Լրահոս

2023-02-03
  • Img default alt hy
    ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման քարտերով Վրաստան մուտք գործելու և ԱՄԷ առանց մուտքի վիզա այցելելու մասին ԱԳՆ-ի իրազեկումը
    ՀՀ քաղաքացիների՝ նույնականացման (ID) քարտերով Վրաստան մուտք գործելու և Արաբական Միացյալ Էմիրություններ առանց մուտքի վիզա այցելելու մասին իրազեկում է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Վրաստան 2022թ. հունվարի 12-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիրը, որն ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Վրաստան այցելել նույնականացման (ID) քարտերով։ Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։ ԱՄԷ ՀՀ կառավարությունը հունվարի 26-ին կայացած նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև 2009 թվականի հունիսի 21-ի` դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից ազատելու մասին փոխըմբռնման հուշագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը: Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո ՀՀ քաղաքացիները կարող են Արաբական Միացյալ Էմիրություններ այցելել առանց մուտքի վիզայի։ Նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ստորագրվելուց և երկու պետությունների կողմից վավերացվելուց հետո, ինչի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես կտեղեկացնի։
    20:20
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Իսկ Լավրովը եկել էր ասեր, որ Արցախից մի հրաժարվեք, մենք կօգնենք․ Ալեն Ղևոնդյան
    Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկվա Լավրովի հարցազրույցը հերթական լակմուսի թուղթն էր, որ ցույց տվեց ովքեր են եկել իշխանության (այն մարդկանց համար, ովքեր իբր դեռ չեն հասկացել), ինչ վարքագիծ են որդեգրել ընդդիմության տարբեր շերտերը և քանի սթափ մտածող վերլուծաբան կա, ով ոչ թե պաթոսի, ռեյթինգ հավաքելու համար սեփական պատմության դավադիր փաստեր փոխելու տակ է աշխատում, այլ փորձում է առկա ծանրագույն իրավիճակում ինքնաքննադատ մոտեցում որդեգրել, հետևաբար ռեալ ու սթափ դատողություն անելով ներկայացնել ՌԴ ԱԳ նախարարի ասածը: Ճոռոմ բառեր, երկարագույն ու ռոմանտիկ տեքստեր, իբր փաստական հիմնավորումներ, քաղաքական պրիտենզիաներ այլ երկրներին՝ դրանք բոլորը լոլոներ են, որ մի կողմից՝ դրանք ասողի համար փորձում են իբր ազգային պայքարիստի կերպար ստեղծել՝ մեղադրելով այլ երկրներին ինչ-որ հարցերում, մյուս կողմից՝ ազգային պոպուլիստականի մեջ դիրքավորվելու քայլ: ՀՀ-ի ինքնիշխանությունը/դիմադրության ներուժը ոչ Մոսկվայում, ոչ Վաշինգտոնում, ոչ Անկարայում կամ Բաքվում, ոչ էլ Թեհրանում չի որոշվել, այլ Երևանում, երբ որոշվեց, որ մենք այլևս սուբյեկտ չենք ու մեզ պետություն պրինցիպի պետք չի: Ու դուք մի անհանգնստացեք, որ ՀՀ-ում հակառուսականություն է տարածվում, կամ ՌԴ-ի դիրքերը թուլանում են: Էդ ձեր գործը չի, դա իրենց գործն է: Իրենք ձեզանից շատ լավ են հասկանում ամենը. միգուցե մեր հարցերով զբաղվենք ու փորձեք առավել լայն նայել պրոցեսներին ու տալ հիմնական հարցի պատասխանը՝ իսկ մեզ իրո՞ք պետություն պետք է, դուք տե՞ր եք ձեր պետությանը: Տեր ոչ թե Ֆբ-ում այլ ռեալ տեր: Էս ա: Իսկ Լավրովը եկել էր ասեր, որ Արցախից մի հրաժարվեք, մենք կօգնենք: Իսկ եթե դուք չեք ցանկանում այն պահել, ուրեմն մեղքը ձեր վիզը, նեղանալ չլինի»։
    20:15
    03.02.23
    Ավելին
  • Աշխարհ
    «Երկիրը չի վաճառվում». աշխարհով մեկ եղած բողոք
    Սկանդալ է Մեծ Բրիտանիայում: Լոնդոնի փողոցներում բողոք է հասունացել, երբ սկսել են անհետանալ երկրում ապաստանած հարյուրավոր փախստական երեխաներ: Ըստ իրավապաշտպանների՝ երեխաներն անհետացել են հենց ներքին գործերի նախարարությանը պատկանող հյուրանոցներից: Կասկած կա, որ նրանք թրաֆիքինգի են ենթարկվել:
    20:10
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    ԱՀ քաղաքացիները ձեզ ընդհանրապես չեն ընտրել․ Քրիստինե Նազարյան
    Քրիստինե Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Որ ասում էի շուտով ասելու են. «Ղարաբաղը տվեցինք որ 3 միլիոն կյանք փրկենք» , հենա Գուգոն ասեց: Ու նենց չի որ դրանով կվերջանա թուրքի գրոհը: Հետո կասի Սյունիքով միջանցքը տվեցինք, որ փրկենք Ջերմուկն ու Սևանը: Հետո կասի Ջերմուկն ու Սևանը տվեցինք, որ փրկենք Երևանը ... վերջում կազնվանա կասի Երևանը տվեցինք որ նիկոլի կյանքն ու լափած փողերը փրկենք, իսկ էդ ժամանակ էլ մարդ չի լինի, որ արդարանալու կարիք ունենան: Բա լավ, մեկդ չի՞ ասում էս հիստերիկ կոնվուլսիաների մեջ թփրտացող Գուգոին. -Այ Գուգո, բա որ ձեզ էդ 3 միլիոն ՀՀ քաղաքացուց 600 հազարն է ընտրել , իսկ ԱՀ քաղաքացիները ձեզ ընդհանրապես չեն ընտրել, какого лешего դուք պիտի որոշեք այդ 3մլն+120հազար-600 հազար մարդու կյանքի հարցը: Դուք ո՞վ եք, այ Գուգո, որ պիտի ձեզ չընտրածների ճակատագիրը որոշեք, ոչ թե մանր-մունր թոշակ-նպաստ ու էլիեսիմինչիգլուխ հարցերը, այլ ճակատագիրը: Չէ՞ որ, Գուգո, իրենք ձեզ չեն ընտրել: Ու ստեղ իհայտ են գալիս Արցախի «իշխանությունները», որոնց ընտրել են որոշ արցախցիներ: Հարցը մեկն է, Արցախի իշխանությունները` նախագհաառաջինպետնախարարաևայլն, համաձա՞յն են, որ գուգոյենք որոշեն իրենց ճակատագիրը, թե համաձայն չեն: Իսկ 3 միլիոն- 600 հաղար ՀՀ քաղաքացիները համաձա՞յն են, որ Արցախը տան , հետո Սյունիքը տան, հետո Ջերմուկը, հետո Սեևանը, հետո էլ Երևանը, որովհետև ալիևվը` նիկոլօղլու կիրթ ընկերը, ասումա չենք էլ կռվելու, հանգիստ ոտքով , ավտոներով գնալու ենք Երևանին տեր կանգնենք: Իսկ վերջին հարցումները (նույնիսկ ոչ ընդիմադիր հարցման կենտրոնի կողմից կազմակերպաց), վկայում են որ ոչ, համաձայն չեն, ընդ որում համաձայն չեն գուգոյի ասած 3 միլիոնի 96% Բա, Գուգո, նստի, երկու
    20:05
    03.02.23
    Ավելին
  • Աշխարհ
    Ծեծկռտուք ու հրմշտոց. դավաճաններ են փնտրում Սերբիայում՝ Եվրամիության առաջարկից հետո
    Սերբիայի խորհրդարանում դավաճանների փնտրտուքն ավարտվել է ծեծկռտուքով: Սերբիայի ընդդիմությունը նախագահ Վուչիչին մեղադրել է Կոսովոյի վերաբերյալ Եվրամիության առաջարկած, նրանց խոսքով, կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելու համար: Վուչիչը դավաճան է անվանել նախկիններին, ըստ նրա՝ Կոսովոյի ինքնավարության ճանաչումը ամենակարճ ճանապարհն է դեպի Եվրամիություն:
    20:00
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Այս պահի դրությամբ ԱԺ որևէ խմբակցություն ՄԻՊ թեկնածու չի առաջադրել․ Թագուհի Թովմասյան
    ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իրազեկել է, որ այս պահի դրությամբ Ազգային ժողովի որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թովմասյանը այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։ « ԱԺ աշխատակազմը տեղեկացրել է բոլոր խմբակցություններին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկական թեկնածու առաջադրելու մասին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Որպես ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ իրազեկում եմ, որ այս պահի դրությամբ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել»,-գրել է Թովմասյանը։
    19:50
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բժշկական հանձնաժողովի անդամը կաշառքի դիմաց զորակոչիկի պիտանելիության վերաբերյալ կեղծ եզրակացություն է տրամադրել․ ձերբակալվել է 5 մարդ
    ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ք. Ա.-ն և Ա.Պ.-ն իրենց որդուն՝ Ռ. Պ.-ին, բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու համար դիմել են ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանման բժշկական հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ին և նախնական համաձայնության են եկել՝ այդ նպատակով վերջինիս կաշառք տալու հարցում։ Հանձնաժողովի վերը նշված պաշտոնատար անձը, ունենալով զինապարտների պիտանելիության վերաբերյալ եզրակացություն տրամադրելու լիազորություն, Ռ. Պ.-ի օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ բժշկական կեղծ ախտորոշումներով պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից երեք տարի ժամկետով տարկետում տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար, Ք. Ա.-ից 2022 թվականի նոյեմբերի 23-ին պահանջել է խոշոր չափերով՝ 1.777.185 ՀՀ դրամ գումարին համարժեք 4500 ԱՄՆ դոլար կաշառք: Այնուհետև Ք. Ա.-ն և իր ամուսինը՝ Ա. Պ.-ն, վերջինիս եղբոր և հանձնաժողովի անդամ Ք. Տ.-ի ամուսնու օժանդակությամբ, պահանջված կաշառքի գումարը 2022 թվականի նոյեմբերի 27-ին տվել են Ք. Տ.-ին: 03.02.2023 թ.-ին Ք. Տ.-ն, Ք. Ա.-ն, Ա. Պ.-ն և նրանց օժանդակած անձինք ձերբակալվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից: Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, ինչպես նաև իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ առերևույթ հանցագործությունների, ինչպես նաև դրանք կատարած անձանց ամբողջ շրջանակը պարզելու ուղղությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    19:40
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Վրաստանի իշխանությունները հանդես են եկել ՌԴ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու օգտին
    Թբիլիսին միայն կողջունի, եթե Մոսկվան որոշում ընդունի Վրաստանի հետ ՌԴ-ի ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ, հայտարարել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Интерфакс» գործակալությունից: «Ինչ վերաբերում է թռիչքների վերսկսմանը, ապա դա (Ռուսաստանի կողմից) սահմանված պատժամիջոց Էր: Եթե ՌԴ-ի կողմից միակողմանի պատժամիջոցները հանվեն, ապա դա կողջունվի մեր կողմից՝ ի շահ մեր համաքաղաքացիների ու հայրենակիցների», - ուրբաթ օրը լրագրողներին ասել է Կոբախիձեն: Նա չի համաձայնել Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ, որ թռիչքները վերսկսելու հարցում «տանգոն պետք Է երկուսով պարեն»: Ըստ Կոբախիձեի՝ Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը չեղարկելու որոշումը 2019 թ.-ին ընդունել Է միակողմանի կարգով։ «Եթե նրանք չեղարկեն այդ պատժամիջոցը, դա իրենց որոշումն է: Մենք ողջունում ենք (ավիահաղորդակցության վերականգնումը), քանի որ դա բարիք կլինի մեր համաքաղաքացիների և հայրենակիցների համար: Սա է մեր դիրքորոշումը, և այս դիրքորոշումը հստակ է», - հավելել Է Կոբախիձեն:
    19:30
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Երևան
    Փետրվարի 2-ին Երևանում ծնվել է 78 երեխա
    Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ փետրվարի 2-ին մայրաքաղաքում լույս աշխարհ է եկել 78 երեխա:
    19:20
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Սպորտ
    Հովհաննես Հարությունյանը ևս մեկ մրցաշրջան կմնա «Փյունիկ»-ում
    «Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը մեկ տարով երկարաձգվել է պայմանագիրը ակումբի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստն ակումբի հետ կմնա մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը: «Շատ ուրախ եմ «Փյունիկի» հետ նոր պայմանագիր կնքելու համար: Շնորհակալ եմ բոլորին վստահության ու ջերմ վերաբերմունքի համար: Մեր առջև մեծ մարտահրավերներ են դրված, բայց ամենակարևորը պետք է շարունակենք հաղթել ու երկրպագուներին անմոռանալի պահեր պարգևել»-ասել է Հարությունյանը նոր պայմանագիր ստորագրելուց հետո: Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» էր վերադարձել 2021-ի ձմռանը` օգնելով թիմին նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները, ինչպես նաև կարևոր դեր խաղալով հայկական ֆուտբոլի համար պատմական եվրագավաթային մրցաշրջանում: 23-ամյա ֆուտբոլիստը անցած տարվա նոյեմբերին հատեց 100 հանդիպման շեմը ակումբի կազմում: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվեց Հայաստանի ազգային հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային ընտրանու կազմում: Նախորդ տարվա արդյունքներով նա ընդգրկվեց նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում:
    19:10
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսանյութում պատկերված անձը որոնվում է
    Տեսանյութում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
    19:00
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Բախտագուշակի դիմելու մեղադրանքների պատճառով Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը հայց է ներկայացրել դատարան
    Հարավային Կորեայի նախագահի գրասենյակը զրպարտության մեղադրանք է ներկայացրել Պաշտպանության նախարարության նախկին խոսնակի դեմ: Պատճառը նրա կողմից արված հայտարարությունն է, թե իբր երկրի ղեկավար Յուն Սոկ Յոլի նախագահական գրասենյակի նոր վայրի ընտրության որոշման վրա ազդել է բախտագուշակը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է The Korea Herald պարբերականից: Լրատվամիջոցը նշում է, որ ըստ ընդդիմության կասկածների՝ Հարավային Կորեայի նախագահը կապեր ունի բախտագուշակի հետ: Նախագահի գրասենյակը զրպարտության համար մեղադրանք է ներկայացրել նաև News Tomato և Hankook Ilbo պարբերականների երկու լրագրողների դեմ, որոնք առանց փաստերը ստուգելու գրել են նախագահի կողմից բախտագուշակին դիմելու մասին: Զրպարտությունը Հարավային Կորեայում քրեական հանցագործություն է: Լրատվամիջոցը նշում է, որ անցյալ տարվա մայիսին Յուն Սոկ Յոլի պաշտոնավարման մեկնարկից ի վեր նախագահական գրասենյակն առաջին անգամ է քրեական գործ հարուցում լրագրողի դեմ: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ՊՆ նախկին խոսնակ Բու Սեն Չանը գիրք էր հրատարակել՝ պնդելով, թե գուշակը, որը հայտնի է Չեոնգոն անունով, ներգրավված է եղել քննարկումներում, երբ Յուն Սոկ Յոլը մարտին դիտարկում էր իր նախագահական նստավայրի և գրասենյակի վայրերը: Հարավային Կորեայի նախագահի գրասենյակն այս պնդումներն անվանել է «անհիմն ասեկոսեներ»: Նախընտրական քարոզարշավի ժամանակ Յուն Սոկ Յոլը խոստացել էր հարավկորեական նախկին ղեկավարների նստավայրը՝ Երկնագույն տունը (Չհոն Վա Դե), «վերադարձնել հանրությանը»: Այժմ Երկնագույն տունը բացվել է հանրության առաջ, իսկ նախագահական նստավայրը տեղափոխվել է Յոնսան:
    18:50
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
    Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հունվարի 26-փետրվարի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում հունվարի 26-ին, Արաբկիրում՝ հունվարի 26-ին, 27-ին։ Возможно, это изображение текст Ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Շենգավիթում հունվարի 26-ին։ Возможно, это изображение текст
    18:40
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Նեթանյահուն և Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում Իրանին զսպելու միջոցները
    Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Փարիզում տեղի ունեցած հանդիպման ընթացքում քննարկել են Իրանին հակազդելու միջոցները։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «Վարչապետ Բենյամին Նեթանյահուն այսօր երեկոյան Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Երկու ղեկավարները հանգամանորեն քննարկել են Իրանի միջուկային սպառնալիքին հակազդման ուղիները։ Վարչապետ Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանի և նրա արբանյակների զսպումը Մերձավոր Արևելքում պետք է ուժեղացվի։ Նա նաև կոչ է արել զգալի պատժամիջոցներ սահմանել Իրանի վարչակարգի դեմ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ԵՄ ահաբեկչական ցուցակում»,- ասված է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Գրասենյակից նաև նշել են, որ զրուցակիցները «քննարկել են տարածաշրջանային ասպարեզում տիրող իրավիճակը և տարածաշրջանում, հատկապես Լիբանանում կայունության պահպանման անհրաժեշտությունը»։ Բացի դրանից, նրանք արծարծել են «հաշտության շրջանակն ընդլայնելու» թեման, որն ընդգրկում Է հրեական պետությունը և հարևան արաբական երկրները, հավելել են Իսրայելի վարչապետի գրասենյակում: Նեթանյահուն այցով Փարիզ է ժամանել փետրվարի 2-ի երեկոյան. սա նրա առաջին արտասահմանյան այցն է անցյալ տարվա վերջին վարչապետի պաշտոնին վերադառնալուց հետո: Թռիչքից առաջ Նեթանյահուն ասել էր, որ Մակրոնի հետ իր բանակցությունների գլխավոր թեման պետք Է դառնան Իրանին հակազդելու համատեղ ջանքերը։ Բացի դրանից, Ֆրանսիայում գտնվելու ընթացքում նա մտադիր է հանդիպել տեղի գործարար շրջանակների և հրեական համայնքի ներկայացուցիչների հետ:
    18:30
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մի շարք դիվանագիտական ծառայողներ հրավիրվել են Թուրքիայի ԱԳՆ
    Ինչպես արդեն հայտնի է, Ստամբուլում գտնվող մի շարք դիվանագիտական ներկայացուցչություններ փակվել են օրեր առաջ հնարավոր ահաբեկչական գործողությունների տեղի ունենալու պատճառաբանությամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ի պատասխան այս ամենի՝ Թուրքիայի ԱԳՆ են կանչվել ԱՄՆ-ի, Նիդերլանդների, Շվեյցարիայի, Շվեդիայի, Անգլիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆրանսիայի և Իտալիայի Անկարայում դեսպաններն ու ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ընդգծվել է այն հանգամանքը, որ Թուրքիայում գտնվող դիվանագիտական ծառայողների անվտանգությունն ապահովվում է միջազգային համաձայնագրերով և նմանատիպ մոտեցումները ծառայում են ահաբեկչական կառույցների «խարդախ և գաղտնի» օրակարգերին։ Ավելի վաղ թուրք մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց դժգոհությունն էին հայտնել եվրոպական մի շարք երկրների կողմից ընդունած վերոնշյալ որոշման վերաբերյալ:
    18:20
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Հոնկոնգը 500 000 անվճար ավիատոմս կնվիրի, որպեսզի կրկին զարկ տա զբոսաշրջությանը
    Հոնկոնգի կառավարությունը հայտարարել է, որ մտադիր է 500 000 անվճար ավիատոմս տրամադրել՝ որպես քաղաքի զբոսաշրջային արդյունաբերությունը վերականգնելու և այցելուներին քաղաք վերադարձնելու միջոցառումների մի մաս: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին: «Բարև Հոնգ Կոնգ» նախաձեռնության մասին հանրությանը հայտնել են փետրվարի 2-ին, սակայն այն մշակվում է ավելի քան երկու տարի: Տոմսերը կբաշխվեն քաղաքի երեք ավիաընկերությունների՝ Cathay Pacific-ի, HK Express-ի և Hongkong Airlines-ի միջև: 500 000 տոմսերն, ընդհանուր առմամբ, քաղաքի համար կարժենան մոտ 254,8 միլիոն դոլար: Այն մարդիկ, ովքեր ցանկանում են ուղևորվել Հոնկոնգ, կարող են այցելել World of Winners (Հաղթողների աշխարհ) էջը մարտի 1-ից և չվերթի տոմսերի վիճակախաղում մուտքագրեն իրենց անունները: Տոմսերը կտրամադրվեն երեք փուլով՝ մարտի 1-ից Հարավարևելյան Ասիայի բնակիչներին, ապրիլի 1-ից մայրցամաքային Չինաստանի և մայիսի 1-ից աշխարհի մնացած հատվածի բնակիչներին։ Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Հոնկոնգը բավական մեծ զգուշավորություն է դրսևորել: Համավարակի ժամանակ դեպի Հոնկոնգ և Հոնկոնգից դուրս մեկնելը բավական բարդ և թանկարժեք գործընթաց էր. ճանապարհորդների համար գործում էին կարանտինային խիստ սահմանափակումներ՝ ընդհուպ մինչև 21 օր մեկուսացմամբ, բազմաթիվ ՊՇՌ թեսթեր հանձնելու պահանջ: Կարանտինի ժամանակը հարկավոր էր անցկացնել հյուրանոցում, որի համար վճարում էր ուղևորը: Նախքան COVID-19-ի համավարակը տարեկան Հոնկոնգ էր այցելում 56 միլիոն մարդ: Մինչև 2022 թ.-ն այդ թիվը նվազել էր՝ հասնելով 100 հազարի:
    18:10
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեսանյութում պատկերված անձը որոնվում է
    Տեսանյութում պատկերված անձը որոնվում է: Ոստիկանությունը տեսնողներին խնդրում է ահազանգել։
    18:00
    03.02.23
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք
    ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն»,-ասվում է ՔԿ-ի տարածած հաղորդագրությունում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
    17:50
    03.02.23
    Ավելին