Լրահոս
2023-02-03
-
ՍփյուռքԱՄՆ Կապիտոլիումի դիմաց պահանջում են ճնշել Ալիևին, որ բացի Լաչինի միջանցքըՎաշինգտոնում հարյուրավոր հայեր աչքերը բացելու, ադրբեջանական ստերը տեսնելու կոչեր են արել Կապիտոլիումի շենքում նստած պաշտոնյաներին: Նրանք պահանջել են, որ Բայդենի վարչակազմը դադարեցնի ռազմական աջակցությունը Արցախի 120 հազար բնակիչներին առանց սնունդ, գազ ու հոսանք թողած Ադրբեջանին:Ավելին22:5003.02.23 -
Տնտեսական«Էդի բացառվում ա, որ միս առնեմ». կյանքը հերքում է ՔերոբյանինԷկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ «մարդիկ սկսել են ավելի լավ ապրել» պնդման հետքերով է գնացել «Հայլուր»-ը ու թոշակառուներից պարզել, որ սխալվում է Քերոբյանը: Ալբերտ Սերոբյանին 44 հազար դրամ թոշակ ստացող տղամարդն ասել է, որ վերջին անգամ երկու ամիս առաջ է կես կիլոգրամ միս առել:Ավելին22:4003.02.23 -
ԻրավականՄարդուն կյանքից զրկելու մեջ մեղադրվողը գտնվել է Արգիշտիի փողոցի շենքերից մեկումՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 2-ին Արգիշտիի փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել, ձերբակալվել և Շենգավիթի բաժին է տեղափոխվել 28-ամյա Գևորգ Ա.-ն: Նա 2019 թ. սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով, իսկ 2022 թ. ապրիլի 28-ից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ (Սպանությունը), 258-րդ (Խուլիգանությունը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:Ավելին22:3503.02.23 -
ՔաղաքականԸնդդիմությունն ասում է՝ Լաչինի միջանցք, իշխանությունն արձագանքում է՝ «ո՞վ եք, արա՛, դուք»Բերձորի միջանցքի շրջափակման թեմայով «Հայաստան» խմբակցությունը նոր լսումներ է հրավիրել խորհրդարանում, որից հետո հայտարարության նոր տեքստ են պատրաստելու: Դեկտեմբերի կեսին խորհրդարանական ընդդիմության առաջարկած նախագիծը մերժած ու սեփականը ընդունած իշխանության հայտարարությունը անատամ են համարում ընդդիմադիրները, որոնց խոսքով՝ Հայաստանի իշխանությունը Արցախը տեսնում է Ադրբեջանի կազմում: Այսօրվա լսումներին մասնակցած միակ ՔՊ-ական Գուրգեն Արսենյանը վրդովվել է իրենց հասցեին հնչած մեղադրանքներից ու հակադարձել՝ «ո՞վ եք, արա՛, դուք»:Ավելին22:3003.02.23 -
ԱռողջապահականԴեպքեր, երբ գարեջրի օգտագործումը արդարացված է․ խմիչքի օգտակար հատկություններըԲացի իր յուրօրինակ համից, գարեջուրն ունի նաև բուժիչ հատկություններ, որոնց մասին քչերը գիտեն։ Խոսքն, իհարկե, բարձրորակ բնական գարեջրի և դրա չափավոր օգտագործման մասին է։ Գարեջրի օգնությամբ ոչինչ բուժել հնարավոր չէ, բայց ըմպելիքը գրագետ օգտագործելով՝ կարող ենք օգնել օրգանիզմին աշխատել ճիշտ։ Գարեջրի մեջ առկա գայլուկն օժտված է հակաբորբոքային, հակաօքսիդանտ հատկություններով և շնչառական վիրուսների տարածումը կանխելու հատկությամբ: Այսպիսով, գարեջուրն իսկապես կարող է օգնել գրիպի և մրսածության բուժման դեպքում: Գայլուկի սածիլները պարունակում են եթերայուղ, հոփի խեժեր, մոմ, մաստակ, վալերիական և գայլուկ թթուներ, կարոտին, ասկորբինաթթու, ֆլավոնոիդներ, B և PP վիտամիններ և այլ միացություններ: Գայլուկի երիտասարդ ընձյուղներն ու տերևները պարունակում են մեծ քանակությամբ ասկորբինաթթու: Գարեջուրն ունի միզամուղ ազդեցություն և ազդում է երիկամների և սրտի աշխատանքի վրա։ Այն ունակ է նվազեցնելու երիկամների քարերի առաջացման վտանգը։ Գարեջուրը կարող է 40%-ով նվազեցնել երիկամներում քարերի առաջացման հավանականությունը՝ օրգանիզմից հեռացնելով նատրիումի ավելցուկը։ Բայց միայն այն դեպքում, եթե այն օգտագործվում է չափավոր: Իսկ եթե արդեն կան քարեր կամ դրանց առաջացման հակում, շատ գարեջուր խմելը միայն կխորացնի խնդիրը։ Իր միզամուղ ազդեցության շնորհիվ, գարեջուրը կարող է նվազեցնել արյան անոթներում հեղուկի քանակը։ Այն օգնում է իջեցնել արյան ճնշումը, ինչը նշանակում է, որ կարող է դրականորեն ազդել այնպիսի պայմանների վրա, ինչպիսիք են. սրտային անբավարարություն, երիկամային անբավարարություն, հյուսվածքների և օրգանների այտուցվածություն։ Այս գործընթացը նվազեցնում է արյան ծավալը, ինչը հեշտացնում է սրտի մղումը, որն իր հերթին նվազեցնում է արյան ճնշումը: Գարեջուրը չափավոր քանակությամբ նվազեցնում է հեղուկի պարունակությունը հյուսվածքներում, ինչպես նաև օգնում է նվազեցնել արյան մեջ ազոտի նյութափոխանակության արտադրանքի կոնցենտրացիան: Գարեջուրը լավացնում է նաև քունը. Դա պայմանավորված է նրանով, որ գայլուկը մեծացնում է GABA նեյրոհաղորդիչների ակտիվությունը, մի նյութ, որն ունի հանգստացնող ազդեցություն և նվազեցնում է նյարդային համակարգի ակտիվությունը։ Այն օգնում է օրգանիզմին պատրաստել ավելի հանգիստ քնի: Գայլուկը ազդում է սերոտոնինի և ադենոզինի արտադրության վրա, որոնք ակտիվորեն մասնակցում են գիշերային քնի կազմակերպման մեխանիզմներին։ Այն ունի մեղմ հանգստացնող ազդեցություն, շտկում է քնի և արթնության ռիթմը և նվազեցնում հիպերգրգռվածությունը: Ազդում է քնի որակի և քնելու ժամանակի վրա։ Բացի այդ, գարեջրի շնորհիվ ակտիվանում են ուղեղի էներգետիկ պրոցեսները, մեծանում է հյուսվածքների շնչառական ակտիվությունը, բարելավվում է ուղեղի կողմից գլյուկոզայի օգտագործումը և արյան մատակարարումը։ Բայց քնելուց անմիջապես առաջ, իհարկե, պետք չէ գարեջուր խմել։ Գարեջուրը ունակ է նաև նվազեցնելու սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը․ Գարեջուրը պարունակում է վիտամին B6-ի օրական արժեքի մոտ 30%-ը, թեև դրա ոչ ակտիվ ձևով: Հետևաբար, նրանք, ովքեր խմում են ըմպելիքը, օրգանիզմում այս վիտամինն ավելի շատ է: Այն պատասխանատու է հոմոցիստեինի ավելցուկային արտազատման համար, որը կուտակվելով նպաստում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացմանը։ Բայց շատերն ունեն այս ձևով վիտամին B6-ի կլանման գեների մուտացիա: Ուստի նման մարդկանց միայն գարեջուրը չի բավականացնի։ Ավելին, դա կարող է հանգեցնել արյան մեջ վիտամին B6-ի կուտակմանը, հետևաբար բարձրացնել հոմոցիստեինի մակարդակը։ Պետք է զգույշ լինել՝ հատկապես չափաբաժիններն ընտրելիս։ Որակյալ գարեջուրը պարունակում է մոտ 1 գ լուծվող մանրաթել, որը հարմար է օրգանիզմում վատ խոլեստերինի մակարդակը նվազեցնելու համար։ Լուծվող մանրաթելն ունակ է կլանել ջուրը՝ վերածվելով գելանման նյութի աղեստամոքսային տրակտում։ Այս մանրաթելի առավելությունն այն է, որ այն ծառայում է որպես սննդամթերք օգտակար բակտերիաների համար։ Բայց ամեն ինչ պետք է չափավոր լինի: Օրգանիզմում գելանման զանգվածի չափազանց մեծ քանակությունը կարող է հակառակ ազդեցություն ունենալ և հանգեցնել աղեստամոքսային տրակտի անցանելիության խախտման: Կարելի է գարեջրի չափավոր օգտագործմամբ վայելել խմիչքը և օգնել օրգանիզմին՝ չծանրաբեռնելով այն։Ավելին22:2003.02.23 -
ԻրավականԳավառի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտելՀունվարի 31-ին ոստիկանության Գավառի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում տեղեկություններ էին ստացվել, որ Անդրանիկի փողոցի 31-ամյա մի բնակիչ Նորատուսի անտառից ապօրինի հատել է հինգ սոճի: Նույն օրը իրավապահները տղամարդուն հայտնաբերեցին, ձերբակալեցին և տեղափոխեցին ոստիկանության Գավառի բաժին: Նա հայտնեց, որ հատված ծառերը տեղափոխել է իր տան բակ: 31-ամյա տղամարդը ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:Ավելին22:1003.02.23 -
ԱշխարհՕդանավում 15 ուղևորուհիներ ծեծկռտուք են սարքել. ՏԵՍԱՆՅՈՒԹԲրազիլիայում 15 ուղևորների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել ինքնաթիռում։ Այս մասին փետրվարի 3-ին հայտնել է Mail Online պորտալը։ Ծեծկռտուքը սկսվել է բրազիլական Սալվադոր քաղաքից Սան Պաուլո թռչող Gol Airlines ավիաընկերության ինքնաթիռում: Կինը ուղևորներից մեկին խնդրել է փոխել իր հետ նստատեղերը՝ հատուկ կարիքներով երեխայի կողքին նստելու համար։ Մերժում ստանալով՝ նա հարձակվել է իր զրուցակցի վրա։ 15 ուղևորուհիների մասնակցությամբ ծեծկռտուք է սկսվել։ Միջադեպի տեսանյութը տարածվել է համացանցում։ Այն ցույց է տալիս, թե ինչպես են կանայք քաշում միմյանց մազերից, հրում ու բղավում, իսկ բորտուղեկցորդուհիները փորձում են դադարեցնել կոնֆլիկտը: Միջադեպի պատճառով թռիչքը հետաձգվել է երկու ժամով, իսկ բոլոր մասնակիցներին դուրս են բերել ինքնաթիռից։Ավելին22:0503.02.23 -
ՔաղաքականՀայկական շահը բացառում է Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում․ Քրիստինե ՎարդանյանՔրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Հայկական պետության (ոչ ներկա իշխանության) ռազմավարական շահը պահանջում է բացառել Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում և կանխել Արցախի հայաթափումը։ Հայաստանի այս ռազմավարական շահերի և մեր դաշնակիցների ռազմավարական շահերի մեջ կա գրեթե 100 տոկոսանոց համընկնում։ Շահերի նման համընկնման պարագայում անհրաժեշտ մակարդակի հարաբերությունների բացակայությունը կարող է լինել միայն մի պարագայում՝ եթե կողմերից մեկը դիտմաբ խոչընդոտում է հերաբերությունների կառուցմանը և զարգացմանը։ Ավելին, Հայաստանի այս ռազմավարական շահերի պաշտպանության պետական մակարդակով առաջ մղումը մեզ համար լայն դաշտ է բացում նոր դաշնակիցների որոնման և նոր որակի հարաբերությունների կառուցման համար այն պետությունների հետ, որոնց ստրատեգիական շահերին սպառնալիք է Թուրքիայի ազդեցության աճն աշխարհում։Ավելին22:0003.02.23 -
ԱրցախԿտրոն ունեն, բայց փող չունեն. 54 օր շրջափակված Արցախում հազարավոր մարդիկ կորցրել են աշխատանքըԱրցախի շրջափակման 54-րդ օրն է այսօր: Ստեփանակերտի խանութների մոտ հերթեր են անգամ աղի ու լվացքի փոշու համար: Կտրոն ունեցող ամեն արցախցի չէ, որ կարող է սնունդ գնել, շատերը փող չունեն: Արցախում 5 հազարից ավելի մարդ կորցրել է աշխատանքը: Արցախէներգոն հայտարարել է, որ հովհարային անջատումներն Արցախում ավելի երկար կտևեն:Ավելին21:5003.02.23 -
ԱշխարհԺողովրդավարական երկրների ցանկում Թուրքիան վատ արդյունք ունի. The EconomistՆշանավոր բրիտանական «The Economist» պարբերականի 2022 թվականի զեկույցի համաձայն՝ ժողովրդավարական երկրների ցանկում, որում ներառված է 167 երկիր, Թուրքիան զբաղեցնում է 103-րդ տեղը։ Առաջին տեղում է հայտնվել Նորվեգիան։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ցուցակը կազմելիս հաշվի են առնվել 5 այնպիսի կարևոր կետեր, ինչպիսիք են օրինակ՝ տվյալ երկրի ընտրական համակարգը, կառավարական կազմը, քաղաքական մասնակցությունը, ժողովրդավար քաղաքականության մշակույթը, քաղաքացիական ազատությունները և այլն։ Թուրքիայի տեղը ցուցակում պայմանավորված է եղել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ տարեցտարի մեծացող ավտորիտար ռեժիմով, խոսքի ու մտքի ազատության սահմանափակումներով և այլն։ Թուրքիային հաջորդում են Բենինը, Նիգերիան, Կոտ-դ’Իվուար, Պակիստանը և Մավրիտանիան:Ավելին21:4003.02.23 -
ԻրավականԴեմքի վրա միայն աչքերն են երևում, ձեռքերը վիրակապված են. կապիտանն ուզում է ցուցմունք տալԲանակային ողբերգության վերաբերյալ պաշտոնական միակ վարկածի գլխավոր գործող անձը՝ կապիտան Եղիշե Հակոբյանը, ուզում է՝ օր առաջ բացահայտվեն դեպքի բոլոր հանգամանքները, պատրաստ է ցուցմունք տալ, բայց առայժմ չի կարող: Երկու օր առաջ Քննչական կոմիտեի խոսնակը հայտնել էր, թե կապիտանը հրաժարվում է ցուցմունք տալ: Հակոբյանի փաստաբանը՝ Հովսեփ Սարգսյանը, «Հայլուր»-ի թղթակցին ասել է, որ երեկ է հանդիպել իր վստահորդին: Կապիտանը դժվարությամբ է խոսում՝ և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան ցավի պատճառով:Ավելին21:3003.02.23 -
ԻրավականԵղբայրները Զովունիում աճեցնում էին թմրանյութ. ոստիկանների բացահայտումըՀունվարի 21-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Զովունի գյուղի բնակիչ երկու եղբայր իրենց տներում և օժանդակ շինություններում պահում, աճեցնում և օգտագործում են թմրանյութ: Ոստիկանության Նաիրիի բաժնի գործընկերների հետ տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում էլ հունվարի 22-ին, դատարանի որոշմամբ, նախ խուզարկություն կատարվեց 41-ամյա եղբոր տանը: Հայտնաբերվեցին կանեփի մշակված 17 բույս, 7 գրամ մարիխուանա, 610 գրամ կանեփի տերևներ, ծխամորճեր, կաթուցիչներ, թմրամիջոցի մշակման համար չորանոց, հատուկ լույսեր, հովացման և օդափոխման համակարգեր: Դատարանի մեկ այլ որոշմամբ խուզարկվեց նաև 36-ամյա եղբոր տունը. հայտնաբերվեցին ծխամորճ, թմանյութի չոր զանգվածը մանրացնելու աղացներ և էլեկտրական կշեռք: Նախաքննության ընթացքում ձեռք են բերվել տվյալներ, որ ավագ եղբայրը նաև իրացնում է թմրանյութ: Նա կալանավորվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:Ավելին21:2603.02.23 -
ՔաղաքականԱյսօրվա հայ հասարակությունը բաժանված է «ռուսամետերի» և «արևմտամետերի»․ Սենոր ՀասրաթյանԱրցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօրվա հայ հասարակությունը՝ (գիտակցաբար, թե անգիտակցաբար) բաժանված է «ռուսամետերի» և «արևմտամետերի», իսկ նրան դե ֆակտո կառավարում են թրքամետերը: Երեկ, լավրովյան դաժան «պարզաբանումներից» հետո, ինչպեսև սպասելի էր, «արևմտամետերը» սկսեցին քլնգել «ռուսամետերին», իսկ «ռուսամետերը»՝ «արևմտամետերին...»։ Այդ ինքնասպան փոխհրաձգության ժխորում լսելի չէր միայն ինքնաբավ և արժանապատիվ ՀԱՅԻ ձայնը, որովհետև այդպիսիները քիչ են... Հակառակ դեպքում մենք ոչ միայն բաժանված չէինք լինի «ռուսամետերի» և «արևմտամետերի», այլև, մեկ վարկյան անգամ, չէինք հանդուրժի թրքամետերին»։Ավելին21:2003.02.23 -
ՏարածաշրջանԹուրքիայի ներքին գործերի նախարարն ԱՄՆ-ին մեղադրել է իր երկրի համար վնասակար քայլերի մեջԹուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է եվրոպական երկրների վրա ազդեցության և Թուրքիայի դեմ վնասակար քայլեր իրականացնելու մեջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է TASS-ը: ««Յուրաքանչյուր ամերիկացի դեսպան ինքն իրեն հարց է տալիս, թե ինչպես կարող է վնասել Թուրքիային, սա Թուրքիայի ամենամեծ դժբախտություններից մեկն է երկար տարիներ։ Նա հավաքում է այլ դեսպանների և փորձում նրանց խորհուրդներ տալ։ Նույնը անում են Եվրոպայում, ամերիկյան դեսպանատունն է կառավարում Եվրոպան»: Նրանք մտածում էին, թե ինչ կարող են անել Թուրքիայում, բայց մի մարդ փչացրեց նրանց խաղը, դա Ռեջեփ Թայիփ Էրդողանն է: Ես այստեղ ամերիկյան դեսպանին ասում եմ, որ գիտեմ, թե որ լրագրողներին է հանձնարարություն տվել։ Հեռացրեք ձեր կեղտոտ ձեռքերը Թուրքիայից, ես հստակ գիտեմ, թե ինչ քայլեր եք ձեռնարկել և ինչպես եք ուզում խառնել Թուրքիան»:Ավելին21:1003.02.23 -
ՔաղաքականԱյսօր ԱԺ-ում իշխող կուսակցության իրական քաղաքական նպատակը բարձրաձայնվեց․ Թևան ՊողոսյանԹևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 35 տարի է Հայաստանի և´ իշխանությունը, և´ իրականացվող քաղաքականությունը որոշվում է Ղարաբաղով: Իսկ այսօր ԱԺ-ում իշխող կուսակցության իրական քաղաքական նպատակը բարձրաձայնվեց` անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններում այլևս Արցախի խնդիրը, իր բոլոր զարգացումներով, դուրս լինի ընտրական պայքարի թեմաներից: Այդպես հեշտ կլինի իշխանություն պահել և վերընտրվել: Դրա համար է, որ 120 հազարի 54 օրերի զրկանքները «հանուն մայր Հայաստանին լավ լինելու» անտեսվում է, քանի որ թվային դաշտում հեշտ է ասել` դե 3.000.000-ը մեծ է, քան 120.000-ը: Ցավալի է, որ Արցախն այդպես էլ չընկալվեց` իր արժեքով հանդերձ: Իսկ արժեքներն ազգային հերոսների խոսքերում փնտրեք, այն, որ գնում եք Եռաբլուր և իրենց շիրիմներին առջև խոնարվում. չնայած դա էլ երևի այլևս նախընտրական բնույթի գործողություն է դարձել ցավոք: Հ.Գ. եթե հետևեմ ձեր տրամաբանության, ապա 680.000-ն էլ 3.000.000-ի մոտ ժողովուրդ չի, ընդամենը 1/5 մասնիկն է: Պարտված իշխանությունը միայն նոր պարտություններ կարող է բերել:Ավելին21:0003.02.23 -
ՄիջազգայինԵԱՏՀ-ն և ԱՊՀ Գործադիր կոմիտեն ստորագրել են փոխգործակցության խորացման միջոցառումների ծրագիրԵվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը և ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը ստորագրել են ԵԱՏՀ-ի և Համագործակցության Գործադիր կոմիտեի միջև համագործակցության խորացման հուշագրի իրականացման՝ 2023-2025 թթ. միջոցառումների ծրագիր: Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի է ունեցել այսօր՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ընթացքում։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Ստորագրվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՊՀ Գործադիր կոմիտեի միջև համագործակցության խորացման հուշագրի իրականացման միջոցառումների ծրագիր առաջիկա երեք տարիների համար», - արարողության ընթացքում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։ Նիստի ընթացքում ստորագրվել են նաև փաստաթղթեր արդյունաբերության ոլորտում միջպետական ծրագրերի և նախագծերի մշակման, ֆինանսավորման և իրականացման կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու, ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի շրջանակներում էլեկտրաէներգիայի (հզորության) միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնների, ինչպես նաև Միության աշխատանքին վերաբերող որոշումների հաստատման մասին:Ավելին20:5003.02.23 -
Հասարակական«ZIL» մակնիշի բեռնատարը կողաշրջվել է էլեկտրական ցանցի երկաթբետոնե սյան և գազատար խողովակի վրաՓետրվարի 3-ին, ժամը 15:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դուրյան թաղամասի 2-րդ փողոցի թիվ 2 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «ZIL» մակնիշի ավտոմեքենան շրջվել է էլեկտրական սյան վրա, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Լ․ Մ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել էլեկտրական ցանցի երկաթբետոնե սյան և գազատար խողովակի վրա։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը բեռնատարը տեղի ուժերով՝ հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղվել է։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։Ավելին20:4603.02.23 -
ԱշխարհՄահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը88 տարեկանում մահացել է ֆրանսիացի հայտնի մոդելավորող Պակո Ռաբանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «WWD» նորաձևության ամսագրին, նրա մահը հաստատել է իսպանական Puig խումբը, որը վերահսկում է Paco Rabanne նորաձևության տունը և օծանելիքի բիզնեսը։ Պակո Ռաբանը ծնվել է 1934 թվականի փետրվարի 18-ին Բասկերի երկրում և աշխարհին հայտնի է դարձել 1960-ականներին։ Նա իր առաջին հավաքածուն ներկայացրել է 1966 թվականին Փարիզում, հագուստը պատրաստվել է այլընտրանքային նյութերից ՝ պլաստիկ, թուղթ, մետաղ։ Իր հավաքածուներում նա օգտագործել է երկրաչափական պրոգրեսիաներ, փորձեր կատարել բոլոր տեսակի նյութերի համադրությամբ։ Նրա նախագծերից էին փետուրներով անձրևանոցները, կաշվից, պլաստմասսայից և մետաղից պատրաստված հագուստը և այլն։ Նորաձևության դիզայների հանդերձանքները կրել են կինոյի ամենահայտնի աստղերը, այդ թվում ՝ Օդրի Հեփբըրն և Ջեյն Ֆոնդան։Ավելին20:4003.02.23 -
Արտաքին քաղաքականությունՌԴ խաղաղապահների հրամանատարությունը շարունակում է բանակցություններըՌուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ ՌԴ խաղաղապահների կողմից 30 դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում: «Զորախմբի հրամանատարությունը շարունակում է բանակցությունները հայկական և ադրբեջանական կողմերի հետ՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով (Լաչինի միջանցք – խմբ.) տրանսպորտային միջոցների երթևեկությունը վերականգնելու հարցով»,-ասվում է հաղորդագրությունում: Պարեկություն է իրականացվել Մարտունու և Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում։ Հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ ՌԴ խաղաղապահները Գորիս – Ստեփանակերտ երթուղով ուղեկցել են մարդասիրական բեռով ավտոշարասյունը։Ավելին20:3003.02.23