Լրահոս
Քաղաքական
20:10
27.01.23
131

Գիտությամբ չզբաղվեց, բանակում չծառայեց և դարձավ ԱԳ նախարարի տեղակալ

Հերթական սկանդալային կադրն է բարձրաստիճան պաշտոնյայի աթոռ ստացել Փաշինյանի կաբինետում: «Տարկետում լինելու ա» շարժմամբ, ոչ ֆորմալ լուսանկարներով հայտնի Վահան Կոստանյանն է նշանակվել խաղաղության պայմանագրի, հայ-թուրքական սերտացման բանակցություններ վարող մեր երկրի փոխարտգործնախարար: 

Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին մամուլի քարտուղարն է, որ 2019 թվականին իր թիմակիցների ու ամերիկացի պաշտոնյաների հետ լուսանկարվել էր Շուշիի Ղազանչեցոցի բակում ու գրել. 

«Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք վերջին անգամ»: