Լրահոս
Արցախ
21:36
27.01.23
212

Ստեփանակերտում դիմավորել են Կարմիր խաչի ուղեկցությամբ Երևանից վերադարձած երեխաներին

Img default alt hy

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով շուրջ 47 օր ընտանիքից բաժանված երեխաներին «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի տարածքում դիմավորել են նրանց ծնողները, ընկերները, բարեկամներն ու բազմաթիվ համաքաղաքացիներ, հաղորդքւմ է «Արցախպրես»-ը։

Լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում Ինեսա Գրիգորյանն ասել է, որ շատ մեծ դժվարությամբ էին հաղթահարում ծնողներից հեռու գտնվելու հանգամանքն ու կարոտը։

«Մեր օրերն այնտեղ շատ լավ էին անցնում, բայց շատ էինք կարոտում մեր տունը, ընտանիքին, հարազատներին: Անընդհատ մտածում էինք միայն վերադառնալու մասին։ Դրա համար հատուկ տեսահոլովակ ենք պատրաստել ու հասել մեր նպատակին»,-նշել է Ինեսան։

Տուն վերադարձած Արմինե Գասպարյանն նույնպես այս օրերին անսահման կարոտել է ծնողներին, հարազատներին։

«Ուրախությունս անսահման է, որ արդեն հասել եմ Ստեփանակերտ։ Ճանապարհին խոչնդոտներ չեն եղել»,-հավելել է նա։

Մինչև շրջափակումն արցախցի երեխաների խումբը Երևան էր մեկնել ներկա գտնվելու  «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: