պաշտպանական գերատեսչությանը հրահանգել է պատրաստ լինել գործողությունների «տարբեր հարձակողական միջոցներով», եթե գործողությունը շարունակելու անհրաժեշտություն լինի: «Интерфакс»-ը հաղորդում է, որ պաղեստինյան WAFA լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն՝ հինգշաբթի օրն առավոտյան զգալի թվով իսրայելցի զինվորականներ մտել են Ջենին և մոտակայքում գտնվող փախստականների ճամբար։ Գործակալության տվյալներով՝ նրանք կրակ են բացել երիտասարդ պաղեստինցիների վրա, ովքեր փորձել են փակել Իսրայելի անվտանգության ուժերի ճանապարհը։ Իսրայելական բանակը դադարեցրել է ճամբարի էլեկտրամատակարարումը և արգելել բուժաշխատողների ու լրագրողների մուտքն այնտեղ: Իսրայելական կողմի վարկածով՝ ճամբար են մտել Իսրայելի պաշտպանության բանակի ստորաբաժանումները՝ «այնտեղ գտնվող ահաբեկիչներին չեզոքացնելու» գործողություն իրականացնելու նպատակով։ Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնյան Jerusalem Post-ին հայտնել է, որ անկարգություններին մասնակցել են մի քանի հարյուրից մինչև 2000 պաղեստինցիներ: Հաղորդվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը հարձակման են ենթարկվել ինքնաշեն պայթուցիկներով և Մոլոտովի կոկտեյլներով:
    15:54
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Հրազդանի դպրոցներից մեկից հիվանդանոց տեղափոխված երեխաները դուրս են գրվել
    ՀՀ Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապեի բաժնից տեղեկացնում են, որ այսօր Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում տեղի ունեցած դեպքով Հրազդանի բժշկական կենտրոնում ժամը 15:00-ի դրությամբ որևէ քաղաքացի բուժում չի ստանում: Բոլորը լավացումով դուրս են գրվել:
    15:47
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արտաքին քաղաքականություն
    ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը
    Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության էջից: Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է հետևյալը. «Վեհաժողովն արձանագրում է (խմբ.՝ մոնիտորինգային) հանձնաժողովի շարունակական ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին։ Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղարկված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին հրատապ ծանուցումը, որով կոչ է արվում հետևել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատամանը և կոչ է անում անհապաղ և լիարժեք կերպով իրականացնել դատարանի որոշած միջանկյալ միջոցների կատարումը։ Վեհաժողովը նաև հետևում է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակին։ Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր պահվող անձանց»։ Հիշեցնենք՝ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քննարկում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ դիտարկվում է քննարկման արդյունքներով ԵԽԽՎ-ի զեկույց ընդունելու հնարավորությունը:
    15:40
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Մարզպետարանը՝ Հրազդանի դպրոցներից մեկում տեղի ունեցած դեպքի մասին
    Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցում այսօր տեղի ունեցած դեպքի առնչությամբ հայտնում ենք, որ առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում Հրազդանի թիվ 11 հիմնական դպրոցի կողմից Հրազդանի բժշկական կենտրոն ահազանգ է ստացվել աշակերտներից մի քանիսի ինքնազգացողության վատացման առնչությամբ: Դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա: Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։ Բժշկական կենտրոնում գտնվողների վիճակը գնահատվում է բավարար։ Կոտայքի մարզպետարանից հայտնում են, որ որոշ ծնողներ ապահովության նկատառումներից ելնելով՝ երեխաներին Հրազդանի բժշկական կենտրոն են ուղեկցում՝ բուժզննության, սակայն լուրջ խնդիրներ չկան:
    15:29
    27.01.23
    Ավելին
  • Քաղաքական
    Փաշինյանի հետ քայլած 28-ամյա երիտասարդը նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ
    «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին մամուլի քարտուղարը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: Մինչ այս նշանակումը, Վահան Կոստանյանը արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի խորհրդականն էր։ Նիկոլ Փաշինյանի հետ քայլած 28-ամյա երիտասարդը հայտնի է իր` «Տարկետում լինելու ա» շարժմամբ:
    15:22
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Կնոջ դեմքին ծծմբական թթու լցնելու փորձի համար մեղադրվող 3 անձանցից մեկի մասով գործն ուղարկվել է դատարան
    ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում կատարված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել են 32-ամյա տղամարդու կողմից Էջմիածին քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցնելու փորձի դեպքի վերաբերյալ հանգամանքները: Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի բնակիչ 32-ամյա տղամարդը Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչի պատվերով նույն քաղաքի 43–ամյա բնակչի կազմակերպմամբ, գումարի դիմաց ծծմբական թթու լցնելու եղանակով այլանդակել վերջինիս կնոջ՝ նույն քաղաքի 41-ամյա բնակչուհու դեմքը: Պատվերը կատարելու նպատակով, 32-ամյա տղամարդը 2022թ. հոկտեմբեր ամսին, նախապես իր հետ վերցնելով ծծմբական թթու լցրած ներարկիչը, մի քանի անգամ գնացել է 41-ամյա կնոջ բնակության վայր, հանցավոր արարքն իրագործել չի կարողացել՝ մի դեպքում կնոջ՝ տանը չլինելու պատճառով, իսկ մյուս դեպքում՝ քանի որ ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է նախապես լուծույթով լցված ներարկիչը: Վարույթից՝ 41-ամյա բնակչուհու դեմքին ծծմբաթթու լցելու փորձի վերաբերյալ անջատված մասով 32-ամյա տղամարդուն վերջնական մեղադրանք է ներկայացվել կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով: Միջնորդություն է հարուցվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան 32-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց կալանք ընտրելու մասին, որը բավարարվել է: Այդ մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեկան վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան: Նախաքննության փուլում գտնվող քրեական վարույթի մյուս մասի շրջանակներում վարութային և ապացուցողական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են։ Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել մերձավոր ազգական հանդիսացող կնոջը ծանր մարմնական վնասված հասցնելու փորձի կազմակերպման և միջնորդության համար, իսկ 43-ամյա բնակչին՝ այդ հանցավոր արարքի կատարումը պատվիրելու համար։ Նա մեղադրվում է նաև խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար։ Ընդ որում՝ վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նշված երկու անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որոնք մերժվել են, ինչից հետո 43-ամյա բնակիչը կատարել է առերևույթ ևս մեկ հանցավոր արարք։ Նշված քրեական վարույթին միացված այլ վարույթներով քննության առարկա են նաև մի քանի այլ հանցագործությունների՝ ավտոմեքենայի հրկիզման փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և իրացման, Վաղարշապատի մթերային խանութներից մեկից մի քանի տուփ ծխախոտի հափշտակության դեպքեր։ Այս մասով նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    15:15
    27.01.23
    Ավելին
  • Միջազգային
    Վաշինգտոնում քննարկում են Ուկրաինային F-16 կործանիչներ մատակարարելու հարցը
    Միացյալ Նահանգները չի բացառում, որ շուտով Ուկրաինային կարող է F-16 կործանիչներ մատակարարել: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակի տեղակալը: Նա մանրամասներ չի հայտնել, բայց ասել է, որ հարցը քննարկում է Վաշինգտոնը:
    15:07
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Էդուարդ Աղաջանյանն անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից․ «Հրապարակ»
    «Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ հաջորդ հերթական նիստին իշխող խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը կհայտարարի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնից հրաժարվելու մասին։ ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում է․ «Մշտական հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնը թափուր լինելու դեպքում նրան փոխարինում է տեղակալը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ հանձնաժողովի կողմից որոշված անդամը»։ Հանձնաժողովի նախագահի տեղակալը ՔՊ-ի շարքերը համալրած ՄԱԿ կուսակցության առաջնորդ Գուրգեն Արսենյանն է, ուստի հանձնաժողովը նախագահի պարտականությունները կդնի մեկ այլ անդամի՝ Սարգիս Խանդանյանի վրա։ ՔՊ-ում չեն բացառում, որ մոտ ապագայում Աղաջանյանը կհրաժարվի նաեւ մանդատից․ նա նեղ միջավայրում անկեղծացել է, թե հոգնել է ղեկավարության պրետենզիաներից, ուզում է գլուխը րոպե առաջ ազատել ու գնալ դեսպան՝ եվրոպական որեւէ երկիր։ Ասում են՝ նրա երազանքի երկիրը Ֆրանսիան է, որտեղ սովորել է, եւ որտեղ նրա ընտանիքը սեփականություն ունի, սակայն այս երազանքը վերեւից դեռ հավանության չի արժանացել»:
    15:00
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Կրթություն և գիտություն
    Փոփոխություններ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում
    ՀՀ կառավարության վերջին նիստում հավանության է արժանացել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում փոփոխություններ կատարելու նախագիծը: «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված է, որ տվյալ ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում` նրա մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան: Ներկայում ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստումն իրականացվում է նախարարության երաշխավորած կազմակերպությունների կողմից, որոնք իրենց ծրագրերը և մոդուլները կազմում են սահմանված չափորոշիչներին ու ծրագրերին համապատասխան: Բոլոր հաստատությունների ուսուցիչները՝ անկախ ունեցած հմտություններից և կարողունակություններից, ինչպես նաև ստաժից, մասնակցում են նույն դասընթացներին՝ հավաքելով սահմանված չափով կրեդիտներ, որի արդյունքում համարվում են ատեստավորված: Վերապատրաստումների արդյունավետության բարձրացման նպատակով, համաձայն կարգի, ուսուցչի վերապատրաստումները կիրականացվեն առավելագույնը երեք մակարդակում արված գնահատումների արդյունքում արձանագրված մասնագիտական կարիքի հիման վրա՝ սկսած առարկայական գիտելիքի իմացությունից: Վերապատրաստման հնգամյա ժամկետի սահմանափակումը չի գործելու: Սա նշանակում է, որ եթե ուսումնական տվյալ տարում որևէ կարիքի ուղղությամբ ուսուցիչը վերապատրաստվել է, բայց հաջորդ ուստարում այլ կարիք է արձանագրվել, ապա տվյալ կարիքին համապատասխան վերապատրաստմանը տրվում է առաջնահերթություն: Վերապատրաստման իրականացումը Յուրաքանչյուր տարի սեպտեմբերին մեկնարկում է ուսուցիչների մասնագիտական զարգացման կարիքների գնահատման գործընթացը, որը պարունակում է երեք բաղադրիչ. ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի ինքնագնահատում. մասնագիտական զարգացման կարիքի գնահատում ուսումնական հաստա­տության առարկայական մեթոդական միավորման և մանկավարժական խորհրդի կողմից. ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի արտաքին գնահատում և առկա տվյալներ (օրինակ՝ կամավոր ատեստավորման, տեսչական ստուգման արդյունքներով): Համաձայն կարգի՝ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական գիտելիքի իմացության զարգացման կարիքի գնահատման ձև է. այս դրույթն ուժի մեջ է մտնելու 2023 թ. սեպտեմբերի 1-ից: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատումը կարող է վերանայվել յուրաքանչյուր տարի՝ ուսուցչի նախաձեռնությամբ կամ կրթական քաղաքականության փոփոխության, լրացման արդյունքում: Առարկայական գիտելիքի իմացության կարիքի արձանագրման դեպքում վերապատրաստումն իրականացնելու է մասնագիտական բուհը, մնացած դեպքերում՝ երաշխավորված վերապատրաստող կազմակերպությունը՝ նախարարության սահմանած ծրագրերին ու չափորոշիչներին համապատասխան: Այսպիսով՝ նոր փոփոխություններով ակնկալվում է հստակեցնել ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված վերապատրաստումների իրականացման մեխանիզմներն ու վերապատրաստումների բովանդակությանը ներկայացվող պահանջները:
    14:52
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ՝ Դիլիջանում
    «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրաքանակի կտրուկ նվազմամբ պայմանավորված, ս.թ հունվարի 27-ից մինչև մարտի 1-ը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում հնարավոր են ջրամատակարարման ժամանակացույցի խախտումներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
    14:45
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
    Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
    14:40
    27.01.23
    Ավելին
  • Տարածաշրջան
    «Նրանք հասկանո՞ւմ են, թե ինչ են խոսում». Ռուսաստանը բացատրություն է պահանջում Գերմանիայից
    Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը բացատրություն է պահանջել Գերմանիայի պաշտպանության նախարարից, որը երեկ ԵԽԽՎ-ում հայտարարել է, թե եվրոպական երկրները պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ: Զախարովան հիշեցրել է, որ Բեռլինը նախկինում հայտարարում էր, թե Կիևին ռազմական աջակցություն ցուցաբերելը Գերմանիային հակամարտության կողմ չի դարձնում։
    14:37
    27.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ռուսաստանը քննադատում է, ԱՄՆ-ը՝ ողջունում. Եվրամիության դիտորդներ՝ Հայաստանում
    «Միացյալ Նահանգները ողջունում է Եվրամիության ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ստեղծելու հարցում»,- ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալը այսպես է արձագանքել Հայաստանում Եվրամիության դիտորդներ տեղակայելու վերաբերյալ Ռուսաստանի արտգործնախարարության քննադատությանը։ Հինգշաբթի Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել էր, թե ԵՄ առաքելության հայտնվելը սահմանին կարող է աշխարհաքաղաքական առճակատման բերել:
    14:30
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Վանաձոր քաղաքում 5 հա խոտածածկույթ է այրվել
    Հունվարի 27-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի մոտակայքում գտնվող սարալանջին այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։18-ին, մարվել՝ 10։53-ին։ Այրվել է մոտ 5 հա խոտածածկույթ։ Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։
    14:22
    27.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Լաչինի միջանցքը բացել պահանջող բանաձև է ներկայացվելու ԱՄՆ Կոնգրեսում
    Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձև կներկայացվի ԱՄՆ Կոնգրեսում: Նախաձեռնության հեղինակները Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն են և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը: Նրանք արդեն շրջանառության մեջ են դրել Լաչինի միջանցքը բացել պահանջող երկկուսակցական բանաձևի նախագիծը։
    14:15
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Գողացել էր համագյուղացու գառներն ու տվել պարտքի դիմաց
    Հունվարի 26-ին ոստիկանության Աշոցքի բաժնում հաղորդում էր տվել Թորոսգյուղի 67-ամյա մի բնակչուհի. հունվարի 25-ի ժամը 08.00-ից ժամը 16.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տանը կից անասնագոմի դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են երկու գառ: Նա նաև հայտնել էր, որ նույն օրը ոստիկանություն չէր դիմել, որովհետև ցանկացել էր իր ուժերով գտնել գողին: Աշոցքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 42-ամյա համագյուղացին: Պարզվել է նաև, որ նա պարտքի դիմաց գառները տվել է Արագածոտնի մարզի Ակունք գյուղի 30-ամյա բնակչին: 42-ամյա թորոսգյուղցին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզի քննչական վարչություն:
    14:07
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Գյուղին հարակից սարալանջում հրդեհ է բռնկվել
    Հունվարի 27-ին, ժամը 08։53-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տաթև գյուղին հարակից սարալանջում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով: Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 10 հա խոտածածկույթ:
    14:00
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ադրբեջանը տարհանում է Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին
    Ադրբեջանը շուտով կտարհանի Թեհրանում իր դեսպանատան աշխատակիցներին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն: Տարհանման պատճառը դեսպանատան վրա հունվարի 27-ի առավոտյան տեղի ունեցած զինված հարձակումն է:
    13:52
    27.01.23
    Ավելին