Լրահոս
21:50
27.01.23
198

Հրդեհ՝ Արշալույս գյուղում. այրվել է պահեստի տանիքը

Img default alt hy

Հունվարի 27-ին, ժամը 18։24-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի սկզբնամասում այրվում են եղեգնուտ և պահեստային տարածքի տանիք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 19-րդ փողոցում գտնվող չշահագործվող պահեստում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:53-ին, մարվել՝ 19:09-ին: Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերից մոտ 10 քմ հատված և մոտ 200 քմ եղեգ: