Լրահոս
Քաղաքական
22:00
27.01.23
147

Տազիկի մեջ էին լողանում. բանակի «կլուբնիկացման» մահաբեր հետևանքները

Միայն հրդեհային անվտանգությա՞ն կանոններն են խախտված եղել հրդեհված զինվորական կացարանում, թե՞ նաև տարրական կենցաղային պայմաններն ու զինվորական կանոնադրությունը: Հրդեհից ժամեր անց դեպքի վայրում դասակի հրամանատարն էր հայտարարել, թե բարդակի հետևանք է պատահածը, ակնարկել, որ հրդեհը չի խլել տղաների կյանքը:

Հարցը, որին դեռ ոչ մի պատասխան չկա, այն է, թե ինչու՞ են տղաների մարմինները հայտնաբերվել այն դիրքերով, որոնցով քնած են եղել նրանք: Արամ Մանուկյանի պապը  չի հավատում, թե հնարավոր է, որ կացարանում հրդեհ բռնկվեր, բայց 15 զինվորներից ոչ մեկը չարթնանար: