Լրահոս
2023-01-28
-
ՍպորտՄոուրինյուն ցանկանում է վերադառնալ ԱՊԼ«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ցանկանում է վերադառնալ Լոնդոնի «Չելսի»։ ArmSport.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mail-ը։Ավելին12:1228.01.23 -
ՔաղաքականՄեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում ՀՀ ԶՈւ հետ մեր խորացող փոխգործակցությունը․ ԱՄՆ դեսպանատունԲանակի օրվա կապակցությամբ մենք մեր երախտիքն ենք հայտնում հանուն հայրենիքի պաշտպանության ծառայած Հայաստանի բոլոր քաղաքացիներին և գոհունակությամբ փաստում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հետ մեր խորացող փոխգործակցությունը, նշված է ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում։Ավելին12:0828.01.23 -
ՀասարակականՀրդեհ՝ Շինուհայր գյուղում․ տուժածներ չկանՀունվարի 28-ին, ժամը 05։38-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շինուհայր գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին հարակից մարագում:Ավելին12:0428.01.23 -
ՀասարակականՄտածում եմ՝ տղաներին վերացրել են, որովհետև ինչ-որ բան են իմացել. Հայկի ընտանիքը չի հավատում պաշտոնական վարկածին․ News.amԿիրակոսյանները նախորդ ձմռանն էին Հայկին բանակ ճանապարհել։ Հինգ ամիս Վարդենիսում ծառայելուց հետո նա տեղափոխվել էր Ազատ գյուղ՝ ինժեներական զորքեր։ Սեպտեմբերյան մարտերից հետո Հայկին ավագ սակրավորի պարտականություններ էին տվել։Ավելին11:5628.01.23 -
Մենք սխալվելու, հապաղելու իրավունք չունենք. Սասուն ՄիքայելյանԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ:Ավելին11:4828.01.23 -
Պետության անվտանգությունը չի կարելի թողնել միայն բանակի վրա. Գագիկ Ծառուկյան«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:Ավելին11:4028.01.23 -
ՔաղաքականԱռջևում հաղթանակներ դեռ լինելու են. հայկական բանակը ամենաառաջինն է ուղղելու իր վիրավոր մեջքը. Սեյրան ՕհանյանՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:Ավելին11:3028.01.23 -
ՔաղաքականԲանակի օրվա առթիվ Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, Ալեն Սիմոնյանը և այլ պաշտոնատար անձինք այցելել են «Եռաբլուր» պանթեոն (լուսանկարներ)Բանակի օրվա առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:Ավելին11:2328.01.23 -
ՔաղաքականՑավոք, այսօր Հայոց Բանակը ծանր ժամանակներ է ապրում․ ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունըՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ուղերձ է հղել Հայոց բանակի օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև.Ավելին11:1528.01.23 -
ՔաղաքականՎահան Կոստանյանը համակարգելու է Թուրքիայի ուղղությունը․ «Հրապարակ»Մինչ հանրությունը երկու օր է քնննադատում է իշխանությանը` հերթական աղմկահարույց որոշման համար, այն է՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում դիվանագիտական կենսագրություն չունեցող Վահան Կոստանյանի նշանակման համար, ԱԳՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ արտաքին գերատեսչության կարևոր վարչություններից մեկի՝ սահմանակից պետությունների վարչության՝ թերևս ամենաառանցքային ուղղության համակարգումը նախարար Արարատ Միրզոյանը դրել է իր նախկին խորհրդական, այժմ 29-ամյա փոխնախարար Կոստանյանի վրա։Ավելին11:0728.01.23 -
ՀայաստանՕրագիր. Սեյրան ՕհանյանՍեյրան Օհանյան․ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարԱվելին11:0028.01.23 -
ԱրցախԱդրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտի բնակիչներին տարհանելու վերաբերյալ հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում. ԱԱԾԱդրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ հերթական կեղծ փաստաթուղթն են տարածում, հայտնում են Արցախի ԱԱԾ-ից:Ավելին10:5728.01.23 -
Առավել քան երբևէ մեզ հզոր թիկունք, անվտանգ ու պաշտպանված սահմաններ են պետք. Ալեն Սիմոնյանի ուղերձըՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ: Դրանում ասված է.Ավելին10:5528.01.23 -
ՔաղաքականՓաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 12. «Ժողովուրդ»Ինչպես հայտնի է, կառավարության որոշմամբ, Հայաստանում կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող քաղաքացիները 2022-ի հուլիսից ՀՀ տարածքում վճարային քարտերով վճարելու դեպքում ամեն ամիս ստանում են հետվճար՝ նախորդ ամսում կատարած անկանխիկ գործարքների հանրագումարի 10%-ի չափով, բայց ոչ ավելի, քան ամսական 5 000 դրամ։Ավելին10:5028.01.23 -
ԱռողջապահականԿարագի առողջ այլընտրանք. ինչպե՞ս ստանալ վիտամիններՄիայն կարագով ուտելիք պատրաստելը ձանձրալի է և ոչ այնքան առողջարար: Եթե ցանկանում եք կարգավորել ձեր սննդակարգը և սնունդն էլ ավելի համեղ դարձնել, ապա կարագը ժամանակ առ ժամանակ կարող եք փոխարինել առողջ այլընտրանքով: Տարբերակները շատ են, իսկ ընտրությունը կախված է խոհարարական նպատակներից և նախասիրություններից: Ձիթապտղի յուղ Կարագի ամենահայտնի և առողջարար այլընտրանքը ձիթապտղի յուղն է: Սակայն ձիթապտղի յուղը (ամենաբարձր կարգի) չպետք է օգտագործվի տապակելու համար և ենթարկվի ջերմային մշակման, քանի որ այդ դեպքում բոլոր օգտակար հատկությունները մի ակնթարթում կվերանան։ Եթե պատրաստվում եք տապակել կամ թխել, ապա նախապատվությունը տվեք զտված ձիթապտղի յուղին։ Համային առումով այն ավելի պարզ է և զուրկ է այն յուրահատուկ բույրից, որն ունի էքստրա բուսական յուղը, բայց բաղադրության առումով այն մնում է շատ օգտակար և կարելի է տաքացնել՝ առանց սննդարար նյութերի կորստի վտանգի։ Ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումը կբարելավի առողջությունն ու իմունիտետը։ Գիտականորեն ապացուցված է, որ այս մթերքը բարենպաստ ազդեցություն ունի սրտի և արյան անոթների վրա, կարգավորում է արյան ճնշումը, ամրացնում է ոսկորները, հանգստացնում է նյարդային համակարգը և երիտասարդացնում օրգանիզմը։ Կոկոսի յուղ Կարագի մեկ այլ հիանալի այլընտրանք, որը կարող է դիմակայել բարձր ջերմաստիճանին, կոկոսի յուղն է: Ընտրելիս ուշադրություն դարձրեք պիտակին, գնեք միայն օրգանական կոկոսի յուղ: Այն ավելի քան 90%-ով բաղկացած է հագեցած ճարպաթթուներից, ինչը կոկոսի յուղը դարձնում է ջերմակայուն: Այն նաև պարունակում է լաուրիկ ճարպաթթու, որն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը և պայքարում օրգանիզմում պաթոգեն բակտերիաների դեմ։ Սենյակային ջերմաստիճանում մնում է փափուկ և թարմ՝ բավականին երկար ժամանակ։ Գի Առողջ ապրելակերպի և ճիշտ սնվելու սիրահարների համար այս յուղը հայտնություն է: Հնդկաստանում, որտեղից գալիս է այս յուղը, այն օգտագործվում է ոչ միայն խոհանոցում, այլև կրոնական արարողությունների, ինչպես նաև բուժական նպատակներով։ Գին լավացնում է մարսողությունը, ամրացնում է իմունային համակարգը, բալանսավորում լյարդի և աղիների աշխատանքը, առույգացնում է և հանգստացնում: Հնդկական այս յուղն ունի ախորժելի սաթի գույն և հետաքրքիր, թեթևակի կարամելային համ: Սալ Կարագի փոխարեն երբեմն կարելի է օգտագործել նաև խոզի ճարպ,բայց դրա բաղադրությունն ուղղակիորեն կախված է կենդանուն տրված կերի որակից։ Խոզի ճարպով կարող եք տապակել միս, թռչնամիս, ձուկ և պատրաստել նույնիսկ նրբաբլիթ: Ավոկադո Ավոկադոն կարագի ևս մեկ հիանալի այլընտրանք է: Հյուսվածքով և սննդային արժեքով այս երկու ապրանքները շատ նման են, բայց էկզոտիկ այս մրգի յուղը ավելի առողջարար է։ Այն պարունակում է մեծ քանակությամբ պոլիչհագեցած ճարպաթթուներ, որոնք պատկանում են առողջ ճարպերի կատեգորիային։ Յոգուրտ Ճիշտ պատրաստված բնական յոգուրտը պարունակում է վիտամիններ, հանքանյութեր (կալցիում, մագնեզիում) և այլ արժեքավոր նյութեր, որոնք ամրացնում են իմունային համակարգը, նորմալացնում նյութափոխանակությունը և բարելավում աղիքային միկրոֆլորան: Նման յոգուրտը հատկապես լավ կհամադրվի ձկան, խմորեղենի, կամ աղցանների հետ։Ավելին10:4428.01.23 -
ՔաղաքականԱդրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում. «Ժողովուրդ»Ադրբեջանում այս պահի դրությամբ հաստատված ու նույնականացված 33 հայ ռազմագերի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս թիվը միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի մամուլի քարտուղար Հասմիկ Սամվելյանն է ներկայացնում:Ավելին10:3728.01.23 -
ԱրցախԱրցախի գազալցակայանները ժամը 10։30-ից մինչև 17:00 կվերսկսեն աշխատանքըԱրցախի Հանրապետության շրջանների գազալցակայաններն այսօր ժամը 10։30-ից կվերսկսեն իրենց աշխատանքը մինչև 17։00-ն, որից հետո կդադարեցվեն աշխատանքները՝ պայմանավորված բնական գազի մասնակի մատակարարմամբ: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:Ավելին10:3428.01.23 -
ՀասարակականԺամը 10:00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 28-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին10:3128.01.23 -
ՀասարակականԱյս ծանր իրավիճակում առաջնային և հրատապ է բանակի արդիականացումը. Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի կապակցությամբ, որում ասվում է.Ավելին10:2728.01.23