Լրահոս

2023-01-28
2023-01-27
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի նշաններ չի տեսնում
    ԱՄՆ-ն ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի նշաններ չի տեսնում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին: «Դրա ավարտի նշաններ չկան», - հայտարարել Է Քիրբին լրագրողներին։
    23:50
    27.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Հետո չասեք՝ ռուսները մեր հողի վրա հարցեր են լուծում. Մոսկվան բարկանում է ու զգուշացնում
    «Երևանը չի հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ առաքելությունից». Ռուսաստանում Հայաստանի դեսպանը այս հայտարարությամբ, ըստ էության, հերքել է Ռուսաստանի արտգործնախարարության այն պնդումը, թե Հայաստանը մերժում է ՀԱՊԿ դիտորդներին՝ փոխարենը Եվրամիության դիտորդներին տարածաշրջան բերում: ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովին հայկական կողմը հրաժարվել էր ստորագրել այն փաստաթուղթը, որ ենթադրում էր նաև ՀԱՊԿ առաքելության տեղակայում մեր երկրում:
    23:45
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    ԱՄՆ-ն F-16 կործանիչներ մատակարարելու համար Թուրքիային նախապայմաններ է ներկայացրել
    Թուրքական մամուլը բուռն արձագանքել է ԱՄՆ կողմից F-16 կործանիչների հավանական մատակարարման դեպքում առաջ քաշվող նախապայմաններին: Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ Թուրքական կողմը ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունները որակել է սկանդալային: ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած «Պայքար Ռուսաստանի ագրեսիայի դեմ. Ուկրաինան և անդին» խորագրով նիստի ընթացքում պատասխանելով սենատորների հարցերին, նշել էր, որ դեմ կլինի F-16-ի վաճառքին։ Դեմ եմ, քանի դեռ Թուրքիան հավանություն չի տվել Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Թուրքիան շարունակում է մեղադրել ԱՄՆ-ին նաև Հունաստանին զինելու հարցում:
    23:40
    27.01.23
    Ավելին
  • Արցախ
    Անտանելի անորոշություն. Արցախի ֆիզիկական ու քաղաքական բլոկադան
    Արցախի բլոկադայի 47-րդ օրն է: Արցախ չեն հասել «Հայաստան» համահայկական հիմնադրամի, բարեգործական կազմակերպությունների ուղարկած ավելի քան 350 տոննա հումանիտար բեռները, մնացել են Գորիսում: Իսկ Արցախում փոքրիկների համար լավագույն նվերն արդեն ոչ թե շոկոլադն ու խաղաղլիքներն են, այլ կարտոֆիլը, գազարը, ճակնդեղը: Այսօր Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից Կարմիր խաչի միջնորդությամբ երեք հիվանդների տեղափոխել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ։
    23:30
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Առաջին անգամ ԱՄՆ Կոնգրես Է ներկայացվել արհեստական ​​ինտելեկտի ստեղծած բանաձև
    Կոնգրեսական Թեդ Լյուն (դեմոկրատ Կալիֆորնիայի նահանգից) հունվարի 26-ին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ Է ներկայացրել բանաձև, որն ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի կողմից: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով կոնգրեսականի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը: «Կոնգրեսական Լյուն ներկայացրել է պատմության մեջ առաջին դաշնային բանաձևը, որը պատրաստվել Է արհեստական ​​ինտելեկտի կողմից», - գրված է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունից հայտնել են, որ այդ նպատակով օրենսդիրն օգտագործել է չաթ-բոթ՝ ChatGPT արհեստական ​​ինտելեկտի գործառույթներով։ Օգտագործելով այս մոդելը՝ Լյուն հանձնարարել է «գրել Կոնգրեսի համապարփակ բանաձև՝ ընդհանուր աջակցություն հայտնելով այն բանին, որ Կոնգրեսը կենտրոնանա արհեստական ինտելեկտի վրա»: Ավելի վաղ կոնգրեսականն օրենսդիրներին կոչ Էր արել միջոցներ ձեռնարկել արհեստական ​​ինտելեկտի ոլորտը կարգավորելու համար։ Միևնույն ժամանակ CNN-ը հաղորդում է, որ ChatGPT արհեստական ​​ինտելեկտով աշխատող չաթ-բոթը քննություններ է հանձնել Մինեսոտայի համալսարանի չորս դասընթացների և Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի բիզնեսի դպրոցում բիզնեսի կառավարման դասընթացի համար։ Ստուգելու համար, թե չաթ-բոթը որքան լավ կարող Է պատասխանել քննական հարցերին, Մինեսոտայի համալսարանի դասախոսները թեստերը գնահատել են աշխատանքների ընդհանուր հոսքի մեջ: Չորս քննությունների համար ChatGPT-ը միջին հաշվով ստացել Է C+ բալ, որը համապատասխանում Է «բավարար» գնահատականին՝ հաղթահարելով դասընթացներից յուրաքանչյուրի նվազագույն շեմը: Ուորթոնի բիզնեսի դպրոցում չաթբոտը գնահատվել է ավելի բարձր՝ B և B-, ինչը համարժեք է «լավ» գնահատականին: Ուորթոնի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Քրիստիան Թերվիշը նշել է, որ ChatGPT-ն իրեն «գերազանց» է դրսևորել գործառնությունների կառավարման և գործընթացների վերլուծության վերաբերյալ պարզ հարցերին պատասխանելիս, սակայն «անսպասելի» սխալներ է թույլ տվել տարրական մաթեմատիկայի հարցերի ժամանակ:
    23:20
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ողբերգական դեպք՝ Երևանում. ԱՄՆ-ում Հայաստանի նախկին փոխդեսպանի մոտ սրտի կանգ է գրանցվել
    Այսօր՝ հունվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի ավտոմեքենան Ա․ Ավետիսյան փողոցում դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 2-րդ շենքի դիմաց, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության հատուկ փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ, ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները, ժամանել են նաև բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վարորդին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկներն արաձանագրել են նրա մահը։ Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։ Մինչ քննիչը դեպքի վայրի զննություն է կատարել, Երևանի գնդի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը, ով Երևանի բնակիչ 56-ամյա Արմեն Խարազյանն է։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը նախկինում աշխատել է ԱՄՆ-ում Հայաստանի փոխդեսպան։Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
    23:15
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Tata Steel-ում
    Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը կրկին կիսել է միավորը Tata Steel-ում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նիդերլանդների Վեյկ ան Զեե քաղաքում ընթացող Tata Steel հեղինակավոր մրցաշարի 11-րդ տուրում Արոնյանը մրցեց Ֆաբիանու Կարունանայի հետ: Պարտիայի 39-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը: Արոնյանն այժմ 11 հնարավորից ունի 6 միավոր: Մյուս պարտիաները դեռևս ընթացքի մեջ են: Տարվա առաջին խոշորագույն մրցաշարը կեզրափակվի հունվարի 29-ին: Այն բաղկացածէ 13 տուրից: Tata Steel-ը շախմատային ամենահեղինակավոր մրցաշարերից մեկն է, որումժամանակին հաղթել է նաև աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:
    23:10
    27.01.23
    Ավելին
  • Արտաքին քաղաքականություն
    Ադրբեջանին չեն հավատում Ստրասբուրգում. ԵԽԽՎ բյուրոն զեկույց կպատրաստի Լաչինի հարցով
    ԵԽԽՎ բյուրոն քննարկում է Լաչինի միջանցքի հարցով զեկույց պատրաստելու հնարավորությունը: Վեհաժողովը ընդունել է hայկական պատվիրակության առաջարկած փոփոխությունները, այդ թվում՝ Լաչինի հարցով: Վերջին քննարկումներից տպավորություն է, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանցիների գործերը լավ չեն: Ադրբեջանի պատվիրակներից մեկը անգամ գանգատվել է, թե խտրական է մոտեցումը, հայերը ձայնի իրավունք ստանում են, իրենք՝ ոչ:
    23:00
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Երեխայի «դաստիարակությունը» ներարգանդային կյանքում. ինչի՞ց սկսել
    Յուրաքանչյուր սիրող և պատասխանատու ծնող մտածում է, թե ինչպես և երբ սկսել դաստիարակել իր երեխային, որպեսզի հետագայում խնդիրներ չլինեն։ Փորձագետների պատասխանը կարող է զարմացնել՝ երեխային պետք է սկսել «դաստիարակել» նրա ծնվելուց առաջ։ Սա կարելի է բացատրել ֆիզիոլոգիական և հոգեբանական գործոններով։ Չծնված երեխան լսում է այն ամենն, ինչը կատարվում է մոր շուրջ: Պտղի «հոգևոր» կյանքը սկսվում է արդեն մոտ 2 ամսվա ներարգանդային զարգացման շրջանում։ Զարգացման այս փուլում նա արդեն արձագանքում է հպմանը, առաջանում է համի ընկալում, մի փոքր ուշ՝ լսողություն, հավասարակշռության և նույնիսկ հոտի զգացում: Ընկալման մեխանիզմը շատ պարզ է՝ ձևավորվել է արտաքին աշխարհը ընկալելու ընդունակ զգայական օրգան, ինչը նշանակում է, որ երեխան պատրաստ է պահպանել հետադարձ կապը։ Երեխայի զարգացման հնարավորությունները մինչև ծնունդը ուսումնասիրվում են այնպիսի գիտության կողմից, ինչպիսին է պերինատալ մանկավարժությունը։ Դարեր առաջ կանայք մտովի պատրաստվում էին երեխայի արտաքին տեսքին` հենվելով սեփական ինտուիցիայի և սերունդների փորձի վրա: Այսպիսով, հին Չինաստանում գործում էր սաղմնային դաստիարակության «tai-kye» համակարգը․ հղի կանայք ամեն օր երգում էին։ Ճապոնիայում հղի կանանց ուղարկում էին հատուկ համայնքներ, որոնք գտնվում էին գեղեցիկ տարածքում, որտեղ նրանք զբաղվում էին իրենց և սպասվող երեխայի գեղագիտական ​​և երաժշտական ​​դաստիարակությամբ։ Սկանդինավյան երկրներում հղի կանայք ամեն օր երգում էին ժողովրդական ու կրոնական երգեր՝ նստելով սեփական տան աստիճաններին։ Ռուսական կայսրության մի քանի գավառներում հղի կանանց վարքագծի կանոնների մի ամբողջ փաթեթ կար։ Եթե մայրը շնչում է հավասար և ճիշտ, դա զարգացնում է երեխայի սիրտն ու թոքերը։ Երաժշտությունն ու երգը բարելավում են զգացմունքներն ու տրամադրությունը, ազդում երեխայի մկանների տոնուսի, ուղեղի զարգացման և նյութափոխանակության վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ արգանդում երեխան ակտիվորեն արձագանքում է իր շուրջը տեղի ունեցող իրադարձություններին։ Այսօր ծննդաբերությանը նախապատրաստվելու բազմաթիվ կենտրոններում ապագա մայրերը անցնում են պերինատալ հատուկ պարապմունքներ, որոնց միջոցով ապագա մայրերը սովորում են ճիշտ շնչել. հոգեբանը զրուցում է նրանց հետ և նախապատրաստում ծննդաբերությանը։ Երկարատև սթրեսային պայմանների ժամանակ մոր արյան մեջ ձևավորվում է ստերոիդ հորմոնների ավելցուկ, որոնք անցնում են պլասենցային պատնեշով և ազդում երեխայի զարգացող ուղեղի վրա։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում հղիության շրջանում զերծ մնալ սթրեսային իրավիճակներում հայտնվելուց։ Կա կարծիք, որ հուզական վիճակները՝ վախը, ագրեսիան և արցունքները, ամենայն հավանականությամբ, փոխանցվում են մորից երեխային, քանի որ երեխան ինը ամիս ապրել է մոր հետ՝ մինչև ծննդյան պահը։ Հայրը նույնպես կարևոր դեր է խաղում նախածննդյան զարգացման գործում, էական նշանակություն ունի կնոջ հղիության և սպասվող երեխայի նկատմամբ նրա վերաբերմունքը։ Այսպիսով, ապագա ծնողներն իրենց վարքով կարող են լավ մեկնարկային հարթակ պատրաստել երեխայի համար:
    22:50
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Աշտարակ քաղաքում հայտնաբերվել է հակատանկային ական
    Հունվարի 27-ին, ժամը 14:28-ին քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում ական է նկատվել։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հրշեջ-փրկարարական և ինժեներական ջոկատի հերթապահ խումբը։ Պարզվել է, որ Մուղնի 2-րդ թաղամասում հայտնաբերվել է «TM-62M» հակատանկային ական։ Հայտնաբերված ականը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան:
    22:40
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Արցախցիների հետ հանդիպումներից հետո իմ մեջ ավելի է ամրապնդվում վստահությունը. Վարդանյան
    Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր հանդիպումներ է ունեցել Մարտունու շրջանի Սպիտակաշեն, Հաղորտի և Մուշկապատ համայնքներում: «Մարտունեցիների հարցերն ավելի շատ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի, երկրի անվտանգության ու ապագայի մասին էին, քան թե ընթացիկ դժվարությունների: Նրանք ասում էին, որ ոչ մի իրավիճակում չեն պատրաստվում հեռանալ ու թողնել իրենց տունը: Ամեն անգամ այսպիսի հանդիպումներից հետո իմ մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն հավատն ու վստահությունը, որ միասին մենք կարող ենք հասնել հաջողությունների»,-տեղեկացրել է պետնախարարը։
    22:35
    27.01.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Ռուսաստանը Լատվիայի դեսպանից պահանջել է երկու շաբաթվա ընթացքում լքել ՌԴ-ն
    Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը պահանջել է, որ Լատվիայի դեսպան Մարիսա Ռիեքսթինշուն երկու շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԲԿ»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին նախարարությունը։ «Մենք հարկ չենք համարում սպասել Ռիգայի կողմից նշված (փետրվարի 24- խմբ․) դեսպանների առաքելությունների ավարտի օրը»,-հայտարարել են գերատեսչությունում: Լատվիան որոշել է փետրվարի 24-ից Ռուսաստանում իր դիվանագիտական ներկայացուցչության մակարդակը իջեցնել գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակի։ Մինչ այդ Ռուսաստանի դեսպանը կանչվել է Լատվիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան խնդրել են լքել երկիրը: Դրանից հետո Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և հայտարարել նրան, որ երկու շաբաթվա ընթացքում լքի Ռուսաստանը։
    22:30
    27.01.23
    Ավելին
  • Հասարակական
    «Անհայտ սրվակից գազ է արձակվել». Հրազդանում 11 աշակերտ դպրոցից տեղափոխվել է հիվանդանոց
    Մանկական խա՞ղը, թե՞ ինչ-որ մեկի չար կատակն է հիվանդանոց հասցրել Հրազդանի համար 11 դպրոցի աշակերտներին: Այսօր ահազանգ է ստացվել, որ ինչ-որ գազ է օգտագործվել դասաժամի ընթացքում, աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, նրանց տարել են հիվանդանոց, առաջին բուժօգնությունից հետո՝ ճանապարհել տուն:
    22:20
    27.01.23
    Ավելին